Աշխատում են հանուն քաղաքացու, բայց առաջին իսկ հնարավորության դեպքում գլուխն ազատում նրանից

Նորաստեղծ կառավարությունը ժրաջան, հանուն հասարակության ու նրա յուրաքանչյուր անդամի աշխատելու պատրանք ստեղծելու նպատակով երբեմն դիմում է անտրամաբանական քայլերի:

Վերջերս, օրինակ, նախարարությունները մեկը մյուսի ետեւից հրապարակում են կոնտակտային տվյալներ, որոնցով քաղաքացիները կարող են դիմել տվյալ գերատեսչության աշխատակիցներին: Ընդ որում, նախարարությունների տեքստն էլ կրկնվում է մեկ-երկու բառի տարբերությամբ.

«Ի կատարումն ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի հանձնարարականի՝ ներկայացնում ենք ( ... ) նախարարության աշխատակազմի «Հետադարձ կապի» պատասխանատուներին՝ ըստ ոլորտների: Ներկայացված կոնտակտային տվյալների միջոցով հանրությունը կարող է կապ հաստատել պատասխանատուների հետ, ինչպես հեռախոսային կապով, այնպես էլ էլեկտրոնային փոստով»:

Ու այս տեքստին զուգահեռ կցվում է նույն տեղեկատվությունը` պաշտոնյաների ու նրանց հետ կապի միջոցների մասին, որոնք այսպես թե այնպես կարելի է գտնել յուրաքանչյուր նախարարության կայքի «կառուցվածք» բաժնում:

Բայց որքան էլ բոլորն աշխատում են հանուն քաղաքացու, օրինակ, օրեր առաջ ականատես եղանք, թե ինչպես առողջապահության նախարարության աշխատակիցը շատ կոպիտ տոնով պատասխանեց ու ճանապարհ դրեց քաղաքացուն, որը հետաքրքրվում էր, թե արդյոք կա՞ նախարարի մոտ ընդունելության հնարավորություն:

Աշխատակիցը հայտնեց, որ կարգը կա, բայց այ նախարարի մոտ գնալ անհրաժեշտ է, թե ոչ, կորոշեն մասնագետները` չակնարկելով անգամ, որ քաղաքացին իրավունք ունի նախարարի մոտ ընդունելության գնալ ու նույնիսկ նախապես չհայտնել դրա պատճառը:

Չնայած իրական պատկերն այս է, առողջապահության նախարարության հրապարակած տվյալներում շեշտված են այն աշխատակցի կոնտակտային տվյալները, որը պատասխանատու է նախարարի մոտ ընդունելության կազմակերպման համար:

Տպել
2808 դիտում

Ողջունում եմ Բաքվի և Երևանի համաձայնությունը. Տոկաև

Ռուսական զորքերը հրթիռային հարձակում են գործել Օդեսայի կենտրոնի վրա. կան զոհեր

Ինչպիսին է ամբողջ մայիս ամսվա եղանակային կանխատեսումը

ԱՄՆ-ում F-16 ինքնաթիռ է կործանվել

Հիմա հավատում ենք, որ Հայաստանի հետ միասին քաղաքական ճանապարհով և կարճ ժամանակում կհասնենք բոլոր նպատակներին. Էմիրբեկով

Հայաստանն ու Իրանը քննարկել են երկու երկրների միջև չվերթերի ավելացման հարցը

Բաքվին և Երևանին պետք չեն միջնորդներ․ Ալիև

Բախվել են «Մերսեդես»-ն ու իրանական բեռնատարը. կան վիրավորներ

Արժանապատիվ աշխատանքը հնարավորություն է տալիս կուտակվող հարկերից վճարել թոշակ, ստեղծել նոր աշխատատեղ. ԱՍՀ նախարար

Սևանա լճից դուրս է բերվել ապօրինի տեղադրված 41 խեցգետնաորսիչ և 8 ձկնորսական ցանց

Բեռնատարում հրդեհ է բռնկվել. մեքենան մասամբ այրվել է

Ջրցան մեքենաներ, պղպեղային գազ ու բախումներ. Վրաստանում ցույցերը չեն դադարում, 2 կողմում էլ կան տուժածներ (լուսանկարներ)

Ծովինար Համբարձումյանն իր հավատարմագրերն է հանձնել ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի գործադիր տնօրենին

Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը փակ է

«Կիա»-ն կոտրել է արագաչափն ու աղբամանները, բախվել բետոնե արգելապատնեշին և գլխիվայր շրջվել. կա 4 տուժած

Վրաերթ Արմավիրի մարզում. 20-ամյա աղջիկը հիվանդանոցում մահացել է

Այս տոնը ևս մեկ առիթ է ընդգծելու յուրաքանչյուր անձի աշխատանքային իրավունքները պաշտպանելու կարևորությունը. ՄԻՊ

Պետությունները հաջողում են, եթե ստեղծում են միջավայր, որտեղ քաղաքացու աշխատանքի իրավունքը պաշտպանված է. նախագահ

Դավթաշեն վարչական շրջանի և Կոտայքի մարզի մի շարք հասցեներում 24 ժամ ջուր չի լինի

Ուկրաինայի ԱԳՆ-ն ողջունել է Ադրբեջանի և Հայաստանի միջև սահմանների սահմանազատման վերաբերյալ պայմանավորվածությունները

Ալավերդիում մեքենա է հրդեհվել

Շարունակում ենք հավատալ, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղությունը հնարավոր է. Պատել

Աղքատությունը հնարավոր է հաղթահարել միայն աշխատանքով՝ զուգորդված կրթությամբ և որակավորման բարձրացմամբ. վարչապետի ուղերձը

Ավտոտեխսպասարկման կետում մեքենա է հրդեհվել

Նույնիսկ եթե եկեղեցու սպասավոր են, իրենք եկեղեցին չեն. Ռուբինյանը՝ ցույցերին հոգևորականների ակտիվ մասնակցության մասին

Հայաստանն ու Ադրբեջանը հաստատել են Ալմաթիում բանակցություններին մասնակցությունը. Ղազախստանի ԱԳՆ

ՖԻԴԵ-ի վարկանիշային նոր աղյուսակում Հայաստանի 8 ներկայացուցիչ է ընդգրկվել

Շփման գիծը սահմանազատման հիմք ընդունելը մեզ ձեռնտու չէ, ի՞նչ կլինի այդ դեպքում Ջերմուկի, Բերքաբերի, Սոթքի հետ. Ռուբինյան

Հայտնի է ԱԺԲ-ի ակցիայի վայրից բերման ենթարկվածների թիվը

Մոսկվա-Երևան չվերթի օդանավում ՌԴ քաղաքացի է մահացել

Ադրբեջանը կկրակի, Հայաստանը կդիմի Ռուսաստանին. ինչ էր ծրագրել խորհրդարանական ընդդիմությունը

Լևոն Քոչարյանի օգնականի կողմից բռնությամբ լրագրողի մասնագիտական խոչընդոտելու դեպքով նախաձեռնվել է քրեական վարույթ

Վրաերթի է ենթարկվել 11-ամյա երեխա

Երևանի դպրոցներից մեկի 7-րդ դասարանի աշակերտուհին տեղափոխվել է հիվանդանոց, որտեղ մահացել է

Սեֆիլյանի հետ միասին բերման են ենթարկվել Գարեգին Չուքասզյանը, Արա Պապյանը և մոտ 100 անձինք

Քոչարյանի օգնականի դատավոր հոր լիազորությունները հունվարին դադարեցվել են կարգապահական կոպիտ խախտման հիմքով

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նիստ. ինչ է քննարկվել և որոշվել

Չեմ պատկերացնում, որ Լևոն Քոչարյանի կողքը կարող է լինել մի «պլոճիկով» տղա, որ առանց վերջինիս հրահանգի գործի. Մկրտչյան

Բերման է ենթարկվել Ժիրայր Սեֆիլյանը

Ֆրանսիայից պահանջում ենք չմիջամտել Ադրբեջանի ներքին գործերին. Հաջիզադե