ՊԵԿ-ի էժանագին ռեկետը. «կատաղած» տեմպերով վարչական վարույթներ են հարուցվում

21/11/2016 schedule09:30

ՀՀ պետեկամուտների կոմիտեն «կատաղած» տեմպերով վարչական վարույթներ է իրականացնում եւ ընկերությունների տնօրեններին տուգանում հարկերի վճարումները ուշացնելու համար:

Ընդ որում, բոլորին, բացարձակապես բոլորին, համատարած տուգանում է օրենսդրությամբ այդ «հանցագործության» համար նախատեսված առավելագույն` 20 հազար դրամով: Չնայած կարող է տուգանել, ասենք, 10 հազար դրամով, բայց նախընտրում է առավելագույն չափը: Ո՞րն է սրա իմաստը, ճիշտն ասած՝ այնքան էլ չի հասկացվում: Իհարկե, հարկերի վճարման կարգապահությունը շատ կարեւոր է, բայց հարկերի ուշացման համար տնտեսվարողը արդեն իսկ պատժվում է, յուրաքանչյուր ուշացրած օրվա համար վճարելով 0.15 տոկոս տույժ: Այսինքն, տնտեսվարողին այսպես թե այնպես ձեռնտու չէ հարկերն ուշացնելը եւ լավ օրից չէ, որ հարկերը ուշացնում են: Ու հետո, 20 հազարով տուգանվում է եւ այն ընկերության տնօրենը, որի աշխատավարձը, ասենք, 1 միլիոն դրամ է, եւ այն տնօրենը, որը ստանում է 200 հազար դրամ: Ու թերեւս հասկանալի է, որ խոշոր եւ առանձնապես խոշոր բիզնեսը օբյեկտիվորեն ավելի շատ հնարավորություն ունի հարկերը ժամանակին վճարելու, հետեւաբար այս տույժերը հարվածում են հիմնականում ոչ խոշոր բիզնեսին:

Ու սա երեւի թե կկոչվի հարկային վարչարարության բարելավում, իրականում ՊԵԿ-ի գերուռճացված ապարատի չինովնիկները ցույց են տալիս, թե օրն ի բուն աշխատում են: Իսկ բովանդակային առումով գործ ունենք պետական մակարդակի հասցված մանր ու էժանագին ռեկետի հետ: Ու կրկին շեշտենք, խոսքը ոչ թե հարկերը թաքցնելու, հարկերից խուսափելու մասին է, այլ ընդամենը զանազան ու բազմազան պատճառներով ուշացնելու մասին, ընդ որում՝ մեծ մասամբ խիստ օբյեկտիվ պատճառներով:

Եթե ՊԵԿ-ը այսքան «խստապահանջ» լիներ այնպիսի մթնոլորտում, երբ հարկայինն ու մաքսայինը տարիներ շարունակ չդասվեին ամենակոռումպացված կառույցների շարքում, աշխատեին արդյունավետ, դա հասկանալի եւ նույնիսկ ողջունելի կլիներ: Բայց ախր այդպիսի իրավիճակ չունենք: Գոնե առայժմ: Իսկ պետբյուջեի եկամուտների թերակատարման հիմնական պատասխանատուն հենց ՊԵԿ-ն է` հենց ՊԵԿ-ի աշխատաոճը: Այն, որ բյուջեի մուտքերը թերակատարվում են, հայտնի է բոլորին: Այս տարի ավելի քան 70 միլիարդ դրամ ավելի քիչ կհավաքվի բյուջե, քան նախատեսված էր բյուջեի մասին օրենքով: Արդյոք սրա մեղավորը հարկերը մի քանի օր ուշացրած եւ դրա համար օրենսդրությամբ սահմանված ամենախիստ պատիժը կրած գործարարնե՞րն են:

Այս հարցին պատասխանելու համար վերցնենք մի օրինակ, որը հստակ կապացուցի, թե ինչպես է աշխատում մեր ՊԵԿ-ը, մասնավորապես մաքսային ծառայությունը: Անցած տարվանից ՀՀ պետական բյուջեի մաքսատուրքի գծով մուտքերը ապահովվում են ոչ միայն ՀՀ սահմանին մաքսազերծված ապրանքների գումարներից, այլեւ ԵՏՄ ընդհանուր բյուջեից: Երրորդ երկրներից ԵՏՄ ներկրված ապրանքներից գանձված ողջ մաքսատուրքը, պատկերավոր ասած, հավաքվում է մի «կաթսայում» որի պարունակության 85.32 տոկոսը ստանում է Հայաստանը, 7.11 տոկոսը` Ղազախստանը, 4.56 տոկոսը Բելառուսը, 1.9 տոկոսը` Ղրղըզստանը, եւ 1.11 տոկոսը` Հայաստանը: Այսինքն, եթե նույնիսկ երրորդ երկրներից Հայաստան ոչ մի ապրանք չներմուծվի ու մեր սահմանին չմաքսազերծվի, մեր բյուջեն տարեկան մի քանի տասնյակ միլիարդ դրամ կստանա: Օրինակ, այս տարվա առաջին 9 ամիսների ընթացքում մեր բյուջեն մաքսատուրքերի գծով ստացել է 40.2 միլիարդ դրամ, որից 38.4 միլիարդը ստացվել է ԵՏՄ-ի` վերը նշված ընդհանուր կաթսայից: Այսինքն, ՀՀ սահմանին մաքսազերծումից ստացվել է ընդամենը 2.2 միլիարդ դրամ:

Եթե հաշվի առնենք, որ նախկինում, երբ Հայաստանը ԵՏՄ անդամ չէր, «ընդհանուր կաթսաներից» գումարներ չէր ստանում եւ այդ նույն ժամանակահատվածում հավաքվում էր մոտավորապես 37 միլիարդ դրամ, ապա կարելի պնդել, որ հիմա երրորդ երկրներից ՀՀ ներմուծված ապրանքների մեծագույն մասը մաքսազերծվում է այլ երկրներում: Ինչո՞ւ են մեր գործարարները նախընտրում իրենց ներմուծած ապրանքները մաքսազերծել ԵՏՄ այլ երկրներում: Ամբողջ խնդիրն այն է, որ չնայած ԵՏՄ մյուս երկրները առանձնապես չեն փայլում իրենց ազնվությամբ, այդուհանդերձ ավելի ձեռնտու է ապրանքը մաքսազերծել ԵՏՄ այլ երկրներում: Այնտեղ շատ ավելի հազվադեպ են կիրառում տխրահռչակ «հսկիչ գները», մաղարիչների հարցում ավելի համեստ ախորժակ ունեն, ու գործարարների համար դա, բնականաբար, ավելի ընդունելի է:

Եվս մի ուշագրավ վիճակագրություն: Ինչպես նշեցինք, 2016 թվականի առաջին 9 ամիսների ընթացքում մենք մաքսատուրքերի գծով ունեցել են 40.2 միլիարդ դրամի մուտք, որից 38.4 միլիարդ դրամը կամ 95 տոկոսը ստացվել է ԵՏՄ-ի ընդհանուր կաթսայից: Իսկ ահա անցած` 2015 թվականին հարաբերակցությունը այլ էր: Մուտքը կազմել էր 46.7 միլիարդ դրամ, որից 39.6 միլիարդը կամ 85 տոկոսն էր ստացվել ԵՏՄ-ից: Այսինքն, մեր սահմանում մաքսազերծված ապրանքների մասնաբաժինը ընդհանուրի մեջ միայն մեկ տարվա ընթացքում նվազել է երեք անգամ: Ակնհայտ է, որ մեր գործարարները սեփական մաշկի վրա զգալով մեր եւ, ասենք, Բելառուսի մաքսավորների գործելաոճերի տարբերությունը, նախընտրում են գործ չունենալ մեր մաքսավորների հետ: Նրանք ապրանքը մաքսազերծում են ԵՏՄ այլ երկրներում, եւ դրանից հետո Հայաստան բերելու ճանապարհին այն այլեւս դուրս է մեր մաքսավորների վերահսկողությունից:

Այս պարզ իրավիճակը շտկելու, նույնիսկ պաշտոնական նման վիճակագրությունից դասեր քաղելու փոխարեն ՊԵԿ-ը նստած օրուգիշեր տնտեսվարողներին տուգանելու մասին արձանագրություններ է կազմում: Որքան մուտքեր է ապահովում ՊԵԿ-ը հիմա` Վարդան Հարությունյանի` ՊԵԿ ղեկավար նշանակվելուց հետո, դեռ հայտնի չէ: Բյուջեի` հոկտեմբերին արձանագրված մուտքերի մասին պաշտոնական տեղեկություններ դեռ չկան: Բայց, գործարարների պնդմամբ, գոնե մաքսային տեսուչների աշխատանքում լուրջ փոփոխություններ չկան:

Տպել
6915 դիտում

Հայտնաբերվել է հանդամասում մոլորված 10-ամյա երեխան

Քայլերի հաջորդականությունը շատ պարզ է ու հստակ. իրականացնել հեղաշրջում, hրահրել նոր պատերազմ

Մի հարյուր մարդով ճեմելով գնում են Սևանի մայրուղով, որքան ավտոմեքենա կկուտակվի՞ կես ժամում. ճիշտ եք՝ հազարով. Սաֆարյան

Երևանում հայտնաբերվել է ծառից կախված տղամարդու մարմին

«Լադանիվա»-ն մասնակցել է «Եվրատեսիլ 2024»-ի բացման պաշտոնական արարողությանը

Ազգի ճաշակը 30 տարի տարել են մեկ ուղղությամբ. եթե մարդը որևէ բան չի հասկանում, նրա մեղքը չէ, այլ դաստիարակողի. Նշանյան

Այդ մարդկանց ուզածն ի՞նչ է, ուզում են գալ իշխանության և Ադրբեջանին պատերա՞զմ հայտարարել. Իոաննիսյան

Իշխանությունը չվերցրած ուժերը ցանկանում են նորից առանց ընտրության դա անել, քանի որ գիտեն՝ 2026-ին չի ստացվելու. Թորոսյան

5-րդ շարասյունից մարդ չմնաց, որ դեռ չի միացել հեղափոխություն կապկողներին. Չախոյան

Չեխիայի նախարարների կաբինետը պաշտոնապես հետ է կանչել իր դեսպանին Ռուսաստանից

Իսրայելում կարգելափակվի Al Jazeera-ի հեռարձակումը

Արարատ Միրզոյանը պաշտոնական այց կկատարի Հունգարիա

Գազայի հյուսիսում լայնամասշտաբ սով է. ՄԱԿ-ն ահազանգում է

Մեքենաների բախվելուց հետո դրանցից մեկը հայտնվել է ծառերի ու քարերի վրա. տուժածների թվում երեխաներ են

Երևանում փլուզվել է տներից մեկի արտաքին պատը՝ փակելով հարևան տան ճանապարհը

ՌԴ Պետդումայում առաջարկել են Անատոլի Չուբայսին օտարերկրյա գործակալ ճանաչել

Կիմ Չեն Ընը դարձել է TikTok-ի աստղը, հյուսիսկորեական քարոզչական հոլովակը՝ ամենահիթայինը սոցցանցերում. ինչ ենթատեքստ կա

Երևանում ուժգին կարկուտ է տեղացել (տեսանյութ)

«Mercedes-Benz»-ը Թուրքիայում հիմնել է պահեստամասերի լոգիտիկ կենտրոն

Իսակովի պողոտայում «Մազդա 6»-ը գլխիվայր շրջվել է (լուսանկար)

Հայաստանում առաջին անգամ հաստատվել են ձեռքերի հիգիենային ներկայացվող պահանջները

ԱՄՆ խաղաղության ինստիտուտում քննարկվել է Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացը

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի օգնականը քառօրյա այցով ժամանել է Հայաստան

Ինձ հետաքրքրում է, թե ո՞րն է լինելու արդեն Երևան հասած հոգևորականների քարավանի քաղաքական հանգրվանը. Հարություն Մկրտչյան

Ցածր ջերմաստիճանն ու անձրևի տեսքով տեղումները կպահպանվեն առաջիկա օրերին. որոշ շրջաններում կարկուտ կտեղա

Լավագույն տարբերակը հարգանք վայելող սրբազանը կլիներ․ ինչ է հայտարարել Քոչարյանը (տեսանյութ)

Ուկրաինայի նախագահը հայտնել է ռուսական Սու-25 գրոհային ինքնաթիռ խոցելու մասին

Ատեստավորման քննությունների բացարձակ գերազանցիկը. գնդապետ Տիգրան Հակոբյան

Նոր մանրամասներ են հայտնի դարձել Ամերիկյան համալսարանում տեղի ունեցած վիճաբանության, ծեծկռտուքի և կրակոցի դեպքից

Ռուսաստանում այսօր տոնում են Սուրբ Զատիկը. Պուտինը շնորհավորել է ուղղափառ քրիստոնյաներին

Երևանի դպրոցներից մեկում գործարկվելու է շչակ

Ֆինանսների նախարարը և ԱԶԲ նախագահը քննարկել են Հայաստանի հետ ընթացիկ համագործակցությանն առնչվող հարցեր

Այս աստիճան միֆականացնե՞լ Առաքելական եկեղեցու դերը հայոց պատմության մեջ, միֆերով փրկություն չի կարող լինել. Սաքունց

Գետափնյա գյուղի մոտ գտնվող կամրջի երթևեկությունը դեռ չի վերականգնվել

Ֆուտբոլը միշտ սիրել եմ խաղի, ոչ թե փողի համար. Մխիթարյանը՝ սաուդյան ակումբի առաջարկը մերժելու մասին

Երևանում հսկա ծառն արմատից պոկվել ու ընկել է՝ կոտրելով գազատար խողովակներ, էլեկտրալարեր, լուսավորման սյուն

Արարատում հայրը հայտնաբերել է իր 25-ամյա որդու մարմինը, կողքին էլ՝ իր հրացանը

Սխալ են հաշվարկել, Գարեգին Բ-ն հիմար չէ, խնդիր չէ մի քանի հոգևորականի «փուռը տալը». Ստյոպա Սաֆարյան

Երկու տարեկան աղջնակը տաք թեյը լցրել է վրան. նրան տեղափոխել են հիվանդանոց

ԱԺ Հայաստան-ԱՄՆ բարեկամական խմբի անդամները հանդիպել են ԱՄՆ ՄԶԳ կառավարչի փոխտեղակալ Ալեքսանդր Սոկոլովսկու հետ