Սյունիքից ահազանգում են քվեաթերթիկներ կուլ տվող ընտրական հանձնաժողովի անդամի մասին

08/09/2016 schedule18:55

Սիսիան քաղաքացից ահազանգում են այն մասին, որ որն Հովիկ Համբարձումյան, ով «Բարգավաճ Հայաստան» կուսակցության տարածքային մարմնի նախագահն է, հանդիսանում է թիվ 37 ընտրատեղամասի ընտրական հանձնաժողովի անդամ, այնինչ, Ընտրական օրենսգրքի  համար  37 հոդվածի  5-րդ կետի պահանջով, ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի անդամը չի կարող լինել որևէ կուսակցության անդամ:

Նշվում է, որ Հովիկ Համբարձումյանը հայտնի է «Մուտիլովշիկ Օկլտի» մականունը, քանի որ 1990-ականներին տեղի ունեցած մի ընտրության ժամանակ կուլ էր տվել մի քանի քվեաթերթիկ:

«Հայկական ժամանակի» խմբագրություն ստացված բաց նամակը՝ հասցեագրված ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի անդամ Տիգրան Մուկուչյանին, ներկայացնում ենք ստորեւ.

«Հարգելի պարոն Մուկուչյան, այս օրերին, երբ Հայաստանի քաղաքական դաշտի ընդդիմադիր և իշխանական ուժերը փորձում են ուղիներ փնտրել` առաջիկա ընտրական պրոցեսը դարձնելու ավելի թափանցիկ, ավելի վերահսկելի, հասարակության կողմից Ձեր`ընտրական հանձնաժողովի դերն ավելի է կարևորվում, հետևաբար, որպեսզի գործադրվող ջանքերն ապարդյուն չանցնեն և հասարակությունը չհիասթափվի ընտրական պրոցեսից, կարևոր նշանակություն ունի, թե ովքեր են զբաղվում այդ  պրոցեսի կազմակերպմամբ:

Ձեր  ուշադրությունն ուզում ենք  հրավիրել թիվ 37 ընտրատեսղամասային ընտրական հանձնաժողովի անդամ Հովիկ Համբարձումյանի անձի վրա, ով տարիներ շարունակ ընդգրկված է ընտրական գործընթացներում և տասնամյակներ շարունակ զբաղվել է կեղծարարությամբ,խարդախությամբ` վաստակելով «Մուտիլովշիկ Օկլտի» հանրահայտ անունը: (90-ական թվականներին` մի ընտրության ժամանակ, այն անվավեր է դարձրել`կուլ տալով մի քանի քվեաթերթիկ, այստեղից էլ ստացել է Օկլտի անվանումը):

Ընտրական օրենսգրքի  համար 37 հոդվածի 5-րդ կետի պահանջով, ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի անդամը չի կարող լինել որևէ կուսակցության անդամ, առավել ևս զբաղվել քաղաքական գործունեությամբ,սակայն թիվ  37 ընտրատեղամասային ընտրական հանձնաժողովի անդամ Օկլտին ոչ միայն կուսակցական է, այլև ԲՀԿ տարածքային կազմակերպության նախագահն Է: Վերջինս, լինելով Սիսիան համայնքի  ղեկավարի թեկնածուներից մեկի խնամին, դուրս չի գալիս նրա նախընտրական շտաբից, դեռ ավելին ակտիվորեն զբաղվում է քարոզչությամբ:

Սիսիան քաղաքի ընտրողները մտահոգություն ունեն ,որ նա կրկին փորձելու է խաթարել առաջիկա ընտրական գործընթացը` լինելով ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի անդամ,անընդհատ ապակողմնորոշելու է տեղամասի ընտրական հանձնաժողովի անդամներին  իր գերակտիվ քարոզչական գործունեությամբ, որի իրավունքը չունի և անընդհատ լարվածություն է ստեղծելու շուրջը:

Պարոն Մուկուչյան խնդրում ենք Ձեզ ստուգել,թե նա ինչ ճանապարհով է հայտնվել ընտրատարածքային ընտրական հանձնաժողովում, ինչպես նաև հետևել նրա անօրինական գործողություններին և, եթե չեք դադարեցնելու թիվ 37 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովում նրա անդամակցությունը,ապա հանձնարարեք նախագահին, որ զսպի նրա անօրինական գործողությունները,ավելորդ լարվածություն չստեղծելու,նորմալ ընտրություններ կազմակերպելու համար»:

Տպել
3391 դիտում

Հայտնի են «Եվրատեսիլի» եզրափակիչ անցած առաջին 10 երկրները. Ադրբեջանը չի անցել եզրափակիչ

Գևորգ Պապոյանը կգործուղվի ԱՄՆ

Առաջին անգամ Լոռու մարզում հայտնաբերվել է հազվագյուտ սև արագիլի բույն (լուսանկար)

Հայկական բժշկական ասոցիացիան չի միացել Բագրատ սրբազանի շարժմանը. հայտարարություն

Շինհրապարակներում հայտնաբերվել են սահմանված չափորոշիչների խախտումներ (տեսանյութ)

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը դիմել է Իսրայելին

Եթե գյուղապետերը չեն գտնում, որ փրկության խնդիր կա, ի՞նչ են կասեցնում և ո՞ւմ են փրկում. Սաֆարյան

Հայտնաբերվել է հրազենային վնասվածքով պայմանագրային զինծառայողի դի

Բախվել են մեքենաներ, կան տուժածներ (լուսանկար)

Չի բացառվում, որ մայիսի 9-ին Ռոբերտ Քոչարյանը՝ կաթողիկոսի ուղեկցությամբ, գա հրապարակ. Անի Խաչատրյան

Երկրաշարժ Հայաստանի տարածքում

Բելառուսն ակնթարթորեն կպատասխանի իր դեմ ցանկացած ռազմական ագրեսիայի. Լուկաշենկո

22-ամյա երիտասարդը մարմնական վնասվածքներ է հասցրել շտապօգնության բժշկին և վարորդին

Ինչպես է Բագրատ արքեպիսկոպոսի աջակից Վանեցյանը մեկնում Հայաստանից

Ֆինանսների նախարարի գլխավորած պատվիրակությունը շարունակել է հանդիպումները ԱԶԲ 57-րդ տարեկան հանդիպման շրջանակներում

Վերընտրվելուց հետո Պուտինը ստորագրել է ավանդական դարձած առաջին հրամանագրերը

Երևանում ավտոբուս է հրդեհվել

Որդին բութ գործիքով հարվածներ է հասցրել 83-ամյա մորը, որը հիվանդանոցում մահացել է

Ոստիկանները հեռացել են Կիրանցից

Կիրանցի և Ոսկեպարի վարչական ղեկավարները մանրամասներ են հայտնել սահմանազատման գործընթացի մասին

Ալիևն ու Ռայիսին կմասնակցեն Իրանի և Ադրբեջանի սահմանին կառուցված ամբարտակի բացմանը

Լարսը բեռնատարների համար փակ է

Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը հյուրախաղերով հանդես կգա ԱՄՆ-ում

Միրզոյանը Հունգարիայի ԱԺ փոխխոսնակի հետ մտքեր է փոխանակել տարածաշրջանային անվտանգային հարցերի շուրջ

ԱԱՏՄ-ն ստացել է տեղեկություններ, որ որոշ գործատուներ աշխատողներին պարտադրում են մասնակցել երթերի. ինչ պետք է իմանալ

Ոսկեպարի եկեղեցին գտնվում է ՀՀ ինքնիշխան տարածքում. Փաշինյանը՝ սահմանազատման արդյունքների մասին

Վարչապետը IWF նախագահին վստահեցրել է՝ կարվի ամեն ինչ՝ ծանրամարտի առաջնությունը բարձր մակարդակով կազմակերպելու համար

Խոշոր ավտովթար Շիրակի մարզում. հոսպիտալացվել է 6 քաղաքացի

Թուրքիայում ավելի քան 6 տարի ժամկետով 13 քուրդ քաղաքական գործիչ է դատապարտվել

Սրբազանի գլխավորած քարավանը 2 տարի առաջ «ցրցամ են տվել», հիմա կոորդինացնում են «նախկինները». Հարություն Մկրտչյան

Վեհափառն ասաց՝ գործող վարչապետը պետք է հեռանա, Ռոբերտ Քոչարյանը՝ ստանձնի պաշտոնը. Բաբաջանյանը զրույց է բացահայտել

Հայտնի են 4-րդ, 9-րդ և 12-րդ դասարանների աշակերտների ավարտական քննությունների օրերը

Վենետիկի հանձնաժողովի ներկայացուցիչների հետ քննարկվել է «Ազգային փոքրամասնությունների մասին» օրենքի նախագիծը

Ծանրամարտի աշխարհի 2027-ի առաջնությունն առաջինն է օլիմպիական մարզաձևից, որն անցկացվելու է Հայաստանում. Հարությունյան

Այո՛, ասել եմ՝ ձեռքերս կկտրեմ, այդ վերսիայով փաստաթուղթը չեմ ստորագրի, հիմա շատ կարևոր՝ էական բան է փոխվել. Փաշինյան

Զենքի գործադրմամբ խուլիգանություն Ամերիկյան համալսարանի մոտ. նախաձեռնվել է քրեական վարույթ, հայտնի է մեղադրվողը

Մհեր Գրիգորյանը և Իվանա Ժիվկովիչը քննարկել են Հայաստանում ՄԱԶԾ կողմից իրականացվող ծրագրերը

Մենք որդեգրել ենք Հայաստանում ինստիտուցիոնալ բարեփոխումների քաղաքականություն. Սիմոնյանը՝ Իվանա Ժիվկովիչին

ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելության կարգավիճակի մասին համաձայնագիրը մտել է ուժի մեջ

Պուտինը հինգերորդ անգամ պաշտոնապես ստանձնեց Ռուսաստանի Դաշնության նախագահի պաշտոնը (լուսանկարներ)