«Մեր խնդիրը չլուծվեց». բողոքի ակցիա անցկացնող տաքսու վարորդները փոխնախարարից դժգոհ են հեռացել (Լուսանկարներ, տեսանյութ)

02/03/2015 schedule19:00

լուսանկարում՝ ոստիկանները քարշակներ են բերել, որ բողոքի անցկացնող վարորդների մեքենաները տեղափոխեն տուգանային հրապարակ

19:00 ՀՀ  Տրանսպորտի եւ կապի փոխնախարար Արթուր Առաքելյանի եւ տաքսու վարորդների երկու ժամ տեւած քննարկումն ավարտվել է, սակայն այդպես էլ կողմերը ընդհանուր հայտարարի չեն եկել: Քննարկման ավարտից հետո տաքսու վարորդներից մեկը լրագրողների հետ զրույցում ասել է, որ ընդհանուր հայտարարի փոխնախարարի հետ չեն եկել եւ իրենց պայքարը շարունակելու են. «Մեր հանդիպումը ոչինչ չտվեց, ընթացակարգ պետք է մշակվի, որովհետեւ ԱԺ-ն է տվյալ օրենքը սահմանել եւ Տրանսպորտի ու կապի նախարարությունը ի զորու չէ այդ օրենքը բեկանել, ինքը կարող է խորհրդի նիստի ժամանակ այդ հարցը դնել քննարկման եւ վարորդների բողոք-առաջարկները ներկայացնել: Այն 131 հոգին, որ նստած են ԱԺ-ում՝ պետք է քվեարկեն եւ այդ օրենքը փոխեն: Իրականում մեր խնդիրը չլուծվեց»,-ասել է տաքսու վարորդը: 

18:00 Հանրապետության հրապարակում անցկացվող բողոքի ակցիայի ընթացքում իրավիճակը մի պահ լարվեց. բողոքի ակցիա անցկացնող վարորդները Հրապարակ էին եկել իրենց վարած մեքենաներով եւ դրանք կայանել կենտրոնում, որի պատճառով երթեւեկությունը խոչընդոտվեց: 

Ոստիկանները տարածք բերեցին քարշակներ՝ սպառնալով այդ մեքենաները տեղափոխել տուգանային հրապարակ: Վարորդները խոչընդոտեցին: Հանրապետության հրապարակ եկան Երեւանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը, ՀՀ ճանապարհային ոստիկանության պետ Արման Հակոբյանը: Ճանապարհային ոստիկաները սկսեցին բարձրախոսով հնչեցնել վարորդների մեքենաների պետհամարանիշերը: Վալերի Օսիպյանը հայտարարեց, որ վարորդները օրենքի խախտում են կատարում եւ թող չզարմանան, եթե վաղը տուգանման ծանուցագիր ստանան։ «80 լինեք, թե 100 հոգի, բոլորդ էլ տուգանվելու եք»,- ասաց Երևանի փոխոստիկանապետը։ 

Վարորդները տեղի տվեցին եւ մեքենաները դուրս բերեցին երթեւեկելի հատվածից: 

«Ավտոներկրողների միավորում» ՀԿ-ի նախագահ Տիգրան Հովհաննիսյանը ի պատասխան մեր հարցին, ասաց, որ ակցիան ինքնաբուխ է, վարորդներն իրենք իրենցով ոտքի են ելել. «Մարտի 1-ից վարորդներին պետք է տուգանեին, նրանք էլ բորբոքվել են, թե ի՞նչ ես տալիս ինձ, որ ես քեզ գումար տամ. ո՛չ պահեստամաս ես տալիս, վառելիքը թանկ…»,-ասաց Հովհաննիսյանը:

Տաքսու վարորդներից մեկն ասաց, որ եթե օրենքի փոփոխությունները չեղյալ չհայտարարվեն, ապա գումար է աշխատելու եւ հեռանա երկրից: Մանրամասները՝ ստորեւ բերվող տեսանյութում. 

16:30 Մեր թղթակիցը Երեւանի Հանրապետության հրապարակից փոխանցում է, որ Տրանսպորտի եւ կապի փոխնախարար Արթուր Առաքելյանը քիչ առաջ զրուցել է վարորդների հետ եւ նրանց հորդորել պատվիրակություն կազմել ու բարձրանալ նախարարություն՝ հանգիստ պայմաններում խնդիրը քննարկելու: 5 քաղաքացիներ փոխնախարարի հետ մտել են նախարարություն:  

15:09 Այսօր Գյումրիում եւ Երեւանում զուգահեռաբար բողոքի ակցիաներ են անցկացնում անհատ տաքսու վարորդները: 

Վարորդները դժգոհում են «Լիցենզավորման մասին» օրենքում մարտի 1-ից ուժի մեջ մտած փոփոխություններից եւ պահանջում, որ Կառավարությունում որեւէ մեկը ընդունի եւ լսի իրենց պահանջները:

Ըստ օրենքում կատարված փոփոխությունների՝ Երևան քաղաքում տաքսի ծառայություններ մատուցող ֆիզիկական անձինք ամսական պետք է վճարեն 12 հազար դրամ տուրք:

ՀՀ այլ քաղաքներում, այդ թվում նաև Գյումրիում վարորդները պետք է վճարեն ամսական՝ բազային տուրքի ութապատիկի չափով (8000 դրամ):

Վարորդները կարծում են, որ այդպիսի գումար վճարելը անհնար է, քանի որ իրենց աշխատած գումարը հազիվ վառելիքին է բավարարում եւ ընտանիքի օրվա հացին:

Նոր օրենքով պարտադիր է դառնում նաեւ մեքենաներում հաշվիչների տեղադրումը:

Ուրբաթ օրը բողոքի ակցիա էին անցկացրել նաեւ Գյումրու տաքսու վարորդները: Նրանք մինչեւ երկուշաբթի ժամանակ էին տվել իշխանություններին՝ օրենքը վերանայելու որոշում կայացնելու համար:

 

Լուսանկարները եւ տեսանյութը՝ Տաթեւ Խաչատրյանի

Տպել
1988 դիտում

Լուրերը, թե ադրբեջանական կողմից Տավուշի հատվածում կրակոցներ են հնչել, կեղծ են

«Հզոր ամպրոպային ամպ»․ Գագիկ Սուրենյանը լուսանկարներ է հրապարակել

Ամիօ բանկը թողարկում է պարտատոմսեր

ՌԴ-ն նույն խաղն է անում Հայաստանում, ինչ՝ ԼՂ-ում, սահմանազատմանը դեմ ուժերը հովանավորվում են 1 կենտրոնից․ Արամ Սարգսյան

Վիճաբանություն, ծեծկռտուք, կրակոց՝ Ամերիկյան համալսարանի մոտ․ հայտնաբերվել են արնանման հետքեր, կրակված գնդակ, կա վիրավոր

Հայտնի է Երևանում մեկնարկած ֆուտզալի Չեմպիոնների լիգայի եզրափակչի առաջին մասնակիցը

Թուրքիան մտադիր չէ ռուսական S-400-ները փոխանցել Ուկրաինային

Տավուշում ակցիա իրականացնողները չունեն աջակցություն, նրանց գործողությունները կդադարեն. Էդգար Առաքելյան

Գնել Սանոսյանը ծանոթացել է Մեծամոր-ՀԱԷԿ հանրապետական նշանակության ավտոճանապարհի հիմնանորոգման աշխատանքներին

Երևան-Արմավիր ճանապարհին բախվել են «Վազ 2106»-ն ու «ԿԻԱ»-ն․ տուժածները հոսպիտալացվել են

Քելբաջարում վթարի հետևանքով մեկ զինծառայող է մահացել․ կան տուժածներ

Բեռլինում այրվում է պաշտպանական-արդյունաբերական ընկերության գործարանը. ծխի թունավոր ամպ է տարածվում (տեսանյութ)

Սա ժողովրդավարություն չէ, այլանդակություն է, որը պետք է ամենակոշտ ձևով իշխանությունը կասեցնի. Ռուբեն Մեհրաբյան

Ծաղկահովիտ-Ալագյազ ճանապարհին մեքենաներ են բախվել․ կան տուժածներ

Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել են ջրային ոլորտի խնդիրներն ու դրանց լուծման քայլերը․ ինչ է հանձնարարել վարչապետը

Կիրանց տանող ճանապարհը բացվել է․ «Ազատություն»

Ինչքան ուժ ունեն, այլանդակում են քաղաքական ընդդիմախոսությունը, սահմաններ կան, որոնք անցնել չի կարելի․ Սաֆարյան

Վաշինգտոնում արձանագրվել է՝ վերջին տարիներին Հայաստանն էական առաջընթաց է գրանցել ժողովրդավարության ամրապնդման ոլորտում

Եթե հարկ լինի՝ հրապարակավ կմեկնաբանենք․ ՌԴ-ն սպասում է ՀՀ ԱԺ պատասխանին՝ Ալեն Սիմոնյանի հայտարարության հետ կապված

Միրզոյանը Մալթայի ԱԳ նախարարին է ներկայացրել հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացը

Կոնվերս բանկը մեկնարկել է ՓՄՁ վերաֆինանսավորման արշավ

ՌԴ-ն կասկածի տակ չի դնում Հայաստանի ինքնիշխան իրավունքը. Զախարովան՝ ՀԱՊԿ-ից ՀՀ-ի դուրս գալու հավանականության հարցի մասին

Ucom-ի գլխավոր տնօրենը դասախոսություն է կարդացել Ֆրանսիական համալսարանում

«Երեքնուկ» կամրջի մոտ մեքենաներ են բախվել․ կա 1 զոհ և 2 վիրավոր

Հոգեբանական բռնություն էր․ Վարդապետյանը՝ Ծիծեռնակաբերդում Աննա Հակոբյանի և դստեր հետ կապված դեպքի մասին

Հանցանքի մոտիվը լրագրողական գործունեությունն է․ դատախազը՝ Լևոն Քոչարյանի օգնականի գործի մասին

Երևանում մեկնարկում է ՈՒԵՖԱ-ի ֆուտզալի Չեմպիոնների լիգայի եզրափակիչը․ Արայիկ Հարությունյան (լուսանկար)

Ժամը 18:20-ին Տավուշի մարզի Կիրանց բնակավայրից 2500 մ հյուսիս տեղի է ունենալու պայթեցման աշխատանք․ ՊՆ

Արմեն Դանիելյանը ընտրվել է ԲԴԽ դատավոր անդամ

14–ամյա տղան գտել է ԼՂ-ից հանգուցյալ պապի բերած նռնակի պայթուցիչը և ցանկացել է հանել օղակը․ մանրամասներ պայթյունի դեպքից

Հեռախոսով հայհոյել են իրար, հետո վիճաբանել, որի ժամանակ 42-ամյա տղամարդը առարկայով հարվածել, սպանել է համաքաղաքացուն

44-օրյա պատերազմը ամենալուրջ և դաժան դասն էր ինձ համար, որից 3 գլխավոր հետևություն ենք արել․ ՀՀ գլխավոր դատախազ

Կարեն Ջալավյանը որպես վկա հարցաքննվում է Հակակոռուպցիոն դատարանում

Օվերչուկն ու Մուստաֆաևը վերահաստատել են ռուս-ադրբեջանական կառուցողական երկխոսությունը շարունակելու պատրաստակամությունը

Կիևը նոր հարձակում է նախապատրաստում Ղրիմի կամրջի վրա․ ինչ է զգուշացրել Զախարովան Վաշինգտոնին, Լոնդոնին և Բրյուսելին

Ինչ աշխատանք է տարվում Ադրբեջանում պահվող գերիների և ԼՂ ղեկավարության վերադարձի մասով․ Վարդապետյանը մանրամասնել է

Դոլարը կրկին էժանացել է, եվրոն՝ թանկացել․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մայիսի 3-ին

Հանրային հեռուստաընկերության մոտ «դրիֆտ» արած երիտասարդը ձերբակալվել է (տեսանյութ)

Կարմիր հրապարակում Հաղթանակի շքերթին կմասնակցի ավելի քան 9 հազար զինվորական. Շոյգու

Մեքենան դուրս է եկել ճանապարհից ու բախվել հողաթմբին. կան տուժածներ