Կարեն Կարապետյանն ընդդեմ Կարեն Կարապետյանի. իսկ ինչու է Հայաստանում գազը այդքան թանկ

Երեկ ՀՀ նորանշանակ վարչապետ Կարեն Կարապետյանն առաջին անգամ վարեց ՀՀ կառավարության նիստը: Իհարկե, դա շատ քիչ է կարծիք կազմելու համար, թե ինչպիսի վարչապետ է նա լինելու: Այդուհանդերձ, երեկ նա մի քանի հայտարարություններ է արել, որոնք կարող են «ուղեցուցային» համարվել:

«Առաջարկում եմ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին, Էներգետիկայի եւ բնական պաշարների, Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարներին՝ համատեղ քննարկել եւ առաջարկություններ ներկայացնել գազի եւ էլեկտրաէներգիայի սակագնային քաղաքականության վերանայման մասին։ Խոսքն ինչին է վերաբերում. մաքսիմալ նվազեցնել սոցիալապես անապահով խավերի համար սահմանված սակագինը՝ ի հաշիվ այլ սպառողների, տրամաբանական: Ապահովել սակագների խթանիչ ազդեցությունը բիզնեսի, հատկապես, գյուղատնտեսության եւ վերամշակող ճյուղերի համար։ Հանձնարարականը նույնպես կձեւակերպվի, ժամկետները կսահմանվեն։ Այս ամենը պետք է անել ոչ ի հաշիվ բյուջեի, այլ ի հաշիվ տնտեսվարող սուբյեկտների, որոնք այդ ծառայությունները մատուցում են»,- հայտարարեց Կարեն Կարապետյանը:

Շատ հոյակապ առաջարկ է: Գազն ու էլեկտրաէներգիան Հայաստանում շատ թանկ են, համեմատած բնակչության եկամուտների հետ: Բայց ո՞րն է դրա պատճառը: ՀՀ սահմանին գազի 1000 խորանարդ մետրը արժե 150 դոլար, բայց բնակչությանն այն վաճառվում է երկու անգամ թանկ: Այսինքն, մենք մեր օգտագործած գազի դիմաց վճարում ենք մի գին, որի կեսը գազի ինքնարժեքն է, մյուս կեսը, պատկերավոր ասած, այդ գազը մինչեւ մեր բնակարան հասնելու արժեքն է: Եվ դա շատ է` շատ շատ: Ինչո՞ւ: Շատ պարզ պատճառով: Որովհետեւ ժամանակին «Հայռուսգազարդը» (ներկայումս «Գազպրոմ Արմենիան») որոշեց, որ Հայաստանը պետք է դառնա աշխարհի ամենագազաֆիկացված երկիրը ու սկսեց թանկուկրակ ցանց կառուցել:

Գազ էր հասցվում հեռավոր, շատ քիչ բնակչություն ունեցող գյուղեր: Տեսականորեն դա շատ լավ է, գործնականում՝ խիստ անարդյունավետ: Դեպի հեռավոր գյուղեր խողովակաշարեր կառուցելու ծախսերը ամենեւին էլ չեն մնացել «Հայռուսգազարդի» վրա: Այդ ծախսերը մինչեւ վերջին լուման ներառվել են գազի սակագնի մեջ եւ այդ ծախսը «քաշել» ենք մենք` սպառողներս: Ու այսպիսի անարդյունավետ մենեջմենտի արդյունքում գազի սակագինն այնքան է բարձրացել, որ վերը նշված գյուղերի բնակիչները, ունենալով գազ, ձմռանը փայտ ու աթար են վառում: Ու երեք փորձից կռահեք, թե ով էր այդ տարիներին գլխավորում «Հայռուսգազարդը»: Ճիշտ է. նույն ինքը`ՀՀ նորանշանակ վարչապետ Կարեն Կարապետյանը:

Գազի սակագնի բարձր լինելու եւս մի պատճառ: Ժամանակին «Հայռուսգազարդը» քաղաքական նկատառումներով 40 միլիոն դոլարով ձեռք բերեց Իրան-Հայաստան գազամուղի` Հայաստանով անցնող ամբողջ հատվածը: Ի՞նչ եք կարծում, ո՞վ վճարեց այդ 40 միլիոն դոլարը: Մոզամբի՞կը, Բուրկինա ֆասո՞ն, Ճապոնիա՞ն, թե՞ Սինգապուրը: Այդ գումարը նույնպես դրվեց գազի սակագնի մեջ եւ մենք կոպեկը կոպեկին վճարեցինք դրա դիմաց:

Հիմա՝ էլեկտրաէներգիայի սակագնի վերաբերյալ: Հայաստանում արտադրվող էլէներգիայի մոտ 30 տոկոսը արտադրվում է ջերմաէլեկտրակայաններում` ՋԷԿ-երում, որտեղ որպես վառելիք օգտագործվում է գազը` բացառապես գազը: Այն նույն գազը, որի սակագինը շատ բարձր է ստացվում շնորհիվ «Հայռուսգազարդի» իրականացրած «փայլուն» մենեջմենտի:

Ասել, որ սրանք, պարզապես, սխալ մենեջմենտի դրսեւորումներ էին, կնշանակի, որ խիստ մեղմացնում ենք: «Հայռուսգազարդը» եւ ՀՀ կառավարությունը եկել էին համաձայնության: Նման դեպքերում ասում են՝ հանցավոր համաձայնության: Գազի բարձր սակագինը ձեռնտու է թե՛ «Հայռուսգազարդին» («Գազպրոմ Արմենիային»), եւ թե՛ կառավարությանը: Որքան բարձր է սակագինը, այնքան մեծ հասույթներ ունի «Հայռուսգազարդը» եւ այնքան շատ գումար է հավաքում կառավարությունը: Գազի եւ էլէներգիայի դիմաց մեր վճարած գումարի ուղիղ 20 տոկոսը գնում է պետական բյուջե: Ու որքան բարձրացվում է սակագինը, այնքան շատ հարկ է վճարվում պետբյուջե, այնքան կառավարությունն ավելի շատ է գլուխ գովում, թե բյուջեի եկամուտները մեծացել են: Իսկ այդ գումարները դուրս են գալիս մեր ու միայն մեր գրպանից, ինչպես ժողովուրդն է ասում` մեր երեխաների բերանից ենք կտրում: Ու այդ «հանճարեղ օպերացիաները» իրականացվում են մի երկրում, որտեղ բնակչության 30-35 տոկոսը` մոտ մեկ միլիոն մարդ պաշտոնապես համարվում է աղքատ:

Հիմա ի՞նչ է նշանակում Կարեն Կարապետյանի` գազի սակագները փոփոխության ենթարկելու մասին հայտարարությունը: Փաստորեն, «Հայռուսգազարդի» ղեկավար Կարեն Կարապետյանի գործունեությունը եւ ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի հայտարարություններն ուղղակիորեն հակասում են միմյանց: Այստեղ կա երկու տարբերակ: Առաջին` Կարապետյանը զբաղվում է պարզ պոպուլիզմով, երկրորդ` նա 180 աստիճանով փոխել է մոտեցումը որպես մենեջեր: Մնում է պարզել, թե այս երկու տարբերակներից որի հետ գործ ունենք:

Շատ լավ կլինի, եթե տեղի ունենա երկրորդ տարբերակը: Բայց այստեղ էլ խնդիր կա: Լավ մենեջերի համբավը նա վաստակել է հենց որպես «Հայռուսգազարդի» ղեկավար: Ու հիմա եթե նրա մոտեցումները 180 աստիճանով փոխվում են, ստացվում է՝ նրա համբավը խիստ չափազանցված էր:

Տպել
9700 դիտում

Մոսկվայի և Երևանի հարաբերություններում իսկապես կան որոշակի դժվարություններ, բայց դրանք չպետք է ուռճացվեն․ Պեսկով

Վերջին անգամ հանդիպել ենք դեկտեմբերին, դրանից հետո կուտակվել են հարցեր․ ինչ է առաջարկել Փաշինյանը Պուտինին (տեսանյութ)

Կրեմլում կայացել է Նիկոլ Փաշինյանի և Վլադիմիր Պուտինի հանդիպումը (տեսանյութ)

Հայաստանում նոր ընտրություններ անցկացնելու հանրային հասարակական պահանջ չկա, ինչի՞ վրա է ձեր հույսը․ Արման Բաբաջանյան

Ինչպես քվեարկել «Լադանիվա» խմբի օգտին․ ներկայացվել է կարգը

Արարատ Միրզոյանը Մելանի Ժոլիին է ներկայացրել Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթացի վերջին զարգացումները

ՀԱՊԿ-ը ԵԱՏՄ-ի թեման չէ, Հայաստանի անդամակցության հետ կապված հարցեր չեն քննարկվել․ Օվերչուկ

Ադրբեջանն ու Հայաստանը մինչև տարեվերջ կարող են ապացուցել, որ միջազգային միջնորդության ձևը հնացել է․ Le Figaro

Օդի ջերմաստիճանի նորմայից շեղման արժեքով Հայաստանն աշխարհում երկրորդ ամենատաք երկիրն է

Ինչ նպատակ ունի «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը․ վարչապետի ելույթը Եվրասիական բարձրագույն խորհրդի նիստում (տեսանյութ)

Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի շուտափույթ ստորագրումը կարևոր է․ Էրդողանը՝ Ասադովին

Միայն փոխադարձ հարգանքով և կառուցողական լուծումներով կպահպանվի ԵԱՏՄ-ի արդյունավետությունը․ Փաշինյան (տեսանյութ)

Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի առաջնորդությամբ Գյումրիից եկած խումբը միացել է Գալստանյանի երթին

Տավուշում մեքենաներ են բախվել․ տուժած 3 քաղաքացի է տեղափոխվել հիվանդանոց

Որպես ՀՀ իշխանության ներկայացուցիչներ մեծ պարտավորություն ունենք մեր պետականությունը պահպանել և ամրապնդել․ ՀՀ նախագահ

ՀԱՊԿ-ն արձագանքել է ՀՀ-ի՝ կազմակերպության գործունեության ֆինանսավորմանը չմասնակցելու որոշմանը

Մաշտոցի պողոտայից դեպի Հաղթանակի կամուրջ և հակառակ ուղղությամբ ճանապարհահատվածը առանձին ժամերի փակ կլինի

ԱՄՆ դեսպանը ընդդիմադիր պատգամավորների հետ հանդիպմանը ողջունել է ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ձեռք բերված համաձայնությունը

Հայաստանի Հանրապետությունը չի մասնակցի ՀԱՊԿ գործունեության ֆինանսավորմանը. ԱԳՆ խոսնակ

Ինչ իրավիճակ է Լարսի ճանապարհին

Հանրապետական կուսակցության երիտթևը միացել է Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի գլխավորած շարժմանը

Նիկոլ Փաշինյանի նախագահությամբ Մոսկվայում մեկնարկել է ԵԱՏՄ 10-րդ գագաթնաժողովը (տեսանյութ)

Ռեստորանային համալիրի մոտ՝ կիսախարխուլ փայտե տնակում, տղամարդու դի է հայտնաբերվել

236 մլն եվրոյի վարկային համաձայնագիր կստորագրվի. ներկայացվել է Հյուսիս-հարավի Սիսիան-Քաջարան հատվածի ծրագիրը (տեսանյութ)

Մայիսի 9-ին ՄԻՊ-ն արտակարգ ռեժիմով կաշխատի

Հուսամ՝ շարժումը հրապարակ հասնելուց հետո Քոչարյանի խմբակցությունը կպատասխանի տվածս պարզ հարցին. Ալեքսանյան

ԲԿ-ներից մեկում բուժում ստացող կալանավորի սենյակից կասկածելի իրեր են հայտնաբերվել, վերելակի աթոռի տակից՝ թմրանյութ

Նախագահը Սան Ֆրանցիսկոյի և հարակից շրջանների հայ համայնքին է ներկայացրել ՀՀ-ում տեղի ունեցող իրադարձությունները

Նոր նշանակում ՀՀ քննչական կոմիտեում

Մեծ Բրիտանիան կարտաքսի ՌԴ ռազմական կցորդին․ ռուսների համար դիվանագիտական ​​վիզաների նոր սահմանափակում կգործի

Նորագյուղում Իվան Պասկևիչի հուշարձանի մոտից հեռացրել են հայկական դրոշը՝ թողնելով միայն ռուսականը. տելեգրամ ալիքներ

Կիրանցում այսօր սահմանազատում չի կատարվում

Կալանավայրում գտնվող քաղաքացին իր ծանոթի հետ կատարել է 152 դրվագ համակարգչային հափշտակություն․ վնասի չափը 102 մլն դրամ է

Եկեղեցին ՀՀ սահմանադրական կարգը տապալելու հայտարարություններ է անում, պետք է իրավական գնահատական տրվի. Առաքելյան

Աղետալի կարկտահարության հետևանքները․ Սուրենյանը տեսանյութ է հրապարակել Կարբիից

Դոլարը թանկացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մայիսի 8-ին

Երևանում առանց պետհամարանիշի ռուսական դրոշներով մեքենաներ են շրջում

«Ամիօ ժամանակաշրջան». կրթությունը հնարավորություն է, որը փոխում է կյանքը

Յունիբանկը բիզնեսին առաջարկում է «Պարզեցված» վարկ` առանց վերլուծության

Կոնվերս Բանկը ՎԶԵԲ տարեկան ժողովի գլխավոր հովանավորն է