Տրամաբանություն մի՛ փնտրեք

25/05/2012 schedule12:06

Դատակոչված վկաներից երկուսը, ինչպես նախորդ նիստերին, երեկ նույնպես դատարան չէին ներկայացել, ու չնայած պաշտպան Ստեփան Ոսկանյանի առարկմանը, մեղադրող դատախազը հրապարակեց այդ վկաների նախաքննական ցուցմունքը:

Առաջինը հրապարակվեց վկա Հայկ Մաթեւոսյանի ցուցմունքը, որը աշխատում է Խնկո Ապոր գրադարանի մոտ գտնվող քաղցրավենիքի կրպակում: Ցուցմունքում նշված էր, որ անցած տարվա օգոստոսի 9-ին վկան տեսել է, թե ինչպես են երիտասարդները ոստիկանների հետ վիճում եւ փորձում այնպես անել, «որ ոստիկանները իրանց հարվածեն», սակայն ոստիկանները նրանց «չեն հարվածել»: Մյուս վկան` տաքսու վարորդ Ավետիս Ամիրջանյանը, որը նույնպես չէր ներկայացել որեւէ նիստի, իր նախաքննական ցուցմունքում նշել էր, որ դեպքի օրը Տերյան փողոցում իր մեքենան կայանելու պահին ականատես է եղել հայտնի միջադեպին: Նա ամենայն մանրամասնությամբ նկարագրել էր, թե որքան մեղմ ու նուրբ են վարվել ոստիկանները երիտասարդ ակտիվիստների հետ, իսկ ահա երիտասարդները հայհոյել ու դիմադրել են նրանց:

Պաշտպան Ստեփան Ոսկանյանը այս ցուցմունքների հրապարակումից հետո հայտարարեց, որ դրանց վերաբերյալ իր դիրքորոշումը կհայտնի պաշտպանական ճառում: Ավելի ուշ, մեզ հետ զրույցում պաշտպանը նշեց, որ հարցաքննված վկաներին կարելի է բաժանել երկու խմբի` վկաներ, որոնք ոստիկանության աշխատակիցներ են ու պնդում են, որ երիտասարդները դիմադրել են, եւ քաղաքացիական անձինք հանդիսացող վկաներ, որոնք տվել են հակասական ցուցմունքներ: 

Այսպիսով, դատակոչված վկաների հարցաքննության փուլն ավարտվեց, ինչից հետո սկսվեց Տիգրան Առաքելյանի հարցաքննությունը: Նշենք, որ նախաքննության ընթացքում ե՛ւ Տիգրանը, ե՛ւ մյուս երիտասարդներն օգտվել էին իրենց իրավունքից եւ հրաժարվել ցուցմունք տալուց:

«2011 թվականի օգոստոսի 9-ի երեկոյան Խնկո Ապոր գրադարանի մոտ հանդիպեցի համակուրսեցիներիս, դրանից վայրկյաններ անց տեսա Արտակ Կարապետյանին` երկու կարմիրբերետավոր ոստիկանների հետ զրուցելիս». այսպես սկսեց իր ցուցմունքը Տիգրան Առաքելյանը: Այնուհետեւ նա պատմեց, որ Արտակը ոստիկաններին էր մոտեցել, ինչպես ավելի ուշ է պարզվել, քանի որ նրանք ինչ-որ երիտասարդների էին խուզարկում, եւ Արտակը հետաքրքրվել է` արդյո՞ք ինքը կարող է այդ գործողությանը ներգրավվել որպես ընթերակա: Տիգրանի խոսքով, մինչ իր մոտենալը Արտակին` ոստիկանները շատ պարկեշտ ու հանգիստ էին խոսում, իսկ երբ ինքը մոտեցել է, կարմիրբերետավորներից մեկը ասել է. «Սրանք լեւոնական են»: Դրանից հետո վեճ է սկսվել, այնուհետեւ մոտեցել են եւս երկու կարմիրբերետավորներ, եւ նրանցից մեկը հարվածել է Տիգրանին. «Դրանից հետո ես ընկա, որոշ ժամանակ անց տեսա, որ քիչ այն կողմ գետնին ընկած է Արտակը, եւ 10-15 կարմիրբերետավորներ հարվածում են նրան»: Տիգրանը պատմեց, որ դրանից որոշ ժամանակ անց` ինչ-որ մեկն իրեն բարձրացրել է գետնից, պարզվել է, որ դա կարմիրբերետավորների հրամանատար Արթուր Տեր-Պողոսյանն է. «Ինքը ինձ ասեց, թե` Տիգրան ջան, ախպեր ջան, մոռանանք էս ամեն ինչը, վաղը խայտառակ ենք լինելու: Մենք սկսեցինք խոսել, ես հարցրեցի, թե` ինչի՞ համար էր պետք էս ամենը, բայց մեկ էլ ինչ-որ բան եղավ, իմ տպավորությամբ, նրանք կապի միջոցներով հրահանգ ստացան, ու խառը վիճակ սկսվեց. ինձ զոռով նստացրեցին ոստիկանական մեքենան»: Իսկ արդեն ավտոմեքենայում կարմիրբերետավորներից մեկը, ավելի ուշ պարզվեց, որ նա Տիգրան Ավետիսյանն է, Տիգրանին մի քանի անգամ հարվածել ու հայհոյել է, հետո ձեռքերով սեղմել է պարանոցը եւ սկսել է խեղդել: «Հիմա ինձ մեղադրում եք նրա քիթը կոտրելու մեջ: Բայց ձեզ մի հարց տամ: Մարդը, շնչող էակը, որին փորձում են խեղդել, ի՞նչ պետք է անի: Գլուխը պետք է շարժի, պետք է փորձի պարանոցն ազատել, չէ՞: Մի բան էլ: Կարո՞ղ եք իրենից հարցնել կամ պարզել` ընդհանրապես ոստիկանական մեքենայի մեջ ես ի՞նչ գործ ունեի նրա գիրկը, որ գլխիս շարժումով նրան կպնեի»:

Տիգրանը պատմեց նաեւ, որ երբ իրեն իջեցրել են ոստիկանական մեքենայից, ինքը վատ է զգացել, իրեն բաժին են տարել գետնին քարշ տալով: Պատմեց նաեւ, որ ոստիկանության բաժնում եւս իր նկատմամբ բռնություն է գործադրվել: Քրեական հետախուզության աշխատակից Կարեն Հովսեփյանը, որը  գործով որպես վկա է անցնում եւ մի քանի նիստ առաջ հարցաքննվել է ու իրականությանը չհամապատասխանող ցուցմունք է տվել, ոստիկանության բաժնում ոտքով հարվածել է Տիգրանի ոտքին, ինչի հետեւանքով Տիգրանը մեկ ամիս դժվարությամբ է քայլել:

Անդրադառնալով ինչպես նախաքննության, այնպես էլ դատաքննության ողջ ընթացքում հնչող հարցին, թե դեպքի ժամանակ ինչպես է անհետացել  Տիգրան Առաքելյանի վերնաշապիկը, նա պատմեց, որ ոստիկանության բաժնում Կենտրոնի փոխոստիկանապետ Արայիկ Պետրոսյանը, արդեն նախկին փոխոստիկանապետ Գրիշա Ամիրխանյանը եւ բաժնի հերթապահ Սերժիկ Սարգսյանը իրեն ուղեկցել են լվացվելու: Այնտեղ Տիգրանը հանել է վերնաշապիկը, տեսել է, որ վրան արյուն կա, կարծել է, թե իր արյունն է, լվացվել է, իսկ երբ ցանկացել է հագնվել, պարզվել է, որ վերնաշապիկն անհետացել է: «Ես իրենց հարցրեցի, թե ուր է վերնաշապիկս: Իրենք էլ ինձ հարցրեցին, թե` ի՞նչ վերնաշապիկ... ես ենթադրում եմ, որ նրանց թվացել է, թե վերնաշապիկի վրա իմ արյունն է, եւ այդ պատճառով նրանք թաքցրել են վերնաշապիկս»:

Դատախազ Հակոբ Մարտիրոսյանի հարցին` եթե ինքը ոստիկաններին չի հայհոյել, նրանց նկատմամբ բռնություն չի գործադրել, ինչու՞ են ոստիկանները նրա նկատմամբ բռնություն գործադրել, Տիգրան Առաքելյանը պատասխանեց. «Եթե տրամաբանություն լիներ այդ քրեական գործի մեջ, ապա ինչու՞ պիտի շուն հայտնվեր, հետո սատկեր, հետո տերն ասեր` տանեմ, շան գերեզմանը ցույց տամ: Չունեմ պատասխան, քանի որ անտրամաբանական քրեական գործ է»:

Դատախազի դիտարկմանը, թե անտրամաբանակա՞ն է, որ  կարմիրբերետավոր Ավետիսյանը, որը նախկինում չի ճանաչել Առաքելյանին, ցանկանար մեքենայում խեղդել նրան: Տիգրանը պատասխանեց. «Իսկ գուցե դա իրենց սովորական ձե՞ւն է: Գուցե նրանք բոլորի՞ն են այդպես բերման ենթարկում»:

Հաջորդ դատական նիստը տեղի կունենա հունիսի հինգին, ժամը 12-ին:

Տպել
772 դիտում

Լուրերը, թե ադրբեջանական կողմից Տավուշի հատվածում կրակոցներ են հնչել, կեղծ են

«Հզոր ամպրոպային ամպ»․ Գագիկ Սուրենյանը լուսանկարներ է հրապարակել

Ամիօ բանկը թողարկում է պարտատոմսեր

ՌԴ-ն նույն խաղն է անում Հայաստանում, ինչ՝ ԼՂ-ում, սահմանազատմանը դեմ ուժերը հովանավորվում են 1 կենտրոնից․ Արամ Սարգսյան

Վիճաբանություն, ծեծկռտուք, կրակոց՝ Ամերիկյան համալսարանի մոտ․ հայտնաբերվել են արնանման հետքեր, կրակված գնդակ, կա վիրավոր

Հայտնի է Երևանում մեկնարկած ֆուտզալի Չեմպիոնների լիգայի եզրափակչի առաջին մասնակիցը

Թուրքիան մտադիր չէ ռուսական S-400-ները փոխանցել Ուկրաինային

Տավուշում ակցիա իրականացնողները չունեն աջակցություն, նրանց գործողությունները կդադարեն. Էդգար Առաքելյան

Գնել Սանոսյանը ծանոթացել է Մեծամոր-ՀԱԷԿ հանրապետական նշանակության ավտոճանապարհի հիմնանորոգման աշխատանքներին

Երևան-Արմավիր ճանապարհին բախվել են «Վազ 2106»-ն ու «ԿԻԱ»-ն․ տուժածները հոսպիտալացվել են

Քելբաջարում վթարի հետևանքով մեկ զինծառայող է մահացել․ կան տուժածներ

Բեռլինում այրվում է պաշտպանական-արդյունաբերական ընկերության գործարանը. ծխի թունավոր ամպ է տարածվում (տեսանյութ)

Սա ժողովրդավարություն չէ, այլանդակություն է, որը պետք է ամենակոշտ ձևով իշխանությունը կասեցնի. Ռուբեն Մեհրաբյան

Ծաղկահովիտ-Ալագյազ ճանապարհին մեքենաներ են բախվել․ կան տուժածներ

Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել են ջրային ոլորտի խնդիրներն ու դրանց լուծման քայլերը․ ինչ է հանձնարարել վարչապետը

Կիրանց տանող ճանապարհը բացվել է․ «Ազատություն»

Ինչքան ուժ ունեն, այլանդակում են քաղաքական ընդդիմախոսությունը, սահմաններ կան, որոնք անցնել չի կարելի․ Սաֆարյան

Վաշինգտոնում արձանագրվել է՝ վերջին տարիներին Հայաստանն էական առաջընթաց է գրանցել ժողովրդավարության ամրապնդման ոլորտում

Եթե հարկ լինի՝ հրապարակավ կմեկնաբանենք․ ՌԴ-ն սպասում է ՀՀ ԱԺ պատասխանին՝ Ալեն Սիմոնյանի հայտարարության հետ կապված

Միրզոյանը Մալթայի ԱԳ նախարարին է ներկայացրել հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացը

Կոնվերս բանկը մեկնարկել է ՓՄՁ վերաֆինանսավորման արշավ

ՌԴ-ն կասկածի տակ չի դնում Հայաստանի ինքնիշխան իրավունքը. Զախարովան՝ ՀԱՊԿ-ից ՀՀ-ի դուրս գալու հավանականության հարցի մասին

Ucom-ի գլխավոր տնօրենը դասախոսություն է կարդացել Ֆրանսիական համալսարանում

«Երեքնուկ» կամրջի մոտ մեքենաներ են բախվել․ կա 1 զոհ և 2 վիրավոր

Հոգեբանական բռնություն էր․ Վարդապետյանը՝ Ծիծեռնակաբերդում Աննա Հակոբյանի և դստեր հետ կապված դեպքի մասին

Հանցանքի մոտիվը լրագրողական գործունեությունն է․ դատախազը՝ Լևոն Քոչարյանի օգնականի գործի մասին

Երևանում մեկնարկում է ՈՒԵՖԱ-ի ֆուտզալի Չեմպիոնների լիգայի եզրափակիչը․ Արայիկ Հարությունյան (լուսանկար)

Ժամը 18:20-ին Տավուշի մարզի Կիրանց բնակավայրից 2500 մ հյուսիս տեղի է ունենալու պայթեցման աշխատանք․ ՊՆ

Արմեն Դանիելյանը ընտրվել է ԲԴԽ դատավոր անդամ

14–ամյա տղան գտել է ԼՂ-ից հանգուցյալ պապի բերած նռնակի պայթուցիչը և ցանկացել է հանել օղակը․ մանրամասներ պայթյունի դեպքից

Հեռախոսով հայհոյել են իրար, հետո վիճաբանել, որի ժամանակ 42-ամյա տղամարդը առարկայով հարվածել, սպանել է համաքաղաքացուն

44-օրյա պատերազմը ամենալուրջ և դաժան դասն էր ինձ համար, որից 3 գլխավոր հետևություն ենք արել․ ՀՀ գլխավոր դատախազ

Կարեն Ջալավյանը որպես վկա հարցաքննվում է Հակակոռուպցիոն դատարանում

Օվերչուկն ու Մուստաֆաևը վերահաստատել են ռուս-ադրբեջանական կառուցողական երկխոսությունը շարունակելու պատրաստակամությունը

Կիևը նոր հարձակում է նախապատրաստում Ղրիմի կամրջի վրա․ ինչ է զգուշացրել Զախարովան Վաշինգտոնին, Լոնդոնին և Բրյուսելին

Ինչ աշխատանք է տարվում Ադրբեջանում պահվող գերիների և ԼՂ ղեկավարության վերադարձի մասով․ Վարդապետյանը մանրամասնել է

Դոլարը կրկին էժանացել է, եվրոն՝ թանկացել․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մայիսի 3-ին

Հանրային հեռուստաընկերության մոտ «դրիֆտ» արած երիտասարդը ձերբակալվել է (տեսանյութ)

Կարմիր հրապարակում Հաղթանակի շքերթին կմասնակցի ավելի քան 9 հազար զինվորական. Շոյգու

Մեքենան դուրս է եկել ճանապարհից ու բախվել հողաթմբին. կան տուժածներ