Վրաստանի խորհրդարանն առաջին ընթերցմամբ ընդունել է օտարերկրյա գործակալների մասին վիճահարույց օրենքը. ինչ է այն

17/04/2024 schedule15:23

Վրաստանի խորհրդարանն առաջին ընթերցմամբ ընդունել է «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրինագիծը, որը, ըստ ընդդիմության, կրկնում է «օտարերկրյա գործակալների մասին» ռուսական օրենսդրությունը։

Օրինագիծն ընդունվել է 83 կողմ, 0 դեմ ձայների հարաբերակցությամբ, հայտնել է խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլին:

Օրենքի քննարկումն ուղեկցվել է զանգվածային բողոքի ցույցերով և ոստիկանության հետ բախումներով, որոնք շարունակվում են: Որոշ հասարակական կազմակերպություններ օրինագիծն անվանում են ծայրահեղական:

Ինչ է նշանակում «Օտարերկրյա գործակալների մասին» օրենքը

Այս օրինագիծն արդեն երկրորդ անգամ է առաջարկում իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը։ Անցած տարվա  մարտին՝ լայնածավալ բողոքի ակցիաներից ու բախումներից հեո, քաղաքական ուժը ստիպված եղավ հետ կանչել այն:

Նոր օրինագիծը գրեթե ամբողջությամբ կրկնում է նախորդը, սակայն «արտաքին ազդեցության գործակալ» ձևակերպումը փոխարինվել է «օտար տերության շահերը հետապնդող կազմակերպություն» եզրույթով։

Օրինագիծը պարտավորեցնում է ոչ կառավարական կազմակերպություններին և լրատվամիջոցներին, որոնք իրենց ֆինանսավորման 20%-ից ավելին ստանում են արտերկրից, գրանցվել որպես օտարերկրյա տերության շահերը քարոզող կազմակերպություն։

Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն ասել է, որ նման օրենսդրությունն անհրաժեշտ է դրամաշնորհ ստացողների ֆինանսական թափանցիկությունն ապահովելու համար։ 

Օրինագծի հակառակորդների մտավախություններն էլ կապված են այն բանի հետ, որ առաջիկա խորհրդարանական ընտրություններից առաջ ընդդիմադիր լրատվամիջոցները, բարեգործական, իրավապաշտպան և քաղաքացիական կազմակերպությունները, որոնք գոյություն ունեն արևմտյան դրամաշնորհների հաշվին, կարող են անվանվել «օտարերկրյա գործակալներ»։ Նմանատիպ միջոցներ կիրառվել են Ռուսաստանում՝ իշխանություններին քննադատող քաղաքացիական հասարակության խմբերին հեռացնելու համար. այնտեղ նույնպես ժամանակին ամեն ինչ բացատրվում էր թափանցիկությամբ։

Չնայած արդարացումներին, այնուամենայնիվ ընդդիմադիր կուսակցությունները և անկախ լրագրողներն այն անվանում են «ռուսական օրենք»՝ «օտարերկրյա գործակալների մասին» Ռուսաստանի 2012 թվականի օրենսդրությանը նմանության պատճառով։ Ռուսաստանում այս օրենքը կիրառվում է անկախ լրատվամիջոցների և ընդդիմադիր քաղաքական գործիչների նկատմամբ հետապնդումները օրինականությամբ «ծածկելու» համար։

Ինչու է օրինագիծը վիճահարույց

Վրաստանում նման օրենսդրության ընդունումը, ըստ օրինագծի քննադատների, ոչ միայն կհարվածի անկախ լրատվամիջոցներին և քաղաքացիական սեկտորին, այլև լուրջ խոչընդոտ կդառնա Թբիլիսիի՝ Եվրամիության անդամակցության ճանապարհին։

Արևմտյան երկրները նաև զգուշացրել են, որ նման օրենսդրության ընդունումը կարող է խոչընդոտել Վրաստանի եվրաինտեգրմանը։

Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին, ի թիվս այլոց, դեմ է արտահայտվել օրենքին։ «Վրաստանը չի հանձնվի վերախորհրդայինացմանը»,- գրել է նա «X»-ի միկրոբլոգում:

Վրաստանի իշխանությունները հավաստիացրել են, որ առաջարկվող օրինագիծը ոչ մի ընդհանուր բան չունի ռուսական օրենքի հետ, և որ այն օտարերկրյա գործակալների գրանցման մասին ամերիկյան օրենքի՝ FARA-ի մեղմացված տարբերակն է, որն ընդունվել է 1938 թվականին։ Սակայն նույն փաստարկները օգտագործում էին ՌԴ իշխանությունները 2012 թվականին:

Բուռն քննարկումներ, բախումներ, ցույցեր ու դժգոհություն

Վրաստանի խորհրդարանում օրինագծի քննարկման ժամանակ երկուշաբթի և երեքշաբթի տեղի են ունեցել բողոքի զանգվածային ցույցեր, որոնց մասնակցել են հազարավոր մարդիկ։

Երկուշաբթի օրը Թբիլիսիի կենտրոնում ցույցի ժամանակ 14 մարդ է բերման ենթարկվել, որոնց մեղադրել են վարչական իրավախախտումների մեջ։ Վրաստանի ոստիկանությունը պնդում է, որ ցուցարարների գործողությունների արդյունքում վիրավորվել է մեկ ոստիկան, ում անհրաժեշտ է եղել բժշկական օգնություն։

Ծեծկռտուք է տեղի ունեցել նաև խորհրդարանի նիստերի դահլիճում. ընդդիմադիր «Քաղաքացիներ» կուսակցության պատգամավոր Ալեքսանդր Էլիսաշվիլին հարձակվել է «Վրացական երազանքի» քարտուղար Մամուկա Մդինարաձեի վրա և հարվածել նրա գլխին, երբ նա ամբիոնից պատասխանել է պատգամավորների հարցերին։

Սրանից հետո ծեծկռտուքին միացել են այլ պատգամավորներ։ Արդյունքում խորհրդարանի կայքում ուղիղ հեռարձակումն ընդհատվել է, իսկ Էլիսաշվիլին դուրս է բերվել դահլիճից։

Վրաստանի խորհրդարանի մոտ բողոքի ցույցերը շարունակվել են երեքշաբթի օրը, երբ ոստիկանները արցունքաբեր «պղպեղի սփրեյ» են կիրառել ցուցարարների դեմ և ձերբակալել 11 մարդու։

Տպել
1247 դիտում

Ավտոմեքենան բախվել է ձիուն․ հոսպիտալացված տուժածներից վարորդի վիճակը ծանր է

Դոլարը թանկացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 30-ին

Կուրիլյան կղզիների ափերի մոտ երկրաշարժ է տեղի ունեցել

Խնձորի չափ կարկուտ․ Գագիկ Սուրենյանը տեսանյութ է հրապարակել

Ինչ իրավիճակ է Լարսի ճանապարհին

Հիմնանորոգվում է Սևանի տրանսպորտային հանգույցը

Երևանի և 5 մարզի բազմաթիվ հասցեներում մի քանի ժամ լույս չի լինի

Քաղաքացին փորձել է նետվել Կիևյան կամրջից

Թբիլիսիից Բաթումի՝ 3․5 ժամում կամ «դարի նախագիծը»․ բացվել է Զեստաֆոնի շրջանցիկ ճանապարհը

Խնդիրը ընկալման մեջ է՝ մենք պահում ենք դիրքե՞ր և շփման գի՞ծ, թե՞ վերարտադրում, գետնի վրա գծում ենք մեր սահմանը․ Եղոյան

Խնդիրներին Կառավարությունում քաջածանոթ են․ վարչապետը Կիրանցի բնակիչներին հանգամանալից ներկայացրել է առկա գործընթացը

Նորատուսում «ԻԺ» մակնիշի ավտոմեքենա է հրդեհվել

Գեղամ Նազարյանի ասածները չեն համապատասխանում իրականությանը. ինչ է քննարկվել վարչապետի հետ հանդիպմանը

ԱՄՆ-ն ասում է՝ տես, Ալիև, կարմիր գծերը չխախտվեն. ինչու է ադրբեջանական կողմը ուշ հրապարակել Բլինքենի հետ հեռախոսազանգը

Հայաստանի և Սաուդյան Արաբիայի միջև տնտեսական ու աշխատաշուկայի հարաբերությունների զարգացմանն առնչվող հարցեր են քննարկվել

4259 խախտում, պահպանվող հատուկ տարածք տեղափոխված 122 մեքենա․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները

Կիրանցի բնակիչների հետ վարչապետի հանդիպումը երկու ժամ է տևել

Ձորակապում ընկերությունը արոտավայրում և վարելահողում առանց թույլտվության արդյունահանում է իրականացրել

Ոտքով, ձեռքով, հոգևորականներով, թաշախուստով կախվել են պետության ոտքից, որ ազատություն թույլ չտան. Հայկ Սուքիասյան

ԵՄ մի շարք երկրներ կարող են ճանաչել Պաղեստինը որպես պետություն․ Բորել

Թեհրանում քննարկվել են հայ-իրանական երկկողմ առևտրաշրջանառության ավելացման և լոգիստիկ երթուղիներին առնչվող հարցեր

Շոտլանդիայի առաջին նախարար Համզա Յուսաֆը հրաժարական է տվել

Ուշադրություն է դարձվում «Խաղաղության խաչմերուկ»-ի կյանքի կոչմանն առնչվող ոլորտներում միջոցառումների կատարմանը․ Սանոսյան

«Լադանիվա»-ի առաջին փորձը եվրատեսիլյան բեմում (լուսանկարներ)

Սահմանի նոր նկարագրություն է արվում՝ իրավաբանորեն ուժ ունեցող քարտեզի հիման վրա. Արսեն Թորոսյան․ «Ազատություն»

Թուրքիայում ահաբեկչության նախապատրաստման կասկածանքով 7 անձ է ձերբակալվել

Պետությանը վերադարձված գույք, դատարան ուղարկված գործերի աճ․ Վարդապետյանը ներկայացրել է 2023-ի գործունեության հաղորդումը

19-ամյա տղան իր «Տելեգրամ» ալիքներով թմրանյութի առցանց վաճառքով զբաղվող հարթակ է գովազդել, ձեռք է բերել «Մեթամֆետամին»

Գառնիկ Դանիելյանի հայտնած տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը. սահմանային ոչ մի սյուն չի հանվել

«Զանգեզուր» կենսոլորտային համալիրի տարածքում կրկին ընձառյուծ է արձանագրվել (տեսանյութ)

Համաշխարհային բանկը ոչ միայն դոնոր կազմակերպություն է Հայաստանի համար, այլև կարևորագույն գործընկեր․ փոխվարչապետ

Հովհաննիսյանը շնորհակալություն է հայտնել Ռուգենաաթին՝ ՀԲ կառավարիչների խորհրդում ՀՀ-ին առնչվող ծրագրերին աջակցելու համար

Ապրիլի 17-29-ը ՀՀ մի շարք շրջաններում գրանցված առավելագույն ջերմաստիճանը գերազանցել է գրանցված պատմական արժեքները

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 35 սահմանային սյուն է տեղադրվել

Դաշտերից մեկում տղամարդը հրազենով սպանել է իր շանը, ապա՝ ինքնասպան եղել

Անժելա Բիձյանը որոնվում է որպես անհետ կորած

Վաղը Եվրոպական հանձնաժողովի գլխավոր տնօրենը կայցելի Հայաստան․ ինչ հանդիպումներ են նախատեսված

Հաստատվել են ԱԺ առաջիկա նիստի նախագծերը․ օրակարգում 18 հարց է ընդգրկված

71-ամյա տղամարդը շենքի մուտքում բռնել է 13-ամյա աղջկա ձեռքը, քաշել դեպի իրեն և փորձել անառակաբարո արարք կատարել

ՀՀ-ին պատկանող որևէ տարածքի՝ այլ երկրի տիրապետությանը «հանձնելու» հարց չի քննարկվել և չի կարող քննարկվել․ կեղծ թեզեր են