Հասարակության ցանկության իրավական հիմք ենք ստեղծել. Վ. Սարգսյանը՝ 1000 դրամների մասին

11/11/2016 schedule19:55

Բանակին 1000-ական դրամով օգնելու նախաձեռնությունը «ազգ-բանակ» գաղափարախոսության վրա հիմնված ռազմավարություն է:

Այս մասին այսօր Պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստում ասաց Պաշտպանութան նախարար Վիգեն Սարգսյանը՝ խոսելով Զոհված եւ հաշմանդամություն ստացած զինծառայողների ընտանիքներին սոցիալական աջակցություն տրամադրելու մասին նախագծի մասին: 

Հիշեցնենք, որ համաձայն նախագծի՝ յուրաքանչյուր աշխատողի աշխատավարձից յուրաքանչյուր ամիս 1000-ական դրամ է գանձվելու՝ աջակցելու առաջնագծում զոհված կամ վիրավորված զինծառայողների ընտանիքներին:

«Որպես պաշտպանության նախարար իմ խնդիրն է, որ յուրաքանչյուր քաղաքացի ամեն ամիս իր աշխատավարձը ստանալիս մի պահ մտածի այն տղաների մասին, որոնք սահմանում են»,- ասաց Սարգսյանը:

«Բարոյական է»,- տեղից արձագանքեց ՀՀԿ-ական պատգամավոր Առաքել Մովսիսյանը (Շմայս):

Սարգսյանի խոսքով՝ ստեղծվելու է հատուկ կառույց, որում ներկայացված կլինեն երեքական ներկայացուցիչներ Կենտրոնական բանկից, Կառավարությունից ու քաղաքացիական հասարակությունից:

ԱԺ պատգամավորների հետ հարց ու պատասխանի ժամանակ Վիգեն Սարգսյանն իրեն հարց ուղղեց՝ հնարավոր չէր արդյո՞ք այս խնդիրները բյուջեում վերաբաշխում կատարելու միջոցով իրականացնել.

«Իհարկե, հնարավոր է բյուջեն կոմպրոմիսների փաստաթուղթ է, բայց մենք ունենք հստակ ծրագիր սպառազինությունների զարգացման վերաբերյալ, որը երկար տարիներ մեծ ծախսեր է պահանջելու, քան այն միջոցները, որոնք նախատեսված են բյուջեով: Այո, այս նախաձեռնությունը «ազգ-բանակ» գաղափարախոսության վրա հիմնված ռազմավարություն է, եւ յուրաքանչյուրս ամեն ամիս աշխատավարձ ստանալիս առանձին տողով մտածելու ենք մեր առաջնագծում կանգնած զինծառայողի մասին: Դա ոչ միայն արդար է, այլեւ պարտադիր, եթե մենք ուզում ենք ապրել պաշտպանված ու ամուր երկրում»,- ասաց նա:

Ի դեպ, նախարարը տեղեկացրեց, որ սա միակ նախաձեռնությունը չէ, որ ստեղծվել է իր պաշտոնավարման ժամանակ, «ավելի խորքային ծրագրեր կան, որոնք միտված են մարտունակության արդյունավետության բարձրացմանը».

«Վստահ եմ, որ սա շարունակվելու է, չի կարող լինել միանվագ կամ իրավիճակային, հետեւաբար սա չէի կապի բյուջեի արդյունավետության կամ նպատակային օգտագործման հետ»,- ասաց նախարարը:

Վիգեն Սարգսյանը հայտարարեց, որ այս նախագիծը կարեւոր քայլ է համարում համախմբման համար.

«Կարող եք ասել՝ չափից ավելի պաթետիկ կամ ռոմանտիկ է, բայց համարում եմ, որ այն գաղափարախոսություն ունի. այն իմ քաղաքական ընտրությունն է որպես պաշտպանության նախարար»:

Ինչ վերաբերում է այն հարցին, թե ինչու այս հարցի վերաբերյալ հանրային քննարկում չի եղել եւ հապճեպ խորհրդարան է ներկայացվել, Վիգեն Սարգսյանը ուշագրավ պատասխան տվեց.

«Ապրիլից մինչ այսօր հանրային քննարկումը կատարված եմ համարում. մենք տեսել ենք, թե ինչ է ուզում հասարակությունը,  դրա համար իրավական հիմք ենք ստեղծել»:

Հիշեցնենք, որ ապրիլյան պատերազմից հետո ԼՂ-ում բարեգործական հիմնադրամ ստեղծվեց՝ ի աջակցություն բանակին: Հիմնադրամի առաջին եռամսյակի փոխանցումների հարցում քաղաքացիները բավական ակտիվ են եղել: Ապրիլի 4-ից մինչեւ հուլիսի 1-ը ֆոնդում  կուտակվել է 9.8 միլիոն ամերիկյան դոլար, սակայն հաջորդող հուլիս, օգոստոս, սեպտեմբեր եւ հոկտեմբեր ամիսներին այդ թիվը մի քանի անգամ նվազել է՝ հավաքվել է մոտ 1.6 միլիոն ամերիկյան դոլար:

Տպել
2888 դիտում

Հայաստանի ու Իտալիայի պատվիրակությունները քննարկել են ռազմական համագործակցությանը վերաբերող հարցեր

Հայտնի է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակչի օրը և պարգևների չափը

Հավատում ենք, որ այս տարի Ադրբեջանի և Հայաստանի միջև կստորագրվի խաղաղության պայմանագիր. Շոլց

Բեռլինում կայացել է Շոլց-Ալիև հանդիպումը

Աննա Հակոբյանը լուսանկարներ է հրապարակել Գյումրի կատարած այցից

Ռուսաստանը նամակ է ուղարկել Հայաստան. այն հասել է Ազգային ժողով

ՆԱՏՕ-ից Ուկրաինային տրամադրված և ՌԴ-ի կողմից գրավված տեխնիկան բերվել է ցուցադրության (լուսանկարներ, տեսանյութ)

Շուրջ երկու տասնյակ ավտոմեքենա է տեղափոխվել տուգանային հրապարակ. վարորդները պատասխանատվության կենթարկվեն

Ապագայի շատ կոնկրետ նախագիծ է դրվում սեղանին, Հայաստանի լինելիության հարցն է լուծվում. վարչապետ (տեսանյութ)

Դիլիջանում կին վարորդը «Տոյոտա»-ով բախվել է կայանված «Մերսեդես»-ին, այնուհետ՝ գլխիվայր շրջվել

Փոխվարչապետն ու ՎԶԵԲ տարածաշրջանային տնօրենը կարևորել են Երևանում եվրոպական բանկի տարեկան հանդիպման կազմակերպումը

Բագրատ սրբազանն օգտագործում է նույն խոսույթը, ինչ ՀԱՊԿ-ը, որն իրականում աղետ է Հայաստանի համար. Տարոն Չախոյան

ՀՀ-ն իր էներգառեսուրսը պետք է գնի այնտեղից, որտեղ ամենաէժանն է ու շահավետը. Թունյանը՝ Ադրբեջանից գազ գնելու մասին

Մի քանի օրից կարճատև տեղումները կվերադառնան Երևանում ու մարզերում

ՀՀ ֆինանսների նախարարն ու ԵՄ դեսպան Մարագոսը քննարկել են բռնի տեղահանված անձանց խնդիրները

Երևան-Էջմիածին ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է. ՆԳՆ-ն հայտնել է՝ ինչ վիճակ է մայրաքաղաքի փողոցներում

Մեծ Բրիտանիայի քրիստոնյա առաջնորդները կառավարությանը կոչ են արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը

ԼՂ-ի հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ալիևի վարչակարգի նախագիծն է․ Պետել

Մարմնամարզության երիտասարդների ԵԱ. Համլետ Մանուկյանն ու Մամիկոն Խաչատրյանը եզրափակչում են

Հաստատվել է ՄԻԵԴ-ի դատավորի պաշտոնում Հայաստանի թեկնածուների ցանկը

Ալիևը Գերմանիայում է. ինչ են քննարկելու Ադրբեջանի նախագահն ու Գերմանիայի կանցլերը

Եղբայրները հարվածել են Կառավարության դռանը, ջարդելով, գույքը վնասելով՝ ներխուժել շենք. նախաքննությունն ավարտվել է

Օտարերկրացի երիտասարդի մոտ թմրամիջոց է հայտնաբերվել. վերջինս ձերբակալվել է (տեսանյութ)

Բելառուսը հրապարակել է ռազմական դոկտրին, համաձայն որի՝ ագրեսիայի դեպքում օգնություն կցուցաբերի ՀԱՊԿ անդամներին

Բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանը եզրափակչի 2 մասնակից կունենա

Երևանում ապամոնտաժվել է շուրջ 10.500 ինքնակամ գովազդ (տեսանյութ)

ԼՂ-ում տեղակայված թուրք-ռուսական համատեղ մշտադիտարկման կենտրոնը դադարեցրել է իր գործունեությունը

Երևանում փակ փողոցներ չկան․ ՆԳՆ ոստիկանություն

Ծեծկռտուք Երևանի դպրոցներից մեկում․ 14-ամյա տղաները ծեծել են համադասարանցուն, վերջինս տեղափոխվել է հիվանդանոց

Ինչպես օտարերկրյա քաղաքացիները պետք է մուտք գործեն «Ֆիզիկական անձանց էլեկտրոնային ծառայությունների միասնական համակարգ»

Նավուրի ճանապարհին իրականացվելու են հորատապայթեցման աշխատանքներ

Հայաստանում նոր ԱԷԿ-ի կառուցման հետազոտություններին ներգրավված են նաև ամերիկյան կազմակերպություններ. ՏԿԵ փոխնախարար

Երևանը դիտարկում է Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպում կազմակերպելու Ղազախստանի առաջարկը. ԱԳՆ

Ոստիկանություն դիմած ռուս կանայք հայտնել են, թե «Հաղթանակ» զբոսայգու սեփականատերը հարվածել է իրենցից մեկին, թքել դեմքին

Վանաձորի նախկին քաղաքապետը կշարունակի մնալ կալանքի տակ

Պուտինը վերընտրվելուց հետո առաջին պաշտոնական այցը կկատարի. նա նշել է՝ որ երկիր է մեկնելու

Կոնվերս Բանկը միացել է Career City Fest-ին

Արաբական երկրները մերժել են Գազայի հարցով Թուրքիայի առաջարկը

Բարեկարգվել է Երևանի այգիներից ևս մեկը (տեսանյութ)

Մի քանի ժամով կհոսանքազրկվեն Երևանի ու 7 մարզի բազմաթիվ հասցեներ