Վթարի հետեւանքով վիրավորված ուսանողուհին դուրս է գրվել. 20-ամյա Հրանտը դեռ հիվանդանոցում է

Հոկտեմբերի 18-ին Երեւան-Սեւան ավտոճանապարհին ուսանողական «Մերսեդես-սպրինտեր»-ի վթարվելու հետեւանքով վիրավորված Գեղարքունիքի մարզի Վարսեր գյուղի բնակչուհի Շահանե Սմբատյանը դուրս է գրվել հիվանդանոցից: Այդ մասին մեզ հետ զրույցում հայտնեց թիվ 1 համալսարանական հիվանդանոցի նյարդավիրաբուժության կլինիկայի ղեկավար, պրոֆեսոր Ռուբեն Ֆանարջյանը:

Անդրադառնալով վթարի հետեւանքով մահացած Հռիփսիմե Գասպարյանի եղբորը՝ 20-ամյա Հրանտին՝ պրոֆեսոր Ֆանարջյանն ասաց, որ նրա վիճակը բավարար է, առաջիկա շաբաթվա ընթացքում դուրս կգրվի:

Հարցին՝ գլխուղեղի վնասվածք ստացած երիտասարդի մոտ գիտակցության խանգարում չկա՞, Ֆանարջյանն այսպես պատասխանեց. «Եթե վիճակը բավարար է, ուրեմն նա ունի պարզ գիտակցություն եւ որեւիցե նյարդաբանական խանգարում այս պահին չունի»:

Ինչ վերաբերում է «Մերսեդես-սպրինտեր»-ի վարորդ 50-ամյա Գագիկ Ստեփանյանին, որը բուժում է ստանում նույն հիվանդանոցում, ապա վերջինս դեռ երկար ժամանակ պետք է պառկած մնա: Հիշեցնենք, որ Ստեփանյանը վթարի հետեւանքով ստացել էր ողնաշար-ողնուղեղային վնասվածք:

«Վարորդի վիճակն էլ է բավարար, երեւի մոտակա ժամանակներս դուրս կգրվի: Բայց նա քայլելու հետ կապված խնդիր ունի եւ պիտի երկար ժամանակ պառկած վիճակում մնա»,- ասաց բժիշկը:

Հարցին, թե արդյոք հետագայում կկարողանա՞ քայլել՝ պրոֆեսոր Ֆանարջյանը պատասխանեց. «Իհարկե կքայլի, ուղղակի պետք է երկար ժամանակ պառկած մնա»:

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 18-ին ժամը 08:00-ի սահմաններում, Գեղարքունիքի մարզի Վարսեր գյուղի ուսանողներին դեպի Երեւան տեղափոխող «Մերսեդես-Սպրինտեր» մակնիշի ավտոմեքենան Երևան-Սևան ավտոճանապարհին հարվածել էր «Օպել» մակնիշի ավտոմեքենային, կողաշրջվել, որի հետեւանքով «Մերսեդես-Սպրինտեր» ավտոմեքենայում եղած 18-ամյա ուսանողուհի Հռիփսիմե Գասպարյանը մահացել էր, եւս 7 ուսանող եւ 2 մեքենայի վարորդները տեղափոխվել էին հիվանդանոց: Ավելի ուշ վիրավորներից 6-ը, որոնք տեղափոխվել էին Հրազդանի բժշկական կենտրոն, դուրս էին գրվել:

Վարսերի գյուղապետարանի աշխատակազմի ղեկավար Սամվել Ավետիսյանը մեզ հետ զրույցում հայտնել էր, որ Mercedes Benz Sprinter-ը 50-ամյա Գագիկ Ստեփանյանին տրամադրել էր Վարսերի գյուղապետի թեկնածու Հուսիկ Սեդրակյանը՝ բարեգործական հիմունքներով ուսանողներին Երեւան տանելու համար: Ուսանողականը գործում էր ընդամենը 2 օր:

Երեկ Վարսերում ընտրություններ են տեղի ունեցել, որի արդյունքում գյուղապետի պաշտոնում «ընտրվել է» Հուսիկ Սեդրակյանը:

Տպել
11385 դիտում

Նախորդ շաբաթվա ընթացքում վայրի կենդանիների հարձակման 12 դեպք է գրանցվել

100 նոր ծառ՝ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում (տեսանյութ)

«Թուրքական ավիաուղիներ»-ը երեք տարի անց կվերսկսի թռիչքները դեպի Աֆղանստան

Երկրաշարժ Թուրքիայի հարավ-արևմուտքում

Մահացել է Սուրեն Բաղդասարյանի թոռը՝ «Փյունիկ» ՖԱ-ի գլխավոր քարտուղարը

Ժերար Դեպարդյեին Փարիզում ձերբակալել են

Անձրև, ամպրոպ, կարկուտ, կցրտի 7-10 աստիճանով. ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին

ԱԳ նախարարը Կատարի խորհրդատվական խորհրդի նախագահին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ» ծրագիրը

Կարմրուկի քանի դեպք է գրանցվել Հայաստանում 2024 թվականին

Ի՞նչ եղավ Վանեցյանի գաղտնալսման գործը․ Անդրանիկ Քոչարյանը՝ դատախազին (տեսանյութ)

Ադրբեջանի պետական ​​հանձնաժողովը Հայաստանին կոչ է արել համագործակցել անհետ կորածների հարցում

Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպման վայրը հայտնի է

Կադիրովն իր 16-ամյա որդուն նշանակել է Պուտինի անվան ռուսական հատուկ նշանակության ուժերի համալսարանի համակարգող

11:30-ի դրությամբ՝ Երևանում փակ փողոցներ չկան

Մայիսի 1-ից դեպի Կենդանաբանական այգի կգործարկվի անվճար երթուղի

«Ծիծեռնակաբերդ»-ում Աննա Հակոբյանի և դստեր դեպքով մեկ անձի մեղադրանք է առաջադրվել

«Արդարացում չի լինելու չաշխատելու համար, այդ մարդիկ ուղղակի կփոխարինվեն». Տիգրան Ավինյան

79 անշարժ գույք, 42 տրանսպորտային միջոց, 39 բաժնետոմս. ինչ է պահանջվում բռնագանձել Գագիկ Ծառուկյանից

«Դո՞ւ ես փրկությունը հայ ազգի, դուք ամենամեծ վնաս տվողներն եք»․ քաղաքացին՝ ճանապարհը փակած Գեղամ Մանուկյանին

«Շատ նախաձեռնություններ ունենք, որ պտտվում, պտտվում են ու տեղ չեն հասնում». Ավինյան

Դատախազությունը պահանջում է Գագիկ Խաչատրյանից բռնագանձել շուրջ 200 միավոր անշարժ գույք, մոտ 23 միլիարդ դրամ

25 միավոր անշարժ գույք, 4 միլիոն դոլարի ավանդ արժեթուղթ. դատախազը ներկայացրել է՝ ինչ են պահանջում բռնագանձել Քոչարյանից

Արմավիր-Գյումրի ավտոճանապարհը բացվել է

Նոյեմբերյանում խուլիգանական արարքների կատարման համար մեղադրվող 4 անձից 3-ը կալանավորվել է (տեսանյութ)

Մայրաքաղաքում փակ ճանապարհներ չկան․ ոստիկանություն

Հայտնի է՝ որտեղ կկառուցվի Ալբերտ Ազարյանի անվան մանկապատանեկան մարզադպրոցը և ինչ ժամկետում

Սուրենյանը հայտնել է առաջիկայում սպասվող եղանակային կտրուկ փոփոխության մասին

«Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ն տնօրենի նոր պաշտոնակատար ունի

2 արծաթե, 5 բրոնզե մեդալ. բռնցքամարտի Հայաստանի հավաքականը վերադառնում է Եվրոպայի առաջնությունից

Ադրբեջանում քաղաքացին գլուխը մտցրել է ջրի բաքի մեջ ու չի կարողացել հանել. փրկարարները կտրել են բաքը (տեսանյութ)

Կոլորադոյի հայ համայնքի հետ հանդիպմանը դեսպան Մակունցն անդրադարձել է ՀՀ ներկա մարտահրավերներին

Բլինքենն Ալիևին կոչ է արել ազատել անարդարացիորեն ձերբակալված բոլոր անձանց

Բերքաբերի մոտակայքում տեղի է ունենալու պայթեցման աշխատանք. ՊՆ-ն խնդրում է խուճապի չմատնվել

Երևան-Սևան ավտոճանապարհին «Մերսեդես»-ը հարվածել է երկաթե արգելապատնեշին ու կոտրել այն

Հայաստանում միայն ռուսերեն ուսուցմամբ քանի դպրոց կա, որքան աշակերտներ ունեն և որտեղ են դրանք

Ոսկեպարի շրջանում ադրբեջանական ստորաբաժանումների առաջխաղացման մասին լուրը կեղծ է

Փաշինյանն ու Բլինքենը քննարկել են Հայաստան-Ադրբեջան սահմանազատման գործընթացն ու «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը

Էկոնոմիկայի նախարարը մասնագետների հետ քննարկել է խաղողագործության և գինեգործության ոլորտում առկա մարտահրավերները

Կա՞ր հոգևորական, որ ծպտուն հանեց Հոկտեմբերի 27-ին կամ Մարտի 1-ին, ուժեղ տղերք են դարձել, դասեր են տալիս. Մկրտչյան

«Վարչապետի գավաթն» ավելի ու ավելի շատ պետք է կապված լինի կրթության, դպրոցի հետ. Նիկոլ Փաշինյան (լուսանկարներ)