Վերակազմավորման հետեւանքով 60 աշխատող է կրճատվել, նախարարն էլ նախագահ է դարձել

Քաղաքաշինության նախարարությունը համապատասխան որոշմամբ վերակազմավորվել է որպես  կառավարությանն առընթեր քաղաքաշինության պետական կոմիտե: Վերակազմակերպման արդյունքում նախորդ տարվա հոկտեմբերի 13-ին հաստատվել է կոմիտեի կառուցվածքը, որի համաձայն՝ ստեղծվել է 7 վարչություն, 3 բաժին, 2 առանձնացված ստորաբաժանում: Նախարարության դեպքում կար 10 վարչություն, 5 բաժին եւ 2 առանձնացված ստորաբաժանում: Այս մասին Armtimes.com-ի հարցմանն ի պատասխան տեղեկացրեցին քաղաքաշինության պետական կոմիտեի մամուլի ծառայությունից:

Վերակազմավորման հետեւանքով աշխատակիցների կրճատում է եղել: Վարչապետ Կարեն Կարապետյանի կողմից հաստատվել է կոմիտեի աշխատակիցների առավելագույն թվաքանակը՝ 151, իսկ նախարարության ժամանակ՝ առավելագույնը 213-ն էին, մոտ 30 տոկոս աշխատողների կրճատում է եղել:

Բացի այս, կառավարության 2016 թվականի նոյեմբերի 18-ի որոշմամբ դադարեցվել է նախարարության «Քաղաքաշինական ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի գործունեությունը: Մինչ այդ էլ՝ հոկտեմբերի 13-ին, ստեղծվել է 1 նոր վարչություն՝ կառուցվածքային ստորաբաժանման կարգավիճակով, որից հետո վարչապետի որոշմամբ, կոմիտեի աշխատողների առավելագույն թվաքանակը լրացվել է 24-ով՝ «Քաղաքաշինական ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի 31 հաստիքային միավորի փոխարեն:

Կոմիտեի լրատվականից, ամփոփելով հարցման պատասխանները, փոխանցեցին նաեւ, որ 2016 թվականի ընթացքում քաղաքաշինության համակարգում կատարված օպտիմալացման արդյունքում ՀՀ քաղաքաշինության նախարարությունը վերակազմակերպվել է ՀՀ ԿԱ քաղաքաշինության պետական կոմիտեի, լուծարվել է 1 ԾԻԳ, 2 ՊՈԱԿ-ի փոխարեն ստեղծվել է 1 ՊՈԱԿ: Ընդհանուր՝ 277 հաստիքային միավորներից կրճատվել է 72 հաստիքային միավոր (26 %): Կառուցվածքային փոփոխությունների շրջանակում շենքային փոփոխություն տեղի չի ունեցել:

Հարցին՝ վերակազմակերպման արդյունքում գերատեսչության գործունեության արդյունավետության մեջ փոփոխություններ եղե՞լ են, կոմիտեից  պատասխանեցին, որ վերակազմակերպման գործընթացն ավարտվել է 2016 թվականի դեկտեմբերի վերջին, ինչը նշանակում է դեռ վաղ է գերատեսչական գործունեության արդյունավետության վերաբերյալ գնահատական տալը, կարծիք հայտնելը:

Հ.Գ. Քաղաքաշինության ոլորտում կատարված փոփոխություններից մեկն էլ այն է, որ Նարեկ Սարգսյանը նախարարից դարձել է նախագահ, պարզապես՝ կոմիտեի նախագահ:

Տպել
2211 դիտում

Բուհերի ընդունելության քննությունները կլինեն երկուսը՝ որոշ բացառություններով

Որևէ մեկը չփորձի ինձ թիրախավորել. Գյումրիում ժամեր առաջ անժամկետ հացադուլ հայտարարեց թիվ 2 դպրոցի տնօրենը

Համացանցում հայհոյանքը կարծես դարձել է պարտադիր պայման, բայց դա մեր ազգին չի սազում. Արամե

Նախկին նախագահը՝ ամբաստանյալի աթոռին. Ֆրանսիայում սկսվել է Սարկոզիի գործով դատավարությունը

Երևանի Բաղյան փողոցում հայտնաբերվել է վրաերթի ենթարկված անձը չպարզված քաղաքացու դի

Գեղարքունիքի մարզի ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց, Սպիտակի ոլորաններում մառախուղ է

Ավտովթար է տեղի ունեցել Երևան-Սևան ավտոճանապարհին․ վարորդն արգելափակվել է մեքենայի մեջ

Պարգևատրվել են մարտական գործողություններին մասնակցած փրկարարները (տեսանյութ)

Թուրքիայի ծավալապաշտական նկրտումները կարող են խիստ կործանարար հետևանքներ ունենալ ողջ տարածաշրջանի համար. Արա Այվազյան

Կապանի օդանավակայանը մնում է հայկական տարածքում. Հայկական միասնական տեղեկատվական կենտրոն

Աշակերտներին գրատախտակի մոտ կանչելու արգելքը հանվել է․ ԿԳՄՍ փոխնախարարը՝ առկա ուսուցմանն անցնելու մասին

Երկրաշարժ Դմանիս քաղաքից 19 կմ հարավ-արևմուտք, ցնցումները զգացվել են Լոռու մարզի Մեծավան և Ձորամուտ գյուղերում

Գյումրիում մարտական վիճակում գտնվող հակահետևակային ական է հայտնաբերվել

Շիրակի փոխմարզպետ Վարդան Գրիգորյանն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել

ՔԿ-ում հանդիպումներ են տեղի ունեցել արգելված զինատեսակների կիրառման գծով միջազգային փորձագետների հետ

Վաղարշակ Հարությունյանն ընդունել է ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպանին

Առաջին անգամը չէ, երբ գործադիր, օրենսդիր և դատական իշխանության ներկայացուցիչները հանդիպում են․ Վիգեն Քոչարյան

Ոստիկանն ազգի նվիրյալ զինվոր է. պատերազմին մասնակցած ոստիկանության 184 ծառայող խրախուսվել է

Դեկտեմբերի 7-ից դպրոցներում առկա ուսուցումը կվերսկսվի նաեւ 5-12-րդ դասարաններում

Հայաստանի որոշ մարզերում մառախուղ է․ ԱԻՆ