ԱՐԱՄ MP3-ն անուղղակիորեն մասնակցել է ՀՀԿ-ականի քարոզարշավին

03/09/2016 schedule12:55

Ֆեյսբուք սոցիալական ցանցում օրերս սկսեց շրջանառվել սեպտեմբերի 30-ին Վանաձորում սպասվող Արամ MP3-ի եւ Գարիկ Պապոյանի համերգի գովազդային հոլովակը, որի վերջում  ընդարձակ սուբտիտրերով գրված է «հատուկ շնորհակալություն» Մամիկոն Ասլանյանին, որը Վանաձորի ավագանու ընտրություններում ՀՀԿ-ի ցուցակը գլխավորողն է:

Հիշեցնենք, որ Վանաձորում ընտրություններ են նախատեսված հոկտեմբերի 2-ին, համաձայն Ընտրական օրենսգրքի՝ ընտրության նախորդ օրը լռության օր է, որեւէ քարոզչություն չի թույլատրվում, ստացվում է ՀՀԿ-ն սեպտեմբերի 30-ին համերգային  տրամադրությամբ եզրափակում է քարոզարշավը:

Մամիկոն Ասլանյանից փորձեցինք ճշտել, թե արդյոք ինքը կամ իրեն առաջադրած ՀՀԿ-ն որեւէ կապ ունե՞ն համերգի ֆինանսավորման հետ, եւ ո՞րն է իրեն շնորհակալություն հայտնելու պատճառը, Ասլանյանը պատասխանեց.  «Ես ֆինանսավորման հետ որեւէ կապ չունեմ, ուղղակի ինձ հատուկ շնորհակալություն են հայտնել իմ ընկերների խաթեր, իմ կապերի համար, իսկ հոլովակում հովանավորների մասին առանձին հատված կա»: Մեր ճշտող հարցին՝ ի՞նչ ընկերական կապերի մասին է խոսքը, Մամիկոն Ասլանյանն ասաց. «Առեւտրային գաղտնիք է, մարդիկ իրար հետ պայմանագրեր ունեն,  ի՞նչ պարտադիր է` ես դրանց մասին խոսեմ, ես ուղղակի իմ պազիցիայով օգտակար եմ եղել, որ համերգը կայանա, համերգը կայանալու համար որոշակի գործողություն եմ արել, որը ֆինանսական չի»:

Հարցին՝ պատահակա՞ն է արդյոք, որ համերգը նշանակված է սեպտեմբերի 30-ին, Ասլանյանն արձագանքեց՝ «անկեղծ ասած` ուշադիր չեմ եղել նման մանրամասներին», ուստի այդ հարցը պետք է համերգի կազմակերպիչներից ճշտել. «Ես չգիտեմ պատահական է, թե չէ, ես կազմակերպիչը չեմ, նույն հաջողությամբ կարող էր լինել սեպտեմբերի 15-ին, էն ժամանակ էլ պետք է ասեիք՝ ինչո՞ւ է քարոզարշավի շրջանակում: Չեմ հասկանում՝ արգելվո՞ւմ  է ինձ շնորհակալություն հայտնել»,- ասաց նա՝ եզրափակելով զրույցը:

Մեզ հետ զրույցում համերգի կազմակերպիչ ներկայացավ Արկադի Մխիթարյան անունով մի քաղաքացի՝ ասելով, որ անհատ ձեռներեց է, եւ համերգն էլ կազմակերպել է, որովհետեւ ցանկանում է, որ իր «հարազատ քաղաքում եւս տաղանդավոր մարդիկ ելույթ ունենան»:

Հետաքրքրվեցինք՝ ո՞րն է պատճառը, որ գովազդային հոլովակում շնորհակալություն են հայտնում Վանաձորի՝ ՏԻՄ ընտրություններում ՀՀԿ-ի ցուցակը գլխավորող Մամիկոն Ասլանյանին, Արկադի Մխիթարյանը պատասխանեց. «Ուղղակի շնորհակալություն ենք հայտնել որոշ կոնտակտային փոխանցումների համար»: Մեր զրուցակցի պնդմամբ՝ համերգն ի սկզբանե նախատեսված է եղել հոկտեմբերի 9-ին, սակայն երաժշտական խմբին այդ օրը հարմար չի եղել. «Մենք էլ չէինք կարող նոյեմբեր տեղափոխել, դրա համար տեղափոխեցինք սեպտեմբերի վերջ»,-ասաց նա:

Զրուցեցինք նաեւ Արամ MP3-ի հետ, որը մանրամասնեց, որ իր հետ կապ է հաստատել Արկո անունով երիտասարդ՝ պայմանավորվելով համերգի համար: Արամը մեզնից տեղեկացավ, թե ինչ տեսքով է տարածվել գովազդային հոլովակը. «Ես չգիտեի, որ այդպես է հրապարակվել, որ ինչ-որ շնորհակալություններ կան, ես վիդեոուղերձ եմ հղել վանաձորցիներին, իրենք պետք է հեռախոսահամար ավելացնեին, բայց վերջնական վիճակում այն չեմ տեսել»:

Երբ տեղեկացրինք, որ վերջում շնորհակալական խոսք է հղվում Մամիկոն Ասլանյանին, Արամը հարցրեց՝ իսկ ո՞վ է Մամիկոն Ասլանյանը, ճշտելուց հետ կատակեց. «Ես չգիտեմ` ինչ ասեմ: Միգուցե դահլիճն այդ ժամանակ է ազատ, որովհետեւ Մամիկոնն է ասել: Գիտեի, որ Վանաձորում ընտրություններ են սպասվում, բայց օրը չգիտեի, բայց մեր ողջ թիմն ի սկզբանե ասել է, որ չպետք է քաղաքական քարոզչություն լինի, մենք ասել ենք, որ  քաղաքականությանը չենք առնչվելու»,- պատմեց երաժիշտը:

Արամ MP3-ն տեղեկացրեց, որ այդ հարցը քննարկելու է համերգի կազմակերպչի հետ. «Ես հովանավորչական փաթեթի հետ գործ չունեմ,  դա իր աշխատանքն է, բայց եթե պետք է շրջանառվի ինչ-որ մարդու անուն, որին պետք է շնորհակալություն հայտնենք, այդպես չի կարող լինել»,- եզրափակեց նա՝ հավելելով, որ չի պատրաստվում համերգի ժամանակ քաղաքական կոչերով հանդես գալ կամ շնորհակալություններ հայտնել քաղաքական դեմքերին:

Տպել
8125 դիտում

Հայտնի են «Եվրատեսիլի» եզրափակիչ անցած առաջին 10 երկրները. Ադրբեջանը չի անցել եզրափակիչ

Գևորգ Պապոյանը կգործուղվի ԱՄՆ

Առաջին անգամ Լոռու մարզում հայտնաբերվել է հազվագյուտ սև արագիլի բույն (լուսանկար)

Հայկական բժշկական ասոցիացիան չի միացել Բագրատ սրբազանի շարժմանը. հայտարարություն

Շինհրապարակներում հայտնաբերվել են սահմանված չափորոշիչների խախտումներ (տեսանյութ)

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը դիմել է Իսրայելին

Եթե գյուղապետերը չեն գտնում, որ փրկության խնդիր կա, ի՞նչ են կասեցնում և ո՞ւմ են փրկում. Սաֆարյան

Հայտնաբերվել է հրազենային վնասվածքով պայմանագրային զինծառայողի դի

Բախվել են մեքենաներ, կան տուժածներ (լուսանկար)

Չի բացառվում, որ մայիսի 9-ին Ռոբերտ Քոչարյանը՝ կաթողիկոսի ուղեկցությամբ, գա հրապարակ. Անի Խաչատրյան

Երկրաշարժ Հայաստանի տարածքում

Բելառուսն ակնթարթորեն կպատասխանի իր դեմ ցանկացած ռազմական ագրեսիայի. Լուկաշենկո

22-ամյա երիտասարդը մարմնական վնասվածքներ է հասցրել շտապօգնության բժշկին և վարորդին

Ինչպես է Բագրատ արքեպիսկոպոսի աջակից Վանեցյանը մեկնում Հայաստանից

Ֆինանսների նախարարի գլխավորած պատվիրակությունը շարունակել է հանդիպումները ԱԶԲ 57-րդ տարեկան հանդիպման շրջանակներում

Վերընտրվելուց հետո Պուտինը ստորագրել է ավանդական դարձած առաջին հրամանագրերը

Երևանում ավտոբուս է հրդեհվել

Որդին բութ գործիքով հարվածներ է հասցրել 83-ամյա մորը, որը հիվանդանոցում մահացել է

Ոստիկանները հեռացել են Կիրանցից

Կիրանցի և Ոսկեպարի վարչական ղեկավարները մանրամասներ են հայտնել սահմանազատման գործընթացի մասին

Ալիևն ու Ռայիսին կմասնակցեն Իրանի և Ադրբեջանի սահմանին կառուցված ամբարտակի բացմանը

Լարսը բեռնատարների համար փակ է

Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը հյուրախաղերով հանդես կգա ԱՄՆ-ում

Միրզոյանը Հունգարիայի ԱԺ փոխխոսնակի հետ մտքեր է փոխանակել տարածաշրջանային անվտանգային հարցերի շուրջ

ԱԱՏՄ-ն ստացել է տեղեկություններ, որ որոշ գործատուներ աշխատողներին պարտադրում են մասնակցել երթերի. ինչ պետք է իմանալ

Ոսկեպարի եկեղեցին գտնվում է ՀՀ ինքնիշխան տարածքում. Փաշինյանը՝ սահմանազատման արդյունքների մասին

Վարչապետը IWF նախագահին վստահեցրել է՝ կարվի ամեն ինչ՝ ծանրամարտի առաջնությունը բարձր մակարդակով կազմակերպելու համար

Խոշոր ավտովթար Շիրակի մարզում. հոսպիտալացվել է 6 քաղաքացի

Թուրքիայում ավելի քան 6 տարի ժամկետով 13 քուրդ քաղաքական գործիչ է դատապարտվել

Սրբազանի գլխավորած քարավանը 2 տարի առաջ «ցրցամ են տվել», հիմա կոորդինացնում են «նախկինները». Հարություն Մկրտչյան

Վեհափառն ասաց՝ գործող վարչապետը պետք է հեռանա, Ռոբերտ Քոչարյանը՝ ստանձնի պաշտոնը. Բաբաջանյանը զրույց է բացահայտել

Հայտնի են 4-րդ, 9-րդ և 12-րդ դասարանների աշակերտների ավարտական քննությունների օրերը

Վենետիկի հանձնաժողովի ներկայացուցիչների հետ քննարկվել է «Ազգային փոքրամասնությունների մասին» օրենքի նախագիծը

Ծանրամարտի աշխարհի 2027-ի առաջնությունն առաջինն է օլիմպիական մարզաձևից, որն անցկացվելու է Հայաստանում. Հարությունյան

Այո՛, ասել եմ՝ ձեռքերս կկտրեմ, այդ վերսիայով փաստաթուղթը չեմ ստորագրի, հիմա շատ կարևոր՝ էական բան է փոխվել. Փաշինյան

Զենքի գործադրմամբ խուլիգանություն Ամերիկյան համալսարանի մոտ. նախաձեռնվել է քրեական վարույթ, հայտնի է մեղադրվողը

Մհեր Գրիգորյանը և Իվանա Ժիվկովիչը քննարկել են Հայաստանում ՄԱԶԾ կողմից իրականացվող ծրագրերը

Մենք որդեգրել ենք Հայաստանում ինստիտուցիոնալ բարեփոխումների քաղաքականություն. Սիմոնյանը՝ Իվանա Ժիվկովիչին

ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելության կարգավիճակի մասին համաձայնագիրը մտել է ուժի մեջ

Պուտինը հինգերորդ անգամ պաշտոնապես ստանձնեց Ռուսաստանի Դաշնության նախագահի պաշտոնը (լուսանկարներ)