Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Վարուժան Սուքիասյանը հրաժարական է տվել

13/10/2016 schedule23:31

Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Վարուժան Սուքիասյանը հրաժարական է տվել: Այս մասին հայտնում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի պաշտոնական կայքը: Պաշտոնական հաղորդագրության մեջ նշվում է հետեւյալը.

«Քիչ առաջ Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Վարուժան Սուքիասյանը հայտնել է ՀՖՖ մամուլի քարտուղարությանը Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնից հրաժարական տալու մասին»:

Հոկտեմբերի 8-ին տեղի ունեցած աշխարհի 2018 թ. առաջնության ընտրական փուլի Ռումինիայի դեմ տնային խաղում 0:5 հաշվով պարտությունից հետո նա, ի հակառակ երկրպագուների ցանկության, հրաժարական չտվեց, այլ ասաց, որ պատրաստվում է փորձել շտկել իրավիճակը:

Այդ օրվանից սկսեցին խոսակցություններ պտտվել, թե Լեհաստանի դեմ խաղից հետո Սուքիասյանը լքելու է զբաղեցրած պաշտոնը, եւ նրա փոխարեն վերանշանակվելու է Վարդան Մինասյանը: Վերջինիս օրոք Հայաստանի հավաքականը գրանցել է վերջին տարիների իր լավագույն արդյունքները: Մինասյանի նշանակման մասին լուրը, սակայն, շատ արագ հերքվեց, իսկ Սուքիասյանի հրաժարականը տեղի ունեցավ:

Վարուժան Սուքիասյանը Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը գլխավորել էր 2015 թ. դեկտեմբերին: Դրանից հետո մեր ազգային ընտրանին 4 ընկերական հանդիպում է անցկացրել. 0:0 Բելառուսի դեմ տնային խաղում, խոշոր հաշվով հաղթանակներ Գվատեմալայի (7:1) եւ Էլ Սալվադորի (4:0) դեմ ԱՄՆ-ում տեղի ունեցած հանդիպումներում, դժգույն խաղ եւ 0:3 հաշվով պարտություն Չեխիայի հավաքականի դեմ արտագնա հանդիպման ընթացքում:

Սուքիասյանի գլխավորությամբ թիմը ձախողել է աշխարհի 2018 թ. առաջնության ընտրական փուլի մեկնարկը: Դանիայի դեմ արտագնա խաղում նրա սաները պարտվել են 0:1 հաշվով: Օրեր առաջ թիմը խայտառակ պարտություն կրեց Ռումինիայից (0:5): Նրա վերջին խաղում հավաքականը արժանի պայքար մղեց Լեհաստանի դեմ մրցակցի հարկի տակ, սակայն վերջին վայրկյաններին կորցրեց 1 միավոր վաստակելու հնարավորությունը (2:1): Այս պահին իր ենթախմբում Հայաստանը 0 միավորով եզրափակում է մրցաշարային աղյուսակը:

Հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնը ստանալուց հետո որոշ ժամանակ Սուքիասյանը գլխավորում էր նաեւ Երեւանի «Արարատը»: 2015-16 մրցաշրջանից հետո թիմը 37 միավորով զբաղեցրեց 5-րդ հորիզոնականը: Մրցաշրջանի ավարտից հետո նա լքեց ակումբը՝ նշելով, որ 2 աշխատանքները համատեղելը բարդ է:

Մարզչական կարիերայի ընթացքում Սուքիասյանը Հայաստանի հավաքականը գլխավորել է նաեւ 2000-2001 թթ: Նրա գլխավորությամբ մեր ընտրանին անցկացրել է 17 հանդիպում, տարել 3 հաղթանակ, 7 հանդիպում ավարտել ոչ-ոքի եւ պարտվել 7 անգամ:

2016 թ. ընթացքում Հայաստանի հավաքականը եւս 1 պաշտոնական խաղ ունի աշխարհի առաջնության ընտրական փուլի շրջանակներում: Նոյեմբերի 11-ին թիմը Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում հյուընկալելու է Չեռնոգորիային: Հանդիպումը մեկնարկելու է 21:00-ին: Տոմսերն ասյօրվանից վաճառքում են:

Տպել
2767 դիտում

Գետափնյա գյուղի մոտակա կամրջով երթևեկությունը շարունակում է փակ մնալ

Ֆրանսիացի բժիշկների հետ քննարկվել են համագործակցության հնարավորությունները

Հիմնանորոգվում է Նորակերտ-Փոքր Մասրիկ ճանապարհի մի հատվածը (տեսանյութ)

Բրազիլիայի հարավում ջրհեղեղի զոհերի թիվը հասել է 39-ի, 68 մարդ անհետ կորած է համարվում (տեսանյութ)

«Մայրիկ Ֆուդ»-ի տոմատի մածուկի արտադրությունը կասեցվել է

Դոլարն ու եվրոն թանկացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մայիսի 4-ին

Գյումրու տներից մեկում բռնկված հրդեհը մարելուց հետո 3 և 5 տարեկան երեխաների դիեր են հայտնաբերվել

ԱՄՆ-ն Հայաստանի կողքին է` իր ինքնիշխանության պաշտպանության ճանապարհին․ Մարկ Քեմերոնը ողջունել է սահմանազատման գործընթացը

Անձրևից հետո Երևանի փողոցները հեղեղվել են ջրով (տեսանյութ)

Անցած գիշերվա Երևանի հեղեղաբեր ամպրոպը․ Գագիկ Սուրենյանը լուսանկար է հրապարակել

Ջրալցումներ, փլուզումներ, ջրում արգելափակված մեքենաներ․ տեղատարափ անձրևի հետևանքները Երևանի վարչական շրջաններում

Փլուզվել է Ողջաբերդ գետի հենապատը․ Նոր Արեշում տներ ու փողոցներ են հեղեղվել (լուսանկարներ)

Տներից մեկի բակում քաղաքացին ընկել է փոսն ու մահացել

Ադրբեջանի ԶՈՒ-ն Տավուշի դիրքերի ուղղությամբ կրակ չի բացել․ ՊՆ-ն հերքել է շրջանառվող տեղեկությունները

Լուրերը, թե ադրբեջանական կողմից Տավուշի հատվածում կրակոցներ են հնչել, կեղծ են

«Հզոր ամպրոպային ամպ»․ Գագիկ Սուրենյանը լուսանկարներ է հրապարակել

Ամիօ բանկը թողարկում է պարտատոմսեր

ՌԴ-ն նույն խաղն է անում Հայաստանում, ինչ՝ ԼՂ-ում, սահմանազատմանը դեմ ուժերը հովանավորվում են 1 կենտրոնից․ Արամ Սարգսյան

Վիճաբանություն, ծեծկռտուք, կրակոց՝ Ամերիկյան համալսարանի մոտ․ հայտնաբերվել են արնանման հետքեր, կրակված գնդակ, կա վիրավոր

Հայտնի է Երևանում մեկնարկած ֆուտզալի Չեմպիոնների լիգայի եզրափակչի առաջին մասնակիցը

Թուրքիան մտադիր չէ ռուսական S-400-ները փոխանցել Ուկրաինային

Տավուշում ակցիա իրականացնողները չունեն աջակցություն, նրանց գործողությունները կդադարեն. Էդգար Առաքելյան

Գնել Սանոսյանը ծանոթացել է Մեծամոր-ՀԱԷԿ հանրապետական նշանակության ավտոճանապարհի հիմնանորոգման աշխատանքներին

Երևան-Արմավիր ճանապարհին բախվել են «Վազ 2106»-ն ու «ԿԻԱ»-ն․ տուժածները հոսպիտալացվել են

Քելբաջարում վթարի հետևանքով մեկ զինծառայող է մահացել․ կան տուժածներ

Բեռլինում այրվում է պաշտպանական-արդյունաբերական ընկերության գործարանը. ծխի թունավոր ամպ է տարածվում (տեսանյութ)

Սա ժողովրդավարություն չէ, այլանդակություն է, որը պետք է ամենակոշտ ձևով իշխանությունը կասեցնի. Ռուբեն Մեհրաբյան

Ծաղկահովիտ-Ալագյազ ճանապարհին մեքենաներ են բախվել․ կան տուժածներ

Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել են ջրային ոլորտի խնդիրներն ու դրանց լուծման քայլերը․ ինչ է հանձնարարել վարչապետը

Կիրանց տանող ճանապարհը բացվել է․ «Ազատություն»

Ինչքան ուժ ունեն, այլանդակում են քաղաքական ընդդիմախոսությունը, սահմաններ կան, որոնք անցնել չի կարելի․ Սաֆարյան

Վաշինգտոնում արձանագրվել է՝ վերջին տարիներին Հայաստանն էական առաջընթաց է գրանցել ժողովրդավարության ամրապնդման ոլորտում

Եթե հարկ լինի՝ հրապարակավ կմեկնաբանենք․ ՌԴ-ն սպասում է ՀՀ ԱԺ պատասխանին՝ Ալեն Սիմոնյանի հայտարարության հետ կապված

Միրզոյանը Մալթայի ԱԳ նախարարին է ներկայացրել հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացը

Կոնվերս բանկը մեկնարկել է ՓՄՁ վերաֆինանսավորման արշավ

ՌԴ-ն կասկածի տակ չի դնում Հայաստանի ինքնիշխան իրավունքը. Զախարովան՝ ՀԱՊԿ-ից ՀՀ-ի դուրս գալու հավանականության հարցի մասին

Ucom-ի գլխավոր տնօրենը դասախոսություն է կարդացել Ֆրանսիական համալսարանում

«Երեքնուկ» կամրջի մոտ մեքենաներ են բախվել․ կա 1 զոհ և 2 վիրավոր

Հոգեբանական բռնություն էր․ Վարդապետյանը՝ Ծիծեռնակաբերդում Աննա Հակոբյանի և դստեր հետ կապված դեպքի մասին

Հանցանքի մոտիվը լրագրողական գործունեությունն է․ դատախազը՝ Լևոն Քոչարյանի օգնականի գործի մասին