«Քաղաքացիական պայմանագիրը» կարող է վերանայել տակտիկական մոտեցումները. Արարատ Միրզոյան

Անցած կիրակի «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության արտահերթ համաժողովի ժամանակ ուշագրավ հայտարարություններ արվեցին:

Նախ, ՔՊ վարչության նախագահ Սասուն Միքայելյանը հայտարարեց, որ ելնելով ստեղծված իրավիճակից, չի բացառում որոշակի տակտիկական փոփոխությունների հնարավորությունը: ՔՊ վարչության անդամ, ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանն էլ չբացառեց, որ 2017-ի խորհրդարանական ընտրություններին դաշինքով մասնակցեն: Արտահերթ համաժողովից հետո որոշ հարցեր էին մնացել, որոնց երեկ պատասխանել է ՔՊ նորընտիր վարչության անդամ Արարատ Միրզոյանը:

- Պարոն Միրզոյան, որո՞նք են լինելու ՔՊ նոր վարչության առաջիկա անելիքները:

- Վարչությունը մեկ-երկու օր առաջ է ընտրվել եւ հենց այս պահին արդեն իսկ լծված է հստակ օրակարգի սահմանման գործին: Վերջնական քայլերը, խնդիրները ձեւակերպված չեն, բայց բոլորս էլ հասկանում ենք, որ այս վարչությունն ունի մեկ հիմնական առաքելություն՝ մոբիլիզացնել մարդկային ողջ ռեսուրսները, գտնել նոր համակիրներ, գործընկերներ, անհրաժեշտ ֆինանսական միջոցներ եւ պատրաստվել 2017 թվականի խորհրդարանական ընտրություններին: Նոր իրողությունների պայմաններում նոր օրակարգ կձեւավորվի: Մենք տեսնում ենք իշխանափոխությունն ընտրությունների ճանապարհով՝ քվե ստանալու միջոցով, եւ չենք բացառում այդ գործընթացում թավշյա հեղափոխության ճանապարհը: Պատրաստվելու ենք ընտրություններին, խնդրելու ենք ընտրողի քվեն եւ, ըստ այդ ստացած քվեի քանակի, գործելու ենք մեր սկզբունքների եւ ծրագրերի իրականացման համար:

- Արտահերթ համաժողովում Սասուն Միքայելյանը չբացառեց որոշակի տակտիկական փոփոխությունների հնարավորությունը: Ի՞նչ նկատի ուներ նա:

- Ոչ միայն Սասուն Միքայելյանի, այլեւ կուսակցության անդամների մեծամասնության դիրքորոշումն է, որ հնարավոր է տակտիկական մոտեցումները վերանայել, վերաիմաստավորել: ՏԻՄ ընտրություններում մեզ համար ոչ բավարար արդյունքները ստիպում են մտածել, որ որոշ մոտեցումներ գուցե եղել են սխալ: Հիմա պետք է նորից մտածել այս ամենի մասին. գուցե հանգենք այն եզրակացության, որ ամեն ինչ ճիշտ է եղել: Կարծում եմ, բոլորին այս պահին հետաքրքրում է «Քաղաքացիական պայմանագրի»՝ հնարավոր դաշինքների եւ համագործակցության մասին մոտեցումը: Ենթադրում եմ, որ Սասուն Միքայելյանը նաեւ դա նկատի ուներ, բայց վերջնական պատասխանն ինքը կտա, թե ինչ նկատի ուներ: Իմ ենթադրությամբ, իրական առանցքը, ակնարկը հետեւյալն է՝ ինչպես առաջ, այնպես էլ հիմա, մենք պետք է շարունակենք գործընկերների փնտրտուքը, բայց իմ խորին համոզմամբ ինչպես եւ առաջ, այնպես էլ հիմա, դա չպետք է լինի ինքնանպատակ, զուտ ԱԺ ընտրություններից առաջ նախընտրական դաշինքի ձեւավորման կոնտեքստում, այլ պետք է լինի երկարատեւ, գործընկերային հարաբերությունների հաստատման կոնտեքստում: Հարաբերություններ, որոնց նպատակը պետք է լինի՝ միաձուլվել եւ դառնալ մեկ քաղաքական ուժ:

- Կուսակցության հիմնադրումից հետո վարչությունը հայտարարեց, որ բացառում է դաշինքների ձեւավորումը, ինչպես նաեւ կուսակցության համամասնական ցուցակում ոչ կուսակցական անձանց ներգրավումը: Ի՞նչը բերեց այն եզրահանգման, որ, օրինակ, կարելի է դաշինքներ կազմել, իսկ մեկ կուսակցություն դառնալու խնդիրը որոշ ժամանակով հետաձգել:

- Մեծ հաշվով այդ տեսակետը չի փոխվել: Մենք այս պահին էլի բացառում ենք որեւէ դաշինքի ստեղծումը՝ առանց հստակ օրակարգի, սկզբունքների շուրջ պայմանավորվածության եւ հրապարակման: Մենք, ինչպես եւ առաջ, ասում ենք, որ եթե կան քաղաքական ուժեր, որոնք առնչություն չեն ունեցել օրինակ՝ 2008 թվականի մարտի 1-ի ողբերգական իրադարձությունների հետ, իշխանության մաս չեմ կազմել այսինչ, այնինչ փուլերում, որոնք գտնում են, որ Հայաստանի համար իշխանափոխությունը եւ ՀՀԿ-ի հեռացումն իշխանությունից անհրաժեշտություն է եւ նրանք, ովքեր գտնում են, որ ի վերջո, մենք պետք է միավորվենք եւ դառնանք մեկ քաղաքական ուժ, ապա այդ ուժերի հետ համագործակցությունը հենց այս պահին էլ կարող է ֆիքսվել, հրապարակվել: Եթե համաձայն են այս սկզբունքների ազդարարմանը, ապա մենք պատրաստ ենք քննարկել հնարավոր համագործակցությունը:

- Իսկ ոչ կուսակցական անձանց համամասնական ցուցակում ներգրավելու հարցի համար «պատուհան բացվե՞լ» է, եւ կարո՞ղ է այդ հարցը քննարկման առարկա դառնալ:

- Առայժմ՝ ոչ, բայց քննարկման առարկա կարող են դառնալ մեր որդեգրած բոլոր մարտավարական հարցերը:

- Հիմա կա՞ն քաղաքական ուժեր, որոնց հետ բոլոր դեպքերում,  բացառում եք համագործակցությունը՝ դաշինքի ձեւաչափով եւ հետագայում, մեկ կուսակցություն դառնալու նպատակով:

- Ես, իհարկե, իմ աչքի առաջ ունեմ այդպիսի ուժեր, բայց կուսակցությունը չունի այդպիսի ուժերի հաստատված եւ հրապարակված ցանկ: Թեեւ, ես կարծում եմ, որ բոլոր ՔՊ-ականներին, եւ, հատկապես, վարչության անդամներին, եթե նույն հարցն ուղղենք, ապա 90 տոկոսանոց նույնական պատասխան կստանանք: Քանի որ չկա նման ամրագրված, համաձայնեցված ցանկ, նպատակահարմար չեմ գտնում կուսակցությունների անուններ տալ, բայց իհարկե, կան այդպիսիք:

- Օրինակ՝ ԲՀԿ-ի, ՕԵԿ-ի հետ տեսնո՞ւմ եք համագործակցության եզրեր:

- Ես անձամբ բացառում եմ ՕԵԿ-ի եւ ԲՀԿ-ի հետ նախընտրական դաշինք կամ այլ ֆորմատով միաձուլման գործընթաց եւ վստահ եմ, որ շատերը մեր կուսակցությունում կիսում են այս տեսակետը: Բայց ես գտնում եմ հնարավոր համագործակցություն շատ-շատ ուժերի հետ առնվազն ընտրությունների վերահսկման ձեւաչափում:

- Այսինքն՝ կարող եք այս ուժերի հետ համագործակցել ընտրությունները վերահսկելու նպատակո՞վ:

- Պետք է փորձել վերահսկել բոլոր հնարավոր ուժերի հետ, յուրաքանչյուրն իր փոքրիկ դերակատարումը կարող է ունենալ:

- Ձեր արտահերթ համաժողովին հրավիրված կուսակցությունների ներկայացուցիչները հայտարարեցին, որ իրական ընդդիմության թիվ մեկ խնդիրը համախմբման մեջ է: Ինչպե՞ս կարձագանքեք նմանօրինակ հայտարարություններին:

- Նույն կերպ, ինչպես քիչ առաջ նշեցի: Համագործակցության կոչերը դրական են ընկալվում: Այո՛, պատրաստ ենք քննարկել, բայց վերը նշված սկզբունքների, մոտեցումների համատեքստում եւ պայմաններում:

- Արդեն կա՞ն ուժեր, որոնց հետ քննարկումներ եք սկսել համագործակցելու եւ հետագայում էլ մեկ կուսակցություն դառնալու նպատակով:

- Այդպիսի բանակցություններ վարվել են ՏԻՄ ընտրություններից առաջ: Կոնկրետ այս պահին, բանակցություններ չեն վարվում:

- ՏԻՄ ընտրություններից առաջ բանակցություններ եք վարել միայն տեղերո՞ւմ համագործակցելու համար:

- Այո՛, եւ մեկ կուսակցություն դառնալու մասին:

- Ո՞ր ուժերի հետ են բանակցություն վարվել:

- Ես կարծում եմ՝ ընթացքում այդ անունները կհրապարակվեն:

Տպել
5435 դիտում

Մեր դիրքերի լեգիտիմությունը կերաշխավորի, որ Ադրբեջանը նոր պահանջներ չունենա․ վարչապետ

Առաջիկա տարիները մեր պետության համար վճռորոշ նշանակություն ունեն. վարչապետ

Պետք է հնարավորինս արագ իրականացնել սահմանազատման գործընթացը․ վարչապետն ասաց՝ ինչու

Ինչի հիման վրա է սահմանազատումն իրականացվում. Նիկոլ Փաշինյանը մանրամասնեց (տեսանյութ)

Վրաստանում իրավիճակը ծայրահեղ լարվել է․ ցուցարարները կոտրել են խորհրդարանի դարպասները (տեսանյութ)

Տարեշրջանի բացում Երևանի կենդանաբանական այգում․ գործարկվել է նաև անվճար երթուղին (տեսանյութ)

Իրավիճակի էլ ավելի լարումը կարող է «Մայդանի» կրկնությանը բերել. ինչի մասին է իրականում Վրաստանում աղմուկ հանած նախագիծը

«Լեքսուս»-ը շրջվել է․ ըստ տեղեկությունների՝ այն անչափահաս է վարել, ընտանիքի 4 անդամ, այդ թվում 2 երեխա, հիվանդանոցում են

ՏԿԵ նախարարությունը, ԵՄ-ն, Գերմանիայի ՏՀԶՆ-ն 12,3 մլն. եվրո արժողությամբ ծրագիր են մեկնարկել․ այն կիրականացվի 4 մարզում

Ընդգծում ենք հայ-ադրբեջանական սահմանին էսկալացիայից խուսափելու կարևորությունը․ Հունաստանի ԱԳՆ

Վրաստանի խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ ընդունել է «օտարերկրյա գործակալների մասին» օրենքը

էս ինչ հաճույք ա, ուստա, սրանից լավ բան չկա․ Արգենը Արցախյան առաջին պատերազմից 30 տարի անց քայլում է (տեսանյութ)

Արդարացնում են բռնություն գործադրողին, թե «եկեղեցին է պաշտպանել», պետք է հստակ ասել՝ ոչ, դու խուլիգան ես. Ռուբեն Բաբայան

Թուրքիան որոշել է միանալ Իսրայելի դեմ Հարավաֆրիկյան Հանրապետության հայցին

Մի խումբ անձանց միջև վիճաբանությունը վերածվել է ծեծկռտուքի․ իրավապահները կանխել են «վենդետան», կան վիրավորներ

«Օտարերկրյա գործակալների մասին» օրենքը կարագացնի Վրաստանի եվրաինտեգրումը․ Կոբախիձե

Հաղարծին բնակավայրում վաղը էլեկտրական շչակ է գործարկվելու

Կոթի գյուղում 2 դիրք հանձնելու վերաբերյալ լուրերը կեղծ են. ՊՆ

Ինչ գործընթաց է սպասվում մոտակա օրերին Կիրանցում․ Նիկոլ Փաշինյանը հարցազրույց է տվել

Փարիզում անկարգություններ են․ ոստիկանությունը մահակներ և արցունքաբեր գազ է կիրառել ցուցարարների դեմ (տեսանյութ)

Հրդեհ է բռնկվել Ջրառատի տներից մեկի բակում․ այրվածքներ ստացած քաղաքացին հոսպիտալացվել է

Վարշավայում անհայտ անձինք փորձել են հրկիզել սինագոգը

Լևոն Քոչարյանի օգնական Արթուր Սուքոյանը ձերբակալվել է

Որևէ արխիվային նյութ չի ոչնչացվել․ Կադաստրի կոմիտեն հերքել է Տիգրան Աբրահամյանի հայտարարությունը

Ասես՝ հատուկ նպատակ կա ապացուցելու, որ ՀՀ-ն էլ Ադրբեջանից պակաս բռնապետություն չէ. Սաֆարյան

Երևանի շատրվանները գործարկվել են (լուսանկարներ)

Լոռու մարզի տարբեր բնակավայրերի բազմաթիվ հասցեներում ջուր չի լինի

Քննարկվել են ՀՀ-ՆԱՏՕ ռազմական համագործակցության ընթացիկ ծրագրերը և դրանց ընդլայնման հնարավորությունները

Քելբաջարում բեռնատար է շրջվել. կա զոհ

14-ամյա տղան դաշտում սինդրիկ հավաքելիս վնասվածքներ է ստացել և տեղափոխվել հիվանդանոց․ պատճառը պայթյունն է եղել

Ստամբուլի ոստիկանությունն արցունքաբեր գազ է կիրառել մայիսմեկյան ցուցարարների դեմ․ կան բերման ենթարկվածներ

ՊՆ շարժական դաշտային հոսպիտալը մասնակցում է ՆԱՏՕ-ի ռազմաբժշկական գերազանցության կենտրոնի զորավարժությանը

Դոլարն ու եվրոն էժանացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մայիսի 1-ին

Դրական միտումներ կան, գնում ենք դեպի խաղաղություն․ Ալիև

Բորելը խիստ դատապարտել է Վրաստանում ցույցերը ցրելու համար ուժի կիրառումն ու հիշեցրել ԵՄ անդամի թեկնածու լինելու մասին

ՀՀ ՊՆ-ից հերքում են Գեղարքունիքի մարզի վերաբերյալ մամուլում տարածվող լուրերը

ԱԺԲ ակցիայի վայրից բերման ենթարկված բոլոր անձինք ազատ են արձակվել

Անձրև, ամպրոպ, քամու ուժգնացում, ջերմաստիճանի նվազում. ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին

Ապագա կա՛, կեցցե՛ Հայաստանի ստեղծարար և արարող քաղաքացին․ Արթուր Հովհաննիսյան

Արթուր Սուքոյանին ձերբակալելու որոշում է կայացվել