«Անձի երկվություն ունեք», «Ես խուլ եմ ձեզ համար»․ քաղաքապետն ու Վարդանյանը՝ «Ազգային առաջընթաց»-ի ավագանու անդամին

16/04/2024 schedule12:05

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը և ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Նուարդ Վարդանյանն ավագանու նիստի ժամանակ արձագանքեցին «Ազգային առաջընթաց» խմբակցության ավագանու անդամ Քրիստինե Վարդանյանի այն հայտարարություններին, թե քաղաքում թեղիների հատման մեթոդաբանությունը չունի գիտական ու բարոյական որևէ հիմնավորում և խորացնում է Երևանի ծայրահեղ ծանր էկոլոգիական վիճակը։

Ավինյանի նկատառմամբ՝ չորս տարի առաջ վերջինս ասել է, որ Երևան քաղաքում բոլոր թեղիները պետք է փոխարինվեն․ «Այսուհետ դուք համարեք, որ ես խուլ եմ ձեր բարձրաձայնած հարցերի համար, որովհետև վստահության բացակայությունը, խմբակցության՝ տարբեր հարցերի շուրջ անվերջանալի մանիպուլյացիաները բերել են նրան, որ ունակ չենք ձեր բարձրացրած հարցերը լսելու»։

Նուարդ Վարդանյանն էլ միացրեց մի ձայնագրություն, որում Քրիստինե Վարդանյանը ասում է հետևյալը․ «Կարելի էր հանել ամեն երրորդ ծառը, մենք չենք պահում այդ ծառը, որովհետև այդ ծառերը դառնում են պատճառ տարածքում գտնվող ծառերի ախտահարման համար»։

Սրանից հետո Քրիստինե Վարդանյանը սկսեց բղավել, որ իր այդ խոսքը վերաբերում է այլ դեպքի մասին: Քաղաքապետը վերջինիս զրկեց ձայնի իրավունքից՝ կանոնակարգը խախտելու և տեղից խոսելու համար․ «Լռե՛ք ու լսե՛ք ձեր խոսքը, մի մանիպուլացրեք ու սուտ խոսեք»։

Այնուհետև Նուարդ Վարդանյանը մոտեցավ ամբիոնին․ «Լինելով բժիշկ, տիկին Վարդանյան, ես վստահ եմ, որ ձեր կրթությունը ձեզ թույլ կտա երկու բան հստակ հիշել՝ անձի երկվության խնդիր ունեք, բայց դա մեղադրելու չէ, և երկրորդը, որ մարդը սխալ է անում, և դիմացինը փորձում է այդ սխալը ցույց տալ, մարդու առաջին ռեակցիան ագրեսիան է»։

Հետո նա դիմեց «Մայր Հայաստան» կուսակցության անդամներին․ «Ամիսներ շարունակ լուռ այստեղ նստած հանդուրժում եմ ինչ-որ բարբաջանքներ, ես հարց ունեմ, պարոնայք. դուք հայելու մեջ ձեր աչքերին նայելուց և այստեղ խոսելուց ու կենացների մասին խոսելուց, Արցախի մասին, վերհիշո՞ւմ եք, թե ձեր քաղաքական հայրերը կամ դուք ոնց եք Արցախին վերաբերվել»։

Առավել մանրամասն՝ տեսանյութում։

Տպել
929 դիտում

ԱՄՆ-ն ասում է՝ տես, Ալիև, կարմիր գծերը չխախտվեն. ինչու է ադրբեջանական կողմը ուշ հրապարակել Բլինքենի հետ հեռախոսազանգը

Հայաստանի և Սաուդյան Արաբիայի միջև տնտեսական ու աշխատաշուկայի հարաբերությունների զարգացմանն առնչվող հարցեր են քննարկվել

4259 խախտում, պահպանվող հատուկ տարածք տեղափոխված 122 մեքենա․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները

Կիրանցի բնակիչների հետ վարչապետի հանդիպումը երկու ժամ է տևել

Ձորակապում ընկերությունը արոտավայրում և վարելահողում առանց թույլտվության արդյունահանում է իրականացրել

Ոտքով, ձեռքով, հոգևորականներով, թաշախուստով կախվել են պետության ոտքից, որ ազատություն թույլ չտան. Հայկ Սուքիասյան

ԵՄ մի շարք երկրներ կարող են ճանաչել Պաղեստինը որպես պետություն․ Բորել

Թեհրանում քննարկվել են հայ-իրանական երկկողմ առևտրաշրջանառության ավելացման և լոգիստիկ երթուղիներին առնչվող հարցեր

Շոտլանդիայի առաջին նախարար Համզա Յուսաֆը հրաժարական է տվել

Ուշադրություն է դարձվում «Խաղաղության խաչմերուկ»-ի կյանքի կոչմանն առնչվող ոլորտներում միջոցառումների կատարմանը․ Սանոսյան

«Լադանիվա»-ի առաջին փորձը եվրատեսիլյան բեմում (լուսանկարներ)

Սահմանի նոր նկարագրություն է արվում՝ իրավաբանորեն ուժ ունեցող քարտեզի հիման վրա. Արսեն Թորոսյան․ «Ազատություն»

Թուրքիայում ահաբեկչության նախապատրաստման կասկածանքով 7 անձ է ձերբակալվել

Պետությանը վերադարձված գույք, դատարան ուղարկված գործերի աճ․ Վարդապետյանը ներկայացրել է 2023-ի գործունեության հաղորդումը

19-ամյա տղան իր «Տելեգրամ» ալիքներով թմրանյութի առցանց վաճառքով զբաղվող հարթակ է գովազդել, ձեռք է բերել «Մեթամֆետամին»

Գառնիկ Դանիելյանի հայտնած տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը. սահմանային ոչ մի սյուն չի հանվել

«Զանգեզուր» կենսոլորտային համալիրի տարածքում կրկին ընձառյուծ է արձանագրվել (տեսանյութ)

Համաշխարհային բանկը ոչ միայն դոնոր կազմակերպություն է Հայաստանի համար, այլև կարևորագույն գործընկեր․ փոխվարչապետ

Հովհաննիսյանը շնորհակալություն է հայտնել Ռուգենաաթին՝ ՀԲ կառավարիչների խորհրդում ՀՀ-ին առնչվող ծրագրերին աջակցելու համար

Ապրիլի 17-29-ը ՀՀ մի շարք շրջաններում գրանցված առավելագույն ջերմաստիճանը գերազանցել է գրանցված պատմական արժեքները

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 35 սահմանային սյուն է տեղադրվել

Դաշտերից մեկում տղամարդը հրազենով սպանել է իր շանը, ապա՝ ինքնասպան եղել

Անժելա Բիձյանը որոնվում է որպես անհետ կորած

Վաղը Եվրոպական հանձնաժողովի գլխավոր տնօրենը կայցելի Հայաստան․ ինչ հանդիպումներ են նախատեսված

Հաստատվել են ԱԺ առաջիկա նիստի նախագծերը․ օրակարգում 18 հարց է ընդգրկված

71-ամյա տղամարդը շենքի մուտքում բռնել է 13-ամյա աղջկա ձեռքը, քաշել դեպի իրեն և փորձել անառակաբարո արարք կատարել

ՀՀ-ին պատկանող որևէ տարածքի՝ այլ երկրի տիրապետությանը «հանձնելու» հարց չի քննարկվել և չի կարող քննարկվել․ կեղծ թեզեր են

Նարեկ Սամսոնյանը կմնա կալանավորված

Չի կատարվել «Գրքի աշխարհ» կառուցելու պայմանը․ Կողբացի 36/3 համալիրի 235,8 քմ-ի սեփականության իրավունքը փոխանցվել է ՀՀ-ին

Ջեյհուն Բայրամովն աշխատանքային այցով մեկնել է Կատար․ այնտեղ է նաև Արարատ Միրզոյանը

Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 29-ին

Հայաստան է ժամանել Մարսելի արքեպիսկոպոս կարդինալը

Մենք չենք միջամտելու Ադրբեջանի և Հայաստանի բանակցություններին. Ղազախստանի ԱԳՆ

Թբիլիսիում ևս մեկ փոթորկոտ գիշեր է անցել. «Օտարերկրյա գործակալների» մասին օրենքի դեմ ցույցերն ու բախումները չեն դադարում

Չինաստանի նախագահը կմեկնի Ֆրանսիա, Սերբիա և Հունգարիա

Տավուշում Բագրատ սրբազանի բիզնեսի հետքերով. մանրամասներ

Մյասնիկյան պողոտայում 3 մեքենաների բախումից հետո դրանցից մեկը կողաշրջվել է. կա տուժած

Նովգորոդի իրավապահների կողմից հետախուզվողին հայտնաբերել են Բագրատաշենի անցակետում

Նախորդ շաբաթվա ընթացքում վայրի կենդանիների հարձակման 12 դեպք է գրանցվել

100 նոր ծառ՝ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում (տեսանյութ)