Համանախագահները գոհ են Սարգսյան-Ալիեւ հանդիպումից ու պայմանավորվածություններից

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների նախաձեռնությամբ Ժնեւի ՄԱԿ-ի գրասենյակում եւ այլ միջազգային կազմակերպություններում Շվեյցարիայի մշտական ներկայացուցչի կեցավայրում տեղի ունեցան Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների բանակցությունները:

Հանդիպումը տեղի է ունեցել երկու երկրների արտաքին գործերի նախարարներ Էդվարդ Նալբանդյանի եւ Էլմար Մամեդյարովի, ինչպես նաեւ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովի (Ռուսաստան), Էնդրյու Շեֆերի (ԱՄՆ), Ստեֆան Վիսկոնտիի (Ֆրանսիա) ու ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկի մասնակցությամբ:

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հայտարարություն են տարածել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի՝ այսօր Ժնևում կայացած հանդիպման մասին:

ԵԱՀԿ պաշտոնական կայքից տեղեկանում ենք, որ նախագահները պայմանավորվել են միջոցներ ձեռնարկել բանակցային գործընթացը խորացնելու եւ շփման գծում լարվածության կրճատման ուղղությամբ լրացուցիչ քայլեր ձեռնարկելու վերաբերյալ:

Համանախագահները գոհունակություն են հայտնել նախագահների ուղիղ բանակցությունների առնչությամբ, որոնք տեղի են ունեցել տևական ժամանակ անց:

Համանախագահները կրկին հիշեցրել են իրենց` Ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման հարցում կողմերի միջև միջնորդ լինելու պատրաստակամությունը:

«Որպես հաջորդ քայլ՝ մոտ ապագայում համանախագահները աշխատանքային խորհրդակցություններ կանցկացնեն ԱԳ նախարարների հետ»,- նշվել է հայտարարության մեջ:

Պայմանավորվել են միջոցներ ձեռնարկել բանակցային գործընթացը խորացնելու. Ժնևում ավարտվել է Սարգսյան-Ալիև հանդիպումը

1542 դիտում

Տեսանյութեր

Լուրեր | Սահմանին տեղադրվել է 20 սյուն. Հնդկաստանը ասել է, թե ինչու է զենք վաճառում Հայաստանին (տեսանյութ)

Մտահոգիչ է, որ ատելության խոսք, ընդհուպ անեծքներ են հնչում հոգևոր դասի ներկայացուցիչների կողմից (տեսանյութ)

Լուրեր | Վզներից բռնես, ասես՝ ինչն ենք հանձնում, կսկսեն հեքիաթ պատմել. Սիմոնյանը՝ սահմանագծման մասին

Էրեխեքը թող տենան` կառավարությունը ոնց ա արագ արձագանքում իրենց բարձրացրած հարցերին (տեսանյութ)

Կրիպտոարժույթից խոսում ես, խուճապային նամակներ են գրում՝ հեսա ամեն ինչ կքանդվի. Փաշինյանը դժգոհեց (տեսանյութ)

Դպրոցի քննությունների միավորները կկիրառվեն բուհ ընդունվելու դեպքում․ նախարարը մանրամասնում է (տեսանյութ)

ՀՀ կառավարության նիստը. ուղիղ

Լուրեր | ԱԺԲ-ի անդամները պղծել են Ծիծեռնակաբերդը, վիրավորել ու սադրել Աննա Հակոբյանին և նրա դստերը (տեսանյութ)

Լուրեր | Ինչ են ասել Նիկոլ Փաշինյանն ու Էրդողանը իրենց ապրիլիքսանչորսյան ուղերձներում (տեսանյութ)

Աննա Հակոբյանը դստեր՝ Արփիի հետ այցելել է Ծիծեռնակաբերդ (տեսանյութ)

Ոճրագործությունների չդատապարտումը հանգեցնում է շատ ավելի բացասական երևույթների․ Անահիտ Մանասյան (տեսանյութ)

ՀՀ բարձրագույն ղեկավարությունը հարգանքի տուրք է մատուցում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին (տեսանյութ)

Վարչապետը տիկնոջ հետ ներկա է գտնվել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված համերգին (տեսանյութ)

Հարգանքի տուրք Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին. ուղիղ

Ես էլ ձեռքերս կկտրեմ ու Տավուշից ոչինչ չեմ տա, Տավուշից ոչ ոք ոչինչ չի տալիս. Սարգիս Խանդանյան (տեսանյութ)

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ Կառավարությունում տեղի է ունեցել խորհրդակցություն (տեսանյութ)

Լուրեր | Տեղադրվել է առաջին սահմանային սյունը. Ալիևը տարածքային պահանջ չունի Հայաստանից (տեսանյութ)

Վարչապետն ընդունել է Սենատի Հայաստան-Ֆրանսիա բարեկամական խմբի պատվիրակությանը (տեսանյութ)

բեռնել ավելին