Միայն մի դեպքում Վանաձորի քաղաքապետի ընտրության երկրորդ փուլ կարող է լինել (տեսանյութ)

Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հոկտեմբերի 2-ին Վանաձոր եւ Գյումրի քաղաքներում տեղի ունեցած ավագանու ընտրության քվեարկության օրվանից հետո` 7-րդ օրը, հիմք ընդունելով քվեարկության արդյունքների վերաբերյալ արձանագրությունը ամփոփում է ընտրության արդյունքները եւ ընդունում որոշում ընտրությունների արդյունքների վերաբերյալ:

Եթե Գյումրի քաղաքում պատկերը պարզ է եւ ավագանում մեծամասնությունը «Բալասանյան դաշինքի» ներկայացուցիչներն են լինելու եւ հասկանալի է, որ Սամվել Բալասանյանն էլ ամենայն հավանականությամբ կդառնա Գյումրու քաղաքապետ, Վանաձորի դեպքում պատկերն այլ է: Վանաձորի ավագանու կազմում ընդգրկված կուսկացություններն այսօր էլ դեռ շարունակում են քննարկումները՝ միասնական դիրքորոշում ունենալու ուղղությամբ:

Հիշեցնենք, որ Վանաձորում ՀՀԿ-ն ստացել է ավագանու 13 մանդատ, Լուսավոր Հայաստանը՝ 10, Հայկական վերածնունդը՝ 5, ԲՀԿ-ն՝ 3, իսկ ՀՅԴ-ն կրկին 2: Այսինքն՝ եթե ՀՀԿ-ից եւ ՀՅԴ-ից բացի մյուս կուսակցությունները միավորվեն, ապա կկարողանան իրենց քաղաքապետի թեկնածուին առաջադրեն եւ ընտրեն: ՀՅԴ-ն, եթե ՀՀԿ-ին միանա, ապա ՀՀԿ-ն կունենա 15 մանդատ, որը փոքր է 33 մանդատի կեսից:

Լուսավոր Հայաստան կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանն այսօր հայտարարել է, որ եթե ընդդիմադիրները չհամախմբվեն եւ դեմ քվեարկեն ՀՀԿ-ի թեկնածուին, ապա ընտրությունների երրորդ փուլ կլինի:

Ստերեւ ներկայացնում ենք ՀՀ ընտրական օրենսգրքից եւ Տեղական ինքնակառավարման մասին ՀՀ օրենքից որոշ հոդվածները, որոնք հստակ սահմանում են, թե երբ է լինելու ավագանու առաջին նիստը, ինչպես է ավագանին ընտրելու քաղաքապետին եւ որ դեպքում երկրորդ փուլ լինելու:

Եթե հիմք ընդունենք Վանաձորի եւ Գյումրու ավագանու ընտրությունների նախնական տվյալները, ապա տարածքային ընտրական հանձնաժողվները հիմք ընդունելով ընտրական տեղամասերում քվեարկության արդյունքների արձանագրությունները, վերահաշվարկի արդյունքները, քվեարկության արդյունքների վերաբերյալ ընդունած որոշումները, կազմում են արձանագրություն՝ համայնքում քվեարկության արդյունքների վերաբերյալ: Տարածքային ընտրական հանձնաժողովն արձանագրության և որոշման օրինակները երկօրյա ժամկետում ներկայացնում է Կենտրոնական ընտրական հանձնաժողով: (ԸՕ հոդված 74)

Նույն օրենքի 141-րդ հոդվածը սահմանում է, որ ավագանու անդամների մանդատները բաշխվում են այն կուսակցությունների (կուսակցությունների դաշինքների) ընտրական ցուցակների միջև, որոնք ստացել են կողմ քվեարկված քվեաթերթիկների ընդհանուր թվի և անճշտությունների թվի գումարի` կուսակցության դեպքում` 6, իսկ կուսակցությունների դաշինքի դեպքում` 8 տոկոս կողմ քվեարկված քվեաթերթիկներ: Գյումրու և Վանաձորի ավագանու անդամ ընտրված թեկնածուների մասին արձանագրություն է կազմում համապատասխան տարածքային ընտրական հանձնաժողովը:

Տեղական ինքնակառավարման մասին ՀՀ օրենքի 14.3-րդ հոդվածը սահմանում է՝ Գյումրու, Վանաձորի նորընտիր ավագանիների առաջին նիստերն օրենքի ուժով գումարվում են ավագանի ընտրվելու վերաբերյալ որոշման պաշտոնական հրապարակումից հետո` հաջորդ երկուշաբթի օրը: Մինչև համայնքի ղեկավարի ընտրվելը ավագանու նիստը վարում է ավագանու նիստին ներկա տարիքով ավագ անդամը: Նույն օրենքի 17-րդ հոդվածն էլ սահմանում է, որ համայնքի ղեկավարի պաշտոնանկության վերաբերյալ առաջարկությունը կարող է արվել համայնքի ավագանու անդամների` օրենքով սահմանված թվի առնվազն մեկ երրորդի գրավոր նախաձեռնությամբ:

Գյումրի եւ Վանաձոր համայնքների ղեկավարների ընտրություններն անցկացվում են նորընտիր ավագանու առաջին նիստի ընթացքում: Առաջին նիստն անընդհատ է, բացառությամբ ընդմիջման ու հանգստի համար նախատեսված ժամանակի, մինչև համայնքի ղեկավարի ընտրությունը: Եթե Գյումրի, Վանաձոր համայնքների ավագանիների ընտրությունների արդյունքով ընտրություններին մասնակցող կուսակցություններից մեկն ստանում է ավագանու անդամների տեղերի 50 տոկոսից ավելին, ապա այդ կուսակցության թեկնածուների ցուցակի առաջին հորիզոնականում գտնվող անձն օրենքի ուժով համարվում է ընտրված համայնքի ղեկավար: Եթե այդ կուսակցության ընտրական ցուցակի առաջին հորիզոնականում գտնվող անձը չի համապատասխանում համայնքի ղեկավարին առաջադրվող պահանջներին, հրաժարվում է, կամ ավագանու ընտրությունների արդյունքով որեւէ կուսակցություն չի ստանում ավագանու անդամների տեղերի 50 տոկոսից ավելին, ապա համայնքի ղեկավարն ընտրվում է գաղտնի քվեարկության միջոցով: Եթե առաջադրվել է մեկից ավելի թեկնածու, ապա համայնքի ղեկավար է ընտրվում այն թեկնածուն, որը ստանում է ավագանու անդամների ընդհանուր թվի ձայների մեծամասնությունը: Եթե առաջադրված թեկնածուներից որևէ մեկը չի ստանում ավագանու անդամների ընդհանուր թվի ձայների մեծամասնությունը, ապա առավելագույն ձայներ ստացած երկու թեկնածուների միջև անցկացվում է քվեարկության երկրորդ փուլ: Եթե հավասար ձայների պատճառով հնարավոր չէ պարզել առավելագույն ձայներ ստացած երկու թեկնածուներին, ապա երկրորդ փուլին մասնակցում են նաեւ հավասար ձայներ ստացած մյուս թեկնածուները: (ՏԻՄ ՀՀ օրենք,հոդված 24.2)

Խնդրի վերաբերյալ Armtimes.com-ը պարզաբանում ստացավ նաեւ ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժովի նախագահ Տիգրան Մուկուչյանից, ով ընդգծեց, որ ընտրական պրոցեսի երկրորդ փուլ Վանաձորի, Գյումրու եւ Երեւանի ավագանու ընտրությունների ժամանակ օրենքով սահմանված չէ, իսկ քաղաքապետի թեկնածուների ընտրության երկրորդ փուլը նկարագրված է Տեղական ինքնակառավարման մարմինների մասին ՀՀ օրենքով, որն էլ մենք վերը շարադրել ենք:

Տպել
3947 դիտում

Հայտնի են «Եվրատեսիլի» եզրափակիչ անցած առաջին 10 երկրները. Ադրբեջանը չի անցել եզրափակիչ

Գևորգ Պապոյանը կգործուղվի ԱՄՆ

Առաջին անգամ Լոռու մարզում հայտնաբերվել է հազվագյուտ սև արագիլի բույն (լուսանկար)

Հայկական բժշկական ասոցիացիան չի միացել Բագրատ սրբազանի շարժմանը. հայտարարություն

Շինհրապարակներում հայտնաբերվել են սահմանված չափորոշիչների խախտումներ (տեսանյութ)

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը դիմել է Իսրայելին

Եթե գյուղապետերը չեն գտնում, որ փրկության խնդիր կա, ի՞նչ են կասեցնում և ո՞ւմ են փրկում. Սաֆարյան

Հայտնաբերվել է հրազենային վնասվածքով պայմանագրային զինծառայողի դի

Բախվել են մեքենաներ, կան տուժածներ (լուսանկար)

Չի բացառվում, որ մայիսի 9-ին Ռոբերտ Քոչարյանը՝ կաթողիկոսի ուղեկցությամբ, գա հրապարակ. Անի Խաչատրյան

Երկրաշարժ Հայաստանի տարածքում

Բելառուսն ակնթարթորեն կպատասխանի իր դեմ ցանկացած ռազմական ագրեսիայի. Լուկաշենկո

22-ամյա երիտասարդը մարմնական վնասվածքներ է հասցրել շտապօգնության բժշկին և վարորդին

Ինչպես է Բագրատ արքեպիսկոպոսի աջակից Վանեցյանը մեկնում Հայաստանից

Ֆինանսների նախարարի գլխավորած պատվիրակությունը շարունակել է հանդիպումները ԱԶԲ 57-րդ տարեկան հանդիպման շրջանակներում

Վերընտրվելուց հետո Պուտինը ստորագրել է ավանդական դարձած առաջին հրամանագրերը

Երևանում ավտոբուս է հրդեհվել

Որդին բութ գործիքով հարվածներ է հասցրել 83-ամյա մորը, որը հիվանդանոցում մահացել է

Ոստիկանները հեռացել են Կիրանցից

Կիրանցի և Ոսկեպարի վարչական ղեկավարները մանրամասներ են հայտնել սահմանազատման գործընթացի մասին

Ալիևն ու Ռայիսին կմասնակցեն Իրանի և Ադրբեջանի սահմանին կառուցված ամբարտակի բացմանը

Լարսը բեռնատարների համար փակ է

Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը հյուրախաղերով հանդես կգա ԱՄՆ-ում

Միրզոյանը Հունգարիայի ԱԺ փոխխոսնակի հետ մտքեր է փոխանակել տարածաշրջանային անվտանգային հարցերի շուրջ

ԱԱՏՄ-ն ստացել է տեղեկություններ, որ որոշ գործատուներ աշխատողներին պարտադրում են մասնակցել երթերի. ինչ պետք է իմանալ

Ոսկեպարի եկեղեցին գտնվում է ՀՀ ինքնիշխան տարածքում. Փաշինյանը՝ սահմանազատման արդյունքների մասին

Վարչապետը IWF նախագահին վստահեցրել է՝ կարվի ամեն ինչ՝ ծանրամարտի առաջնությունը բարձր մակարդակով կազմակերպելու համար

Խոշոր ավտովթար Շիրակի մարզում. հոսպիտալացվել է 6 քաղաքացի

Թուրքիայում ավելի քան 6 տարի ժամկետով 13 քուրդ քաղաքական գործիչ է դատապարտվել

Սրբազանի գլխավորած քարավանը 2 տարի առաջ «ցրցամ են տվել», հիմա կոորդինացնում են «նախկինները». Հարություն Մկրտչյան

Վեհափառն ասաց՝ գործող վարչապետը պետք է հեռանա, Ռոբերտ Քոչարյանը՝ ստանձնի պաշտոնը. Բաբաջանյանը զրույց է բացահայտել

Հայտնի են 4-րդ, 9-րդ և 12-րդ դասարանների աշակերտների ավարտական քննությունների օրերը

Վենետիկի հանձնաժողովի ներկայացուցիչների հետ քննարկվել է «Ազգային փոքրամասնությունների մասին» օրենքի նախագիծը

Ծանրամարտի աշխարհի 2027-ի առաջնությունն առաջինն է օլիմպիական մարզաձևից, որն անցկացվելու է Հայաստանում. Հարությունյան

Այո՛, ասել եմ՝ ձեռքերս կկտրեմ, այդ վերսիայով փաստաթուղթը չեմ ստորագրի, հիմա շատ կարևոր՝ էական բան է փոխվել. Փաշինյան

Զենքի գործադրմամբ խուլիգանություն Ամերիկյան համալսարանի մոտ. նախաձեռնվել է քրեական վարույթ, հայտնի է մեղադրվողը

Մհեր Գրիգորյանը և Իվանա Ժիվկովիչը քննարկել են Հայաստանում ՄԱԶԾ կողմից իրականացվող ծրագրերը

Մենք որդեգրել ենք Հայաստանում ինստիտուցիոնալ բարեփոխումների քաղաքականություն. Սիմոնյանը՝ Իվանա Ժիվկովիչին

ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելության կարգավիճակի մասին համաձայնագիրը մտել է ուժի մեջ

Պուտինը հինգերորդ անգամ պաշտոնապես ստանձնեց Ռուսաստանի Դաշնության նախագահի պաշտոնը (լուսանկարներ)