«Ֆեյենորդի» դեմ խաղում Մխիթարյանը լավագույնն էր «Յունայթեդի» կազմում (տեսանյութ)

25/11/2016 schedule11:45

Հայաստանի հավաքականի եւ «Մանչեստեր Յունայթեդի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը երեկ՝ նոյեմբերի 24-ին, Եվրոպա լիգայի խմբային փուլի «Ֆեյենորդի» դեմ խաղում իր թիմի կազմում լավագույնն էր: Մանկունյանցիները հաղթեցին 4:0 հաշվով, եւ թեեւ Մխիթարյանը գոլի հեղինակ չդարձավ, նա իրենից լուրջ վտանգ էր ներկայացնում մրցակցի համար եւ մոտ էր հաջողությանը: Խաղից հետո տված հարցազրույցում մարզիկը նշել է, որ փորձել է իր լավագույնն անել:

«Շատ հաճելի էր նորից խաղալը եւ մեկնարկային կազմում լինելը: Ես փորձում եմ իմ լավագույնն անել, եւ սա շատ լավ արդյյունք էր: Դժվար էր թիմի խաղը կողքից նայելը, բայց դու պետք է մեծ ցանկություն ունենաս եւ շատ աշխատես: Հուսով եմ՝ սա ինձ համար նոր սկիզբ էր»,- Մխիթարյանի խոսքերն է փոխանցում The MIrror-ը:

Թիմի պորտուգալացի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն գոհ է մնացել հայ ֆուտբոլիստի խաղից: Հետխաղյա մամուլի ասուլիսի ընթացքում նա նշել է, որ կիսապաշտպանը պետք է փորձի նույն խաղը ցուցադրել Անգլիայի Պրեմիեր լիգայում:

«Հիմա նա պետք է փորձի նույն կերպ խաղալ Պրեմիեր լիգայում: Պրեմիեր լիգան տարբերվում է Եվրոպա լիգայից: Նա եւս մեկ քայլի կարիք ունի իր ինքնավստահությունն ավելացնելու համար: Այս խաղը նրան իրավունք է տալիս մտածելու, որ նա խաղալու է նաեւ հաջորդ խաղը, եւ նա պետք է նույն խաղը ցուցադրի Պրեմիեր լիգայում, պետք է ավելի մեծ ագրեսիվությամբ գործի: Երբ նրան գնում էինք, գիտեինք, որ շատ խելացի, տեխնիկապես լավ պատրաստված եւ փայլուն ֆուտբոլիստ է», - ասել է Մոուրինյոն:

Եվրոպա լիգայի «Ֆեյենորդի» դեմ հանդիպումը ԱՊԼ 4-րդ տուրի «Մանչեստեր Սիթիի» (1:2) դեմ դերբիից հետո առաջին անգամ էր, որ Մխիթարյանը «Յունայթեդի» կազմում խաղադաշտ էր դուրս գալիս: Երեկ, ինչպես «Սիթիի» դեմ խաղում, նա մեկնարկային կազմում էր, սակայն ի տարբերություն դերբիի՝ ավելի շատ ժամանակ անցկացրեց խաղադաշտում: Եթե «Սիթիի» դեմ խաղում նա փոխարինվեց 2-րդ խաղակեսում, ապա երեկ խաղադաշտից հեռացավ 82-րդ րոպեին, երբ խաղի հաղթական ելքն արդեն վճռված էր: Խաղից հետո «Յունայթեդի» երկրպագուների քվեարկության արդյունքում Մխիթարյանը ճանաչվեց հանդիպման լավագույն ֆուտբոլիստ: 

Տպել
3305 դիտում

ԱԳ նախարարը Կատարի խորհրդատվական խորհրդի նախագահին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ» ծրագիրը

Կարմրուկի քանի դեպք է գրանցվել Հայաստանում 2024 թվականին

Ի՞նչ եղավ Վանեցյանի գաղտնալսման գործը․ Անդրանիկ Քոչարյանը՝ դատախազին (տեսանյութ)

Ադրբեջանի պետական ​​հանձնաժողովը Հայաստանին կոչ է արել համագործակցել անհետ կորածների հարցում

Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպման վայրը հայտնի է

Կադիրովն իր 16-ամյա որդուն նշանակել է Պուտինի անվան ռուսական հատուկ նշանակության ուժերի համալսարանի համակարգող

11:30-ի դրությամբ՝ Երևանում փակ փողոցներ չկան

Մայիսի 1-ից դեպի Կենդանաբանական այգի կգործարկվի անվճար երթուղի

«Ծիծեռնակաբերդ»-ում Աննա Հակոբյանի և դստեր դեպքով մեկ անձի մեղադրանք է առաջադրվել

«Արդարացում չի լինելու չաշխատելու համար, այդ մարդիկ ուղղակի կփոխարինվեն». Տիգրան Ավինյան

79 անշարժ գույք, 42 տրանսպորտային միջոց, 39 բաժնետոմս. ինչ է պահանջվում բռնագանձել Գագիկ Ծառուկյանից

«Դո՞ւ ես փրկությունը հայ ազգի, դուք ամենամեծ վնաս տվողներն եք»․ քաղաքացին՝ ճանապարհը փակած Գեղամ Մանուկյանին

«Շատ նախաձեռնություններ ունենք, որ պտտվում, պտտվում են ու տեղ չեն հասնում». Ավինյան

Դատախազությունը պահանջում է Գագիկ Խաչատրյանից բռնագանձել շուրջ 200 միավոր անշարժ գույք, մոտ 23 միլիարդ դրամ

25 միավոր անշարժ գույք, 4 միլիոն դոլարի ավանդ արժեթուղթ. դատախազը ներկայացրել է՝ ինչ են պահանջում բռնագանձել Քոչարյանից

Արմավիր-Գյումրի ավտոճանապարհը բացվել է

Նոյեմբերյանում խուլիգանական արարքների կատարման համար մեղադրվող 4 անձից 3-ը կալանավորվել է (տեսանյութ)

Մայրաքաղաքում փակ ճանապարհներ չկան․ ոստիկանություն

Հայտնի է՝ որտեղ կկառուցվի Ալբերտ Ազարյանի անվան մանկապատանեկան մարզադպրոցը և ինչ ժամկետում

Սուրենյանը հայտնել է առաջիկայում սպասվող եղանակային կտրուկ փոփոխության մասին

«Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ն տնօրենի նոր պաշտոնակատար ունի

2 արծաթե, 5 բրոնզե մեդալ. բռնցքամարտի Հայաստանի հավաքականը վերադառնում է Եվրոպայի առաջնությունից

Ադրբեջանում քաղաքացին գլուխը մտցրել է ջրի բաքի մեջ ու չի կարողացել հանել. փրկարարները կտրել են բաքը (տեսանյութ)

Կոլորադոյի հայ համայնքի հետ հանդիպմանը դեսպան Մակունցն անդրադարձել է ՀՀ ներկա մարտահրավերներին

Բլինքենն Ալիևին կոչ է արել ազատել անարդարացիորեն ձերբակալված բոլոր անձանց

Բերքաբերի մոտակայքում տեղի է ունենալու պայթեցման աշխատանք. ՊՆ-ն խնդրում է խուճապի չմատնվել

Երևան-Սևան ավտոճանապարհին «Մերսեդես»-ը հարվածել է երկաթե արգելապատնեշին ու կոտրել այն

Հայաստանում միայն ռուսերեն ուսուցմամբ քանի դպրոց կա, որքան աշակերտներ ունեն և որտեղ են դրանք

Ոսկեպարի շրջանում ադրբեջանական ստորաբաժանումների առաջխաղացման մասին լուրը կեղծ է

Փաշինյանն ու Բլինքենը քննարկել են Հայաստան-Ադրբեջան սահմանազատման գործընթացն ու «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը

Էկոնոմիկայի նախարարը մասնագետների հետ քննարկել է խաղողագործության և գինեգործության ոլորտում առկա մարտահրավերները

Կա՞ր հոգևորական, որ ծպտուն հանեց Հոկտեմբերի 27-ին կամ Մարտի 1-ին, ուժեղ տղերք են դարձել, դասեր են տալիս. Մկրտչյան

«Վարչապետի գավաթն» ավելի ու ավելի շատ պետք է կապված լինի կրթության, դպրոցի հետ. Նիկոլ Փաշինյան (լուսանկարներ)

Ֆրանսիան Աթենքում հանդիսավոր արարողությամբ ստացել է օլիմպիական կրակը (լուսանկարներ)

Սյունիքի փոխմարզպետը ավտոբուսի վթարից տուժած իրանցիներին նվերներ ու ծաղիկներ է տարել

Պահեստազորի գնդապետ Միհրան Մախսուդյանի որդին 2 ամսով կալանավորվել է

Կատարում Վահան Կոստանյանը ներկայացրել է Հայաստանի տնտեսական գրավչությանը նպաստող գործոնները

Արգելակները «չեն պահել», ավտոբուսը կոտրել է պատնեշն ու գլորվել ձորը, բոլոր զոհերն իրանցիներ են. ձերբակալվել է վարորդը

Արևշատ գյուղի կամրջից ավտոմեքենան ընկել է Ազատ գետը. կա տուժած

Ավինյանի որոշմամբ՝ Արման Տեր-Թովմասյանն ազատվել է «Ջրային Կառույցներ» ընկերության տնօրենի պաշտոնից