Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը «անՄխիթար» իրավիճակում է

Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականը այսօր 2-րդ հանդիպումն է անցկացնելու Աշխարհի 2018 թվականի գավաթի («ԱԳ 2018») խաղարկության ընտրական փուլի շրջանակներում: Երեւանի ժամանակով 20:00-ին մեր ընտրանին Երեւանի «Հանրապետական» ստադիոնում հյուրընկալելու է Ռումինիային: Առաջ անցնելով նշեմ, որ 3 օր անց էլ՝ հոկտեմբերի 11-ին, Հայաստանի ազգային հավաքականը Վարշավայում մրցելու է Լեհաստանի հետ: Ակնհայտ է, որ Լեհաստանը մեր խմբի իրական ֆավորիտն է եւ այս թիմի հետ  արտագնա խաղում մեր թիմի շանսերը, մեղմ ասած՝ աղոտ են, հետեւաբար ամբողջ ուշադրությունը, ջանքերը եւ կարողությունները պետք է սեւեռել Ռումինիայի դեմ խաղի վրա: Իսկ ի՞նչ ակնկալիքներ կարող ենք ունենալ Հայաստան - Ռումինիա խաղից:

Դեռեւս սեպտեմբերի սկզբին կայացած Չեխիայի հետ խաղից հետո հաշվի առնելով մի շարք օբյեկտիվ եւ սուբյեկտիվ պատճառներ՝ մեր հավաքականի հետ կապված, նշել էի, որ «կարելի է ուղղակի չմտածել մեծագույն հաջողությունների մասին, այլ փորձել զերծ մնալ ձախողումներից, խայտառակ պարտություններից» («ՀԺ», 01 սեպտեմբեր 2016թ, http://www.armtimes.com/hy/article/92516): Ընդ որում, հատուկ ընդգծել էի. մեր թիմը պետք է սովորի խաղալ առանց Հենրիխ Մխիթարյանի՝ հաշվի առնելով ե՛ւ հնարավոր վնասվածքները, ե՛ւ մրցակիցները «ջերմ» վերաբերմունքը մեր թիմի առաջատարի նկատմամբ:

Ինչպես եւ ընտրական մրցաշարի 1-ին ՝ Դանիայի հետ խաղում (0-1), այսօր էլ Ռումինիայի հետ խաղալու ենք առանց Մխիթարյանի: Հասկանալի է, որ սա ամբողջովին փոխում է իրավիճակը: Հայաստանը Մխիթարյանով եւ առանց նրա ամբողջապես ուրիշ թիմեր են, չնայած ակնկալիքները մեծ հաշվով չեն կարող շատ տարբերվել: Հենրիխը մեր թիմի առանցքային խաղացողն է, ավագը, գլխավոր աստղը, եւ նրա բացակայության պայմաններում մեր թիմը հայտնվում է բառիս բուն եւ փոխաբերական իմաստով «անՄխիթար» իրավիճակում: Բայց:

Պետք է ուղղակի ճիշտ գնահատել ստեղծված իրավիճակը, մեր թիմի կարողությունները եւ իրատեսորեն նայել մեր ֆուտբոլին, մեր հավաքականին: Գլխավոր մարզիչ Վարուժան Սուքիասյանի հավաքականում այս պահին չկան անգամ եվրոպական միջին մակարդակի ֆուտբոլիստներ: Անգամ մեր թիմի հնաբնակներից Մարկոս Պիզելին, Արաս Օզբիլիսը, Հրայր Մկոյանը տարբեր պատճառներով չեն կարող հավակնել նման կարգավիճակի: Հայաստանի ընտրանին ներկայումս կազմված է հիմնականում Հայաստանում, Իրանում հանդես եկող միջին մակարդակի ֆուտբոլիստներից, ընդ որում, մեծ հաշվով այս բնորոշումը չէր փոխվի, եթե հավաքական հրավիրվեին փորձառու Արթուր Սարկիսովը, Գեւորգ Ղազարյանը, Ռուսլան Կորյանը, Արթուր Եդիգարյանը եւ այլն:

Իհարկե, կարելի է վիճել, թե ինչով են գերազանցում հավաքական հրավիրված ֆուտբոլիստները նշվածներին, բայց սա արդեն գլխավոր մարզչի կարծիքն է եւ որոշումը նրանն է: Միակ ֆուտբոլիստը, որն այս պահին ունի հավաքական հրավիրված ֆուտբոլիստներից ավելի բարձր խաղամակարդակ եւ նաեւ՝ համապատասխան մարզավիճակ, Յուրա Մովսիսյանն է: Վարուժան Սուքիասյանը հայտարարել է, թե բանակցում են Մովսիսյանին հավաքական  վերադարձնելու համար: Բայց ամենաշատը հավաքականում հանդես գալու համար պետք է մտածի եւ ձգտի անձամբ Մովսիսյանը, ինչը, սակայն, առայժմ չի երեւում: Տպավորություն կա, որ Մովսիսյանը, եւս մի շարք փորձառու ֆուտբոլիստներ սպասում են. ինչին՝ թերեւս իրենք գիտեն: 

Ցանկացած, անգամ անհույս իրավիճակից ելք կա, եթե ձգտումը, ցանկությունը, կարգապահությունը պատշաճ մակարդակի վրա է: Անգամ առանց Մխիթարյանի, առանց հավաքականի հնաբնակներից մի քանիսի, մեր թիմը կարող է դրական արդյունքի հասնել Ռումինիայի հետ խաղում: Անցյալ ընտրական փուլում նման բան հաջողվեց շվեյցարացի մարզիչ Բեռնար Շալանդին՝ Սերբիայի հետ խաղում մեր թիմը հասավ ոչ ոքիի՝ 1-1: Կարելի է Ռումինիայի հետ խաղում ոչ-ոքին նույնպես դրական արդյունք համարել: Հայաստանը իրականում մեր խմբի հետնապահներից է եւ ուժեղ հավաքականների հետ խաղերում վաստակած 1 միավորը կարող է փոխել իրավիճակը:

Տպել
3432 դիտում

Հարկադիր քարաթափում է իրականացվել Գեղարքունիքի և Կոտայքի մարզերում

Գագիկ Սուրենյանը նոր գրառում է արել

Հյուրանոցային համալիրում հայտնաբերվել է 2 օտարերկրացու մարմին, ևս 2 հոգի տեղափոխվել է հիվանդանոց․ ինչ է հայտնի

«Տոյոտա»-ն բախվել է կայանված «Մերսեդես բենց» մակնիշի ավտոմեքենային և շրջվել

Happy birthday love. Սուրեն Պապիկյանի կինը շնորհավորել է ամուսնու ծննդյան օրն ու համատեղ լուսանկար հրապարակել

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 28 սահմանային սյուն է տեղադրվել

Ժամը 17։30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան, Սևան-Երևան ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է

ՀՀ-ն ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները. ԱԳՆ խոսնակ

«Կողմնակալ» փաստաթուղթ է․ Բաքուն Եվրախորհրդարանի բանաձևը միակողմանի է որակել

Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ 2 քաղաքացու նկատմամբ․ նրանք հետախուզվում են

Տավուշի և Ղազախի հատվածում սահմանազատման գործընթացը տեխնիկապես ավարտվել է. Արմեն Խաչատրյան․ «Ազատություն»

Դոլարն ու եվրոն թանկացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 26-ին

Պատգամավոր Արթուր Խաչատրյանը բերման է ենթարկվել

Գիշերել են ազատազրկվածների համար նախատեսված ազատ հիվանդասենյակներում․ ՔԿՀ 2 աշխատակից ազատվել է զբաղեցրած պաշտոնից

Բարձր ենք գնահատում Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցությունները, խաղաղության հասնելու լավ հնարավորություններ կան․ Ալիև

Լևոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից

Ոստիկաններն ու պարեկները կանխել են մի խումբ երիտասարդների վենդետան. կռվի երկու կողմերում հարազատ եղբայրներ են

Ժամը 15:30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան. ՆԳՆ

Գիշերային ժամերին խախտել են աղմուկի թույլատրելի շեմը, բռնություն կիրառել պարեկի հանդեպ․ Թորոսյանը տեսանյութ է հրապարակել

Պացիենտների վերջույթները կապել են սավաններով ու զուգագուլպաներով. չհայտարարված այց Սևանի հոգեկան առողջության կենտրոն

Հայաստանի ու Իտալիայի պատվիրակությունները քննարկել են ռազմական համագործակցությանը վերաբերող հարցեր

Հայտնի է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակչի օրը և պարգևների չափը

Հավատում ենք, որ այս տարի Ադրբեջանի և Հայաստանի միջև կստորագրվի խաղաղության պայմանագիր. Շոլց

Բեռլինում կայացել է Շոլց-Ալիև հանդիպումը

Աննա Հակոբյանը լուսանկարներ է հրապարակել Գյումրի կատարած այցից

Ռուսաստանը նամակ է ուղարկել Հայաստան. այն հասել է Ազգային ժողով

ՆԱՏՕ-ից Ուկրաինային տրամադրված և ՌԴ-ի կողմից գրավված տեխնիկան բերվել է ցուցադրության (լուսանկարներ, տեսանյութ)

Շուրջ երկու տասնյակ ավտոմեքենա է տեղափոխվել տուգանային հրապարակ. վարորդները պատասխանատվության կենթարկվեն

Ապագայի շատ կոնկրետ նախագիծ է դրվում սեղանին, Հայաստանի լինելիության հարցն է լուծվում. վարչապետ (տեսանյութ)

Դիլիջանում կին վարորդը «Տոյոտա»-ով բախվել է կայանված «Մերսեդես»-ին, այնուհետ՝ գլխիվայր շրջվել

Փոխվարչապետն ու ՎԶԵԲ տարածաշրջանային տնօրենը կարևորել են Երևանում եվրոպական բանկի տարեկան հանդիպման կազմակերպումը

Բագրատ սրբազանն օգտագործում է նույն խոսույթը, ինչ ՀԱՊԿ-ը, որն իրականում աղետ է Հայաստանի համար. Տարոն Չախոյան

ՀՀ-ն իր էներգառեսուրսը պետք է գնի այնտեղից, որտեղ ամենաէժանն է ու շահավետը. Թունյանը՝ Ադրբեջանից գազ գնելու մասին

Մի քանի օրից կարճատև տեղումները կվերադառնան Երևանում ու մարզերում

ՀՀ ֆինանսների նախարարն ու ԵՄ դեսպան Մարագոսը քննարկել են բռնի տեղահանված անձանց խնդիրները

Երևան-Էջմիածին ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է. ՆԳՆ-ն հայտնել է՝ ինչ վիճակ է մայրաքաղաքի փողոցներում

Մեծ Բրիտանիայի քրիստոնյա առաջնորդները կառավարությանը կոչ են արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը

ԼՂ-ի հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ալիևի վարչակարգի նախագիծն է․ Պետել

Մարմնամարզության երիտասարդների ԵԱ. Համլետ Մանուկյանն ու Մամիկոն Խաչատրյանը եզրափակչում են

Հաստատվել է ՄԻԵԴ-ի դատավորի պաշտոնում Հայաստանի թեկնածուների ցանկը