Եթե Ադրբեջանը հանդես գա մեղայականով, կարագացնի իր զինվորի մարմնի վերադարձի գործընթացը

10/01/2017 schedule19:05

armtimes.com-ի տեղեկություններով, Կարմիր խաչի միջազգային կոմիտեն դիմել է հայկական կողմին՝ խնդրելով վերադարձնել դեկտեմբերի 29-ին Տավուշի մարզի Չինարի գյուղում ադրբեջանական հատուկջոկատայինների կողմից իրականացրած դիվերսիոն գործողությունների ընթացքում զոհված ադրբեջանցի զինվոր Չինգիզ Ղուրբանով Սալմանօղլուի մարմինը: Հայկական կողմը, սակայն հայտնել է, որ քանի դեռ փորձաքննությունները չեն ավարտվել, դիակի վերադարձի մասին խոսք լինել չի կարող: Բացի այդ՝ հայկական կողմը, ըստ մեր տեղեկությունների, հստակ հասկացնել է տվել, որ եթե Ադրբեջանն ընդունի նախահարձակ լինելու հանգամանքը եւ հանդես գա մեղայականով, դրանով միայն կարագացնի իր զինվորի մարմնի վերադարձի գործընթացը:

Նշենք, որ ադբեջանցի դիվերսանտի դիակի վերադարձի շուրջ ֆեյսբուքում բավական բուռն քննարկումներ են ծավալվել: Կինոռեժիսոր Արշակ Զաքարյանն, օրինակ, այսպիսի գրառում է կատարել.

«ԵԱՀԿ համանախագահները կոչ են հրապարակել ադրբեջանցու լեշը որպեսզի անհապաղ վերադարձնենք: «Երեք օդաչու՞... Ի՞նչ օդաչու... Ինչի ուղղաթիռում օդաչու էլ է եղե՞լ... Բա, ասեիք էն ժամանակ էլ հայտարարություն կանեինք կպահանջեինք, չգիտեինք...» Գենդերի ծնունդներ, լիբեռաստ յոթեր, բա ու՞ր էիք էն ժամանակ, որ մեր տղերքը իրենց կյանքը վտանգելով մտան մեր օդաչուներին հանեցին: Տարեք շպրտեք էդ սատկածի լեշը մեր դիրքերի դեմը թող գան տանեն, եթե կարող են...»: Խոսքը 2014թ-ի նոյեմբերի 12-ին հայ-ադրբեջանական շփման գծի՝ Արցախի արևելյան հատվածում ուսումնավարժական թռիչքի ժամանակ ադրբեջանական զինված ուժերի կողմից խոցված  պաշտպանության բանակի օդուժի Մի-24 ուղղաթիռի մասին է, որի անձնակազմը զոհվեց։ Հայկական կողմը օրեր շարունակ չէր կարողանում մեր օդաչուների մարմինները հանել չեզոք գոտուց, քանի որ ադրբեջանական զինուժն այդ հատվածը շարունակ կրակի տակ էր պահում:  

Հիշեցնենք, որ 2016 թ. դեկտեմբերի 29-ի վաղ առավոտյան ադրբեջանական զորքերը Հայաստանի Տավուշի մարզի Չինարի գյուղի մոտակայքում ձեռնարկել են դիվերսիոն ներթափանցման փորձ: Հարձակման հետեւանքով սպանվել են երկու շարքային զինծառայող եւ մեկ սպա: Ադրբեջանական կողմը, ՀՀ ՊՆ հաղորդմամբ, կորցրել է 7 զինծառայող: Նրանցից մեկի դին մնացել է ՀՀ տարածքում: 

Տպել
11832 դիտում

4 գյուղի հարցի չլուծումը հնարավորություն կտա Ադրբեջանին հրաժարվել գործընթացը շարունակելու պարտավորությունից․ վարչապետ

Մեր ինքնիշխան տարածքից ոչ մի միլիմետր չի կարող զիջվել, սահմանի պահպանության մանդատը ԱԱԾ սահմանապահ զորքինն է․ վարչապետ

Վաշինգտոնում սենատոր Բեն Քարդինի հետ քննարկվել են խաղաղության գործընթացը և տարածաշրջանային զարգացումները․ Կոնջորյան

Մեր դիրքերի լեգիտիմությունը կերաշխավորի, որ Ադրբեջանը նոր պահանջներ չունենա․ վարչապետ

Առաջիկա տարիները մեր պետության համար վճռորոշ նշանակություն ունեն. վարչապետ

Պետք է հնարավորինս արագ իրականացնել սահմանազատման գործընթացը․ վարչապետն ասաց՝ ինչու

Ինչի հիման վրա է սահմանազատումն իրականացվում. Նիկոլ Փաշինյանը մանրամասնեց (տեսանյութ)

Վրաստանում իրավիճակը ծայրահեղ լարվել է․ ցուցարարները կոտրել են խորհրդարանի դարպասները (տեսանյութ)

Տարեշրջանի բացում Երևանի կենդանաբանական այգում․ գործարկվել է նաև անվճար երթուղին (տեսանյութ)

Իրավիճակի էլ ավելի լարումը կարող է «Մայդանի» կրկնությանը բերել. ինչի մասին է իրականում Վրաստանում աղմուկ հանած նախագիծը

«Լեքսուս»-ը շրջվել է․ ըստ տեղեկությունների՝ այն անչափահաս է վարել, ընտանիքի 4 անդամ, այդ թվում 2 երեխա, հիվանդանոցում են

ՏԿԵ նախարարությունը, ԵՄ-ն, Գերմանիայի ՏՀԶՆ-ն 12,3 մլն. եվրո արժողությամբ ծրագիր են մեկնարկել․ այն կիրականացվի 4 մարզում

Ընդգծում ենք հայ-ադրբեջանական սահմանին էսկալացիայից խուսափելու կարևորությունը․ Հունաստանի ԱԳՆ

Վրաստանի խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ ընդունել է «օտարերկրյա գործակալների մասին» օրենքը

էս ինչ հաճույք ա, ուստա, սրանից լավ բան չկա․ Արգենը Արցախյան առաջին պատերազմից 30 տարի անց քայլում է (տեսանյութ)

Արդարացնում են բռնություն գործադրողին, թե «եկեղեցին է պաշտպանել», պետք է հստակ ասել՝ ոչ, դու խուլիգան ես. Ռուբեն Բաբայան

Թուրքիան որոշել է միանալ Իսրայելի դեմ Հարավաֆրիկյան Հանրապետության հայցին

Մի խումբ անձանց միջև վիճաբանությունը վերածվել է ծեծկռտուքի․ իրավապահները կանխել են «վենդետան», կան վիրավորներ

«Օտարերկրյա գործակալների մասին» օրենքը կարագացնի Վրաստանի եվրաինտեգրումը․ Կոբախիձե

Հաղարծին բնակավայրում վաղը էլեկտրական շչակ է գործարկվելու

Կոթի գյուղում 2 դիրք հանձնելու վերաբերյալ լուրերը կեղծ են. ՊՆ

Ինչ գործընթաց է սպասվում մոտակա օրերին Կիրանցում․ Նիկոլ Փաշինյանը հարցազրույց է տվել

Փարիզում անկարգություններ են․ ոստիկանությունը մահակներ և արցունքաբեր գազ է կիրառել ցուցարարների դեմ (տեսանյութ)

Հրդեհ է բռնկվել Ջրառատի տներից մեկի բակում․ այրվածքներ ստացած քաղաքացին հոսպիտալացվել է

Վարշավայում անհայտ անձինք փորձել են հրկիզել սինագոգը

Լևոն Քոչարյանի օգնական Արթուր Սուքոյանը ձերբակալվել է

Որևէ արխիվային նյութ չի ոչնչացվել․ Կադաստրի կոմիտեն հերքել է Տիգրան Աբրահամյանի հայտարարությունը

Ասես՝ հատուկ նպատակ կա ապացուցելու, որ ՀՀ-ն էլ Ադրբեջանից պակաս բռնապետություն չէ. Սաֆարյան

Երևանի շատրվանները գործարկվել են (լուսանկարներ)

Լոռու մարզի տարբեր բնակավայրերի բազմաթիվ հասցեներում ջուր չի լինի

Քննարկվել են ՀՀ-ՆԱՏՕ ռազմական համագործակցության ընթացիկ ծրագրերը և դրանց ընդլայնման հնարավորությունները

Քելբաջարում բեռնատար է շրջվել. կա զոհ

14-ամյա տղան դաշտում սինդրիկ հավաքելիս վնասվածքներ է ստացել և տեղափոխվել հիվանդանոց․ պատճառը պայթյունն է եղել

Ստամբուլի ոստիկանությունն արցունքաբեր գազ է կիրառել մայիսմեկյան ցուցարարների դեմ․ կան բերման ենթարկվածներ

ՊՆ շարժական դաշտային հոսպիտալը մասնակցում է ՆԱՏՕ-ի ռազմաբժշկական գերազանցության կենտրոնի զորավարժությանը

Դոլարն ու եվրոն էժանացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մայիսի 1-ին

Դրական միտումներ կան, գնում ենք դեպի խաղաղություն․ Ալիև

Բորելը խիստ դատապարտել է Վրաստանում ցույցերը ցրելու համար ուժի կիրառումն ու հիշեցրել ԵՄ անդամի թեկնածու լինելու մասին

ՀՀ ՊՆ-ից հերքում են Գեղարքունիքի մարզի վերաբերյալ մամուլում տարածվող լուրերը

ԱԺԲ ակցիայի վայրից բերման ենթարկված բոլոր անձինք ազատ են արձակվել