ՀՀԿ-ից 5 տարի առաջ եմ դուրս եկել. Վարդան Ղուկասյանը Ծառուկյան դաշինքով է ընտրության գնում

Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանն ապրիլին կայանալիք Ազգային ժողովի ընտրություններին մասնակցելու է վճռականորեն՝ «Ծառուկյան դաշինքով»:

Armtimes.com-ի հետ զրույցում Ղուկասյանը չցանկացավ մանրամասնել, թե ինչպե՞ս է որոշել մտնել «Ծառուկյան դաշինք»:

«Դա ինչ կարեւոր է, թե ո՞վ առաջարկեց: Կարեւորն այն է, որ ԲՀԿ-ով եմ գնալու: Մնացածը քեզ պե՞տք է` ո՞վ խոսեց, ի՞նչ խոսեց, դուռը ո՞վ բացեց, ո՞վ մտավ, որ կոշիկը հագա գնացի»,- ասաց Ղուկասյանը:

Մեր այն հարցին, թե նա իշխող Հանրապետական կուսակցության անդամ չէ՞ կամ առաջիկայում պատրաստվո՞ւմ է կուսակցությունից դուրս գալու դիմում ներկայացնել, նախկին քաղաքապետը նշեց.

«Հավանական է, որ ես հանրապետական կուսակցությունից հինգ տարի առաջ եմ դուրս եկել»,- հակիրճ պատասխանեց Ղուկասյանը:

Շիրակի մարզի ՀՀԿ կառույցի ղեկավար Սահակ Մինասյանը armtimes.com-ին ասաց, թե տեղեկություններ չունի, որ Վարդան Ղուկասյանը ՀՀԿ-ից դուրս է եկել:

Ի դեպ, մեզ հետ զրույցում Ղուկասյանը հերքեց տեղեկությունները, թե Գյումրու 2016 թվականի ՏԻՄ ընտրությունների ժամանակ «Հայկական վերածնունդ» կուսակցությանն է համակրել: Վարդան Ղուկասյանի փեսան՝ Ավետիս Առաքելյանը, ՏԻՄ ընտրություններին մասնակցում էր ՀՎԿ-ի ցուցակով: Առաքելյանը ՀՎԿ ցուցակում զբաղեցնում էր 4-րդ հորիզոնականը:

«Հեչ լսե՞լ եք, որ ասեմ՝ ես «Հայկական վերածնունդին» եմ պաշտպանում: Ես իրենց պաշտպանող հարցազրույց չեմ տվել»,- ասաց Վարդան Ղուկասյանը:

Գյումրիում տեղեկություններ կան, որ Վարդան Ղուկասյանի եղբայրը՝ Գեւորգ Ղուկասյանը, որոշ ժամանակ առաջ մեկ-երկու ՀՀԿ-ական թեկնածուների աջակցելու խոստում էր տվել ԱԺ ընտրությունների ժամանակ:

Նարեկ Կիրակոսյան

Տպել
5299 դիտում

Հրազդանում «BMW X6»-ը բախվել է պատին. տուժածների թվում 3 աղջիկ կա

ՃՏՊ Երեւանում. «Mercedes E» մակնիշի ավտոմեքենայի 24-ամյա վարորդը մահացել է

Փակ է Հ-31 ավտոճանապարհի Հարթաշեն-Տաշիր հատվածը, Սյունիքի մարզի ավտոճանապարհներին առկա է մերկասառույց:

Հունվարի 18-ին 2 երկրաշարժ է գրանցվել ՀՀ-ում. ցնցումները զգացվել են Լոռիում եւ Շիրակի մարզում

Երեկ տեղացած ձյան պատճառով ավտովթարների թիվը Հայաստանում էականորեն ավելացել է. ՃՈ պետ

Զելենսկին «շանս» է տվել Գոնչարուկին. Ուկրաինայի վարչապետը կշարունակի պաշտոնավարել

Սյունիքում 2019 թվականին ամբողջովին վերանորոգվել են 49 դպրոցների ճաշարաններ, իսկ 15-ի նորոգումն ընթացքի մեջ է

Հրդեհ Դավիթաշենում. տուժածներ չկան, վնասը նյութական է

Երեւան-Սեւան մայրուղու հարեւանությամբ վեր խոյացող «Արձագանք» եւ «Անվերջության ժապավեն» քանդակները կվերականգնվեն

Քաղաքացիները կամավոր հանձնել են «Կալաշնիկով» ինքնաձիգ, հրացան, ատրճանակ և զինամթերք

Արարատի մարզում նախատեսված է հիմնանորոգել միջպետական եւ հանրապետական նշանակության 23,4 կմ ավտոճանապարհ

Ինքնաթիռի կործանման օրը Իրանի օդային տարածքում 6 ամերիկյան F35 կործանիչ-ռմբակոծիչ է եղել. Լավրով

Ողբերգական վթար Երևան-Երասխ ճանապարհին. վիրավորները գիտակցության չգալով մահացել են

Սպանդանոց կառուցելու ցանկություն հայտնողների թիվը կտրուկ ավելացել է

ՆԱՏՕ-ի գեներալ Լորեն Միշոն բարձր է գնահատել հայ խաղաղապահների պատրաստվածության մակարդակը

Աշխատանքային գրքույկների հավաքագրման աշխատանքների ժամկետը լրացել է

ԱՄՆ-ը մտածել է Իրանի միջուկային օբյեկտներին կանխարգելիչ հարված հասցնելու մասին. Մայք Պոմպեո

Ամփոփվել են ՀՀ ԶՈւ զորքերի ծառայության վարչության կատարած աշխատանքները

Արմեն Սարգսյանը ցավակցել է Գեորգի Կուտոյանի​ մահվան կապակցությամբ

Մեքենան բախվել է ծառին, հետո՝ «Կլայկ» կահույքի արտադրամասի պատին. կա տուժած