ՕԵԿ-ը չի լուծարվելու, բայց նոր կուսակցություն կգրանցի. Բիշարյան

10/09/2015 schedule13:30

«Օրինաց երկիր» կուսակցության փոխնախագահ, ԱԺ ՕԵ խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանը երեկ մեզ հետ զրույցում հայտարարել է, թե այն խոսակցությունները, որ ՕԵԿ նախագահ Արթուր Բաղդասարյանի ստեղծած «Հայկական վերածնունդ» միավորի անդամ հ/կ-ներն ու կուսակցությունները իրականում գոյություն չունեն, քաղաքական նախանձի եւ բամբասանքի հետեւանք են:

 - Տիկին Բիշարյան, նախօրեին Գյումրիում հայտարարություն է հնչել, որ ՕԵԿ-ը ոչ թե իր անունով է մասնակցելու 2017-ի ԱԺ ընտրություններին, այլ «Հայկական վերածնունդի», այսինքն, ՕԵԿ-ը լուծարվո՞ւմ է:

- Դեռեւս նման մոտեցման մասին վաղ է խոսելը, ՕԵԿ-ը չի լուծարվելու, մնալու է որպես կուսակցություն, բայց մենք դեռ չենք քննարկել, թե ինչ ձեւաչափով պետք է մասնակցենք առաջիկա ընտրություններին: Այն, որ «Հայկական վերածնունդը» պետք է քաղաքական միավոր դառնա, միանշանակ է, իսկ ընտրությունների մասնակցության ձեւաչափը դեռ քննարկման առարկա է «Հայկական վերածնունդում»:

- Այսինքն, «Հայկական վերածնունդը» գրանցվելու է որպես կուսակցություն:

- Այո, բայց ավելին մեկնաբանել այս պահին տեղին չեմ համարում:

- Նոր կուսակցության բացումը նշանակում է, որ այդ միավորի մեջ ընդգրկված ուժերը պետք է լուծարվե՞ն:

- Թե ապագա ձեւաչափի հետ կապված ինչ կորոշեն «Հայկական վերածնունդի» հասարակական, քաղաքական կառույցները, ինչպիսի ձեւաչափով կմասնակցեն ընտրություններին, դեռ չի քննարկվել: Կքննարկենք, բոլորին կիրազեկենք:

- Բայց այն կուսակցություններն ու հ/կ-ները, որոնք միավորվել են «Հայկական վերածնունդում», իրականում գոյություն չունեն՝ մի մասը մարդ-կուսակցություններ են, մի մասը հայտարարություն է տվել լուծարվելու մասին, մի մասը զրոյական հաշվետվություններ են ներկայացրել: Այդ մասին խոսվում է, այդ մասին նաեւ գրվել է:

- Այն միավորումներից, որոնք համագործակցության համաձայնագիր են ստորագրել, չկա այդպիսի մի կուսակցություն, որը լուծարման կամ զրոյական մակարդակի լինի, նրանք կայացած միավորներ են, թե այդ կուսակցություններում որքան մարդ կա, ես այս պահին չեմ կարող ասել: Դա ավելի շատ քաղաքական նախանձի եւ բամբասանքի մակարդակի է, որովհետեւ բոլոր կուսակցությունների հետ մեր համագործակցությունը հրապարակավ է եղել:

- Նոր ուժի անվան հետ կապված կարծես թե խնդիր կա, սփյուռքում գործող համանուն համահայկական կազմակերպությունը բավական կոշտ հայտարարությամբ էր հանդես եկել, ասում էր, որ այդ անունը գողացված է, դուք չե՞ք վերանայելու կուսակցության անունը:

- Սփյուռքից Փարիզի ինչ-որ կազմակերպության մասնաճյուղի անվանում կա, որեւէ կապ չունի «Հայկական վերածնունդի» հետ: Եվ մենք գտնում ենք, որ եթե սփյուռքի մեր հայրենակիցները ինչ-որ միավորում են ձեւավորել, որի անունը նույնպես «Վերածնունդ» է, եւ եթե մտածում են, որ այո, Հայաստանը պետք է վերածնունդ ապրի, ուրեմն կոչ կանեի այդ կառույցին՝ միանալ մեզ, եթե մտահոգ են Հայաստանի ճակատագրով, մեզ հետ միասին պայքարել:

- Բայց իրենք ասում են, որ դուք այդ անունը վերցրել ենք՝ հատուկ շփոթ ստեղծելու համար, ձեզ մեղադրում են իշխանության հետ համագործակցության մեջ եւ շատ կոպիտ բառերով:

- Ես նախ` չեմ լսել այդպիսի բան, երկրորդը, քաղաքական միավոր չեն, ինչ-որ մարդիկ են, ես էլ իրենց մասին շատ բան կարող եմ ասել, թե իրենց միջոցով ինչեր են արվում Հայաստանում, ովքեր են իրենք եւ ինչ են ուզում անել: Ես էլ քիչ ինֆորմացիա չունեմ: Բայց ես իրենց նման ամպագոռգոռ հայտարարություններ չէի անի, որովհետեւ ամեն արտահայտության համար գլխով պատասխան կտամ: Պատասխանատվության կենթարկենք այն մարդկանց, որոնք կփորձեն մեզ վարկաբեկել կամ որեւէ կեղծ ու վատ արտահայտություններ կանեն մեր հասցեին:

- Իրականում ասվում է, որ դուք մտադիր եք այս նոր կուսակցության անունով մասնակցել խորհրդարանական ընտրություններին, հաշվի առնելով այն հանգամանքը, որ ՕԵԿ-ը վարկաբեկված է:

- Ես ձեր ամբողջ մոտիվացիան հասկացա, որ հստակ քաղաքական պատվեր եք կատարում` հնարավորինս ՕԵԿ-ին վարկաբեկելու, բայց ձեզ պետք է հանգստացնեմ եւ ասեմ, որ ՕԵԿ-ը որպես 18 տարվա քաղաքական միավոր, մասնակցել է բոլոր խորհրդարանական ընտրություններին, ավելին, ՏԻՄ եւ նույնիսկ նախագահական ընտրություններին եւ մշտապես ներկայացված է եղել ԱԺ-ում: Մի՞թե վարկաբեկված քաղաքական ուժը կարող էր այդքան երկար կենսագրություն ունենալ: Ես այդ հարցը տալիս եմ նրանց, ովքեր խոսում են վարկաբեկման մասին: Իսկ այն մարդիկ, ովքեր այդ հարցը հղում են, իրենք նպատակ ունեն վարկաբեկել ՕԵԿ-ին, վարկաբեկել այն քաղաքական ուժին, որը ունի մեծ ներուժ, եւ այսօր էլ կուսակցության նախագահը, գիտակցելով, որ այսպիսի ծանր սոցիալ-տնտեսական, քաղաքական իրավիճակում միայն ՕԵԿ-ը չի կարող որեւէ բան փոխել, կոչ է արել բոլոր քաղաքական, հասարակական միավորներին, որոնք իսկապես մտահոգված են Հայաստանի ապագայով, միանալ, միասին փորձել փոխել երկրի ապագան:

- Իսկ որոշվե՞ց, հիմա դուք սահմանադրական փոփոխությունների «Ոչ»-ի ճակատո՞ւմ եք լինելու, թե՞«Այո»-ի:

- Ես դեռեւս որեւէ ճակատ չեմ տեսնում, ոչ «Ոչ»-ի, ոչ «Այո»-ի: Մեր առաջարկները դեռեւս չեն ընդունվել, իհարկե, մենք չենք պաշտպանելու այս Սահմանադրությունը, եթե այդպես էլ դրանք չընդունվեն: Գործող նախագծով իշխանության ապակենտրոնացման տակ տեղի է ունենում իշխանության գերկենտրոնացում մեկ անձի՝ վարչապետի ձեռքում: Այսինքն, նախագահի այսօրվա լիազորությունները գումարվում են վարչապետի լիազորություններին եւ նոր նախագծով դառնում է ոչ թե խորհրդարանական, այլ վարչապետական կառավարում: Թե ով է լինելու այդ սուպերվարչապետը, որը ե՛ւ կառավարության տնտեսական քաղաքականությունն է ղեկավարելու, ե՛ւ անվտանգությունը, ե՛ւ ամեն ինչ, սա իսկապես անընդունելի է, ավելին, կործանարար է մեր երկրի համար, որովհետեւ ամեն ինչ կախված է լինելու մեկ անձից: Այլ երկրներում, որոնք ունեն խորհրդարանական կառավարում, բոլորովին այլ իրավիճակ է՝ բալանսավորված հակակշիռներով՝ նախագահի, վարչապետի եւ խորհրդարանի միջեւ:

Տպել
3793 դիտում

4 գյուղի հարցի չլուծումը հնարավորություն կտա Ադրբեջանին հրաժարվել գործընթացը շարունակելու պարտավորությունից․ վարչապետ

Մեր ինքնիշխան տարածքից ոչ մի միլիմետր չի կարող զիջվել, սահմանի պահպանության մանդատը ԱԱԾ սահմանապահ զորքինն է․ վարչապետ

Վաշինգտոնում սենատոր Բեն Քարդինի հետ քննարկվել են խաղաղության գործընթացը և տարածաշրջանային զարգացումները․ Կոնջորյան

Մեր դիրքերի լեգիտիմությունը կերաշխավորի, որ Ադրբեջանը նոր պահանջներ չունենա․ վարչապետ

Առաջիկա տարիները մեր պետության համար վճռորոշ նշանակություն ունեն. վարչապետ

Պետք է հնարավորինս արագ իրականացնել սահմանազատման գործընթացը․ վարչապետն ասաց՝ ինչու

Ինչի հիման վրա է սահմանազատումն իրականացվում. Նիկոլ Փաշինյանը մանրամասնեց (տեսանյութ)

Վրաստանում իրավիճակը ծայրահեղ լարվել է․ ցուցարարները կոտրել են խորհրդարանի դարպասները (տեսանյութ)

Տարեշրջանի բացում Երևանի կենդանաբանական այգում․ գործարկվել է նաև անվճար երթուղին (տեսանյութ)

Իրավիճակի էլ ավելի լարումը կարող է «Մայդանի» կրկնությանը բերել. ինչի մասին է իրականում Վրաստանում աղմուկ հանած նախագիծը

«Լեքսուս»-ը շրջվել է․ ըստ տեղեկությունների՝ այն անչափահաս է վարել, ընտանիքի 4 անդամ, այդ թվում 2 երեխա, հիվանդանոցում են

ՏԿԵ նախարարությունը, ԵՄ-ն, Գերմանիայի ՏՀԶՆ-ն 12,3 մլն. եվրո արժողությամբ ծրագիր են մեկնարկել․ այն կիրականացվի 4 մարզում

Ընդգծում ենք հայ-ադրբեջանական սահմանին էսկալացիայից խուսափելու կարևորությունը․ Հունաստանի ԱԳՆ

Վրաստանի խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ ընդունել է «օտարերկրյա գործակալների մասին» օրենքը

էս ինչ հաճույք ա, ուստա, սրանից լավ բան չկա․ Արգենը Արցախյան առաջին պատերազմից 30 տարի անց քայլում է (տեսանյութ)

Արդարացնում են բռնություն գործադրողին, թե «եկեղեցին է պաշտպանել», պետք է հստակ ասել՝ ոչ, դու խուլիգան ես. Ռուբեն Բաբայան

Թուրքիան որոշել է միանալ Իսրայելի դեմ Հարավաֆրիկյան Հանրապետության հայցին

Մի խումբ անձանց միջև վիճաբանությունը վերածվել է ծեծկռտուքի․ իրավապահները կանխել են «վենդետան», կան վիրավորներ

«Օտարերկրյա գործակալների մասին» օրենքը կարագացնի Վրաստանի եվրաինտեգրումը․ Կոբախիձե

Հաղարծին բնակավայրում վաղը էլեկտրական շչակ է գործարկվելու

Կոթի գյուղում 2 դիրք հանձնելու վերաբերյալ լուրերը կեղծ են. ՊՆ

Ինչ գործընթաց է սպասվում մոտակա օրերին Կիրանցում․ Նիկոլ Փաշինյանը հարցազրույց է տվել

Փարիզում անկարգություններ են․ ոստիկանությունը մահակներ և արցունքաբեր գազ է կիրառել ցուցարարների դեմ (տեսանյութ)

Հրդեհ է բռնկվել Ջրառատի տներից մեկի բակում․ այրվածքներ ստացած քաղաքացին հոսպիտալացվել է

Վարշավայում անհայտ անձինք փորձել են հրկիզել սինագոգը

Լևոն Քոչարյանի օգնական Արթուր Սուքոյանը ձերբակալվել է

Որևէ արխիվային նյութ չի ոչնչացվել․ Կադաստրի կոմիտեն հերքել է Տիգրան Աբրահամյանի հայտարարությունը

Ասես՝ հատուկ նպատակ կա ապացուցելու, որ ՀՀ-ն էլ Ադրբեջանից պակաս բռնապետություն չէ. Սաֆարյան

Երևանի շատրվանները գործարկվել են (լուսանկարներ)

Լոռու մարզի տարբեր բնակավայրերի բազմաթիվ հասցեներում ջուր չի լինի

Քննարկվել են ՀՀ-ՆԱՏՕ ռազմական համագործակցության ընթացիկ ծրագրերը և դրանց ընդլայնման հնարավորությունները

Քելբաջարում բեռնատար է շրջվել. կա զոհ

14-ամյա տղան դաշտում սինդրիկ հավաքելիս վնասվածքներ է ստացել և տեղափոխվել հիվանդանոց․ պատճառը պայթյունն է եղել

Ստամբուլի ոստիկանությունն արցունքաբեր գազ է կիրառել մայիսմեկյան ցուցարարների դեմ․ կան բերման ենթարկվածներ

ՊՆ շարժական դաշտային հոսպիտալը մասնակցում է ՆԱՏՕ-ի ռազմաբժշկական գերազանցության կենտրոնի զորավարժությանը

Դոլարն ու եվրոն էժանացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մայիսի 1-ին

Դրական միտումներ կան, գնում ենք դեպի խաղաղություն․ Ալիև

Բորելը խիստ դատապարտել է Վրաստանում ցույցերը ցրելու համար ուժի կիրառումն ու հիշեցրել ԵՄ անդամի թեկնածու լինելու մասին

ՀՀ ՊՆ-ից հերքում են Գեղարքունիքի մարզի վերաբերյալ մամուլում տարածվող լուրերը

ԱԺԲ ակցիայի վայրից բերման ենթարկված բոլոր անձինք ազատ են արձակվել