Ինչքան էլ ձեզ բերման ենթարկեն, մի մասնակցեք, հիվանդացեք. Փոստանջյանը՝ պատգամավորներին

Այսօր ԱԺ-ում ԵՏՄ հարցով քննարկման ժամանակ «Ժառանգության» պատգամավոր Զարուհի Փոստանջյանը ընթերցեց մի ռուս մտավորականի բնութագրում՝ Ռուսաստանում այսօր ստեղծված ծանր եւ բարդ իրավիճակի մասին:

Որոշ պատգամավորներ վրդովվեցին եւ սկսեցին տեղերում աղմկել՝ նկատելով, թե պատգամավորը խախտում է Լեզվի մասին օրենքը՝ ռուսերեն խոսելով Ազգային ժողովում:

«Մի մտահոգվեք, որ այսպես շարունակեք, շուտով դուք էլ եք այս ամբիոնից ռուսերեն խոսելու»,- գործընկերներին հանգստացրեց Փոստանջյանը:  

Այնուհետեւ նկատեց, որ Հայաստանը բռնակցվում է մի միության, որն ըստ էության տնտեսություն չունի:

«Փաստացի մենք այսօր հայտնվել ենք նույն իրավիճակում, ինչի մասին խոսել է Խրիմյան Հայրիկը: Երկաթյա շերեփը, որով մենք կարողացանք մեր հայրենիքը ազատագրել, այսօր այդ երկաթյա շերեփը փոխում ենք թղթե շերեփով»,- հայտարաեց Փոստանջյսանը՝ նկատելով, որ ցավ է ապրում, երբ այդ գործընթացին մասնակցում է նաեւ պատմություն ունեցող ՀՅԴ կուսակցությունը:

«Միգուցե անտարբեր եք կամ կարող եք ասել՝ բացակայում ենք, բայց պետք է պատկերացնել, թե ինչ է տեղի ունենալու մեզ հետ: Միանում ենք մի երկրի, որը գտնվում է  աշխարհի հետ առճակատման մեջ, որի տնտեսությունը գահավիժում է, եւ մենք նորից ընկնելու ենք ոտքի տակ»,- ասաց Փոստանջյանը եւ հավելեց. «Ինչքան էլ որ ձեզ բերման ենթարկեն, դուք մի մասնակցեք, հիվանդացեք, մնացեք տանը...»:

Վերջին խոսքը եւս որոշներին վրդովեցրեց:

«Այո, բերման են ենթարկում, դուք չունեք ձեր խղճի հետ հաշտ լինելու հնարավորությունը, դուք գալիս եք այստեղ եւ այդ պատվերի ներքո անում եք հայտարարություններ»,-պատասխանեց պատգամավորը: 

Տեսանյութեր

Լուրեր | ՀՀ-ն չի ֆինանսավորի ՀԱՊԿ-ին․ Կիրանցում սահմանազատումը ժամանակավորապես դադարեցվել է

Իրար նկատմամբ հարգալից հարաբերություններով միայն կկարողանանք ապահովել ԵԱՏՄ-ի զարգացումը․ Փաշինյան (տեսանյութ)

Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստը. ուղիղ

Փաշինյանը նախագահում է ԵԱՏՄ բարձրագույն խորհրդի նիստը (տեսանյութ)

Արագածոտնի մարզի Կարբի գյուղի աղետալի կարկտահարության հետևանքները (տեսանյութ)

Լուրեր | Վարչապետը Մոսկվայում է, կհանդիպի Պուտինին․ հայտնաբերվել է զինծառայողի դի (տեսանյութ)

Փաշինյանը ժամանեց Մոսկվա, սպասվում է հանդիպում Պուտինի հետ (տեսանյութ)

Տավուշի թեմի առաջնորդը շարունակում է քայլերթը (տեսանյութ)

Կառավարությունը 1 միլիարդ 12 միլիոն գումար հատկացրեց 21 սուբվենցիոն ծրագրերի իրականացման համար (տեսանյութ)

Սահմանվել է դասընթացների ցանկ, որոնց մասնակցելը պարտադիր կդառնա բուժաշխատողների համար. Ավանեսյան (տեսանյութ)

Քաջարանից Սիսիան 118 կիլոմետր ճանապարհը կկրճատվի, կդառնա՝ 60 կմ. Սանոսյան (տեսանյութ)

ՀՀ կառավարության նիստը. ուղիղ

Եվրատեսիլ 2024-ի առաջին կիսաեզրափակիչը. ուղիղ

Լուրեր | Շարժման առաջնորդը կաթողիկոսն է, թիվ մեկ շահառուն՝ Ռոբերտ Քոչարյանը․ Վանեցյանը թռել է երկրից

Երևանում արևային անձրև է (տեսանյութ)

Եթե սահմանազատման վերջում տարածքների փոփոխման հանրաքվե անենք, մարդիկ կողմ են քվեարկելու (տեսանյութ)

Ասել եմ՝ թող ծառ տնկեն Կիրանցի դպրոցի մոտ, եթե սահմանի տեսադաշտի հոգեբանական խնդիր կա. Փաշինյան (տեսանյութ)

Ցեղասպանության զոհերի ցուցակագրման օրակարգ մեր իշխանությունը չի ունեցել երբեք. Փաշինյան (տեսանյութ)

բեռնել ավելին