Անարգել շրջում է կենտրոնում

01/06/2013 schedule07:10

Վերջինս մարմնական վնասվածքներ է հասցրել տաքսու վարորդին եւ դիմել փախուստի: Այս մասին երեկ ահազանգեցին Սայաթ-Նովա պողոտայում բնակվող բնակիչները, որոնք հասկանալի պատճառներով չցանկացան իրենց անունները հրապարակել: Բնակիչները մեզ հետ զրույցում ասացին, որ անծանոթ երիտասարդը միջադեպի նախորդ օրը նստել է տաքսի եւ ուղեվարձը չվճարելով գնացել է` ասելով, թե հեսա կգամ ու չի եկել: «Որ չտեսա Սամվելին (նկատի ունի տաքսու վարորդին) են խփել, ամբողջ գլուխը բացված արյունը հոսում ա, ահավոր էր: Շտապ օգնությունը եկավ տարավ հիվանդանոց, չորս կար տվեցին գլխին, ոստիկաններն էլ էին եկել, տարածքը փակեցին ու սկսեցին փնտրտուքի մեջ ընկնել, բակերով նայում էին, ման եկան, էլի ման եկան, չգտան, գնացին: Եթե ոստիկանները ձեռնամուխ լինեին, կկարողանային հաստատ գտնել, բայց փաստը էն ա, որ էդ տղեն հիմա ազատության մեջ ա»,- մեզ հետ զրույցում ասաց Սայաթ-Նովա պողոտայում բնակվող բնակիչներից մեկը: Զրուցեցինք նաեւ տաքսու վարորդի` Սամվել Աբրահամյանի հետ, ով մեզ ներկայացրեց միջադեպի մանրամասները: «Մայիսի 19-ին, առավոտ ժամը 11:00-ի սահմաններում, ինձ կանգնեցրեց այդ երիտասարդը, թե գնում ենք «Տաշիր» առեւտրի կենտրոն, ասեցի` խնդիր չկա, գնացինք «Տաշիր» հասանք ու ինքը պետք ա իջներ, հետո փոշմանեց, ասեց գնում ենք Լամբադա մոստի կողմ: Ինքը ճանապարհներ ցույց էր տալիս ձեռքով, չէր խոսում, տարօրինակ երիտասարդ էր: Լամբադա մոստից դեպի Զեյթուն գնացող ճանապարհից շրջվեցինք աջ ու ինձ ասեց կանգնի, իջավ մեքենայից, ասեց, թե սպասի կգամ ու փողոցը անցավ գնաց, մի կես ժամ սպասեցի, չեկավ, գնացի դեպի ռայկոմ, տեսա մի տղայի հետ կանգնած զրուցում ա, մեքենայիս պատուհանը իջացրի, ասի ընկեր ջան, գնալու ենք, թե չէ, ինձ ասեց, թե գնա մի 50 մետր վերեւ ու ինձ սպասի: 10-15 րոպե սպասելուց հետո որոշեցի մեքենայից իջնեմ ու գնամ ասեմ` եթե գնալու ենք գնանք, գնացի տեսա էլ չկա, թե ուր գնացին, էլ չիմացա»,- մեզ հետ զրույցում պատմեց Սամվել Աբրահամյանը: Վերջինս նշեց, որ հաջորդ օրը` մայիսի 20-ին, կեսօրին` ժամը 12:00-ի սահմաններում Սայաթ-Նովա պողոտայում տեսել է այդ երիտասարդին եւ մոտենալով ասել, որ ուղեվարձի գումարը վճարի. «Մոտեցա ասեցի, քեզ էդքան ֆռացրի, մոտ 2000 դրամ փող կազմեց, փողս չտվեցիր, խոսքերիս ոչ մի կարեւորություն չտվեց, մեքենայիս հետեւից ֆռաց անցավ փողոցի մյուս կողմը, ձախ կողմի պատուհանս իջացրի ասի` ապեր ես քո հետ եմ, մի րոպե արի ու կարծես ես իրան մի անպատիվ խոսք ասեցի, գրպանից մի բան հանելով եկավ վրես, չհասցրեցի պատուհանս փակեմ, դուռը բացեց ու հարվածեց, ես գլուխս կախեցի, որ դեմքիս չկպնի, երբ գլուխս կռացրեցի, ինչ-որ բութ երկաթի կտորով, երեւի դանակ կլիներ, մի քանի անգամ խփեց գլխիս, արյունը որ լցվեց աչքերիս, էլ չտեսա, որ կողմ փախավ:  Էդ պահին ոստիկանության մեքենան էր անցնում, ձեռքով կանգնացրի ու եկան օգնեցին»,- ասաց տաքսու վարորդը: Նա պատմեց նաեւ, որ իրեն տարել են Համալսարանական կլինիկական 1-ին հիվանդանոց եւ գլխին վեց կար դնելուց հետո ոստիկանները տարել են Կենտրոնի ոստիկանություն: «Ոստիկանությունում քննեցին, ցուցմունք գրեցի ու ասեցին` դու ազատ ես, թե հետո ինչ պիտի անեն, ոնց պիտի անեն` արդեն 10 օր ա անցել ոչ մի նորություն չկա, թե ոնց պիտի լինի, ոչ մի բան չգիտեմ: Ես մինչեւ չիմանամ, որ էդ տղեն ձերբակալված ա, չեմ կարող հանգիստ լինել, ոնց կարող եմ հանգիստ լինել, դրանից հետո կարող ա գա մեքենաս ջարդի, գա նորից վնաս տա ինձ, ես ինչ իմանամ մենք անապահով երկրում ենք ապրում, հանգիստ չենք, քաղաքում ոստիկաններն էլ որ ման են գալիս, ուղղակի քաղաքին տեսք տալու համար ա»,- նշեց Սամվել Աբրահամյանը: Վերջինիս խոսքով, միջադեպից երկու օր հետո մի քանի անգամ տեսել է իրեն հարվածող երիտասարդին եւ զանգահարելով ոստիկանություն հայտնել է, որ այդ տղան ազատության մեջ է, վերջիններս էլ ի պատասխան ասել են, որ կզբաղվեն, դեռ փնտրում են . «Մի անգամ էդ տղուն տեսել եմ Նալբանդյան-Թումանյան խաչմերուկում, մի անգամ Սայաթ-Նովա- Աբովյան խաչմերուկում, զանգել եմ ոստիկանություն ասել, որ էդ տղեն ազատության մեջ ման ա գալիս, ուզում եք գա էս անգամ ուրիշ ձեւ խփի: Ես վախենում եմ,  միամիտ չգա էս անգամ դանակը փորս մտցնի, չէ որ ինձ արդեն ճանաչում ա, ես ինչի պիտի էս երկրում ինձ անապահով զգամ ու փախնեմ գնամ ստեղից: Ինձ ոստիկանությունից ասում են` ման ենք գալիս, ոնց եք ման գալիս, ես գիտեմ ինքը որտեղ ա ապրում, ում տղեն ա, իսկ դուք դեռ չգիտե՞ք»,-զայրացած պատմում էր տաքսու վարորդը: Նա ասաց, որ 15 տարի Ռուսաստանում է ապրել եւ ոչ մի նման խնդիր չի ունեցել, բայց արդեն երկու ամիս է ինչ Հայաստանում է ու արդեն նման միջադեպ է տեղի ունեցել իր հետ:

Երեկ ոստիկանությունից հետաքրքրվեցինք այս դեպքի մասին: Մեր հարցին, թե ի՞նչ կարգավիճակում է գտնվում տաքսու վարորդին մարմնական ծանր վնասվածք հասցնող երիտասարդը եւ արդյո՞ք դեպքի առթիվ քրեական գործ հարուցվել է, ոստիկանության լրատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության պետ Աշոտ Ահարոնյանը խոստացավ պատասխանել այսօր:

Տաթեւ Խաչատրյան

Տպել
845 դիտում

Լուրերը, թե ադրբեջանական կողմից Տավուշի հատվածում կրակոցներ են հնչել, կեղծ են

«Հզոր ամպրոպային ամպ»․ Գագիկ Սուրենյանը լուսանկարներ է հրապարակել

Ամիօ բանկը թողարկում է պարտատոմսեր

ՌԴ-ն նույն խաղն է անում Հայաստանում, ինչ՝ ԼՂ-ում, սահմանազատմանը դեմ ուժերը հովանավորվում են 1 կենտրոնից․ Արամ Սարգսյան

Վիճաբանություն, ծեծկռտուք, կրակոց՝ Ամերիկյան համալսարանի մոտ․ հայտնաբերվել են արնանման հետքեր, կրակված գնդակ, կա վիրավոր

Հայտնի է Երևանում մեկնարկած ֆուտզալի Չեմպիոնների լիգայի եզրափակչի առաջին մասնակիցը

Թուրքիան մտադիր չէ ռուսական S-400-ները փոխանցել Ուկրաինային

Տավուշում ակցիա իրականացնողները չունեն աջակցություն, նրանց գործողությունները կդադարեն. Էդգար Առաքելյան

Գնել Սանոսյանը ծանոթացել է Մեծամոր-ՀԱԷԿ հանրապետական նշանակության ավտոճանապարհի հիմնանորոգման աշխատանքներին

Երևան-Արմավիր ճանապարհին բախվել են «Վազ 2106»-ն ու «ԿԻԱ»-ն․ տուժածները հոսպիտալացվել են

Քելբաջարում վթարի հետևանքով մեկ զինծառայող է մահացել․ կան տուժածներ

Բեռլինում այրվում է պաշտպանական-արդյունաբերական ընկերության գործարանը. ծխի թունավոր ամպ է տարածվում (տեսանյութ)

Սա ժողովրդավարություն չէ, այլանդակություն է, որը պետք է ամենակոշտ ձևով իշխանությունը կասեցնի. Ռուբեն Մեհրաբյան

Ծաղկահովիտ-Ալագյազ ճանապարհին մեքենաներ են բախվել․ կան տուժածներ

Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել են ջրային ոլորտի խնդիրներն ու դրանց լուծման քայլերը․ ինչ է հանձնարարել վարչապետը

Կիրանց տանող ճանապարհը բացվել է․ «Ազատություն»

Ինչքան ուժ ունեն, այլանդակում են քաղաքական ընդդիմախոսությունը, սահմաններ կան, որոնք անցնել չի կարելի․ Սաֆարյան

Վաշինգտոնում արձանագրվել է՝ վերջին տարիներին Հայաստանն էական առաջընթաց է գրանցել ժողովրդավարության ամրապնդման ոլորտում

Եթե հարկ լինի՝ հրապարակավ կմեկնաբանենք․ ՌԴ-ն սպասում է ՀՀ ԱԺ պատասխանին՝ Ալեն Սիմոնյանի հայտարարության հետ կապված

Միրզոյանը Մալթայի ԱԳ նախարարին է ներկայացրել հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացը

Կոնվերս բանկը մեկնարկել է ՓՄՁ վերաֆինանսավորման արշավ

ՌԴ-ն կասկածի տակ չի դնում Հայաստանի ինքնիշխան իրավունքը. Զախարովան՝ ՀԱՊԿ-ից ՀՀ-ի դուրս գալու հավանականության հարցի մասին

Ucom-ի գլխավոր տնօրենը դասախոսություն է կարդացել Ֆրանսիական համալսարանում

«Երեքնուկ» կամրջի մոտ մեքենաներ են բախվել․ կա 1 զոհ և 2 վիրավոր

Հոգեբանական բռնություն էր․ Վարդապետյանը՝ Ծիծեռնակաբերդում Աննա Հակոբյանի և դստեր հետ կապված դեպքի մասին

Հանցանքի մոտիվը լրագրողական գործունեությունն է․ դատախազը՝ Լևոն Քոչարյանի օգնականի գործի մասին

Երևանում մեկնարկում է ՈՒԵՖԱ-ի ֆուտզալի Չեմպիոնների լիգայի եզրափակիչը․ Արայիկ Հարությունյան (լուսանկար)

Ժամը 18:20-ին Տավուշի մարզի Կիրանց բնակավայրից 2500 մ հյուսիս տեղի է ունենալու պայթեցման աշխատանք․ ՊՆ

Արմեն Դանիելյանը ընտրվել է ԲԴԽ դատավոր անդամ

14–ամյա տղան գտել է ԼՂ-ից հանգուցյալ պապի բերած նռնակի պայթուցիչը և ցանկացել է հանել օղակը․ մանրամասներ պայթյունի դեպքից

Հեռախոսով հայհոյել են իրար, հետո վիճաբանել, որի ժամանակ 42-ամյա տղամարդը առարկայով հարվածել, սպանել է համաքաղաքացուն

44-օրյա պատերազմը ամենալուրջ և դաժան դասն էր ինձ համար, որից 3 գլխավոր հետևություն ենք արել․ ՀՀ գլխավոր դատախազ

Կարեն Ջալավյանը որպես վկա հարցաքննվում է Հակակոռուպցիոն դատարանում

Օվերչուկն ու Մուստաֆաևը վերահաստատել են ռուս-ադրբեջանական կառուցողական երկխոսությունը շարունակելու պատրաստակամությունը

Կիևը նոր հարձակում է նախապատրաստում Ղրիմի կամրջի վրա․ ինչ է զգուշացրել Զախարովան Վաշինգտոնին, Լոնդոնին և Բրյուսելին

Ինչ աշխատանք է տարվում Ադրբեջանում պահվող գերիների և ԼՂ ղեկավարության վերադարձի մասով․ Վարդապետյանը մանրամասնել է

Դոլարը կրկին էժանացել է, եվրոն՝ թանկացել․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մայիսի 3-ին

Հանրային հեռուստաընկերության մոտ «դրիֆտ» արած երիտասարդը ձերբակալվել է (տեսանյութ)

Կարմիր հրապարակում Հաղթանակի շքերթին կմասնակցի ավելի քան 9 հազար զինվորական. Շոյգու

Մեքենան դուրս է եկել ճանապարհից ու բախվել հողաթմբին. կան տուժածներ