ԼՂՀ բարեգործական հիմնադրամին փոխանցումները մի քանի անգամ նվազել են

26/10/2016 schedule19:50

Քառօրյա պատերազմից հետո, ԼՂՀ կառավարության կողմից բացված հաշվեհամարին փոխանցումները շարունակվում են, սակայն առաջին եռամսյակի հաշվետվության համեմատությամբ՝ թվերը կտրուկ նվազել են: Եթե ապրիլի 4-ից մինչ հուլիսի 1-ը հաշվեհամարում կուտակվել է 4 միլիարդ 661 միլիոն դրամ կամ 9.8 միլիոն ամերիկյան դոլար, ապա հոկտեմբերի 24-ի դրությամբ ֆոնդում հավաքված ընդհանուր գումարը կազմում է 11.4 միլիոն դոլար:

Ստացվում է՝ հուլիս, օգոստոս, սեպտեմբեր եւ հոկտեմբեր ամիսներին հավաքել է մոտ 1.6 միլիոն ամերիկյան դոլար, որը մի քանի անգամ քիչ է նախորդ եռամսյակի համեմատությամբ:

Տեղեկացնենք, որ փոխանցումները կատարվել են տարբեր երկրներից. ապրիլի 4-ից մինչ հոկտեմբերի 24-ը ֆոնդ է փոխանցվել 2 միլիարդ 508 միլիոն 344 հազար 624 դրամ, 5 միլիոն 29 հազար 30 ամերիկյան դոլար, 180 հազար 429 եվրո եւ 62 միլիոն 425 հազար 620 ռուսական ռուբլի: Թե որքանն է այս գումարից ծախսվել եւ որքան գումար է ֆոնդում, դեռեւս հայտնի չէ, քանի որ եռամսյակային հաշվետվությունը չի հրապարակվել:

Armtimes.com-ի հարցին, ո՞րն է պատճառը, որ նվազել են փոխանցումները, ԼՂՀ վարչապետի մամուլի խոսնակ Արտակ Բեգլարյանը պատասխանեց, որ քառօրյա պատերազմից հետո մարդկանց մոտ հուզական տրամադրություն էր, ուստի փոխանցումներն ավելի ակտիվ էին.

«Ապրիլ-մայիս ամիսներին մարդիկ ունեին բավականին  լուրջ հուզական զգացմունքներ Արցախի հանդեպ»,- ասաց Բեգլարյանը:

Մեր դիտարկմանը՝ փոխանցումների թվերի դինամիկան կապ ունի՞ ղարաբաղա-ադրբեջանական սահմանին վերջին շրջանում հարաբերական անդորրի հետ, Բեգլարյանը համաձայնեց.

«Վերջին ամիսներին նման լուրջ պատճառ չեն տեսել աջակցելու, այսինքն՝ պատասխանատվությունն այդքան մեծ չէր. հուզական ոլորտով է պայմանավորված ավելի շատ»,- ասաց նա:

Տպել
5502 դիտում

Խառնակչություններ՝ բանտից եւ աքսորից

Մանկապարտեզի տնօրենն ապօրինի աշխատակից է ընդունել, հետո կռիվ սարքել քաղաքապետարանում. Արմավիրի քաղաքապետ

Մարիամի հետ կիրակի երեկոն անցկացրել ենք Երևանում բացված Ամանորյա տոնավաճառում. Աննա Հակոբյան

Ինչի վրա կծախսվի «Իմ քայլը» հիմնադրամի՝ երեկ հավաքած մոտ 700 մլն դրամը . Լենա Նազարյանը թվարկել է ծրագրերը

Արցախի ՀՅԴ-ն նախագահական ընտրություններին կմասնակցի սեփական թեկնածուով

Այսօր 2700 ստերջացված, պատվաստված ու համարակալված կենդանի կա․Հակոբ Կարապետյան

Երևանում կոտրել են միանգամից մի քանի արագաչափեր

Արժեհամակարգային հակադրություններն արհեստական են

Արագածոտնի Թալին, Ապարան, Աշտարակ քաղաքներում եւ Շիրակի մարզի Լանջիկ գյուղում մառախուղ է

Կապան քաղաքում այրվել է մոտ 1,5 հա բուսածածկույթ

Արմեն Սարգսյանը «Կատար Էյրվեյզ»-ի գործադիր տնօրենի հետ քննարկել է համագործակցության ընդլայնման հեռանկարները

Հայ բռնցքամարտիկները 2 մեդալ են նվաճել միջազգային մրցաշարում

Հայաստանի տարածքում առաջիկա օրերին սպասվում է առանց տեղումների, արեւոտ եղանակ

ՊՆ ծառայողը վրաերթի է ենթարկել 54-ամյա հետիոտնին. վերջինս հիվանդանոցում գիտակցության չգալով մահացել է

Տիգրանաշենի ոլորանների վերջնամասում ավտոմեքենան հայտնվել է ձորում. տուժածներ չկան

Կան գյուղեր, որտեղ ավանդույթի ուժով կանանց արգելված է գնալ գյուղապետարան, հարսներին՝ ծնողական ժողով. Աննա Հակոբյան

Դեկտեմբերի 17-ից ջերմ եղանակին գումարվում են նաև արևի պայծառ շողերը. Սուրենյան

Արմեն Սարգսյանը համագործակցության հնարավորություններն է քննարկել Կատարի գործարարների ասոցիացիայի ներկայացուցչի հետ

Նոր մշակույթ է զարգանում. Նիկոլ Փաշինյանը՝ Աննա Հակոբյանի գործունեության մասին

Ո՞վ է կուլ տալիս Մամեդյարովի նետած քարոզչական խայծը