Շուտով մեր շուկայում կհայտնվեն հայկական արտադրության նոր կարամելներ

06/04/2000 schedule23:32

Տպագրվել է «Հայկական Ժամանակ» օրաթերթի՝ 2000 թվականի ապրիլի 6-ի համարում

Շուտով մեր շուկայում կհայտնվեն հայկական արտադրության նոր կարամելներ: Դրանք արտադրվելու են «Հայհրուշակում», որը մեզանում ավելի հայտնի է «Կարամելի գործարան» անվան տակ: Այստեղ, սակայն, սկզբունքային փոփոխություն է եղել: Փոխվել է արտադրողը: Գործարանը աշխատեցնելու պատիվն իր վրա է վերցրել «Գրանտ Քենդի» կոչվող ընկերությունը: Թե իրավաբանական առումով ինչ կարգավիճակ ունի այս մեծ ընկերությունը՝ առայժմ պարզ չէ:

Դեռ մարտի սկզբին այն բաց բաժնետիրական էր: Երեկ պարզվեց, որ «Գրանտ Քենդին» արդեն սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն է: Մի բան հաստատ է՝ «Գրանտ Քենդին» հայ-ռուսական համատեղ ձեռնարկություն է, խորհրդանիշն էլ փղիկն է:

Բայց ձեռնարկության իրավաբանական կարգավիճակը երկրորդական հարց է ու, թերեւս, շատ քիչ է հետաքրքում «Գրանտ Քենդիի» արտադրանքի պոտենցիալ սպառողներին: Առաջնայինը, իհարկե, թողարկվող արտադրանքի որակն է եւ գինը: «Գրանտ Քենդիի» գործադիր տնօրեն Արմինե Հովհաննիսյանի հավաստմամբ, իրենց արտադրած կոնֆետների գինը ցածր կլինի, իսկ որակը՝ բարձր: Իսկ այս հանգամանքը ամենակարեւորն է: Հայկական շուկան մեծ մասամբ լցված է արտասահմանյան արտադրության հրուշակեղենով: «Գրանտ Քենդին» հայտնվելու է մի շուկայում, որի ստորին՝ «էժանագին» հատվածը զբաղեցնում է թուրքական եւ իրանական արտադրության ցածրորակ, բայց բավական էժան հրուշակեղենը, իսկ «միջին» հատվածը զբաղեցնում է ռուսական արտադրությունը:

Այս հատվածում վերջերս հայտնվել է նաեւ բուլղարական հրուշակեղենը: Կոպիտ ասած, ամենավերին հատվածը, որն իր ծավալով բավական փոքր է, զբաղեցնում է եվրոպական եւ ռուսական արտադրության տեսականին: Այնպես որ, չնայած հրուշակեղենի շուկան Հայաստանում խիստ սահմանափակ է, այդուհանդերձ, «Գրանտ Քենդիին» դաժան մրցակցություն է սպասում: Սակայն դատելով գործադիր տնօրենի աշխատասենյակում դասավորված նմուշներից, պետք է ենթադրել, որ «Գ.Ք.»-ի արտադրանքը հրուշակեղեն ներկրողներին լուրջ խնդիրներ կհարուցի: Շատ շուտով սպառողին կառաջարկվեն շուրջ 80 տեսակի նոր կոնֆետներ: Իսկ որոշ ժամանակ անց, շուկայում կհայտնվեն նաեւ «Գ.Ք.»-ի արտադրած շոկոլադները: Ինչպես տեղեկացրեց գործադիր տնօրենը, նախնական հաշվարկների համաձայն, շոկոլադե կոնֆետների 1 կգ-ի գինը կլինի 600-700 դրամ:

Շոկոլադեղենի տեսականու թվարկումը բառիս բուն իմաստով քաղցր հիշողություններ է արթնացնում՝ «Ծուռթաթ արջը», «Արջը հյուսիսում» եւ այլն: Ձեռնարկության տեխնոլոգների հավաստմամբ, խստագույնս պահպանվելու են տասնամյակների պատմություն ունեցող բաղադրատոմսերը, որոնց հեղինակն է Աբրիկոսովը: Կարտադրվի նաեւ բոլորովին նոր՝ «Գրանտ Քենդիի» ֆիրմային բաղադրատոմսով շոկոլադ: Այդ բաղադրատոմսը հույժ գաղտնի կպահվի:

Չի կարելի, սակայն, չշոշափել, այսպես ասած, մեդալի հակառակ կողմը: Ձեռնարկությունում տեղադրված հիմնական հոսքագծերը հին են՝ 20 եւ ավելի տարվա պատմությամբ: Նոր ձեռք բերված մի քանի հաստոցները նախատեսված են փաթեթավորման համար: Կարող է տպավորություն ստեղծվել, թե կոնֆետների արտադրության սպեցիֆիկայով պայմանավորված նոր հոսքագծերի անհրաժեշտությունը այնքան էլ մեծ չէ: Սակայն հենց գործադիր տնօրենի հավաստմամբ, նոր հոսքագծերի կարիք կա, եւ դրանց ձեռք բերման ուղղությամբ որոշ ծրագրեր են մշակվում: Իսկ արդեն հնացած տեխնոլոգիաները ենթադրում են, որ արտադրանքի ինքնարժեքը բարձր կլինի, ինչն էլ մրցունակության վրա բացասական ազդեցություն է թողնելու:

Ինչ վերաբերվում է հարկային դաշտին, ապա տիկին Հովհաննիսյանի համոզմամբ, հրուշակեղենի համար դաշտն անբարենպաստ է: Բանն այն է, որ հրուշակեղենի արտադրության համար նախատեսված հումքը հարկվում է, այնուհետեւ հարկվում է նաեւ արդեն պատրաստի արտադրանքը: Այսպիսով, հրուշակագործները ենթարկվում են կրկնակի հարկման, ինչից խուսափում են ներկրողները: Այս խնդիրն արդեն ներկայացվել է կառավարությանը, եւ հրուշակագործները հույս ունեն, որ վիճակը կշտկվի:

Նկատենք, սակայն, որ «Գրանտ Քենդիի» ղեկավարությունը միտված է ստանալ հարկային արտոնություններ, պատճառաբանելով դա ներքին արտադրողի պաշտպանության անհրաժեշտությամբ: Դա, իհարկե, գեղեցիկ է հնչում եւ ինչ-որ կարճատեւ էֆեկտ, անշուշտ, կտա: Սակայն, որեւէ երաշխիք չկա, որ հարկային արտոնյալ պայմաններում գործող արտադրողները, տվյալ դեպքում հրուշակագործները, չեն բավարարվի միայն ներքին շուկայի գրավումով: Իսկ հարկային հավասար պայմանները նախադրյալներ են ստեղծում, որպեսզի հենց «Գրանտ Քենդին» չբավարարվի ձեռք բերածով ու արտաքին շուկա դուրս գալու իր ծրագրերում շատ ավելի վճռական լինի:

Հայկ Գեւորգյան

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
1184 դիտում

Չնախատեսված կանգառ Լեռնապատ բնակավայրում. վարչապետը տեսանյութ է հրապարակել

Անձրև, ամպրոպ, տեղ-տեղ նաև կարկուտ. ինչպիսին են առաջիկա օրերի եղանակային կանխատեսումները

Ավտովթար-վրաերթ Նոր Գեղի բնակավայրում. վարորդն ու վրաերթի ենթարկվածը հոսպիտալացվել են

Կալուգացի օլիգարխը 200 հազար տալիս, ուղարկում ա․ Փաշինյանը՝ սադրանքների մասին

1998-ին Քոչարյանը եկել ա, ստեղից «вон» եմ արել, դրա համար ծեծ եմ կերել․ կուրթանեցի տղամարդը՝ Փաշինյանին

Փաստորեն կալուգացու ընտրակեղծարարները, ընտրակաշառքից բացի, նաև ուժեղ հայհոյանքներ են տալիս. Պապոյան

Լիտվան լիովին աջակցում է խաղաղության գործընթացին, հուսանք՝ այն նոր տնտեսական հնարավորությունների դռներ կբացի

Չենք պատրաստվում որևէ ապահարզանի. Միրզոյանը՝ ՌԴ նախագահի հայտարարության մասին

2 պատանի կրակ է բացել Սան Դիեգոյի իսլամական կենտրոնի մզկիթում. կան զոհեր և վիրավորներ

Հայաստանը և Լիտվան, այս պահից սկսած, ռազմավարական գործընկերներ են. Միրզոյան

Չնախատեսված կանգառ Ծիլքար բնակավայրում․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

Ես էն օրը պաչկով 20-հազարանոց ուղարկել եմ Տաշիր՝ արցախցիներին, էդքան փող ենք ծախսում. նոր ձայնագրություններ

«Յունիսպորտ» ակումբը դուրս եկավ Ֆուտզալի Հայաստանի Գավաթի և Հայաստանի Բարձրագույն խմբի եզրափակիչներ

ԱԶԲ-ի հետ համատեղ իրականացվող ծրագրի շրջանակում մեկնարկել են եռօրյա աշխատանքային քննարկումները. ՊԵԿ

Ամբակում Գրիգորյանը նշանակվել է ՀՀ քննչական կոմիտեի նախագահի խորհրդական

ՀՀ դեսպանն իր հավատարմագրերն է հանձնել Հորդանանի թագավորին

Տեղի է ունեցել «Նոա» ֆուտբոլային ակումբի նոր մարզաբազայի բացման հանդիսավոր արարողությունը

Կառլեն Աբազյանը՝ ՔԿ ութերորդ կայազորային քննչական բաժնի պետ

Որքա՞ն են իրականում բարձրացել կենսաթոշակները. Թորոսյանը թվեր է հրապարակել

Մեկնարկել է Հայաստանի և Լիտվայի ԱԳ նախարարների առանձնազրույցը

Կարճ կանգառ Ապարանում. վարչապետը տեսանյութ է հրապարակել

Քարոզարշավի հերթական օրը վարչապետն ու ՔՊ կուսակցականներն ուղևորվել են Լոռու մարզ

Մաֆիայի շերեփուկները պնդումներ են անում՝ մեզ չափելով նույն արշինով, ինչ մինչև 2018-ի հանցագործ իշխանությանը

Բարի լույս, լավ օր, և սիրում եմ բոլորիդ. վարչապետ

Իրավապահները մայրաքաղաքում խոշորամասշտաբ խուզարկություններ են իրականացնում

Պապիկյանի մասնակցությամբ քարոզարշավը խոչընդոտելու վարույթով 10 անձի նկատմամբ սահմանվել են խափանման միջոցներ

Առաջին անգամ Հայաստանից միլիոնավոր դոլարների հասնող հայրենական արտադրության զենք է արտահանվել․ ԲՏԱ նախարար

Թուրքիայի ԱԳ նախարարը պաշտոնական այցով կմեկնի Գերմանիա

Արաբկիր վարչական շրջանի առանձնատներից մեկում և կից շինություններում կեղծ խաղատներ են գործել․ տեսանյութ

Հայաստանի և Վրաստանի միջև մշակույթի ոլորտում համագործակցության ընդլայնմանն առնչվող հարցեր են քննարկվել

Զարուհի, Ռոբերտին, Սերժին ծախված ստահակ, դու, Լևոնը, Րաֆֆին, Վազգենը վճարվել եք, որ ժողովրդին տանեք պարտության

Կայացել է COP17-ի կազմակերպման և անցկացման նպատակով ստեղծված կազմկոմիտեի նիստը

Ղարաբաղի պսևդոէլիտան պետք է ծնկի բերվի․ վարչապետը ներկայացրել է առաջիկա քաղաքական օրակարգը․ տեսանյութ

Իրանի ԱՄՆ-ին փոխանցած նոր առաջարկը 14 կետ ունի

Սյունիքում 24 ժամ ջուր չի լինի․ հասցեներ

Կարապետյանի և Քոչարյանի թուլացումը ակնհայտ է. պատահական չէ, որ ասում են՝ ընտրությունները կեղծվելու է. Ադամյան

ԱԳ նախարարի տեղակալը հանդիպել է ԱՊՀ դիտորդական առաքելության ղեկավարի հետ

Օդի ջերմաստիճանը կնվազի 3-6 աստիճանով․ ինտենսիվ անձրևներ կլինեն

Քննարկվել են դպրոցականների հավասարակշռված և առողջ սննդի ապահովման հարցերը, ներկայացվել է Բրազիլիայի փորձը

Ղարաբաղյան կլանը պետք է ծնկի բերվի՝ ի դեմս պատերազմի եռագլուխ կուսակցության․ վարչապետ