Անգամ ԱԺ խոսափողներն այսօր չդիմացան Սահմանադրության նախագծի քննարկման ժամանակ, փչացան

15/09/2015 schedule22:50

ՀՀ օրհներգի հնչյունների ներքո այսօր մեկնարկեց Ազգային ժողովի աշնանային նստաշրջանը: Րոպեներ անց դահլիճում վերահաստատվեց սովորական մթնոլորտը՝ փոխադարձ վիրավորանքներ, հեգնանք, մեղադրանքներ: Նստաշրջանը սկսվեց Սահմանադրության նախագծի քննարկումով, որը կշարունակվի մինչեւ շաբաթվա վերջ, այնուհետեւ, ինչպես խոսում էին խորհրդարանի միջանցքներում, թերեւս ուրբաթ օրվանից արտահերթ հրավիրվի՝ նույն օրակարգով: Նախատեսվում է, որ մինչեւ հաջորդ քառօրյա ընկած ժամանակահատվածում մասնագիտական հանձնաժողովը քննարկելու է խորհրդարանական ուժերի առաջարկները եւ հոկտեմբերի 5-ին մեկնարկելիք քառօրյայում հայտարարվելու է, թե որ առաջարկներն են ընդունվել, որոնք՝ ոչ: Հիմա էլ սահմանադրական հանրաքվեի օր է նշվում դեկտեմբերի 6-ը:

Այսօր, մինչ քննարկմանն անցնելը ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը ԱԺ նախագահին առաջարկեց քվեարկության դնել սահմանադրական փոփոխությունների քննարկումը Հ1-ի ուղիղ եթերով հեռարձակելու մասին որոշումը՝ հաշվի առնելով, որ խնդիրը բախտորոշ նշանակություն ունի մեր պետականության ու ժողովրդի համար, եւ քաղաքացիները պիտի առավելագույնս տեղեկացված լինեն խորհրդարանական ուժերի փաստարկներին: Գալուստ Սահակյանը հայտարարեց, որ ուղիղ եթերի համար, նախ, ժամանակ է պետք, հետո ֆինանսական ռեսուրսներ: «Չեմ կարծում, որ դրա անհրաժեշտությունը կա»,- ասաց ԱԺ նախագահը: Զուրաբյանը հայտարարեց, որ սույն մերժումը նշանակում է, որ իշխանությունն իրականում փորձում է դավադրություն կազմակերպել ժողովրդի թիկունքում: «Սա եւս մեկ անգամ հաստատում է, որ դուք վախենում եք հասարակական կարծիքից, որ դուք ուզում եք ինչ-որ բան անեք, անեք գաղտնի ժողովրդից, նրան մասնակից չդարձնել այս պրոցեսին: Եթե դուք վախենալու բան չունենայիք, ռեսուրս էլ կգտնեիք, ժամանակ էլ: Սա եւս մեկ անգամ ցույց է տալիս, թե ինչ է թաքնված այս պրոցեսի հետեւում»,- ասաց Զուրաբյանը: ԱԺ նախագահն արձագանքեց. «Ընդունեցի շանտաժը»:

«Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը հայտարարեց, թե ներկայացվել է մի նախագիծ, որը բացարձակ կապ չունի մեր ազգային շահերի հետ: «Ավելին, այստեղ դահլիճում են գտնվում Սերժ Սարգսյանի փաստաբանները, որոնք եկել են եւ փորձ են կատարում երկարաձգել Սերժ Սարգսյանի իշխանավարումը, մինչդեռ այստեղ պետք է քննարկվեր Սերժ Սարգսյանի ոչ թե պաշտոնավարման երկարաձգումը, այլ պետք է քննարկվեր նրա իմպիչմենթի հարցը»,- ասում էր Փոստանջյանը: Նա ասաց, որ իրականում ԱԺ-ն պետք է գնահատական տար Սարգսյանի այս տարիներին կատարած աշխատանքին եւ դատական կարգով դատապարտեր ազատազրկման: Սերժ Սարգսյանին հեռացնելու մասին Փոստանջյանի եւս մի քանի նախադասությունից հետո նրա խոսափողն անջատել տվեցին:

ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը, անդրադառնալով Զուրաբյանի առաջարկին, ասում էր, թե պետք չէ խեղաթյուրել իրականությունը, ԱԺ նիստերը ուղիղ հեռարձակվում են ԱԺ կայքով եւ հեռուստաընկերություններից մեկով:

ՀՀԿ-ական մեկ այլ պատգամավոր՝ Հակոբ Հակոբյանը, «բիբլիական ճշմարտությամբ ռասիզմի մասին խոսող մարդկանց» խորհուրդ տվեց իրենց հայելու մեջ նայել:

ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը պնդում էր, թե ուղիղ եթերի մերժման բացատրությունը հիմնավոր չէ: «ԱԺ բակը, որ բարեկարգում էիք, շատրվանները՝ անորակ ու անիմաստ, չանեիք, այս տեսախցիկաֆիկացիան, որ 400 տեսախցիներով պատգամավորների յուրաքանչյուր քայլն եք հետեւում, չանեիք, ֆինանս կլիներ»,- ասաց Մանուկյանը: Գալուստ Սահակյանն արձագանքեց. «Ճիշտն ասած, առաջին մասը այնքան քնշույշ ներկայացրեցիք, որ քիչ էր մնում համոզեիք: Որ խոսքի մեջ պրովոկացիա կա, ես այն քննարկման երբեւիցե չեմ դնում»:

Խոսելու հերթը կրկին Փոստանջյանին անցավ: Նա հարցնում էր՝ ինչո՞ւ այստեղ չէ Սերժ Սարգսյանը: «Նույնիսկ այն ժամանակ, երբ տեղի է ունենում դատավարություն, առանց ամբաստանյալի դատավարությունը չի կարող ընթանալ»,- ասում էր պատգամավորը, որի խոսքը կիսատ մնաց. կրկին նրա խոսափողն անջատեցին: «Ի՞նչ ասեմ, խելքի աշեցեք, մեկին տվել է, մեկին չի տվել»,- Փոստանջյանի հասցեին ասաց ԱԺ նախագահը: Դահլիճից լսվում էր Շմայսի՝ ՀՀԿ-ական Առաքել Մովսիսյանի գոռգոռոցը. նա Սերժ Սարգսյանին պաշտպանում էր Զարուհի Փոստանջյանից եւ, ի դեպ, նույնպես հերթագրվել էր՝ ելույթի համար: Բայց Շարմազանովը կանխեց Մովսիսյանի հրապարակային ելույթը: «Պարոն Մովսիսյանը, կարծում եմ, հետո կխոսի»,- ասաց ԱԺ փոխնախագահը:

Շմայսի փոխարեն դա արեց Արտաշես Գեղամյանը: «Ես պետք է ողջունեմ Զարուհի Փոստանջյանին, որովհետեւ երբ նա հարցադրումներով հանդես է գալիս, մեզ համար պարզ է դառնում, թե մեր թշնամիները ինչ հարցերի վրա հատկապես ուշադրություն կդարձնեն: Եւ վերջապես ի՞նչ է նշանակում ասել՝ փաստաբաններ: Հիմա երեսներին չլինի ասել՝ միջազգային ճանաչում ունեցող սահմանադրագետներ են: Ես կարծում եմ, իրենք ներողամտորեն կվերաբերվեն այս գռեհիկ արտահայտություններին»,- ասաց Գեղամյանը՝ ընթացքում դիֆերամբներ ձոնելով Սերժ Ազատի Սարգսյանին:

Արամ Մանուկյանը կրկին պնդեց իրենց առաջարկը: «Իմ ասածի մեջ ի՞նչն էր պրովոկաիցնա»,- հարցրեց նա Գալուստ Սահակյանին: «Շատրվաննե՛րը, շատրվաննե՛րը»,- արձագանքեց Սահակյանը: «Այս հրատապությունը հիմնավորե՛ք էս շփթփության: Քաղաքական պատճառ սրա տակ կա՞, թե իրավական է»,- հարցնում էր Արամ Մանուկյանը: ԱԺ նախագահը հայտարարեց, որ նախագիծը վաղուց է քննարկվում, հավելեց, որ ուրբաթ օրն իր մոտ տեղի ունեցած խորհրդակցության ժամանակ կարելի էր ուղիղ եթերի հարցը բարձրացնել, եթե այդքան սկզբունքային էր եւ այն բոլոր խմբակցությունների ներկայացուցիչների հետ նախօրոք կքննարկվեր: «Սա թողել էիք որպես թնջուկ, որպեսզի ինչ-որ ձեւով շահարկեիք: Այսօր 90-ական թվականները չեն, մեր քաղաքացիները տեղեկացված են»,- ասաց Սահակյանը: Լեւոն Զուրաբյանը խնդրում էր ժողովրդի առաջ բացահայտել, թե շտապողական այս փնթի գործընթացը քաղաքական ինչ պլան է սպասարկելու, այլապես իրենք ստիպված կլինեն բացահայտել: «Դուք ձեր մեջ ձեզ բացահայտեք, ժողովուրդը ամեն ինչ գիտի»,- արձագանքեց Շարմազանովը:

Ի վերջո, ԱԺ-ն անցավ Սահմանադրության նախագծի բուն քննարկմանը: Հարցով հիմնական զեկուցող, սահմանադրական փոփոխությունների մասնագիտական հանձնաժողովի անդամ Վարդան Պողոսյանին 120 րոպե հատկացվեց՝ նախագիծը ներկայացնելու համար: Նրա ելույթի ընթացքում խոսափողները փչացան եւ մի քանի րոպե շարունակ դահլիճում անհեթեթ վիճակ էր:

Ի վերջո, հերթը հասավ հարցուպատասխանին: Հարցերի համար հերթագրվեց 26 պատգամավոր: Ընթացքում ԱԺ նախագահը հայտարարեց, որ ուղիղ եթերի խնդիրը լուծված է եւ վաղվանից նիստը ուղիղ կհեռարձակվի Հ1-ով:

Պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը հետաքրքրվեց՝ սույն փոփոխություններով երկրում առկա խնդիրներն ու 1 մլն աղքատների հարցը լուծվելո՞ւ է: «Իսկ միթե գործող Սահմանադրությունը դերակատարություն չի ունեցել այդ բացասական երեւույթների առաջացման հարցում»,- պատասխանեց Վարդան Պողոսյանը:

Նաիրա Զոհրաբյանը հայտարարեց, որ ԲՀԿ-ի վերջնական դիրքորոշումը կախված կլինի, թե իրենց բազմաթիվ առաջարկներից որքանը ընդունելի կլինի: Նա հարցրեց՝ Սահմանադրության տեքստից հանվելո՞ւ կայուն մեծամասնության եւ ԱԺ ընտրությունների 2-րդ փուլի դրույթը: Պողոսյանը պատասխանեց, թե հոդվածի իմաստն այն է, որ հնարավորություն լինի ստեղծել քաղաքական կոալիցիաներ եւ եթե այդ քաղաքական ուժերի համաձայնությունը երաշխավորում է կայուն մեծամասնություն 1-ին փուլից հետո, ապա 2-րդ փուլի անհրաժեշտություն չի լինում:

Արամ Մանուկյանը հարցրեց՝ տեսականորեն կա՞ հնարավորություն, որ փոփոխություններից հետո Սերժ Սարգսյանը լինի երկրի թիվ մեկ ղեկավարը: «Ես չեմ կարող տեսականորեն պատասխանել այդ հարցին, որովհետեւ նախագիծը չի գրվում որեւէ անձի կամ ուժի համար»,- պատասխանեց Պողոսյանն ու հիշեցրեց Սերժ Սարգսյանի հայտարարությունը, թե հանրաքվեն անցնելու դեպքում ինքը չի հավակնի ո՛չ երկրի նախագահի, ո՛չ վարչապետի եւ ոչ էլ ԱԺ նախագահի պաշտոններին: Արամ Մանուկյանն ասաց, թե մի ամիս առաջ էլ Սարգսյանը պաշտոնական հայտարարություն էր արել հոսանքի սուբսիդավորման հետ կապված ու երբ ամբողջ հասարակությունը սպասում էր ՀԷՑ-ի աուդիտի արդյունքներին, 1 ամիս էլ չէր անցել, Սարգսյանը հերքեց իր ասածը: «Այդ «հորս արեւ»-ը չի աշխատում, ես չեմ հավատում իր խոսքին»,- ասաց Մանուկյանը: «Դա ձեր իրավունքն է եւ ձեր կարծիքն է»,- արձագանքեց Պողոսյանը:

Հարցի քննարկումն ընդհատվեց եւ կշարունակվի վաղը: Բայց մինչ այդ այսօր ԱԺ հայտարարությունների ողջ ժամը կրկին սահմանադրական փոփոխություններին էր նվիրված:

ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը հայտարարեց, որ այսօր ՀՅԴ-ն անում է այն, ինչ չկարողացավ անել 1995թ-ին: «1995թ. ընդունված Սահմանադրությունը սոսկ իրավաբանական ուժ եւ շունչ հաղորդեց արդեն հաստատված հակաժողովրդական ռեժիմին: Դաշնակցությունն այդ օրերին չկարողացավ այդ բոլոր վտանգների մասին մեր ժողովրդին լիարժեք տեղեկացնել եւ կանխել այդպիսի Սահմանադրության ընդունումը, որովհետեւ կուսակցության գործունեությունը հանրաքվեից առաջ արգելվեց, իսկ նրա մի մասը բանտարկվեց նույն այդ ռեժիմի կողմից: «Ոչ»-ի համարժեք ճակատ ձեւավորելու մասին խոսք անգամ չէր կարող լինել, էլ ուր մնաց` խոսենք այդ Սահմանադրության լեգիտիմության մասին: Հիմա Դաշնակցությունը, ըստ էության, անում է այն, ինչ չհաջողվեց անել 1991-1995թթ.: Մեր այսօրվա «այո»-ն, ըստ էության, մեր հետեւողական «ոչ»-ն է 95 թվականի` այդ հակաժողովրդական Սահմանադրությանը»,- ասաց Ռուստամյանը:

Զուրաբյանը հայտարարեց, որ «Ոչ»-ի միասնական ճակատի ստեղծումը լուրջ թափ կհաղորդի սահմանադրական այս արկածախնդրությունը տապալելու գործին:

ՀՀԿ-ական պատգամավոր Մարգարիտ Եսայանն իր ելույթում ասում էր, որ այսօր երկրում շատ լավ բան է կատարվում, եւ խորհրդարանական ուժերի ու քաղաքական դաշտի ճնշող մեծամասնությունը կողմ է սահմանադրական փոփոխություններին:

«Եվ միայն երկու, երեք ոչ թե քաղաքական ուժ, այլ՝ անուն, որոշակի պատվերի տակ այսօր կեսօրին փորձեցին ներկայացում սարքել, բարեբախտաբար չստացվեց: Բայց ուզում եմ ասել, որ բոլոր այս կարգի թատրոնները պետք է համարժեք գնահատականի արժանանան: Ուզում եմ հորդորել, որ բացասական էներգիան թողնեն դրսում: Եկեք, մասնակցեք քննարկումներին»,- ասում էր Եսայանը: Նա հայտարարեց, թե որոշ քաղաքական ուժերի ղեկավարներ, որոնց մանկության կապույտ երազանքն է եղել դառնալ երկրի նախագահ, հասկանում են, որ փոփոխված սահմանադրությամբ իրենք չեն կարող դառնալ լայն լիազորություններով նախագահ: «Հարց են տալիս, արդյո՞ք Սերժ Սարգսյանը ցանկանում է վերարտադրվել: Իսկ ինչու՞ չի կարող: Ո՞ր մեկդ եք Սերժ Սարգսյանից ավելի լավը: Ինչու՞ պետք է այդպիսի հարուստ կենսագրություն ունեցող պետական քաղաքական գործիչը իր պաշտոնավարումից հետո գնա, նստի իրենց տանը: Ես կարծում եմ, որ որեւէ պաշտոնում Սերժ Սարգսյանի դերակատարությունը շատ կարեւոր է Հայաստանի հետագայի համար: Դրանով պետք է հպարտանալ»,- հայտարարեց Մարգարիտ Եսայանը:

Ի պաշտպանության սահմանադրական փոփոխությունների, ելույթներով հանդես եկան նաեւ ԱԺ երկու փոխնախագահները՝ Հերմինե Նաղդալյանն ու Էդուարդ Շարմազանովը:

Տպել
2655 դիտում

Նիկոլ Փաշինյանի նախագահությամբ Մոսկվայում մեկնարկել է ԵԱՏՄ 10-րդ գագաթնաժողովը

Ռեստորանային համալիրի մոտ՝ կիսախարխուլ փայտե տնակում, տղամարդու դի է հայտնաբերվել

236 մլն եվրոյի վարկային համաձայնագիր կստորագրվի. ներկայացվել է Հյուսիս-հարավի Սիսիան-Քաջարան հատվածի ծրագիրը (տեսանյութ)

Մայիսի 9-ին ՄԻՊ-ն արտակարգ ռեժիմով կաշխատի

Հուսամ՝ շարժումը հրապարակ հասնելուց հետո Քոչարյանի խմբակցությունը կպատասխանի տվածս պարզ հարցին. Ալեքսանյան

ԲԿ-ներից մեկում բուժում ստացող կալանավորի սենյակից կասկածելի իրեր են հայտնաբերվել, վերելակի աթոռի տակից՝ թմրանյութ

Նախագահը Սան Ֆրանցիսկոյի և հարակից շրջանների հայ համայնքին է ներկայացրել ՀՀ-ում տեղի ունեցող իրադարձությունները

Նոր նշանակում ՀՀ քննչական կոմիտեում

Մեծ Բրիտանիան կարտաքսի ՌԴ ռազմական կցորդին․ ռուսների համար դիվանագիտական ​​վիզաների նոր սահմանափակում կգործի

Նորագյուղում Իվան Պասկևիչի հուշարձանի մոտից հեռացրել են հայկական դրոշը՝ թողնելով միայն ռուսականը. տելեգրամ ալիքներ

Կիրանցում այսօր սահմանազատում չի կատարվում

Կալանավայրում գտնվող քաղաքացին իր ծանոթի հետ կատարել է 152 դրվագ համակարգչային հափշտակություն․ վնասի չափը 102 մլն դրամ է

Եկեղեցին ՀՀ սահմանադրական կարգը տապալելու հայտարարություններ է անում, պետք է իրավական գնահատական տրվի. Առաքելյան

Աղետալի կարկտահարության հետևանքները․ Սուրենյանը տեսանյութ է հրապարակել Կարբիից

Դոլարը թանկացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մայիսի 8-ին

Երևանում առանց պետհամարանիշի ռուսական դրոշներով մեքենաներ են շրջում

«Ամիօ ժամանակաշրջան». կրթությունը հնարավորություն է, որը փոխում է կյանքը

Յունիբանկը բիզնեսին առաջարկում է «Պարզեցված» վարկ` առանց վերլուծության

Կոնվերս Բանկը ՎԶԵԲ տարեկան ժողովի գլխավոր հովանավորն է

Քննարկվել են պարենային անվտանգության ոլորտում փոխադարձ հետաքրքրության հարցեր. հանդիպում ՆԳՆ ոստիկանությունում

Ucom-ի ֆիքսված ցանցը արդեն գործում է Արտաշատում

Հրդեհ մայրաքաղաքի Աբովյան փողոցում

Զախարովան մանրամասնել է՝ ինչ են քննարկելու Պուտինն ու Փաշինյանը

Վիտալի Բալասանյանը միացել է Բագրատ սրբազանի գլխավորած շարժմանը

Հայաստանի և այլ երկրների համար ԵԱՏՄ-ին մասնակցությունը լի է առաջին հերթին իրենց համար օգուտներով. Կրեմլ

ՌԴ ԱԳՆ-ն ողջունել է Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների առաջիկա հանդիպումը Ղազախստանում

Անթույլատրելի է Եկեղեցու՝ ինքնիշխանության դեմ քաղաքական պայքարի «թամադայությունը» ստանձնելու կարգավիճակը. Վարդապետյան

Նիկոլ Փաշինյանը ժամանել է Մոսկվա (տեսանյութ)

Կրեմլում անհրաժեշտ և սպասված են անվանել Պուտինի և Փաշինյանի առաջիկա բանակցությունները

Մայր Աթոռում քանի՞սն են պատրաստ բարոյական պատասխանատվություն կրել հակապետական քաղաքականության համար. Չախոյան

Ստամբուլի օդանավակայանում արտակարգ դեպք է գրանցվել (տեսանյութ)

«Անկախություն» ու «ազատություն» բառերը քանի՞ անգամ են օգտագործվել. Բաբաջանյանը՝ Գերագույն հոգևոր խորհրդին

Սերբիայի ԱԳ նախարարը լավատես է Հայաստանի հետ համագործակցության հեռանկարների առումով

Ռուսաստանի և Վրաստանի սահմանին անբարենպաստ եղանակի պատճառով մի քանի հարյուր բեռնատար է կուտակվել

Աստծո անունը քաղաքական կապիտալի վերածելը աստվածահաճո գործ չէ. Ռուբեն Ռուբինյանը՝ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանին

Որոշ շրջաններում կդիտվի -1, -2 աստիճան ցուրտ, անձրևն ու ամպրոպը ՀՀ մի հատվածում կվերածվի կարկուտի

Պուտինը շնորհավորական ուղերձ է հղել Նիկոլ Փաշինյանին

Շվեդիայի եկեղեցու Վեստերիսի եպիսկոպոսն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր

17-ամյա անչափահասին դանակահարել են, հափշտակել ոսկյա թևնոցը. կալանավորվել է նրա համադասարանցին

Միասնական ջանքերով կարող ենք զարգացնել համագործակցությունը․ Միրզոյանը՝ Սերբիայի ԱԳ նախարարին