Կոալիցիան ոչ կնունք է, ոչ ծնունդ, որ հրավիրեն. նախկին նախարարը դատի կտա Նաիրա Զոհրաբյանին

14/03/2016 schedule15:30

Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախկին նախարար Գեւորգ Պետրոսյանը մտադիր է դատարանում բողոքարկել իրեն «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունից հեռացնելու որոշումը: Պետրոսյանը, ըստ ԲՀԿ մամլո խոսնակ Վանիկ Էլիզբարյանի՝ կուսակցությունից հեռացվել է Ավանի տարածքային կառույցի մարտի 12-ի որոշմամբ: Պատճառը, ըստ ոչ պաշտոնական բացատրությունների՝ Պետրոսյանի վերջին շրջանի հարցազրույցներն են, որոնցում նա քննադատում է կուսակցությունը ղեկավարելու հարցում ԲՀԿ նախագահ Նաիրա Զոհրաբյանի վարած քաղաքականությունը:

Նախկին նախարարն այսօր պատասխանել է մեր հարցերին:

- Պարոն Պետրոսյան, այսօր հայտարարեցիք, որ մտադիր դատարան դիմել՝ ԲՀԿ-ից ձեզ հեռացնելու որոշումը բողոքարկելու հարցով: Ե՞րբ եք մտադիր դա անել:

- Դատարան կդիմեմ այն ժամանակ, երբ որ պատշաճ կերպով ինձ կհանձնեն կուսակցության տարածքային կառույցի որոշումը: Ինձ դեռ որեւէ որոշում չեն հանձնել: Իրավական ակտերի մասին ՀՀ օրենքի 60-րդ հոդվածի համաձայն՝ անհատական իրավական ակտը ուժի մեջ է մտնում հասցեատիրոջը պատշաճ հանձնելու պահից: Կուսակցության նախագահի խոսնակի ֆեյսբուքյան էջում տարածքային կառույցի նիստի արձանագրության պատճենը տեղադրելը պատշաճ իրազեկում չի համարվում: Ես այսօր մտադիր եմ գրավոր դիմել կուսակցության նախագահին, որպեսզի ինքը ինձ տա որոշումը, այսինքն այն անհատական իրավական ակտը, որի հիման վրա ես, իբրեւ թե, հեռացվել եմ կուսակցությունից: Ես այդ իրավական ակտը մտադիր եմ բողոքարկել դատական կարգով, որովհետեւ կայացված որոշումն անհիմն է: Բազմաթիվ առիթներով ես ինքս եմ առաջարկել կուսակցության շարքերից դուրս գալ, իրենք նպատակահարմար չեն գտել իմ նախաձեռնությամբ ինձ ազատ արձակել կուսակցական գործունեությունից: Էսօր, անձնական ամբիցիաներից ելնելով, ինքը (Նաիրա Զոհրաբյանը-խմբ.) 5 րոպեում նիստ է հրավիրում, 9 հոգու միանգամից հավաքում, իր ձեռքով գրած որոշման նախագիծը պարտադրում է ստորագրել: Սա այն դեպքում, երբ որ Սահմանադրության 50-րդ հոդվածի 3-րդ մասն ասում է, որ պաշտոնատար անձանց հետ կապված բացասական հետեւանքներ առաջացնող որոշումները չեն կարող կայացվել առանց տվյալ անձին լսելու: Ենթադրենք ինձ որեւէ մեկը ատրճանակը գլխիս դրած ասել է նման հարցազրույց տուր, բա իմ հարազատ կուսակցության նախագահը չի՞ ուզում լսել ինձ, տեսնել ինչու եմ այդպիսի հարցազրույցներ տվել: Բացի այդ, ԲՀԿ կանոնադրությամբ կուսակցականների նկատմամբ կարգապահական տույժ՝ այդ թվում հեռացում, կիրառելու իրավունքը բացառապես քաղաքական խորհրդինն է: Եթե Նաիրա Զոհրաբյանը ի վիճակի կլինի հավաքել քաղաքական խորհրդին (որովհետեւ նա բավարար հեղինակություն չունի խորհրդի անդամների մոտ, որ կարողանա ամբողջ Հայաստանի տարածքային կառույցներից հավաքել, մարդկանց բերել), եւ խորհուրդը կորոշի ինձ հեռացնել՝ ես կհարգեմ խորհրդի որոշումը, որովհետեւ ԲՀԿ-ն ինձ համար մնում է որպես հարգված, հարազատ կուսակցություն եւ իմ գործընկերների մեծամասնության գնահատականը իմ համար կլինի պարտավորեցնող: Իսկ այսպես վարվել ինձ հետ՝ ես գտնում եմ դա իմ բարի համբավը վնասում է եւ ես մինչեւ վերջ գնալու եմ՝ բոլոր դատական ատյաններով: Իսկ ով ինձ ճանաչում է՝ գիտի, որ ես իմ դատավարական հակառակորդների հանդեպ միշտ շատ անողոք եմ լինում: Ես կուսակցության դեմ ոչինչ չունեմ, ես անձի դեմ ունեմ: Եթե ես կուսակցության դեմ ինչ-որ բան ունենայի՝ ես կպնդեի՞, որ շարունակում եմ մնալ կուսակցական:

- Հիմա Նաիրա Զոհրաբյանի հետ կապված խնդիրը ո՞րն է:

- Նա ի վիճակի չէ կուսակցությունը ղեկավարել: Նա կուսակցականներին հանդիպում է այն հաճախականությամբ, ինչքան մենք տեսնում ենք Արեգակի խավարումը՝ տարին մեկ անգամ: Նա ընդհանրապես չի մտնում կուսակցության գրասենյակ: Օրվա մեջ մեկ ժամով ո՞նց կարելի է կուսակցություն ղեկավարել: Դուք պետք է տեսնեք, թե ինչ ահռելի դժգոհություն կա մարզերում:

- Եթե բոլորը դեմ են նրան, ինչո՞ւ հրաժարականի հարցը չի բարձրացվում:

- Ես կուսակցության շարքային անդամ եմ, ես ինձ իրավունք չեմ վերապահում այդպիսի նախաձեռնությամբ հանդես գալ: Բայց եթե այդպիսի նախաձեռնություն լինի՝ ես ոչ միայն կմիանամ այդպիսի նախաձեռնությանը, այլեւ դրա իրավական կողմը կապահովեմ:

- Եթե նրան չեք տեսնում՝ ո՞ւմ եք տեսնում կուսակցության ղեկավարի պաշտոնում:

- Ես ինձ թույլ չեմ տա անուններ ասել: Այնտեղ, հավատացեք, շատ երեւելի մարդիկ կան: Եթե ես հիմա ասեմ որեւէ մեկի անունը՝ կստացվի որ ես հանուն նրա պայքարի եմ դուրս եկել: Բայց ես հանուն որեւէ մեկի չեմ պայքարի դուրս եկել, ես հանուն ԲՀԿ հեղինակության եւ ԲՀԿ ապագայի եմ պայքարի դուրս եկել:  Եթե կուսակցությունը ճիշտ է ղեկավարվում, եթե վստահություն է կուտակում, ոչ թե սպառում ժողովրդի վստահությունը՝ ինձ համար կարեւոր չի, թե ով կղեկավարի կուսակցությունը:

- Իսկ դուք Նաիրա Զոհրաբյանի վարած կոնկրետ ո՞ր քաղաքական գծի հետ համաձայն չեք:

- Ես իր քաղաքական որեւէ գծի հետ համաձայն չեմ: Սկսած նրանից, որ նա կուսակցության անունից որոշումներ հնչեցնելիս որեւէ կառույցի հետ չի խորհրդակցում, կամ եթե խորհրդակցում է, դա ձեւական բնույթ է կրում: Հետո գնում մի-երկու ժամ անհետանում է, գալիս է բոլորովին այլ կարծիք է հնչեցնում: Ամբողջ խմբակցությանը հորդորում էր կողմ քվեարկել, հավանություն տալ Սահմանադրական բարեփոխումենրի հայեցակարգին, բոլորին ուղարկեց ԱԺ նիստի, ինքը խուսափեց նիստին մասնակցելուց: Այդ նիստի ժամին նրան տեսել էին Երեւանում եսիմ որտեղ շրջելիս: Նա այդպիսի սովորություն ունի՝ բոլորին ոգեւորել, տանել առաջ, մի հարմար պահի քաշվել ետ՝ մյուսներին դնելով անհարմար վիճակի մեջ: Եվ վերջապես, ի՞նչ է նշանակում որ նա կուսակցականների մոտ չի քննարկել այն հարցը, թե ճի՞շտ է արդյոք կոալիցիա մտնել: Դա աննշան հարց չի: Դուք ո՞նց եք կարծում, որ մի քաղաքական ուժ ասում է, թե կողմ է սահմանադրական փոփոխությանը, իրեն ջարդուփշուր անելով քարոզում է, պետբյուջեի նախագծին կողմ է քվեարկում, կողմ է քվեարկում իշխանության այն ներկայացուցիչներին, ովքեր պաշտոնի են նշանակվում ԱԺ կողմից...Ու հետո շուռ է գալիս ու ասում՝ ես ընդդիմություն եմ:

- Բայց առաջարկ եղե՞լ է կոալիցիա մտնելու:

- Ես տվյալներ ունեմ, որ առաջարկ եղել է: Չեմ պնդում, բայց գիտեմ, որ եղել է: Բայց ո՞վ է ասում, որ հանրապետության նախագահը պետք է խնդրագիր ներկայացնի որեւէ քաղաքական ուժի, ասի՝ եկեք համագործակցենք: Եթե դու 2-րդ քաղաքական ուժն ես, բավական ներդրում ունես պետականաշինության գործում, ինչո՞ւ դու չես ներկայացնում ծրագիր, չես ասում՝ հարգելի նախագահ, ես ունեմ ծրագիր, ես մասնակցել եմ կարեւոր պետական միջոցառումների իրականացմանը, իմ հեղինակությունը ներ եմ դրել այդ միջոցառումների հաջող վերջաբանի մեջ...Հանկարծ ասում ես՝ պիտի հրավիրեին, որ գնայինք: Դա ծնունդ չի, դա կնունք չի: Եթե դու այնքան հեղինակություն չունես, որ չես կարողանում Հանրապետության նախագահի հետ խոսես քաղաքական ակնկալիքների մասին, ուրեմն գնա այլ բանով զբաղվի: Ինքը մի առիթով ասել էր՝ երազում եմ, որ մի եվրոպական երկրում լճի ափին տուն առնեմ: Թող երազանքը ի կատար ածվի: Հիմա երբ որ դատական կարգով որոշումը անվաներ ճանաչվի, էն ժամանակ թող իր երազանքը իրականացնի:

- Հստակեցնենք՝ դուք կարծում եք, որ ԲՀԿ-ն պետք է ՀՀԿ-ի հետ կոալիցիա՞ կազմեր:

- Իհարկե, ես այդ խնդիրը արտահայտել եմ ժամակակին: Բայց հիմա խնդիրը նրա ղեկավարման մեթոդիկայի մեջ է: Ոչ ոքի կարծիքը հաշվի չի առնում, գոռալ-ճվալով կարող է ինչ-որ բաներ քննարկել, վերջում մեկ-երկու ժամ անհետանալ, հետո գալ բոլորովին ուրիշ տեսակետ հնչեցնել, սա ի՞նչ է:

- Երկրորդ անգամ կրկնեցինք՝ մեկ-երկու ժամ անհետանալ արտահայտությունը: Ի՞նչ նկատի ունեք:

- Չենք տեսնում, թե ուր է գնում, գուցե գնում է ինչ-որ մեկի հետ խոսում է:

- Իսկ ըստ ձեզ ո՞ւմ հետ է խորհրդակցում:

- Ես չեմ կարող ասել:

- Ծառուկյանի հետ խորհրդակցո՞ւմ է:

- Չեմ կարող ասել, ընդհանրապես տեղեկությոն չունեմ:

- Իսկ Հովիկ Աբրահամյանի՞:

- Ես չեմ կարող ասել, եթե իմանայի՝ կասեի: Մեզ համար էլ է անհայտ, թե նա այդ ում հետ է խորհրդակցում, որ գալիս, բոլորովին ուրիշ տեսակեդտ է հնչեցնում: Եթե ուզում էր համոզել, որ կոալիցիա չմտնելը իսկապես նպատակագհարմար չէ, հարցը կարող էր դնել քաղաքական խորհրդի քննարկմանը: Եթե խորհուրդը համաձայնությունը տար այդ տարբերակին՝ թող այդպես լիներ: Բայց դուք զանգեք տարածքային կառույցներ, տեսեք քանի՞սն են այդ տեսակետը կիսում:

- Դատական հայց ներկայացնելով դուք նպատակ եք դնելու Զոհրաբյանին հեռացնե՞լ կուսակցության ղեկից:

- Եթե դատարանում ես հասնեմ հաջողության, ապա սրանից ավելի մեծ բարոյական հարված, որ նրան հուշի, որ պետք է իրերը հավաքի եւ գնա իր երազած լճերում տուն առնի՝ դրանից լավ առիթ չկա:

- Միգուցե Աբրահամ Մանուկյանի՞ն եք տեսնում կուսակցության ղեկավարի պաշտոնում: Ասում են, որ ԲՀԿ-ում կոալիցիայի կողմնակիցները նրա թեւից են:

- Ես որեւէ մեկի թեւից չեմ: Աբրահամ Մանուկյանին շատ եմ հարգում, բազմափորձ մարդ է: Բայց ես անկախ կուսակցական եմ: Աբրահամ Մանուկյանը հաստատ շատ ավելի լավ կղեկավարի կուսակցութունը, քան ինքը (Նաիրա Զոհրբյանը-խմբ.), բայց եթե ես ասեմ, որ նրան եմ տեսնում՝ կլինի իմ անձնական կարծիքը: Դա Նաիրա Զոհրաբյանի գործն է՝ իր կարծիքը փաթաթել ուրիշների վզին:

Տպել
3550 դիտում

Հայտնի են «Եվրատեսիլի» եզրափակիչ անցած առաջին 10 երկրները. Ադրբեջանը չի անցել եզրափակիչ

Գևորգ Պապոյանը կգործուղվի ԱՄՆ

Առաջին անգամ Լոռու մարզում հայտնաբերվել է հազվագյուտ սև արագիլի բույն (լուսանկար)

Հայկական բժշկական ասոցիացիան չի միացել Բագրատ սրբազանի շարժմանը. հայտարարություն

Շինհրապարակներում հայտնաբերվել են սահմանված չափորոշիչների խախտումներ (տեսանյութ)

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը դիմել է Իսրայելին

Եթե գյուղապետերը չեն գտնում, որ փրկության խնդիր կա, ի՞նչ են կասեցնում և ո՞ւմ են փրկում. Սաֆարյան

Հայտնաբերվել է հրազենային վնասվածքով պայմանագրային զինծառայողի դի

Բախվել են մեքենաներ, կան տուժածներ (լուսանկար)

Չի բացառվում, որ մայիսի 9-ին Ռոբերտ Քոչարյանը՝ կաթողիկոսի ուղեկցությամբ, գա հրապարակ. Անի Խաչատրյան

Երկրաշարժ Հայաստանի տարածքում

Բելառուսն ակնթարթորեն կպատասխանի իր դեմ ցանկացած ռազմական ագրեսիայի. Լուկաշենկո

22-ամյա երիտասարդը մարմնական վնասվածքներ է հասցրել շտապօգնության բժշկին և վարորդին

Ինչպես է Բագրատ արքեպիսկոպոսի աջակից Վանեցյանը մեկնում Հայաստանից

Ֆինանսների նախարարի գլխավորած պատվիրակությունը շարունակել է հանդիպումները ԱԶԲ 57-րդ տարեկան հանդիպման շրջանակներում

Վերընտրվելուց հետո Պուտինը ստորագրել է ավանդական դարձած առաջին հրամանագրերը

Երևանում ավտոբուս է հրդեհվել

Որդին բութ գործիքով հարվածներ է հասցրել 83-ամյա մորը, որը հիվանդանոցում մահացել է

Ոստիկանները հեռացել են Կիրանցից

Կիրանցի և Ոսկեպարի վարչական ղեկավարները մանրամասներ են հայտնել սահմանազատման գործընթացի մասին

Ալիևն ու Ռայիսին կմասնակցեն Իրանի և Ադրբեջանի սահմանին կառուցված ամբարտակի բացմանը

Լարսը բեռնատարների համար փակ է

Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը հյուրախաղերով հանդես կգա ԱՄՆ-ում

Միրզոյանը Հունգարիայի ԱԺ փոխխոսնակի հետ մտքեր է փոխանակել տարածաշրջանային անվտանգային հարցերի շուրջ

ԱԱՏՄ-ն ստացել է տեղեկություններ, որ որոշ գործատուներ աշխատողներին պարտադրում են մասնակցել երթերի. ինչ պետք է իմանալ

Ոսկեպարի եկեղեցին գտնվում է ՀՀ ինքնիշխան տարածքում. Փաշինյանը՝ սահմանազատման արդյունքների մասին

Վարչապետը IWF նախագահին վստահեցրել է՝ կարվի ամեն ինչ՝ ծանրամարտի առաջնությունը բարձր մակարդակով կազմակերպելու համար

Խոշոր ավտովթար Շիրակի մարզում. հոսպիտալացվել է 6 քաղաքացի

Թուրքիայում ավելի քան 6 տարի ժամկետով 13 քուրդ քաղաքական գործիչ է դատապարտվել

Սրբազանի գլխավորած քարավանը 2 տարի առաջ «ցրցամ են տվել», հիմա կոորդինացնում են «նախկինները». Հարություն Մկրտչյան

Վեհափառն ասաց՝ գործող վարչապետը պետք է հեռանա, Ռոբերտ Քոչարյանը՝ ստանձնի պաշտոնը. Բաբաջանյանը զրույց է բացահայտել

Հայտնի են 4-րդ, 9-րդ և 12-րդ դասարանների աշակերտների ավարտական քննությունների օրերը

Վենետիկի հանձնաժողովի ներկայացուցիչների հետ քննարկվել է «Ազգային փոքրամասնությունների մասին» օրենքի նախագիծը

Ծանրամարտի աշխարհի 2027-ի առաջնությունն առաջինն է օլիմպիական մարզաձևից, որն անցկացվելու է Հայաստանում. Հարությունյան

Այո՛, ասել եմ՝ ձեռքերս կկտրեմ, այդ վերսիայով փաստաթուղթը չեմ ստորագրի, հիմա շատ կարևոր՝ էական բան է փոխվել. Փաշինյան

Զենքի գործադրմամբ խուլիգանություն Ամերիկյան համալսարանի մոտ. նախաձեռնվել է քրեական վարույթ, հայտնի է մեղադրվողը

Մհեր Գրիգորյանը և Իվանա Ժիվկովիչը քննարկել են Հայաստանում ՄԱԶԾ կողմից իրականացվող ծրագրերը

Մենք որդեգրել ենք Հայաստանում ինստիտուցիոնալ բարեփոխումների քաղաքականություն. Սիմոնյանը՝ Իվանա Ժիվկովիչին

ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելության կարգավիճակի մասին համաձայնագիրը մտել է ուժի մեջ

Պուտինը հինգերորդ անգամ պաշտոնապես ստանձնեց Ռուսաստանի Դաշնության նախագահի պաշտոնը (լուսանկարներ)