«Հըլը գյումրեցոնց պայքարը չեն տեսել»

22/06/2012 schedule12:04

Շուրջ 40 տաքսու վարորդներ հավաքվել էին Գյումրու Հաղթանակի պողոտայում: Նրանք մեքենաների ձայնային բարձր ազդանշաններով իրենց վրա են հրավիրել անցորդների ուշադրությունը, այնուհետեւ առժամանակ փակել են Հաղթանակի պողոտան, որը Գյումրիի ամենաբանուկ փողոցներից է: Անհատական  տաքսի մեքենաների  վարորդները բողոքում են կառավարության  2010թ.-ին ընդունած որոշման դեմ, որով ստիպում են իրենց` գործել հարկային դաշտում, սպիտակ պետհամարանիշները փոխարինել դեղինով: Բացի այդ, կառավարության որոշմամբ, տաքսու վարորդները վճարելու են 16 հազար 500 դրամ գույքահարկ՝ նախկին 12 հազար դրամի փոխարեն: Գյումրեցի վարորդները որոշել են ընդդիմանալ, չենթարկվել եւ բոյկոտել կառավարության այս որոշումը, որը ուժի մեջ է մտնելու հուլիսի 1-ից: «Մեզ ասում են, որ այսուհետ գործելու ենք հարկային դաշտում, ամսական վճարելու ենք հաստատագրված 20 հազար դրամ գումար, անկախ այն հանգամանքից` տվյալ ամսում փող աշխատել ենք, թե` չէ: Սա նշանակում է, որ օրական էն մե-էրկու փափաղն օր բդի էնենք, էն էլ բդի տանինք տանք, ըսենք` պարոնայք, արեք գլխներիս տվեք, մեր երեխեքի հացի փողը կերեք: Վայ էն գրողս թող ուտեն»,- դժգոհեց գյումրեցի անհատ տաքսու վարորդ Վաղարշակ Ղազարյանը, որը 3 անչափահաս երեխա ունի, եւ ընտանիքը կերակրելու միակ միջոցը իր սեփական ավտոմեքենայով ուղեւորափոխադրումն է: «Էդ ինչ օրենք է, խնդրեմ՝ ընձի բացատրեք, ես մինչեւ հմի փող չունիմ, մինչեւ հմի դոմիկ կապրիմ, դոմիկիս մեջը քոռ կոպեկ չկա, միակ «հարստությունս» ջարդած ավտոս է, հորս թողած ժառանգությունը, ես ջահել, ժիգան տղա, մասնագիտությունն ունիմ, լեզուն-բերանն ունիմ, ընձի գործ չի տա, ես ելել եմ` ջարդած ավտոս կջարդեմ, որ ցամաք հաց առնիմ, ընձի կսեն` հարկ տուր, ես՝ անխելք, դուք խելացի, բացատրեք՝ տեսնիմ ընչի»,- բողոքում էր նա: Վարորդները նշում են, որ կառավարության հիշյալ որոշումը բխում է որոշ մարդկանց շահերից, անհատ քաղաքացիների հաշվին կառավարության անդամները ցանկանում են լցնել պետբյուջեն: «Իրանց ջեբերը լցնեն` մեր ջեբերը մտնելով, ըդիկ ստորություն է, լկտիություն է, էլ չիդեմ ինչ անուն տամ ես ըդոր: 70 տարեկան մարդ եմ, ընձի էնքան թոշակ բդի տային, որ ծերությունս վայելեի, ամբողջ աշխարհում, ես կարդացած մարդ եմ, գիտեմ, որ ըդպես է, տարեցները տուրիստ կերթան, կվայելեն իրենց ծերությունը, ես սաղ թողել, ելել տաքսի կքշեմ, որ թոռներիս պահեմ, գիտեք ընչի, տղես իրանց երեսից գնաց խոպան ու հմի տեղը չիդենք, ոչ կզանգե, ոչ գուկա… էդ 2 անմեղին, որ կնայեմ, էլ դաժե մեռնելս չի գա, ու եկել էս երկրի մեջը հարկ կուզեն, պատկերացնե՞ք կը, լեննականցին սոված է, ստեղ Երեւան չէ, մինչեւ երբ պտի չհասկնան, ստեղի ժողովուրդը տաքսի չի նստի, մենք ինչքան պտի գործ էնենք, որ համարանիշ փոխենք, իրանց կշտացնենք»,- բողոքում է 70-ամյա Սամվել Առաքելյանը: Ըստ նրա՝ աշխատատեղեր ստեղծելու փոխարեն կառավարության անդամները նոր դժվարություններ են ստեղծում. «Մենք մթոմ հոժար ենք, որ ելել դառել ենք գրդոնչի, 2 ինստիտուտ եմ ավարտել, թող գործ տան, ինժեներ եմ, ելել տաքսի քշող եմ դառել, որ տունս պահեմ, թող ընձի գործ տան, ես չեմ ուզե տաքսի քշեմ, որ հարկ տամ իրանց: Հարկային բարեփոխումների անվան տակ այսօր տեղի է ունենում բոլորովին հակառակը: Մենք պիտի թույլ չտանք, պիտի կասեցնենք սրանց ապօրինի գործողությունները: Սրանք հըլը գյումրեցոնց  պայքարը չեն տեսել, հըլը չիդեն` ինչ կնշանակե սոված, բայց կատղած լեննականցի»,- գոռում էր 40-ամյա Հմայակ Ղուկասյանը:

Բարելավել հասարակության սոցիալ- տնտեսական վիճակը, կանխել երկրում ահագնացող արտագաղթը... այս հավաստիացումները միայն նախընտրական շրջանի համար են, ասում են  տաքսիստները: Նոր որոշումը, ըստ նրանց, չի բխում հասարակ ժողովրդի  շահերից  ու եթե առաջիկայում կառավարությունը չվերանայի դա, ապա շատերը կզրկվեն իրենց ապրուստի միակ միջոցից. «Ընչի՞ պիտի իմ սեփական ավտոյիս վրա դեղին պետհամարանիշ դնեմ, պետականացնեմ, ասեք` ընչի՞, էդ ով է եկել խրոնոմետրաժ դրել, որ գիտենան՝ որս ինչքան կքշենք, կաշխատինք, մենք ի վիճակի ենք, թե չէ, քներից զարթնին` բաներ կմոգոնեն»,- ասում էին վարորդները: «Բարձրացնում են՝ նախկինում 12 հազար էր, հետո՝ 13, հմի էլի… այսինքն, մենք ընկել ենք իրանց ճանկը, ուզում են մորթել` արուններս մինչեւ վերջ խմել, ընչի՞… հետո էլ ասում են` հավատացեք, տո՛ ինչների՞դ հավատանք, այ մարդասպաններ»: Հավաքվածներին լսեցին միայն լրատվամիջոցների ներկայացուցիչները: Շիրակի մարզպետարանի  ու Գյումրու քաղաքապետարանի  ներկայացուցիչները վարորդների իրազեկումները «չնկատեցին»:

Գյումրեցի վարորդները դիմում-նամակ են հասցեագրել Տիգրան եւ Սերժ Սարգսյաններին: Սպասում են պատասխանի, որից հետո կանեն իրենց հետագա քայլերը:

Քրիստինա Մկրտչյան
Շիրակի մարզի թղթակից

Տպել
719 դիտում

Լուրերը, թե ադրբեջանական կողմից Տավուշի հատվածում կրակոցներ են հնչել, կեղծ են

«Հզոր ամպրոպային ամպ»․ Գագիկ Սուրենյանը լուսանկարներ է հրապարակել

Ամիօ բանկը թողարկում է պարտատոմսեր

ՌԴ-ն նույն խաղն է անում Հայաստանում, ինչ՝ ԼՂ-ում, սահմանազատմանը դեմ ուժերը հովանավորվում են 1 կենտրոնից․ Արամ Սարգսյան

Վիճաբանություն, ծեծկռտուք, կրակոց՝ Ամերիկյան համալսարանի մոտ․ հայտնաբերվել են արնանման հետքեր, կրակված գնդակ, կա վիրավոր

Հայտնի է Երևանում մեկնարկած ֆուտզալի Չեմպիոնների լիգայի եզրափակչի առաջին մասնակիցը

Թուրքիան մտադիր չէ ռուսական S-400-ները փոխանցել Ուկրաինային

Տավուշում ակցիա իրականացնողները չունեն աջակցություն, նրանց գործողությունները կդադարեն. Էդգար Առաքելյան

Գնել Սանոսյանը ծանոթացել է Մեծամոր-ՀԱԷԿ հանրապետական նշանակության ավտոճանապարհի հիմնանորոգման աշխատանքներին

Երևան-Արմավիր ճանապարհին բախվել են «Վազ 2106»-ն ու «ԿԻԱ»-ն․ տուժածները հոսպիտալացվել են

Քելբաջարում վթարի հետևանքով մեկ զինծառայող է մահացել․ կան տուժածներ

Բեռլինում այրվում է պաշտպանական-արդյունաբերական ընկերության գործարանը. ծխի թունավոր ամպ է տարածվում (տեսանյութ)

Սա ժողովրդավարություն չէ, այլանդակություն է, որը պետք է ամենակոշտ ձևով իշխանությունը կասեցնի. Ռուբեն Մեհրաբյան

Ծաղկահովիտ-Ալագյազ ճանապարհին մեքենաներ են բախվել․ կան տուժածներ

Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել են ջրային ոլորտի խնդիրներն ու դրանց լուծման քայլերը․ ինչ է հանձնարարել վարչապետը

Կիրանց տանող ճանապարհը բացվել է․ «Ազատություն»

Ինչքան ուժ ունեն, այլանդակում են քաղաքական ընդդիմախոսությունը, սահմաններ կան, որոնք անցնել չի կարելի․ Սաֆարյան

Վաշինգտոնում արձանագրվել է՝ վերջին տարիներին Հայաստանն էական առաջընթաց է գրանցել ժողովրդավարության ամրապնդման ոլորտում

Եթե հարկ լինի՝ հրապարակավ կմեկնաբանենք․ ՌԴ-ն սպասում է ՀՀ ԱԺ պատասխանին՝ Ալեն Սիմոնյանի հայտարարության հետ կապված

Միրզոյանը Մալթայի ԱԳ նախարարին է ներկայացրել հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացը

Կոնվերս բանկը մեկնարկել է ՓՄՁ վերաֆինանսավորման արշավ

ՌԴ-ն կասկածի տակ չի դնում Հայաստանի ինքնիշխան իրավունքը. Զախարովան՝ ՀԱՊԿ-ից ՀՀ-ի դուրս գալու հավանականության հարցի մասին

Ucom-ի գլխավոր տնօրենը դասախոսություն է կարդացել Ֆրանսիական համալսարանում

«Երեքնուկ» կամրջի մոտ մեքենաներ են բախվել․ կա 1 զոհ և 2 վիրավոր

Հոգեբանական բռնություն էր․ Վարդապետյանը՝ Ծիծեռնակաբերդում Աննա Հակոբյանի և դստեր հետ կապված դեպքի մասին

Հանցանքի մոտիվը լրագրողական գործունեությունն է․ դատախազը՝ Լևոն Քոչարյանի օգնականի գործի մասին

Երևանում մեկնարկում է ՈՒԵՖԱ-ի ֆուտզալի Չեմպիոնների լիգայի եզրափակիչը․ Արայիկ Հարությունյան (լուսանկար)

Ժամը 18:20-ին Տավուշի մարզի Կիրանց բնակավայրից 2500 մ հյուսիս տեղի է ունենալու պայթեցման աշխատանք․ ՊՆ

Արմեն Դանիելյանը ընտրվել է ԲԴԽ դատավոր անդամ

14–ամյա տղան գտել է ԼՂ-ից հանգուցյալ պապի բերած նռնակի պայթուցիչը և ցանկացել է հանել օղակը․ մանրամասներ պայթյունի դեպքից

Հեռախոսով հայհոյել են իրար, հետո վիճաբանել, որի ժամանակ 42-ամյա տղամարդը առարկայով հարվածել, սպանել է համաքաղաքացուն

44-օրյա պատերազմը ամենալուրջ և դաժան դասն էր ինձ համար, որից 3 գլխավոր հետևություն ենք արել․ ՀՀ գլխավոր դատախազ

Կարեն Ջալավյանը որպես վկա հարցաքննվում է Հակակոռուպցիոն դատարանում

Օվերչուկն ու Մուստաֆաևը վերահաստատել են ռուս-ադրբեջանական կառուցողական երկխոսությունը շարունակելու պատրաստակամությունը

Կիևը նոր հարձակում է նախապատրաստում Ղրիմի կամրջի վրա․ ինչ է զգուշացրել Զախարովան Վաշինգտոնին, Լոնդոնին և Բրյուսելին

Ինչ աշխատանք է տարվում Ադրբեջանում պահվող գերիների և ԼՂ ղեկավարության վերադարձի մասով․ Վարդապետյանը մանրամասնել է

Դոլարը կրկին էժանացել է, եվրոն՝ թանկացել․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մայիսի 3-ին

Հանրային հեռուստաընկերության մոտ «դրիֆտ» արած երիտասարդը ձերբակալվել է (տեսանյութ)

Կարմիր հրապարակում Հաղթանակի շքերթին կմասնակցի ավելի քան 9 հազար զինվորական. Շոյգու

Մեքենան դուրս է եկել ճանապարհից ու բախվել հողաթմբին. կան տուժածներ