Ջրցան մեքենաներ, պղպեղային գազ ու բախումներ. Վրաստանում ցույցերը չեն դադարում, 2 կողմում էլ կան տուժածներ (լուսանկարներ)

01/05/2024 schedule11:25

Թբիլիսիում խորհրդարանի շենքի մոտ շարունակվում են բողոքի զանգվածային ակցիաներն ընդդեմ «Օտարերկրյա գործակալների մասին» օրինագծի։ Բողոքի ցույցը վերաճել է ոստիկանության հետ բախումների։ Վրաստանի ՆԳՆ-ն ցուցարարների դեմ օգտագործել է պղպեղային գազ, ռետինե փամփուշտներ ու ջրցան մեքենաներ, որոշ ցուցարարներ բերման են ենթարկվել։

Ավելի ուշ իրավիճակը կայունացել է. անվտանգության ուժերը շրջափակել են խորհրդարանը։

58.jpg (130 KB)

Իրադարձությունների ընթացքը

Ապրիլի 30-ի երեկոյան Թբիլիսիում խորհրդարանի մոտ սկսվել է հասարակական կազմակերպությունների, քաղաքական կուսակցությունների և երիտասարդական կազմակերպությունների ներկայացուցիչների հանրահավաքը՝ ապրիլի 17-ին առաջին ընթերցմամբ հաստատված «Օտարերկրյա գործակալների մասին» օրինագծի երկրորդ ընթերցմամբ քննարկմանը զուգահեռ։ 

Ցուցարարները, կարճ ժամանակում հավաքվելով, որոշել են շրջափակել խորհրդարանի շենքը:

59.jpg (280 KB)

Վրաստանի ներքին գործերի նախարարության աշխատակիցները սկսել են բերման ենթարկել ցուցարարներին և նրանց դեմ օգտագործել պղպեղային գազու այլ հատուկ միջոցներ: Ոստիկաններն ու ՕՄՕՆ-ը փորձել են ցուցարարներին հեռացնել խորհրդարանի շենքի հետնամասից, ինչը վերաճել է բախումների։ Անվտանգության ուժերը ջրցան մեքենաներ են բերել ու կիրառել դրանք:

Վրաստանի ՆԳՆ հատուկ ջոկատայինները սկսել են ցուցարարներից մաքրել խորհրդարանի մոտ գտնվող Ռուսթավելի պողոտան ևս, ցուցարարները հետ են նահանջել։ Ավելի ուշ ուժայինները խորհրդարանն ամբողջությամբ շրջափակել են:

60.jpg (146 KB)

Ցուցարարների մի մասը ամբողջ գիշեր շարունակել է մնալ Ռուսթավելի պողոտայում, նրանք հեռացել են խորհրդարանի շենքից և տեղակայվել «Թբիլիսի Մարիոթ» հյուրանոցի մոտ։

Մի քանի ժամ անց հատուկ ջոկատայինները սկսել են հեռանալ Ռուսթավելի պողոտայից, որից հետո հանրահավաքն ավարտվել է:

61.webp (89 KB)

Կան տուժածներ

Վրաստանի խորհրդարանի պատգամավոր «Միացյալ ազգային շարժում» ընդդիմադիր կուսակցությունից Աննա Ցիտլիձեն տուժել է ոստիկանների հետ ծեծկռտուքի ժամանակ, հաղորդում է վրացական «Մտավարի արխի» հեռուստաալիքը։ Ենթադրաբար, նա թունավորվել է պղպեղային գազից։

Վրաստանի խոշորագույն ընդդիմադիր «Միացյալ ազգային շարժում» կուսակցության նախագահ, խորհրդարանի պատգամավոր Լևան Խաբեիշվիլիին ոստիկանները ծեծի են ենթարկել։ «Մտավարի արխի»-ն ցուցադրել է քաղաքական գործչի լուսանկարը՝ քիթը կոտրված, աջ աչքը՝ կապտուկով, դեմքին արյան հետքեր են երևում։

63.webp (19 KB)

62.jpeg (615 KB)

Ցուցարարներից բացի, Վրաստանի ՆԳՆ երեք աշխատակից ևս հոսպիտալացվել է: Տուժել են նաև լրատվամիջոցների մի քանի աշխատակիցներ։ 

Վրաստանի ՆԳՆ ղեկավարի տեղակալ Ալեքսանդր Դարախվելիձեն հայտնել է, որ տուժել է ՆԳՆ վեց աշխատակից։

Իշխանությունների արձագանքը

Վրաստանի խորհրդարանը լիագումար նիստում չի հասցրել ամբողջությամբ քննարկել «Օտարերկրյա գործակալների մասին» օրինագիծը երկրորդ ընթերցմամբ, որոշում է կայացվել շարունակել քննարկումը մայիսի 1-ին:

64.webp (64 KB)

Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին հանրապետության ներքին գործերի նախարար Վախթանգ Գոմելաուրիին կոչ է արել դադարեցնել ցուցարարների ցրումը Թբիլիսիում։ 

Իր ուղերձում Զուրաբիշվիլին բողոքի ակցիան անվանել է «խաղաղ», իսկ ուժի կիրառումը անվտանգության ուժերի կողմից՝ «անհամաչափ»։ Նա նաև դիմել է Վրաստանի հանրային պաշտպան Լևան Իոսելիանիին՝ խնդրանքով արձագանքել ցույցը ցրելու ժամանակ ոստիկանության գործողություններին։

65.jpg (106 KB)

Նախագահը «X»-ի միկրոբլոգում գրառում է կատարել՝ քննադատելով ուժայիններին։ Նա նշել է, որ ցուցարարների դեմ ուժի կիրառման ողջ պատասխանատվությունը կրում է կառավարությունը։

Բողոքի ակցիայի ժամանակ ոստիկանությունը բերման է ենթարկել 63 մարդու։

66.webp (111 KB)67.jpeg (224 KB)

Տպել
614 դիտում

Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսիի և մյուս զոհերի մարմինները տեղափոխվել են Թեհրան (տեսանյութ)

Եկեղեցին Բագրատի սեփականությո՞ւնն է, այս գործողություններով կրակում են իրենց ոտքին. Դավիթ Ստեփանյան

Լեհաստանի իշխանությունները չեն ծրագրում ականապատել արևելյան սահմանը. Տուսկ

ԱՄՆ-ը հետաքրքրված է Հայաստանի հետ գործակցության ընդլայնմամբ․ ԱՆ-ում ընդունել են Բրենդոն Յոդերի գլխավորած պատվիրակությանը

Ինչու է Զելենսկին զանգել Ալիևին․ ինչ հարցեր են քննարկվել

Համաշխարհային բանկը աղետների ռիսկի կառավարման ոլորտում կաջակցի ՆԳ նախարարությանը

Ազգային ժողովը պետք է նաև քննարկի ավագանու անդամներին աշխատավարձ տալու հնարավորությունը. Գալջյան

Քարերով հարվածել, կոտրել են «Ռոյալ մյուզիք հոլ»-ի ապակիները

Քաղաքական խորհրդակցություններ են կայացել Հայաստանի և Սլովենիայի արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև

ՄԻՊ նախաձեռնությամբ ՀՀ-ում ապրող ասորիների իրավունքների պաշտպանությանն ու խթանմանն առնչվող հարցեր են քննարկվել

Անկախացումից ի վեր ՀՀ-ի և ՄԱԿ-ի համագործակցությունը եղել է բազմաշերտ և արդյունավետ․ նախագահը՝ Ֆղանսուազ Ժակոբին

Բայրամովը հեռախոսազրույց է ունեցել Իրանի արտգործնախարարի պաշտոնակատարի հետ

Վազգեն Գալստանյանի հավաքը Սուրբ Աննա եկեղեցու բակում

Բարձր բնապահպանական նշաձողերի սահմանումը առաջնահերթություն է․ «Սևան» ազգային պարկի տնօրենին է հանձնվել կառավարման պլանը

Կա կամք երկու երկրների միջև համատեղ կառուցել իրավական կայուն համագործակցություն․ Բրենդոն Յոդերը՝ Աննա Վարդապետյանին

Շվեյցարական բանկում Գարեգին Երկրորդի անունով 1 մլն 100 հազար դոլար է եղել. գումարը ավելացե՞լ է, թե՞ ոչ

ԵՄ-ն պաշտպանության ոլորտում գործընկերության համաձայնագիր է ստորագրել Մոլդովայի հետ

Կնորոգվեն Ոսկեպարի Սբ Աստվածածին եկեղեցու տանիքածածկերը․ դրանք խիստ քայքայված և վնասված են (լուսանկարներ)

Արտաքին հետախուզության ծառայության պետը նոր տեղակալ ունի․ վարչապետը որոշում է ստորագրել

ԱԽ քարտուղարն ու Դեյվիդ Քոհենը ՀՀ-ԱՄՆ համագործակցությանը և տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցեր են քննարկել

Սուրեն Պապիկյանն այցելել է զորամասերից մեկի գումարտակի՝ շաբաթներ առաջ շահագործված մշտական տեղակայման վայր (լուսանկարներ)

Ալեն Սիմոնյանն ու Ուկրաինայի ռադայի նախագահը քննարկել են անվտանգային իրավիճակը Հարավային Կովկասում և Ուկրաինայում

2024-ին Հայաստանում արձանագրվել է այլ երկրներից կարմրուկի 15 բերովի դեպք

Սրբազանը, որը դարձավ շարժման Լաոն, հավաքեց սրբերին. սուրբ Վիտալի Բալասանյանին, սուրբ Շուշան Պետրոսյանին. Քոչարյան

Եվրոն էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մայիսի 21-ին

Մոտենում է հերթական ակտիվ ցիկլոնը․ Սուրենյանը հայտնել է՝ երբ

Համացանցի որոշ օգտատերեր մոդուլային զորանոցների հրդեհային անվտանգության վերաբերյալ անհիմն դիտարկումներ են շրջանառում․ ՊՆ

Ալիևը մանրամասնել է, թե ինչ են խոսել ինքն ու Ռաիսին վերջին անգամ

Նարեկ Սամսոնյանի և Վազգեն Սաղաթելյանի խափանման միջոցը փոխվել է

Մոմ, «Կոկա-կոլա», գինի ծախել, ռեստորաններ ունենալ և հարկ չվճարել, ժամանակն է հասկանանք՝ ինչո՞ւ․ Սիմոնյան

Գնահատելի է Խաղաղության կորպուսի գործունեությունը Հայաստանում․ նախագահն ընդունել է ԱՄՆ դեսպանին և Կարոլ Սպանին

Ես երևանցի տղա եմ, միշտ Երևանի կենտրոնում քայլել եմ, միշտ էլ քայլելու եմ․ ինչու է Սիմոնյանը շրջում թիկնապահների հետ

3 տարեկան երեխան կանգնել է մահճակալին, բացել պատուհանն ու դուրս ընկել․ վիճակը կայուն ծանր է

«Հայաստան» խմբակցությունը կարող է լինել «Սրբազան դաշինք» Քոչարյանի, Սարգսյանի, որոշ սպասավորների հետ․ Ռուբինյան

Պուտինը մեկնելու է Ուզբեկստան

Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ քննարկել է օրենսդրական մի շարք նախաձեռնություններ

ՀՀ ԱԳՆ խոսնակը մեկնաբանել է Միջուկային անվտանգության միջազգային համաժողովի արդյունքներով ընդունված հայտարարությունը

Վարչապետն ընդունել է ԱՄՆ կենտրոնական հետախուզական վարչության ղեկավարի տեղակալին

Սուրեն Պապիկյանն այցելել է կառուցման փուլում գտնվող ամրաշինական մի շարք շրջաններ (լուսանկարներ)

Դանակահարություն Երևանում. տղամարդը հայտնել է անծանոթից հարվածը ստանալու մասին