Ռեժիսորը SMS է ուղարկել պաշտոնից ազատված Հասմիկ Պողոսյանին եւ շնորհավորել նրան

Հաղորդավար, ռեժիսոր Սուրեն Շահվերդյանն այսօր SMS հաղորդագրությամբ «շնորհավորել է» ուղիղ 10 տարվա պաշտոնավարումից հետո Մշակույթի նախարարի պաշտոնից ազատված Հասմիկ Պողոսյանին: «Այսօրվանից հայ մշակույթը փրկվելու շանս ունի». արդեն նախկին նախարարին գրել է Շահվերդյանը:

Ո՞րն է ռեժիսորի այս վերաբերմունքի պատճառը եւ ի՞նչ սպասելիքներ նա ունի նորանշանակ նախարար Արմեն Ամիրյանից: Սուրեն Շահվերդյանը պատասխանել է մեր մի քանի հարցերին.

- Պարոն Շահվերդյան, այսօր հրապարակվեց Մշակույթի նոր նախարարի անունը: Ի՞նչ սպասելիքներ կան Արմեն Ամիրյանից:

- Բավականաչափ լավ ճանաչում եմ Արմեն Ամիրյանին եւ կարող եմ ասել, որ նրա նշանակումը շատ ճիշտ որոշում էր: Ինձ համար կարեւորն այն է, որ նա ճաշակով, բանիմաց, գրագետ մարդ է եւ կարծում եմ շատ բան կփոխի մշակույթի ոլորտում: Ոչ մի համեմատություն Հասմիկ Պողոսյանի հետ: Ես կարծում եմ, որ այս 10 տարիներին մեր մշակույթն ուղղակի անդունդին է հասել, ճահիճի մեջ է եւ այսօր երեւի շատ մշակույթի գործիչներ են ուրախ այս որոշմամբ, որովհետեւ հասկանում են, որ այս պահից արդեն հույս կա, որ հայ մշակույթը կփրկվի: Ես անձամբ այսօր SMS եմ արել Հասմիկ Պողոսյանին եւ նա կարդացել է:

Որն է այդ SMS-ի նպատակը. ուզում էիք, որ նա իմանա՞ր իր մասին ձեր կարծիքը:

- Ես կարծում եմ, որ նա պետք է Like դներ դրա տակ եւ պետք է համաձայն լիներ, որ 10 տարվա ընթացքում չկարողացավ մի լավ բան անել մշակույթի համար: Ընդհակառակը՝ նա քանդել, վաճառել, փչացրել եւ իր սխալ նշանակումներով, իր անճաշակությամբ...լավ գնացողի հետեւից այդքան խոսել կարծում եմ հարկավոր չէ, ինքը շատ լավ գիտի ինչ է արել հայ մշակույթի հետ:

- Ձեր կարծիքով խնդիրը իրո՞ք անձերի մեջ է:

- Այո, ես կարծում եմ, որ մեր պետության պես փոքր պետությունում խնդիրը անձերի մեջ է: Որովհետեւ մենք այսօր հստակ գործող օրենք չունենք: Օրինակ բերեմ մշակույթի մասին օրենքը: Դա ինչ-որ լողացող, անհասկանալի օրենք է եւ ամեն ինչ, այո, մեր պետության մեջ կախված է անձերից: Եթե անձը այնպիսին է, որ կարող է տիրապետել ոլորտին, ապա այդ ոլորտը փրկված է, եթե ոչ՝ ոչ: Օրենքը այնպիսին չէ, որ ոլորտը ինքնըստինքյան աճի:

- Իսկ Հայաստանում կա՞ ոլորտ, որն աճում է:

- Այո, կարծում եմ կա, օրինակ երթեւեկությունը, երթեւեկությունը բավական աճել է:

- Ո՞րն է Արմեն Ամիրյանից ձեր սպասելիքը: Ո՞րն է այն առաջին քայլը, որից կցանկանայիք սկսել:

- Ես չգիտեմ, թե որը կլինի նրա առաջին քայլը, բայց վստահ եմ, որ քայլ առ քայլ նա հայ մշակույթը բերելու է զարգացման: Ես հատկապես ծանոթ եմ թատրոնի ոլորտին եւ համոզված եմ, որ թատրոնում շատ- շատ բաներ կփոխվեն: Ես կարծում եմ՝ այսօր հայ թատրոնում շատ լուրջ փոփոխությույններ են պետք եւ վստահ եմ, որ Արմեն Ամիրյանը վստահ քայելով, շատ համարձակ այդ քայլերը կանի:

- Եթե չլինեն այդ փոփոխսւթյունները՝ պատրաս՞ստ եք հայտարարել, որ հիասթափված եք:

- Այո, ինչո՞ւ ոչ: Ես այն մշակույթի գործիչների նման չեմ, որ աթոռ կամ կոչում են ստանում եւ հնարավորություն ունեն իրենց անճաշակությունը ցուցադրել ու դրանով բավարարվել: Ինձ համար այդ ամենը կարեւոր չէ, ես ինքս այս տարիներին ստեղծագործել եմ ավելի շատ արտասահմանում եւ դրա կարիքը չունեմ: Ես գլոբալ փոփոխությունների կողմնակից եմ:

- Իսկ ձեզ աշխատանքի առաջարկ չի՞ եղել:

- Ոչ, ոչ մի առաջարկ չի եղել: Ես Արմեն Ամիրյանին երեւի վերջին անգամ 4 տարի առաջ եմ տեսել, կարծեմ իմ «Սեւ, դառը շոկոլադ» ներկայացմանը:

Հիշեցնենք, որ ուղիղ 10 տարի պաշտոնավարելուց հետո այսօր Մշակույթի նախարարի պաշտոնին հրաժեշտ տվեց Հասմիկ Պողոսյանը. նրա փոխարեն այդ պաշտոնում նշանակվեց Հայաստանի հանրային հեռուստառադիոխորհրդի անդամ Արմեն Ամիրյանը:

Տպել
25090 դիտում

Հայտնի են «Եվրատեսիլի» եզրափակիչ անցած առաջին 10 երկրները. Ադրբեջանը չի անցել եզրափակիչ

Գևորգ Պապոյանը կգործուղվի ԱՄՆ

Առաջին անգամ Լոռու մարզում հայտնաբերվել է հազվագյուտ սև արագիլի բույն (լուսանկար)

Հայկական բժշկական ասոցիացիան չի միացել Բագրատ սրբազանի շարժմանը. հայտարարություն

Շինհրապարակներում հայտնաբերվել են սահմանված չափորոշիչների խախտումներ (տեսանյութ)

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը դիմել է Իսրայելին

Եթե գյուղապետերը չեն գտնում, որ փրկության խնդիր կա, ի՞նչ են կասեցնում և ո՞ւմ են փրկում. Սաֆարյան

Հայտնաբերվել է հրազենային վնասվածքով պայմանագրային զինծառայողի դի

Բախվել են մեքենաներ, կան տուժածներ (լուսանկար)

Չի բացառվում, որ մայիսի 9-ին Ռոբերտ Քոչարյանը՝ կաթողիկոսի ուղեկցությամբ, գա հրապարակ. Անի Խաչատրյան

Երկրաշարժ Հայաստանի տարածքում

Բելառուսն ակնթարթորեն կպատասխանի իր դեմ ցանկացած ռազմական ագրեսիայի. Լուկաշենկո

22-ամյա երիտասարդը մարմնական վնասվածքներ է հասցրել շտապօգնության բժշկին և վարորդին

Ինչպես է Բագրատ արքեպիսկոպոսի աջակից Վանեցյանը մեկնում Հայաստանից

Ֆինանսների նախարարի գլխավորած պատվիրակությունը շարունակել է հանդիպումները ԱԶԲ 57-րդ տարեկան հանդիպման շրջանակներում

Վերընտրվելուց հետո Պուտինը ստորագրել է ավանդական դարձած առաջին հրամանագրերը

Երևանում ավտոբուս է հրդեհվել

Որդին բութ գործիքով հարվածներ է հասցրել 83-ամյա մորը, որը հիվանդանոցում մահացել է

Ոստիկանները հեռացել են Կիրանցից

Կիրանցի և Ոսկեպարի վարչական ղեկավարները մանրամասներ են հայտնել սահմանազատման գործընթացի մասին

Ալիևն ու Ռայիսին կմասնակցեն Իրանի և Ադրբեջանի սահմանին կառուցված ամբարտակի բացմանը

Լարսը բեռնատարների համար փակ է

Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը հյուրախաղերով հանդես կգա ԱՄՆ-ում

Միրզոյանը Հունգարիայի ԱԺ փոխխոսնակի հետ մտքեր է փոխանակել տարածաշրջանային անվտանգային հարցերի շուրջ

ԱԱՏՄ-ն ստացել է տեղեկություններ, որ որոշ գործատուներ աշխատողներին պարտադրում են մասնակցել երթերի. ինչ պետք է իմանալ

Ոսկեպարի եկեղեցին գտնվում է ՀՀ ինքնիշխան տարածքում. Փաշինյանը՝ սահմանազատման արդյունքների մասին

Վարչապետը IWF նախագահին վստահեցրել է՝ կարվի ամեն ինչ՝ ծանրամարտի առաջնությունը բարձր մակարդակով կազմակերպելու համար

Խոշոր ավտովթար Շիրակի մարզում. հոսպիտալացվել է 6 քաղաքացի

Թուրքիայում ավելի քան 6 տարի ժամկետով 13 քուրդ քաղաքական գործիչ է դատապարտվել

Սրբազանի գլխավորած քարավանը 2 տարի առաջ «ցրցամ են տվել», հիմա կոորդինացնում են «նախկինները». Հարություն Մկրտչյան

Վեհափառն ասաց՝ գործող վարչապետը պետք է հեռանա, Ռոբերտ Քոչարյանը՝ ստանձնի պաշտոնը. Բաբաջանյանը զրույց է բացահայտել

Հայտնի են 4-րդ, 9-րդ և 12-րդ դասարանների աշակերտների ավարտական քննությունների օրերը

Վենետիկի հանձնաժողովի ներկայացուցիչների հետ քննարկվել է «Ազգային փոքրամասնությունների մասին» օրենքի նախագիծը

Ծանրամարտի աշխարհի 2027-ի առաջնությունն առաջինն է օլիմպիական մարզաձևից, որն անցկացվելու է Հայաստանում. Հարությունյան

Այո՛, ասել եմ՝ ձեռքերս կկտրեմ, այդ վերսիայով փաստաթուղթը չեմ ստորագրի, հիմա շատ կարևոր՝ էական բան է փոխվել. Փաշինյան

Զենքի գործադրմամբ խուլիգանություն Ամերիկյան համալսարանի մոտ. նախաձեռնվել է քրեական վարույթ, հայտնի է մեղադրվողը

Մհեր Գրիգորյանը և Իվանա Ժիվկովիչը քննարկել են Հայաստանում ՄԱԶԾ կողմից իրականացվող ծրագրերը

Մենք որդեգրել ենք Հայաստանում ինստիտուցիոնալ բարեփոխումների քաղաքականություն. Սիմոնյանը՝ Իվանա Ժիվկովիչին

ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելության կարգավիճակի մասին համաձայնագիրը մտել է ուժի մեջ

Պուտինը հինգերորդ անգամ պաշտոնապես ստանձնեց Ռուսաստանի Դաշնության նախագահի պաշտոնը (լուսանկարներ)