Հայկական հրաշք. «Արմենիկումից» «Նաիրիտ»

Ս/թ նոյեմբերի 26-ին կայացած ՀՀԿ 16-րդ համագումարում Սերժ Սարգսյանի ելույթի` տնտեսությանը վերաբերող հատվածը շատ ոգեւորիչ էր: Ելույթում բերված թվերից համոզվեցինք, որ Հայաստանը աշխարհի ամենադինամիկ ու արագ զարգացող տնտեսությունն է, ու եւս մի կարճ ժամանակ, եւ Հայաստանին կսկսեն նախանձել սինգապուրցիները:

Սա ամենեւին չափազանցություն չէ: Նա հայտարարեց որ Հայաստանում 2007-2015 թթ. ընթացքում արձանագրվել է մոտ 30 տոկոս տնտեսական աճ, մինչդեռ «Եվրոպայում այդ ժամանակահատվածում արձանագրվել է 8.9 տոկոս աճ (ընդ որում՝ Արեւմտյան Եվրոպայում՝ 5.7 տոկոս աճ, Արեւելյան Եվրոպայում՝ 17.2 տոկոս աճ)»: Սա բառացի մեջբերում է նրա ելույթից: Ու ստացվում է, որ մեր տնտեսությունը ավելի քան երեք անգամ արագ է աճում, քան Եվրոպայի տնտեսությունը: Իհարկե, ինչպես նշել ենք, մեր համախառն ներքին արդյունքը թե 2007-ին, եւ թե 2015 թ. եղել է 11 միլիարդ դոլար, բայց դա էական չէ` կարեւորը, որ մեր տնտեսությունը 3 անգամ ավելի արագ է զարգանում:

Բայց այդ հզորագույն աճը դեռ «ձնծաղիկն է»: Ամեն ինչ առջեւում է: ՀՀԿ 16-րդ համագումարում ունեցած իր ելույթում Սերժ Սարգսյանը հայտարարեց.

«Գալիք տարիների փոփոխությունները լինելու են բեկումնային, քանի որ հասել ենք այն կետին, որտեղ, թեկուզ ինչ-որ չափով ձգելով մեր գոտիները, սահմանափակելով ու ընդունելով պահպանողական բյուջե, կարողացել ենք արդյունավետ դիմագրավել մարտահրավերներին, ապահովել տնտեսական աճ, բարձրացնել տնտեսության մրցունակությունը, մեծացնել արտահանումը։ Այլեւս անցյալ է պարզապես դրսի օգնությանն ու վարկային միջոցներին ապավինելու քաղաքականությունը»:

Թե ինչի հաշվին է լինելու այդ «բեկումը» այնքան էլ հասկանալի չէ: Նախկինում Սերժ Սարգսյանը ավելի կոնկրետ բեկումնային ծրագրերի մասին էր խոսում: Ճիշտ է, դրանցից ոչ մեկը չի իրականացել, բայց կոնկրետությունը կար հաստատ: Ամենակոնկրետը թերեւս 2008 թ. հոկտեմբերի 2-ին Ազգային ժողովին եւ ժողովրդին հղված ուղերձում էր:

«... Հայաստանի համար եկել է մեծ ու համարձակ տնտեսական նախագծերի ժամանակը, այսպես ասած` գերծրագրերի ժամանակը: ...Ես ուզում եմ, որ Հայաստանում գործարար հետաքրքրություններ ունեցող ու ապագայի ծրագրեր մշակող արտերկրյա եւ հայրենի բոլոր գործարարները, մեր քաղաքացիներն ու աշխարհասփյուռ մեր հայրենակիցները մեկ անգամ եւս տեղեկացված լինեն, որ. ա) առաջիկա ամիսների ընթացքում Հայաստանը սկսում է նոր ատոմակայան կառուցել, բ) առաջիկա տարիների ընթացքում սկսվելու է Իրան-Հայաստան երկաթուղի կառուցվել, եւ գ) առաջիկա ամիսների ընթացքում համահայկական բանկ ու ներդրումային հիմնադրամ է ստեղծվելու, որոնք մեծամասշտաբ ծրագրեր են ֆինանսավորելու: Հարցնում եք` կկարողանա՞նք, պատասխանում եմ, որ կկարողանանք: Հեշտությամբ կկարողանանք, եթե միասին գործենք»,- հայտարարեց Սերժ Սարգսյանը:

Կոնկրետ էր: Գուցե նույնիսկ՝ չափազանց կոնկրետ: Անցել է ութ տարի: Նոր ատոմակայանը չի կառուցվել ու հորիզոնում նման հեռանկար նույնիսկ չի երեւում: Այդ նույն հորիզոնում երկաթուղու ուրվագծերը նույնպես չկան: «Համահայկական բանկը» ստեղծվեց, բայց առաջիկայում կլուծարվի որպես գերանարդյունավետ մի հիմնարկ, որտեղ աստղաբաշխական աշխատավարձեր ստացող ու պարապությունից ձանձրացող մարդկանց պակաս չի զգացվում:

Նոր ատոմակայանի ու երկաթուղու թեման իր պաշտոնավարման ընթացքում Սերժ Սարգսյանը էլի մի քանի անգամ արծարծեց: Բայց գնալով՝ ակնհայտորեն պակաս պաթոսով: Վերջին տարիներին նա այդ ծրագրերի մասին չի էլ ակնարկում: Թերեւս զգալով, որ չափազանց մեծ կոնկրետությունը հետագայում անհարմար վիճակ է ստեղծում, Սերժ Սարգսյանը սկսեց խոսել ակնարկներով: Հիմա երեւի ոչ ոք չի հիշում նրա մատնանշած մի «գաղտնի» ծրագիր, որը այդպես էլ չբացահայտվեց:

2011 թ. նոյեմբերի 9-ին ՀՀ արդյունաբերողների եւ գործարարների միության համագումարում նա հայտարարեց. «... Մենք պետք է վեր հանենք մեր տեսակին առավել հարազատ արժեքները: ... Մենք պետք է կարողանանք գնահատել բնությունից մեզ տրված որոշակի առավելությունները: Այս ուղղությամբ մի խումբ հիմա փորձում է մի մեծ ծրագիր նախանշել: Կարծում եմ, որ մոտ ժամանակներում մենք հանրությանը, եւ առաջին հերթին՝ գործարարներին կառաջարկենք մասնակցելու մի մեծ ծրագրի, որը կարող է իրոք ստեղծել ոչ միայն աշխատատեղեր, այլ նաեւ կայունություն մեր ներքին տնտեսական շուկայում»:

Ինչ ծրագիր էր դա, այդպես էլ գաղտնիք մնաց, բայց «գերծրագիր» էր` հաստատ: Որպեսզի մեկ առանձին վերցրած ծրագիրը կարողանա ապահովել «կայունություն մեր ներքին տնտեսական շուկայում», ապա այն պետք է լինի միայն ու միայն «գերծրագիր»: Նույնիսկ մեգածրագիր:

Բայց կոնկրետությունից խուսափելու ավանդույթը Սերժ Սարգսյանը այնուամենայնիվ խախտել է մի քանի անգամ: Դրանցից ամենահիշարժանը հնչեց 2014 թվականի փետրվարին ԵԿՄ 10-րդ համագումարի ժամանակ ունեցած ելույթից հետո մասնակիցների հարցերին պատասխանելիս: Մեր տնտեսության ապագայի մասին հարցին ի պատասխան Սերժ Սարգսյանը ոչ ավել, ոչ պակաս՝ անդրադարձավ «Նաիրիտին»: Ընդ որում, բոլորովին նոր ոճով:

«Մենք, եթե որոշ սադրիչներ մոլորության մեջ չգցեն «Նաիրիտի» աշխատողներին, ապա անկախ որեւէ հանգամանքից, այս տարի, ամենայն հավանականությամբ, սկսելու ենք նոր «Նաիրիտի» կառուցում: Գոնե նախագծանախահաշվարկային աշխատանքները, նախնական պայմանագրերը կան, եւ հնարավորության դեպքում՝ հին «Նաիրիտի» գործարկում: Սա եւս շատ մեծ հնարավորություն է ընձեռելու մեզ»:

Այդ ձեռնարկությունը, ինչպես հայտնի է, այդպես էլ չվերագործարկվեց, եւ առավել եւս՝ նորը չկառուցվեց: Թե ինչու, հասկանալի չէ: Այդ ո՞ր սադրիչները մոլորության մեջ գցեցին «Նաիրիտի» աշխատողներին, նույնպես հայտնի չէ: Հայտնի է միայն, որ «Նաիրիտի» վերագործարկման անհեռանկարության մասին պաշտոնական եզրակացություն տվեցին միջազգային մասնագիտացված ընկերություններ, մեր կառավարության բարձրաստիճան պաշտոնյաներ նույնպես հայտարարեցին թե հնարավոր չէ «Նաիրիտը» վերագործարկել...: Բայց էլի կասկածներ կան, որ այդ գերծրագիրը չիրականացվեց սադրիչների պատճառով: Երեւի նույն սադրիչներն էլ տապալեցին նոր ատոմակայանի, Իրան-Հայաստան երկաթգծի եւ մնացած ծրագրերի իրագործումը... Էլ չխոսենք հրաշքներից մեծագույնի՝ «Արմենիկումի մասին»... Բայց  ոչինչ: Վհատվել պետք չէ: «Զատո» մենք երեք անգամ ավելի արագ ենք զարգանում, քան Եվրոպան:

Տպել
10577 դիտում

4 գյուղի հարցի չլուծումը հնարավորություն կտա Ադրբեջանին հրաժարվել գործընթացը շարունակելու պարտավորությունից․ վարչապետ

Մեր ինքնիշխան տարածքից ոչ մի միլիմետր չի կարող զիջվել, սահմանի պահպանության մանդատը ԱԱԾ սահմանապահ զորքինն է․ վարչապետ

Վաշինգտոնում սենատոր Բեն Քարդինի հետ քննարկվել են խաղաղության գործընթացը և տարածաշրջանային զարգացումները․ Կոնջորյան

Մեր դիրքերի լեգիտիմությունը կերաշխավորի, որ Ադրբեջանը նոր պահանջներ չունենա․ վարչապետ

Առաջիկա տարիները մեր պետության համար վճռորոշ նշանակություն ունեն. վարչապետ

Պետք է հնարավորինս արագ իրականացնել սահմանազատման գործընթացը․ վարչապետն ասաց՝ ինչու

Ինչի հիման վրա է սահմանազատումն իրականացվում. Նիկոլ Փաշինյանը մանրամասնեց (տեսանյութ)

Վրաստանում իրավիճակը ծայրահեղ լարվել է․ ցուցարարները կոտրել են խորհրդարանի դարպասները (տեսանյութ)

Տարեշրջանի բացում Երևանի կենդանաբանական այգում․ գործարկվել է նաև անվճար երթուղին (տեսանյութ)

Իրավիճակի էլ ավելի լարումը կարող է «Մայդանի» կրկնությանը բերել. ինչի մասին է իրականում Վրաստանում աղմուկ հանած նախագիծը

«Լեքսուս»-ը շրջվել է․ ըստ տեղեկությունների՝ այն անչափահաս է վարել, ընտանիքի 4 անդամ, այդ թվում 2 երեխա, հիվանդանոցում են

ՏԿԵ նախարարությունը, ԵՄ-ն, Գերմանիայի ՏՀԶՆ-ն 12,3 մլն. եվրո արժողությամբ ծրագիր են մեկնարկել․ այն կիրականացվի 4 մարզում

Ընդգծում ենք հայ-ադրբեջանական սահմանին էսկալացիայից խուսափելու կարևորությունը․ Հունաստանի ԱԳՆ

Վրաստանի խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ ընդունել է «օտարերկրյա գործակալների մասին» օրենքը

էս ինչ հաճույք ա, ուստա, սրանից լավ բան չկա․ Արգենը Արցախյան առաջին պատերազմից 30 տարի անց քայլում է (տեսանյութ)

Արդարացնում են բռնություն գործադրողին, թե «եկեղեցին է պաշտպանել», պետք է հստակ ասել՝ ոչ, դու խուլիգան ես. Ռուբեն Բաբայան

Թուրքիան որոշել է միանալ Իսրայելի դեմ Հարավաֆրիկյան Հանրապետության հայցին

Մի խումբ անձանց միջև վիճաբանությունը վերածվել է ծեծկռտուքի․ իրավապահները կանխել են «վենդետան», կան վիրավորներ

«Օտարերկրյա գործակալների մասին» օրենքը կարագացնի Վրաստանի եվրաինտեգրումը․ Կոբախիձե

Հաղարծին բնակավայրում վաղը էլեկտրական շչակ է գործարկվելու

Կոթի գյուղում 2 դիրք հանձնելու վերաբերյալ լուրերը կեղծ են. ՊՆ

Ինչ գործընթաց է սպասվում մոտակա օրերին Կիրանցում․ Նիկոլ Փաշինյանը հարցազրույց է տվել

Փարիզում անկարգություններ են․ ոստիկանությունը մահակներ և արցունքաբեր գազ է կիրառել ցուցարարների դեմ (տեսանյութ)

Հրդեհ է բռնկվել Ջրառատի տներից մեկի բակում․ այրվածքներ ստացած քաղաքացին հոսպիտալացվել է

Վարշավայում անհայտ անձինք փորձել են հրկիզել սինագոգը

Լևոն Քոչարյանի օգնական Արթուր Սուքոյանը ձերբակալվել է

Որևէ արխիվային նյութ չի ոչնչացվել․ Կադաստրի կոմիտեն հերքել է Տիգրան Աբրահամյանի հայտարարությունը

Ասես՝ հատուկ նպատակ կա ապացուցելու, որ ՀՀ-ն էլ Ադրբեջանից պակաս բռնապետություն չէ. Սաֆարյան

Երևանի շատրվանները գործարկվել են (լուսանկարներ)

Լոռու մարզի տարբեր բնակավայրերի բազմաթիվ հասցեներում ջուր չի լինի

Քննարկվել են ՀՀ-ՆԱՏՕ ռազմական համագործակցության ընթացիկ ծրագրերը և դրանց ընդլայնման հնարավորությունները

Քելբաջարում բեռնատար է շրջվել. կա զոհ

14-ամյա տղան դաշտում սինդրիկ հավաքելիս վնասվածքներ է ստացել և տեղափոխվել հիվանդանոց․ պատճառը պայթյունն է եղել

Ստամբուլի ոստիկանությունն արցունքաբեր գազ է կիրառել մայիսմեկյան ցուցարարների դեմ․ կան բերման ենթարկվածներ

ՊՆ շարժական դաշտային հոսպիտալը մասնակցում է ՆԱՏՕ-ի ռազմաբժշկական գերազանցության կենտրոնի զորավարժությանը

Դոլարն ու եվրոն էժանացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մայիսի 1-ին

Դրական միտումներ կան, գնում ենք դեպի խաղաղություն․ Ալիև

Բորելը խիստ դատապարտել է Վրաստանում ցույցերը ցրելու համար ուժի կիրառումն ու հիշեցրել ԵՄ անդամի թեկնածու լինելու մասին

ՀՀ ՊՆ-ից հերքում են Գեղարքունիքի մարզի վերաբերյալ մամուլում տարածվող լուրերը

ԱԺԲ ակցիայի վայրից բերման ենթարկված բոլոր անձինք ազատ են արձակվել