«...որ զինվորները ունենան արժանապատիվ փոխհատուցում». Ա. Հովհաննիսյանը՝ 1000 դրամների մասին

10/11/2016 schedule22:10

Ինչպես տեղեկացրել ենք, զոհված կամ վիրավորված զինծառայողների ընտանիքներին ապահովագրական գումար վճարելու մասին ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի կողմից այսօր Կառավարություն ներկայացված նախագիծը բուռն քննարկումների առիթ է տվել:

Մարդկանց մտահոգում է նախագծի հատկապես այն դրույթը, ըստ որի յուրաքանչյուր աշխատող ֆիզիկական անձ իր աշխատավարձից պետք է պարտադիր ամսական 1000-ական դրամ փոխանցի զինծառայողների ընտանիքներին օգնելու համար բացված հիմնադրամին:

Խնդրի շուրջ զրուցել ենք ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանի  հետ.

- Պարոն Հովհաննիսյան, նախարարի կողմից ներկայացված նախագիծը քննադատության է արժանանում: Հնարավո՞ր է այն մինչեւ Ազգային ժողով ներկայացվելը որոշակի փոփոխության ենթարկվի:

- Նախագիծն այսօր ներկայացվել է Կառավարություն, դուք դա գիտեք: Դեռ մինչեւ Ազգային ժողով ներկայացվելը պիտի ճանապարհ անցնի, ինչպես ցանկացած նախագիծ: Այդ ընթացքում, իհարկե, հնարավոր են փոփոխություններ: Բացի այդ՝ նախագծի հետ կապված ամեն ինչ չէ, որ այսօր հրապարակվել է: Ամեն ինչ իր հերթին. սպասենք, նախագիծը անցնի բոլոր աստիճաններով, հասնի իր ելակետին՝ այն ժամանակ ամեն ինչ պարզ կլինի:

- Համենայնդեպս պարզ է, որ աշխատավարձերից պարտադիր պահման դրույթի հետ կապված ակնհայտ բացասական վերաբերմունք կա: Փոփոխություն հնարավո՞ր է նախագծում:

- Ես ոչինչ չեմ կարող ասել, սպասենք, թող հասնի Ազգային ժողով, այն ժամանակ կերեւա: Հիմա դուք ինձնից ուզում եք, որ ընդամենը մի քանի հոգու ֆեյսբուքում գրած բացասական վերաբերմունքի համար ասեմ, թե արդյոք դրանից նախագիծը կփոխվի, թե ո՞չ:

- Նախարարությունում քննարկվո՞ւմ է հասարակության բացասական վերաբերմունքով պայմանավորված այդ դրույթից հրաժարումը:

- Անկեղծ ասած ես մինչեւ այսօր այդ մտքի վերաբերյալ լսել եմ գերազանցապես դրական գնահատականներ, կարծում եմ, որ գերազանցապես դրական գնահատականներ եմ լսելու մինչեւ վերջ: Կլինե՞ն բացասական խոսացողներ, իհարկե կլինեն: Ցանկացած նախագծի վերաբերյալ կարող են լինել բացասական վերաբերմունք արտահայտող մեկնաբանություններ: Բայց ի՞նչ է դա նշանակում: Ինձ համար ճիշտ չէ գնահատական տալ, քանի դեռ նախագիծը վերջնական չէ:

- Իսկ նախարարը վստա՞հ է, որ առաջարկող տարբերակը խնդրի լուծում է:

- Ես, ու ընդհանրապես, մենք այս ամենը համարում ենք շատ կարեւոր, առանցքային լուծում տվյալ պրոբլեմի, որ մեր հաշմանդամները, զոհվածները, վիրավորները հետայսու ունենան արժանապատիվ փոխհատուցման մեխանիզմներ, որոնք ընդունված են աշխարհի առաջատար պետություններում: Եվ իհարկե, դրանով կարեւորում ենք նաեւ հայ քաղաքացու մասնակցությունը այս գործին: Ես կարծում եմ, որ դա ըստ էության օրինաչափ է աշխարհի բոլոր պետություններում, որոնք անվտանգության նման խնդիր ունեն, նման երեւույթներ կան եւ սա ընդհանուր առմամբ ազգ-բանակ հայեցակարգի մի բաղադրիչն է:

- Մարդիկ դեմ չեն, որ այդ երեւույթը կայանա. քննարկումներից հասկացվում է, որ դեմ են միայն նրան, որ առանց այն էլ ցածր աշխատավարձից պարտադիր պահում լինի: Մանավանդ որ քաղաքացիները այսպես թե այնպես հարկ են վճարում, որ բանակը պահվի:

- Նախեւառաջ, ինչ վերաբերում է ցածր աշխատավարձին: Օրինագիծը, նորից եմ կրկնում, դեռ կյանք ունի ապրելու: Ես դեռ չեմ կարող ասել. կարող է լինել այնպես, որ որոշակի աշխատավարձերի պարագայում դա չլինի, դա կարող է չվերաբերել ինչ-ինչ կատեգորիայի, ես չեմ կարող ասել: Դեռ պետք է քննարկվի:

Երկրորդ՝ հարկերի վերաբերյալ: Հարկեր վճարում ենք, հարկերով մենք ապահովում ենք երկրի անվտանգությունը, բայց սա անվտանգությանը չի վերաբերում, սա հետագա գործընթացին է վերաբերում: Այսինքն այն մարդիկ, որոնք անցնելու են այս ճանապարհով, չեն շարունակելու չէ՞ ծառայել, դառնալու են ՀՀ քաղաքացի, որին մենք վճարելու ենք: Իրենց տեղը գալու է մարդ, որը մեր տված հարկերով շարունակելու է ծառայություն իրականացնել: Դրանք տարբեր բաներ են, մենք չպիտի խառնենք իրար հետ:

- Այսինքն պետք է խոստովանել, որ այս պահին մեր ունեցած բյուջեով, մեր վճարած հարկերով հնարավոր չէ եւ անվտանգություն ապահովել եւ վիրավորված ու զոհված զինվորների ընտանիքներին օգնել:

- Մենք շատ ենք խոսել, որ ցավոք, մեր երկրում դեռ երկար ժամանակ օրինաչափ է լինելու որոշակի մեծ բանակ ունենալը, անվտանգության վրա մեծ ծախսեր ունենալը, որովհետեւ մենք գտնվում ենք անվտանգության այսպիսի համակարգի եւ իրավիճակի մեջ:

Տպել
3515 դիտում

Ոսկեպարի շրջանում ադրբեջանական ստորաբաժանումների առաջխաղացման մասին լուրը կեղծ է

Փաշինյանն ու Բլինքենը քննարկել են Հայաստան-Ադրբեջան սահմանազատման գործընթացն ու «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը

Էկոնոմիկայի նախարարը մասնագետների հետ քննարկել է խաղողագործության և գինեգործության ոլորտում առկա մարտահրավերները

Կա՞ր հոգևորական, որ ծպտուն հանեց Հոկտեմբերի 27-ին կամ Մարտի 1-ին, ուժեղ տղերք են դարձել, դասեր են տալիս. Մկրտչյան

«Վարչապետի գավաթն» ավելի ու ավելի շատ պետք է կապված լինի կրթության, դպրոցի հետ. Նիկոլ Փաշինյան (լուսանկարներ)

Ֆրանսիան Աթենքում հանդիսավոր արարողությամբ ստացել է օլիմպիական կրակը (լուսանկարներ)

Սյունիքի փոխմարզպետը ավտոբուսի վթարից տուժած իրանցիներին նվերներ ու ծաղիկներ է տարել

Պահեստազորի գնդապետ Միհրան Մախսուդյանի որդին 2 ամսով կալանավորվել է

Կատարում Վահան Կոստանյանը ներկայացրել է Հայաստանի տնտեսական գրավչությանը նպաստող գործոնները

Արգելակները «չեն պահել», ավտոբուսը կոտրել է պատնեշն ու գլորվել ձորը, բոլոր զոհերն իրանցիներ են. ձերբակալվել է վարորդը

Արևշատ գյուղի կամրջից ավտոմեքենան ընկել է Ազատ գետը. կա տուժած

Ավինյանի որոշմամբ՝ Արման Տեր-Թովմասյանն ազատվել է «Ջրային Կառույցներ» ընկերության տնօրենի պաշտոնից

Վանաձորում վրաերթի է ենթարկվել 13-ամյա երեխա

Միրզոյանը Կատարի գործընկերոջը ներկայացրել է Հայաստան-Ադրբեջան կարգավորման գործընթացի զարգացումները

Աղդամում ականի պայթյունից ադրբեջանցի է վիրավորում ստացել

Ավտովթար Ջերմուկ-Գնդեվազ ճանապարհին. ծանր վիճակում հոսպիտալացվել է 2 տուժած

Երևանում փակ ճանապարհներ չկան, դեպի Գյումրի ուղղությամբ երթևեկությունը վերականգնվել է

Քիմ Քարդաշյանն այցելել է Սպիտակ տուն և հանդիպել ԱՄՆ փոխնախագահին (լուսանկարներ)

Մեկնարկել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի պաշտոնական այցը Կատար

Ալեն Սիմոնյանը մեկնում է արձակուրդ

Շվեդիայում կրկին հրապարակայնորեն այրել են Ղուրանը (լուսանկարներ)

Կիևը գերմանական ընկերությունից պահանջել է ավելի քան 800 Vector անօդաչու թռչող սարք

Սպասվում է անձրև, ամպրոպ, առանձին հատվածներում՝ կարկուտ և քամու ուժգնացում. կցրտի 7-9 աստիճանով

Սյունիքի մարզպետը և Կապանում Իրանի գլխավոր հյուպատոսը տեսակցել են ավտոբուսի վթարի հետևանքով տուժած քաղաքացիներին

Հայաստանը շուտով Թուրքիային կփոխանցի Անիի կամրջի վերականգնման շուրջ իր մոտեցումները. ԱԳՆ

Մեկնարկել է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակիչ փուլը

Սպորտային մարմնամարզության ԵԱ. Արթուր Դավթյանն արծաթե մեդալ է նվաճել

Բլինքենն ուղևորվելու է Մերձավոր Արևելք

Քաղաքացին Գութանասար բարձրանալիս կոտրել է ոտքը. փրկարարները մոտ 6 կմ-ից իջեցրել են, օգնել հոսպիտալացվել

Վրաստանից էլեկտրաէներգիայի արտահանումն աճել է 14 անգամ. որքան է վաճառվել Հայաստանին

Գետափնյա գյուղի մոտակա կամրջով երթևեկությունը դեռևս փակ է

Մահացել է ազատամարտի մասին երգեր կատարող Սահակ Սահակյանը

Պահեստազորի գնդապետ Միհրան Մախսուդյանի որդուն մեղադրանք է առաջադրվել

Սուրենյանը հայտնել է Երևանում սպասվող գրեթե ռեկորդային տաքության մասին

Մահացել է Պարույր Սևակի որդին` ոստիկանության գնդապետ Արմեն Ղազարյանը

Նիկոլ Փաշինյանը տիկնոջ հետ հանդիպել է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի մրցաշարի եզրափակիչ փուլի մասնակիցներին

Սյունիքում ձորն ընկած ավտոբուսի վթարի հետևանքով զոհերի թիվը հասել է 5-ի

Հենց գալիս են՝ ապրանքը հավաքում, շենքերի բակ ենք փախչում». քաղաքապետարանի և փողոցային առևտրականների «հակամարտությունը»

Գյումրու պատմական «Վառեմ-մարեմի շենքի» փրկության հերթական ծրագիրը․ ով է այս անգամ պատրաստվում վառել Սիրանուշի տան լույսը

4 զոհ և 9 տուժած․ Սյունիքում ձորն ընկած ավտոբուսի վթարի հետևանքով զոհերի թիվն աճել է