Յուրաքանչյուր ընտրատեղամաս մեկ օր ինտերնետ կապով ապահովելու համար պահանջում են 300 եվրո

Երեկ երեկոյան վերջապես ընդդիմության եւ իշխանության ներկայացուցիչներից կազմված հանձնաժողովը համաձայնության է եկել ապրիլյան խորհրդարանական ընտրությունների ժամանակ տեսանկարահանող սարքավորումներ տեղադրելու հարցի շուրջ:

Հիշեցնենք, որ սեպտեմբերին Ընտրական օրենսգրքում կատարված արդեն երկրորդ փոփոխությունների եւ ընդդիմության ու իշխանության միջեւ կայացած համաձայնության արդյունքում ապրիլի 2-ի ընտրություններին Հայաստանի բոլոր ընտրատեղամասերում պետք է տեսանկարահանող սարքեր տեղադրվեն եւ ընտրական ողջ գործընթացը, սկսած քվեարկությունից մինչեւ ուշ գիշեր՝ հաշվարկման ավարտը պետք է ուղիղ հեռարձակվի: Այդ սարքերը պետք է տեղադրվեին ոչ միայն ընտրատեղամասի ներսում, այլ նաեւ դրսում: Այսինքն անհրաժեշտ էր մոտ 4000 տեսանկարահանող սարք:

Մինչդեռ երեկոյան ձեռք բերված պայմանավորվածության համաձայն՝ սույն սարքերը տեղադրվելու են միայն ներսում, այն էլ ՀՀ ոչ բոլոր ընտրատեղամասերում՝ ընդամենը 1500-ում: Ընդ որում, երեկ մինչեւ օրվա կեսը հանձնաժողովից ստացված տեղեկություններն այնպիսին էին, որ այդ պայմանավորվածությունն էլ է ձախողվելու, քանի որ գումարը չի բավականացնում բոլոր ընտրատեղամասերում անգամ մեկական տեսանկարահանող սարքավորում տեղադրելու համար: Մինչ երեկ այդ ընկերությունը եւ իշխանական կողմը, որը երբեմն ներկայացել է նաեւ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանի եւ նրա խորհրդական, ինչպես նաեւ «Էկենգ» ընկերության տնօրեն Արթուր Թունյանի դեմքով, առանց որեւէ փոխզիջման առաջարկել են տեսախցիկներ տեղադրել ընդամենը 1000-ից քիչ ավելի ընտրատեղամասերում: Ընդդիմությունը չի համաձայնել՝ ասելով, որ այդ տարբերակն ընդամենը ծրագրի իրականացման իմիտացիա կլինի: Բայց կեսօրից հետո, պարզվում է, իրավիճակ եւ որոշակի պայմաններ են փոխվել:

Բանն այն է, որ այդ սարքավորումները ձեռք բերելու, ընտրությունների օրը դրանք տեղադրելու ու ողջ օրը սպասարկելու եւ ուղիղ հեռարձակում ապահովելու համար հանձնաժողովի հայտարարած մրցույթին ընդամենը մեկ ընկերություն էր դիմել՝ հայ-կանադական ինչ-որ Ի ԱՅ ՍԻ Տելեկոմ, որը գործընթացն ապահովելու համար 3,8 միլիոն եվրոյի բյուջե էր ներկայացրել: Ծրագրի ֆինանսավորումը ստանձնած Եվրամիությունը 1,6 միլիոն եվրո էր հատկացրել: Եվ ստացվում էր, որ գործընթացը ձախողվում է բավարար չափի ֆինանսական միջոցներ չլինելու պատճառով: Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին նախօրեին հույս էր հայտնել, որ փոխզիջումների գնալով, այնուամենայնիվ, հնարավոր է գտնել հարցի լուծումը: Նա նաեւ կոչ էր արել ՀՀ կառավարությանը, որպես իր կողմից ներդրում, չեղյալ համարել սարքավորումների ներկրման համար գանձվող հարկերը: ԵՄ դեսպանը տրամադրված չէր հավելյալ գումար հատկացնել: «Ես չափավոր լավատես եմ եւ կարծում եմ, որ բոլոր կողմերին հարմար լուծում կգտնվի: Մենք կոչ կանենք, որ փոխզիջումային մթնոլորտ ձեւավորվի, այն դեպքում, երբ բոլորս էլ գիտենք՝ դա խիստ դժվար է: Բացի այդ՝ հույս ունեմ, որ տեխնոլոգիան կհասնի եւ կփորձարկվի Հայաստանում»,- ասել էր ԵՄ դեսպանը:

Մինչդեռ երեկ երեկոյան նիստի ավարտից հետո հանձնաժողովում «Ժառանգություն» կուսակցության ներկայացուցիչ Սյուզաննա Ալեքսանյանը մեզ հետ զրույցում նշեց, որ ԵՄ-ն որոշել է եւս 400 հազար եվրո ավելացնել: Այսպիսով, ԵՄ-ի կողմից հատկացվելիք ողջ գումարը կազմեց 2 միլիոն եվրո: ՀՀ կառավարությունն էլ, անսալով ընդդիմության ու ԵՄ-ի կոչերին, իր հերթին եւս 300 հազար եվրո կհատկացնի որպես հարկերի փոխհատուցում: Արդյունքում բոլոր կողմերը փոխհամաձայնության են եկել: Նշենք նաեւ, որ հանձնաժողովի վերջին նիստերին ինտենսիվորեն մասնակցել է նաեւ ԵՄ պատվիրակության ներկայացուցիչը՝ հասկանալու համար խնդիրները եւ այն հարցը, թե այդ խնդիրները հատկապես որ կողմից են հարուցվում կամ հատկապես որ կողմը կոմպրոմիսի չի գնում:

Ստացվում է, որ ԵՄ-ն ավելացնում է ֆինանսավորումը՝ ՀՀ իշխանությանը կանգնեցնելով փակուղու առաջ, որ այլեւս ծրագիրը տապալելու հնարավորություն չունենա. հատկապես որ մինչեւ երկկողմ այդ հանձնաժողովի ձեւավորումը ընդդիմությունը մտահոգություն էր հայտնում, թե իշխանությունը սա նույնպես կձախողի: Դեռեւս այն ժամանակ կանխատեսվում էր, որ իշխանությունը կարող է այնպես կազմակերպել, որ այդ մրցույթին ընդամենը մի ընկերություն դիմի եւ այնպիսի պայմաններ ներկայացնի, որոնք հնարավոր չլինի կատարել: Ու քիչ էր մնում այդ կանխատեսումն իրականանար, բայց ԵՄ դեսպանն այն կանխեց՝ ավելացնելով ֆինանսավորումը եւ իշխանություններին հասկացնելով, որ այս ընտրությունների ընթացքը խիստ կարեւոր է:

Ինչ վերաբերում է 1500 ընտրատեղամասերին, ապա հանձնաժողովում ՀՅԴ ներկայացուցիչ Համլետ Աբրահամյանի տեղեկացմամբ, հավանաբար, կընտրվեն այնպիսիները, որոնք առավել մեծաքանակ ընտրողներ կունենան եւ կապուղիների ու հեռարձակման խնդիր չեն ունենա: «Եվ դրանք ըստ էության կծածկեն էլեկտորատի 93 տոկոսը»,- հավելեց նա:

Իսկ թե Ի ԱՅ ՍԻ Տելեկոմ ընկերությունն ընտրությունների ընթացքը տեսանկարահանելու եւ ուղիղ հեռարձակելու համար ինչպես է ստացել նման ուռճացված բյուջե՝ 3,8 մլն եվրո, կարելի է հասկանալ մի քանի հետաքրքիր թվերից: Պարզվում է՝ ընկերությունը մեկ տեսախցիկ ձեռք բերելու համար պահանջել է մոտ 600 եվրո, մեկ ընտրատարածքում ընդամենը մեկ օրով հեռարձակմա ինտերնետ կապի համար՝ 300 եվրո, ուղիղ հեռարձակման համար անհրաժեշտ տեխնոլոգիայի համար 300.000 եվրո: Այդպիսով՝ այդ 1500 ընտրատեղամասերի միայն տեսախցիկների համար պահանջել է մոտ 907.500 եվրո, ինտերնետ կապի համար՝ 450 հազար եվրո, եւ այս երեքը միասին կազմել են մոտ 1 մլն 657 հազար եվրո: Գումարի մնացած մասը 2 մլն 142 հազար եվրոն էլ այդ գործընթացի սպասարկման գումարն է, որը յուրաքանչյուր տեղամասի համար կազմում է մոտ 1400 եվրո: Այսինքն, ընդամենը մեկ օրվա աշխատանքի համար՝ 1400 եվրո, որին անգամ ամենահարուստ երկրներում կերազեին: Այսքանից հետո մնում է պարզել, թե ում է պատկանում այդ ընկերությունը, եւ արդյոք Դ. Հարությունյանն ու Ա. Թունյանը որեւէ առնչություն չունեն դրա հետ:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
7200 դիտում

Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել դատարան ընդդեմ՝ Տիգրան Արզաքանցյանի որդու և առաջին կնոջ

Նա գրկեց ինձ, սփոփում էր և մի քանի անգամ խնդրեց չարտասվել․ Մեսսին՝ Յամալի մասին

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն չի ձերբակալվի ԱՄՆ-ում. Թրամփ

Մտքեր են փոխանակվել Հայաստանի և Պարագվայի միջև միջխորհրդարանական կապերի ակտիվացման հնարավորությունների շուրջ

ՆԳՆ ծառայողների կատարողականի գնահատման համակարգը պետք է հիմնված լինի չափելի թիրախային ցուցանիշների վրա

Կալուգացու խմբակցությունը գերազանցում է բոլոր ռեկորդները, այս արագությամբ դեռ ոչ մի խմբակցություն չեն լքել

Հնդկաստանում ջրհեղեղներից ավելի քան 170 հազար մարդ է տուժել

Ծառուկյանը քրեաօլիգարխիկ ենթամշակույթի կրող է. նա գործիք է, այլ երկրի շահերի պաշտպան. Ազատ Արշակյան. տեսանյութ

Ինքնաբացարկների նոր դիմումներ «Ուժեղ Հայաստան»-ից

Քիչ մարդիկ կգտնվեն, որ ասեն՝ Ծառուկյանին ձերբակալելու կամ ունեցվածքը վերադարձնելու հիմքեր չկան. տեսանյութ

Apple Pay-ը և Google Pay-ն արդեն հասանելի են հանրային տրանսպորտում․ Ավինյան

Երևանում հանրային սննդի օբյեկտի գործունեություն է կասեցվել

Հայաստանը հետևողականորեն նախապատրաստվում է COP17-ին՝ նպատակ ունենալով ապահովել բարձր մակարդակի համաժողով

Լիլիթ Մակունցը չի վերցնի պատգամավորական մանդատը

Իրականացվել են ջրի և կենսաբանական նմուշառումներ․ ինչ է հայտնի Բյուրեղավանի աղիքային վարակների դեպքերից

Հաստատվել են ՀՀ լեզվական պետական քաղաքականության հիմնադրույթները

Եղվարդի Երևանյան 3/47 հասցեում վերաբացվեց Ucom-ի Վաճառքի և սպասարկման կենտրոնը

ՀԿԱԾ 2026-ի առաջին կիսամյակի արդյունքները գերազանցել են նախորդ տարվա համադրելի ցուցանիշը․ հաշվետվություն

1 արծաթե և 1 բրոնզե մեդալ Կենսաբանության 37-րդ միջազգային օլիմպիադայում

Վաղարշապատի համայնքապետարանի հարակից հատվածում երթևեկության փոփոխություն է կատարվել

Ալավերդիում 12 ժամ ջուր չի լինի․ հասցեներ

17-ամյա տղան «Տելեգրամ»-ով ձեռք է բերել թմրանյութ, օգտագործել, իրացրել՝ տեղադրելու միջոցով․ նա ձերբակալվել է

Ես հպարտ եմ ձեզանով․ Շակիրան դիմել է Մեսսիին և Արգենտինայի հավաքականին

Աննա Հակոբյանը Եթովպիայում է, մասնակցում է միջազգային համաժողովի․ տեսանյութ

COP17-ին ընդառաջ ՔԿ փորձաքրեագիտական կենտրոնի փորձագետները մասնակցել են դաշտային վարժանքի

Ի գիտություն բուհերի ընդունելության հիմնական մրցույթից դուրս մնացած դիմորդների․ ԳԹԿ հայտարարությունը

Մենք վերջ ենք դնում միջnւկային hրթիռ ունենալու Իրանի ցանկացած հնարավորության. Թրամփ

ՆԳ նախարարը անտառային հրդեհների կանխարգելման ուղղությամբ հանձնարարականներ է տվել

ՄԻՊ-ն ու Գորիսի ղեկավարը քննարկել են համայնքում մարդու իրավունքների պաշտպանությանն առնչվող հարցեր

Սերժ Սարգսյանի կողմից Սև բերդն օտարելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է

Կոտայքի Ալափարս գյուղում բախվել են «ՈՒԱԶ»-ն ու «Hyundai»-ն. կան զnհեր և վիրավnրներ

Մեկ անզգույշ քայլը կարող է անդառնալի հետևանքներ ունենալ. ՆԳՆ-ն հայտարարություն է տարածել

Հայտնի են «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի մրցանակակիրները

Տեմպը չենք թուլացնում, մինչև չտեսնենք՝ փոշեկլանիչ ցանցերը համատարած են. խաղի նոր կանոնները պետք է պահվեն

Ֆուտբոլի Աշխարհի առաջնությունում հաղթանակը նշելու ժամանակ շատրվանի փլուզման հետևանքով դեռահաս է մահացել

2025-ի մայիսին Սյունիք կատարած այցելության ժամանակ ՀՀ ՄԻՊ-ին հասցեագրված խնդիրների մի մասը ստացել է լուծում

Պատրաստակամ ենք համագործակցել բոլոր շահագրգիռ կողմերի հետ. ՅՈՒՆԵՍԿՕ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ

Հայտնաբերել են խախտմամբ ծառայություն մատուցելու դեպքեր, կազմվել արձանագրություններ

էական տատանումներ չեն կանխատեսվում. Սուրենյանը՝ առաջիկա օրերի եղանակի մասին. տեսանյութ

ՀՀ-ից Իսպանիա ծիրան դեռ չի արտահանվել. Արման Խոջոյանը՝ փչացած մրգի վերաբերյալ խոսակցությունների մասին