Երկու տարի է՝ Վարդանի մոտ է

14/02/2013 schedule09:00

Վերջին օրերին լրատվամիջոցներում տեղեկություններ են տարածվել, որ նախագահի թեկնածու Վարդան Սեդրակյանը կապ ունի նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյանի դեմ մահափորձ կատարած անձանց հետ, վերջիններս աշխատել են Սեդրակյանի մոտ: Ինքը՝ Սեդրակյանը, նախօրեին «Երկիր Մեդիա» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում ասել էր, որ իրեն են մեղադրում Հայրիկյանի մահափորձի մեջ: Երեկ ասուլիսի ժամանակ էպոսագետը այս առնչությամբ ասաց, որ առայժմ պաշտոնապես պետությունը իրեն ոչ մի բանում չի մեղադրում. «Խորապես վստահ եմ, որ կմեղադրի ընտրությունների ավարտից հետո, երբ արդեն գրած կլինեն իրենց ցանկալի թվերը, գործընթացները կավարտվեն, միջազգային դիտորդները կհեռանան Հայաստանից, երբ որ քաղաքական գործընթացները կավարտվեն, իշխանությունները հստակ կներկայացնեն մեղադրանք եւ փետրվարի 22-23 ինձ կձերբակալեն»,- ասաց Սեդրակյանը: Սեդրակյանի խոսքով՝ իրականում ձերբակալվածները շատ խոցելի եւ կառավարելի անձինք են: Նա չգիտի, արդյո՞ք նրանք կրակել են Հայրիկյանի վրա, թե ոչ, բայց վստահ է, որ հստակ օգտագործվում են իր դեմ: «Մենք գործ ունենք մարդկանց հետ, որոնք թե թմրանյութի ազդեցության տակ, թե պարտադրանքի տակ վաղը, մյուս օրը այնպիսի հայտարարություններ կանեն, որ այս գործընթացներն ուղղվեն իմ դեմ»,- ասաց Վարդան Սեդրակյանը եւ ավելացրեց` Խաչիկի կինը Քանաքեռում, բոլոր հարեւաններին, տաքսու վարորդներին հայտարարել է, թե Վարդան Սեդրակյանն ունի պատժիչ ջոկատներ եւ իր ամուսնուն նշանակել է պատժիչ ջոկատների հրամանատար:

Էպոսագետը նաեւ հիմնավորեց, թե ինչու են հենց այս երկու հոգուն «գտել». « Մեկը թմրամոլ է, արդեն դրանով ամեն ինչ ասված է, եւ ազատազրկված է եղել թմրանյութերի վաճառքի համար: Ինչ վերաբերվում է Սամվելին, նրա ավագ եղբայրը գտնվում է բանտում: Դեռ դատավճիռը չի եղել, բայց ըստ մեղադրանքի, հարուստ մարդու տուն է թալանել: Նույնիսկ մտածում եմ, որ մի օր էլ կգրեն, որ այդ խումբն էլ եմ ես կազմակերպել: Ուզում եմ ասել, որ այս մարդիկ սարսափելի խոցելի են եղել ու սարսափելի կառավարելի, նրանց չգիտեմ ինչ-ինչ խոստումների համար, այս ծրագիրն են իրականացրել: Ինչպես ասում են, այս ամեն ինչը շատ ավելի ծիծաղելի կլիներ, եթե այսքան տխուր չլիներ»,- նշեց Վարդան Սեդրակյանը: Վերջինս տարօրինակ համարեց նաեւ այն փաստը, որ նախաքննող մարմինը հայտարարել է, թե «Նագան» ատրճանակը գտել են կնոջ պահած տեղից:

«Ստացվում է, ամուսինը գնում է, մարդ է սպանում, գալիս է տուն, ատրճանակը տալիս է կնոջն ու ասում. «Տար պահի»: Նրա կինը Քանաքեռում պատմում է, որ ԱԱԾ-ից իրեն զանգել են, հեռախոսը տվել է ամուսնուն, նա էլ հեռախոսով գոռացել է կնոջ վրա, թե` գնա պարկուճները բեր էս ինչ ծանոթի տնից: Հետո կինը գնում, բերում է: Ամբողջ Քանաքեռը դա է խոսում»,-պատմեց էպոսագետը: Վերջինս կանխատեսեց նաեւ, որ առաջիկայում հեռախոսային զրույցներ էլ ի հայտ կգան. «Հաշվի առնելով այն հանգամանքը, որ այսօրվա տեխնիկան թույլ է տալիս ցանկացած մարդու ձայնի տեմբրին եւ ինտոնացիային տալ համապատասխան ծրագիր, համոզված եմ, որ լինելու է նաեւ այդ տարբերակը»,- ասաց Վարդան Սեդրակյանը՝ ակնարկելով, որ իր եւ երկու ձերբակալվածների միջեւ տեղի ունեցած հեռախոսազրույցի ձայնագրություն ի հայտ կգա: Լրատվական կայքերում տեղեկություններ տարածվեցին, թե Պարույր Հայրիկյանի մահափորձի գործով կա նաեւ երրորդ ձերբակալվածը` էպոսագետ Վարդան Սեդրակյանի աները: Yerkir.am-ին տված պարզաբանման մեջ Սեդրակյանը հերքել էր այդ տեղեկատվությունը: Երրորդ անձի ձերբակալության մասին պաշտոնական հաղորդագրություն չի տարածվել:

Երեկ զրուցեցինք Հայրիկյանի նկատմամբ սպանության փորձ կատարելու կասկածանքով, ձերբակալվածներից մեկի` Սամվել Արամայիսի Հարությունյանի մոր` տիկին Ռոզայի հետ, որը ասաց, որ իր տղան աշխատել է Սեդրակյանի տանը. «Մետլախ, կաֆել անող ա, շինարարական գործեր ա արել, ուրիշ ոչ մի բանից տեղյակ չեմ: Երկու տարի ա իրա մոտ (Վարդան Սեդրակյանի) ա աշխատում, սկզբից էս տունն էր սարքում (նույն փողոցի վրա գտնվող-հեղ.), հետո, ամառանոց ունի Վարդանը Եղվարդում, էդ էին սարքում: Սամվելը շատ խելոք ա, ես կյանքում չեմ հավատա, որ իմ տղեն էդ բանը արած լինի, աբսուրդ ա ուղղակի, կյանքում մրջյուն չի տրորել, չգիտեմ ինչ եղավ, ոնց ստացվեց»,- նշեց Սամվելի մայրը: Հարցին, թե ի՞նչ կապ կարող էր ունենալ Սամվելը Հայրիկյանի հետ, ասաց. «Աշխատում էր գլուխը կախ, գալիս էր տուն, քաղաքական գործերի եւ Հայրիկյանի հետ ընդհանրապես, որեւէ կապ չի ունեցել, իր շինարարական աշխատանքին ա եղել, ուրիշ ոչինչ»,- պատմեց մայրը: Նա նաեւ նշեց, որ իրենց տանից ոչ մի ապացույց չեն գտել` ոչ ատրճանակ, ոչ գումար, միայն նոթբուքն են տարել եւ մի քանի հեռախոսահամարներ:  ԱԱԾ-ն իր հաղորդագրության մեջ նշել էր, որ Հայրիկյանի դեմ մահափորձ կատարելու կասկածանքով ձերբակալված, 1972թ. ծնված Սամվել Արամայիսի Հարությունյանը գտնվում է Երեւան քաղաքում` ոչ լեգալ կարգավիճակում: Հարցին, թե ինչու՞ է Սամվել Հարությունյանը ապրում ոչ լեգալ կարգավիճակում, մայրը` Ռոզան, շատ զարմացավ եւ ասաց, որ Սամվելն ունի անձը հաստատող փաստաթուղթ. «Ինքը էստեղ ծնվել ա, էստեղ գրանցված ա, ոնց կարող ա անլեգալ լինի: Հայաստանից դուրս մի 16-17 տարի առաջ ա եղել, հետո եկել ա, արդեն էլ ոչ մի անգամ չի գնացել»:

Ընտրական հանձնաժողովի ընտրողների ռեգիստրից տեղեկացանք, որ Սամվելը Հարությունյանը հաշվառված է Զ. Քանաքեռցու փողոց, 57 տանը:

Երեկ ԱԱԾ-ի մամուլի քարտուղար Արծվին Բաղրամյանից փորձեցինք ճշտել, թե ինչու՞ է հաղորդագրության մեջ գրված, թե Սամվել Հարությունյանը գտնվում է ոչ լեգալ կարգավիճակում, այն դեպքում, որ նա գրանցված է Զ. Քանաքեռցու փողոց, 57 տանը: Բաղրամյանը հրաժարվեց մեր հարցերին պատասխանել:

Տաթեւ Խաչատրյան

Տպել
1082 դիտում

Լուրերը, թե ադրբեջանական կողմից Տավուշի հատվածում կրակոցներ են հնչել, կեղծ են

«Հզոր ամպրոպային ամպ»․ Գագիկ Սուրենյանը լուսանկարներ է հրապարակել

Ամիօ բանկը թողարկում է պարտատոմսեր

ՌԴ-ն նույն խաղն է անում Հայաստանում, ինչ՝ ԼՂ-ում, սահմանազատմանը դեմ ուժերը հովանավորվում են 1 կենտրոնից․ Արամ Սարգսյան

Վիճաբանություն, ծեծկռտուք, կրակոց՝ Ամերիկյան համալսարանի մոտ․ հայտնաբերվել են արնանման հետքեր, կրակված գնդակ, կա վիրավոր

Հայտնի է Երևանում մեկնարկած ֆուտզալի Չեմպիոնների լիգայի եզրափակչի առաջին մասնակիցը

Թուրքիան մտադիր չէ ռուսական S-400-ները փոխանցել Ուկրաինային

Տավուշում ակցիա իրականացնողները չունեն աջակցություն, նրանց գործողությունները կդադարեն. Էդգար Առաքելյան

Գնել Սանոսյանը ծանոթացել է Մեծամոր-ՀԱԷԿ հանրապետական նշանակության ավտոճանապարհի հիմնանորոգման աշխատանքներին

Երևան-Արմավիր ճանապարհին բախվել են «Վազ 2106»-ն ու «ԿԻԱ»-ն․ տուժածները հոսպիտալացվել են

Քելբաջարում վթարի հետևանքով մեկ զինծառայող է մահացել․ կան տուժածներ

Բեռլինում այրվում է պաշտպանական-արդյունաբերական ընկերության գործարանը. ծխի թունավոր ամպ է տարածվում (տեսանյութ)

Սա ժողովրդավարություն չէ, այլանդակություն է, որը պետք է ամենակոշտ ձևով իշխանությունը կասեցնի. Ռուբեն Մեհրաբյան

Ծաղկահովիտ-Ալագյազ ճանապարհին մեքենաներ են բախվել․ կան տուժածներ

Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել են ջրային ոլորտի խնդիրներն ու դրանց լուծման քայլերը․ ինչ է հանձնարարել վարչապետը

Կիրանց տանող ճանապարհը բացվել է․ «Ազատություն»

Ինչքան ուժ ունեն, այլանդակում են քաղաքական ընդդիմախոսությունը, սահմաններ կան, որոնք անցնել չի կարելի․ Սաֆարյան

Վաշինգտոնում արձանագրվել է՝ վերջին տարիներին Հայաստանն էական առաջընթաց է գրանցել ժողովրդավարության ամրապնդման ոլորտում

Եթե հարկ լինի՝ հրապարակավ կմեկնաբանենք․ ՌԴ-ն սպասում է ՀՀ ԱԺ պատասխանին՝ Ալեն Սիմոնյանի հայտարարության հետ կապված

Միրզոյանը Մալթայի ԱԳ նախարարին է ներկայացրել հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացը

Կոնվերս բանկը մեկնարկել է ՓՄՁ վերաֆինանսավորման արշավ

ՌԴ-ն կասկածի տակ չի դնում Հայաստանի ինքնիշխան իրավունքը. Զախարովան՝ ՀԱՊԿ-ից ՀՀ-ի դուրս գալու հավանականության հարցի մասին

Ucom-ի գլխավոր տնօրենը դասախոսություն է կարդացել Ֆրանսիական համալսարանում

«Երեքնուկ» կամրջի մոտ մեքենաներ են բախվել․ կա 1 զոհ և 2 վիրավոր

Հոգեբանական բռնություն էր․ Վարդապետյանը՝ Ծիծեռնակաբերդում Աննա Հակոբյանի և դստեր հետ կապված դեպքի մասին

Հանցանքի մոտիվը լրագրողական գործունեությունն է․ դատախազը՝ Լևոն Քոչարյանի օգնականի գործի մասին

Երևանում մեկնարկում է ՈՒԵՖԱ-ի ֆուտզալի Չեմպիոնների լիգայի եզրափակիչը․ Արայիկ Հարությունյան (լուսանկար)

Ժամը 18:20-ին Տավուշի մարզի Կիրանց բնակավայրից 2500 մ հյուսիս տեղի է ունենալու պայթեցման աշխատանք․ ՊՆ

Արմեն Դանիելյանը ընտրվել է ԲԴԽ դատավոր անդամ

14–ամյա տղան գտել է ԼՂ-ից հանգուցյալ պապի բերած նռնակի պայթուցիչը և ցանկացել է հանել օղակը․ մանրամասներ պայթյունի դեպքից

Հեռախոսով հայհոյել են իրար, հետո վիճաբանել, որի ժամանակ 42-ամյա տղամարդը առարկայով հարվածել, սպանել է համաքաղաքացուն

44-օրյա պատերազմը ամենալուրջ և դաժան դասն էր ինձ համար, որից 3 գլխավոր հետևություն ենք արել․ ՀՀ գլխավոր դատախազ

Կարեն Ջալավյանը որպես վկա հարցաքննվում է Հակակոռուպցիոն դատարանում

Օվերչուկն ու Մուստաֆաևը վերահաստատել են ռուս-ադրբեջանական կառուցողական երկխոսությունը շարունակելու պատրաստակամությունը

Կիևը նոր հարձակում է նախապատրաստում Ղրիմի կամրջի վրա․ ինչ է զգուշացրել Զախարովան Վաշինգտոնին, Լոնդոնին և Բրյուսելին

Ինչ աշխատանք է տարվում Ադրբեջանում պահվող գերիների և ԼՂ ղեկավարության վերադարձի մասով․ Վարդապետյանը մանրամասնել է

Դոլարը կրկին էժանացել է, եվրոն՝ թանկացել․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մայիսի 3-ին

Հանրային հեռուստաընկերության մոտ «դրիֆտ» արած երիտասարդը ձերբակալվել է (տեսանյութ)

Կարմիր հրապարակում Հաղթանակի շքերթին կմասնակցի ավելի քան 9 հազար զինվորական. Շոյգու

Մեքենան դուրս է եկել ճանապարհից ու բախվել հողաթմբին. կան տուժածներ