Ինքնասպան եղած 18-ամյա տղան Մոնթե Մելքոնյանի անվան վարժարանից էր

Հունվարի 21-ին Արարատի մարզի Զանգակատուն գյուղում կախվելու միջոցով ինքնասպան եղած Արման Թադեւոսյանն ընդամենը 18 տարեկան էր՝ Մոնթե Մելքոնյանի անվան վարժարանի սան: Նա 1.5 ամիս առաջ էր վերադարձել գյուղ՝ ուսումը հարազատ կրթօջախում՝ Զանգակատան միջնակարգ դպրոցում շարունակելու համար:

Ինչպես Armtimes.com-ի թղթակցի հետ զրույցում պատմեց դպրոցի տնօրեն Թամարա Հովհաննիսյանը, Արմանի ծնողները բաժանվել են դեռ տարիներ առաջ, 10 տարեկանից նա ապրում էր հոր եւ տատիկի հետ: Ուսանող քույր ուներ, որը չէր ցանկացել ապրել հայրական տանը եւ տեղափոխվել է մոր մոտ: Ասել, որ ընտանիքն անապահով է, մեր զրուցակցի խոսքով, սխալ կլիներ, քանի որ Արմանի հայրը զբաղվում էր հողագործությամբ:

«Շատ կարգապահ, լավ երեխա էր: Ամեն անգամ գյուղ գալուց ասում էր՝ ուզում եմ հետ գամ Զանգակատուն՝ ընկերներիս մոտ: Ուզում էր համադասարանցիների հետ սովորել եւ նրանց հետ էլ ավարտել դպրոցը: Մինչեւ 9-րդ դասարանը երեխան մեր դպրոցում է սովորել»,- պատմեց մեր զրուցակիցը:

Թամարա Հովհաննիսյանը նշեց, որ Արման Թադեւոսյանը դպրոցում խնդիրներ չի ունեցել, որեւէ մեկի հետ չի վիճաբանել, բավարար առաջադիմություն է ցուցաբերել: Դպրոց հաճախելու վերջին օրը՝ հունվարի 20-ին, իրեն շատ հանգիստ է պահել, տրամադրությունն ավելի քան նորմալ է եղել:

Վերջում մեր զրուցակցից հետաքրքրվեցինք՝ արդյոք գյուղում ինքնասպանության վարկածներ չեն շրջանառվում: Թամարա Հովհաննիսյանը նշեց, որ որեւէ խոսակցության, վարկածի տեղյակ չէ:

Հիշեցնենք, որ այսօր հայտնի դարձած տեղեկությունների համաձայն՝ հունվարի 21-ին ողբերգական դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 03։00-ի սահմաններում ոստիկանության Արարատի բաժին ահազանգ է ստացվել, որ Զանգակատուն գյուղի տներից մեկում երեխայի դի կա կախված: Ավելի ուշ տան ննջասենյակի ջեռուցման խողովակից կախված վիճակում հայտնաբերել են 18-ամյա Արման Թադեւոսյանի դին։ Պարզվել է, որ տղան կախվել է վարագույրի կտորով, իսկ նրան հայտնաբերել է հայրը:

Տպել
4403 դիտում

Նավուրի ճանապարհին իրականացվելու են հորատապայթեցման աշխատանքներ

Հայաստանում նոր ԱԷԿ-ի կառուցման հետազոտություններին ներգրավված են նաև ամերիկյան կազմակերպություններ. ՏԿԵ փոխնախարար

Երևանը դիտարկում է Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպում կազմակերպելու Ղազախստանի առաջարկը. ԱԳՆ

Ոստիկանություն դիմած ռուս կանայք հայտնել են, թե «Հաղթանակ» զբոսայգու սեփականատերը հարվածել է իրենցից մեկին, թքել դեմքին

Վանաձորի նախկին քաղաքապետը կշարունակի մնալ կալանքի տակ

Պուտինը վերընտրվելուց հետո առաջին պաշտոնական այցը կկատարի. նա նշել է՝ որ երկիր է մեկնելու

Կոնվերս Բանկը միացել է Career City Fest-ին

Արաբական երկրները մերժել են Գազայի հարցով Թուրքիայի առաջարկը

Բարեկարգվել է Երևանի այգիներից ևս մեկը (տեսանյութ)

Մի քանի ժամով կհոսանքազրկվեն Երևանի ու 7 մարզի բազմաթիվ հասցեներ

Հացատանը բռնկված հրդեհի հետևանքով մասամբ այրվել են ավտոտնակն ու անասնագոմը

Նարեկ Մանասյանը հաղթել է Ադրբեջանը ներկայացնող բռնցքամարտիկին

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել զեկույցով

Հրդեհ է բռնկվել ռեստորաններից մեկի ծխատարում

ԼՂ-ից բռնի տեղահանված ուսուցիչների օժանդակության ծրագրի գործողության ժամկետը երկարաձգվել է

ԱԳՆ-ում քննարկվել են Բրյուսելի եռակողմ հանդիպման ընթացքում ձեռք բերված պայմանավորվածություններին վերաբերող հարցերը

«Ակադեմիական քաղաք» ծրագիրը քննարկվել է մարզերում գործող ՀՀ պետական բուհերի ռեկտորների հետ

Բռնցքամարտի ԵԱ․ Բարեղամ Հարությունյանը եզրափակչում է

Կստեղծվի և կներդրվի թանգարանների Էլեկտրոնային տոմսերի միասնական ավտոմատացված համակարգ

Այն ինչ տեղի ունեցավ 1915-ին, չկանխվեց և պատճառ դարձավ նմանատիպ իրադարձությունների կրկնությանը շատ երկրներում․ նախագահ

Մենք «ՈՒԱԶ»-ով չենք մտել ժողովրդի մեջ, չորս տարեկան թևը կոտրած երեխա էր սպասում. հարցազրույց Տավուշի ԵԿՄ նախագահի հետ

Եգիպտոսն Իսրայելին է փոխանցել մեկ տարով հրադադարի մասին ՀԱՄԱՍ-ի առաջարկը

Երևան-Գյումրի ճանապարհին բեռնատարներ են բախվել․ «ԶԻԼ»-ը կողաշրջվել է

2․5 գյուղի ավերակների վերադարձը միակողմանի չէ, քանի որ դրա դիմաց մենք Ադրբեջանից լուրջ խաղաքարտ ենք ստանում․ Իոաննիսյան

Ազգային ժողովը Ռուսաստանի Դաշնությունից նամակ չի ստացել

Դանիական պատվիրակությունը Գորիսում ԵՄ դիտորդական առաքելության հետ պարեկություն է իրականացրել

Ժողովուրդը շատ լավ է հասկանում, թե իր շուրջն ինչ է տեղի ունենում, փողոցում գտնվողները արդյունքի չեն հասնելու. Մկրտչյան

«Օրենքով գող»-ը ակումբներից մեկում վիճաբանել, հայհոյել է, հարվածներ հասցրել մեկ անձի․ նրան մեղադրանք է ներկայացվել

Աբովյանի կամրջի հարևանությամբ մեքենաներ են բախվել

Ռուբեն Վարդանյանը դժկամությամբ, բայց համաձայնել է ընդհատել հացադուլը․ նրան թույլ են տվել խոսել կնոջ հետ

Սանոսյանն ու Կոպիրկինը ԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկի շահագործման երկարաձգման աշխատանքների վերաբերյալ հարցեր են քննարկել

Ալեն Սիմոնյանն ու Դըվինազը մտքեր են փոխանակել անվտանգային և տնտեսական դիվերսիֆիկացման հնարավորությունների շուրջ

Ալագյազում Մալխաս և Ռոման Ամոյանների անվան նոր մարզադպրոց կկառուցվի

Փոխվարչապետն ու Իրանի դեսպանն անդրադարձել են սահմանազատման գործընթացի վերջին զարգացումներին

Նոյեմբերյան-Բագրատաշեն ճանապարհը փակած ակցիայի մասնակիցը ձերբակալվել է․ վերջինս հետախուզման մեջ է եղել

Զինծառայողը ականապայթյունային վնասվածք է ստացել

Միրզոյանը Սերբիայի ԱԳ նախարարի հետ հեռախոսազրույցում ընդգծել է Հարավային Կովկասում հարատև խաղաղության կարևորությունը

Կորոնավիրուսի ժամանակ 829 կեղծ պատմագրի հիման վրա Առողջապահության նախարարությունից հափշտակվել է 263 մլն 480 հազար դրամ

Ռեստորանի մոտ մեքենաներ են բախվել․ դրանցից մեկը դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել օբյեկտներից մեկի պատին

Հիմա հեշտ է պառկել ասֆալտին ու ցույց տալ, թե փրկում եք հայրենիքը․ Սաֆարյանը՝ ԱԺ նախկին գործընկերներին