Նախաքննությամբ վերականգնվել է տնտեսվարողի կողմից պետությունից թաքցված 848 մլն դրամի հարկային պարտավորությունը

16/04/2024 schedule11:57

ՀՀ ՔԿ-ից տեղեկացնում են՝ պարզվել և հիմնավորվել է, որ սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության տնօրենը և գլխավոր հաշվապահը, պետական բյուջե վճարման ենթակա հարկը և վճարն առանձնապես խոշոր չափերով չվճարելու նպատակով, 2021-2023 թվականներին ընկերության աշխատողների վարձատրությանն ուղղված միջոցները հայտարարագրել են ավելի քան 3 միլիարդ դրամ պակաս:

Ավելի ստույգ՝ 5 միլիարդ 221 միլիոն 656 հազար 663 ՀՀ դրամ, փաստացի՝ 8 միլիարդ 702 միլիոն 761 հազար 105 ՀՀ դրամի փոխարեն՝ այդ կերպ թաքցնելով նշված ժամանակահատվածում ընկերության կողմից աշխատողներին կանխիկ եղանակով վճարված 3.481.104.442 ՀՀ դրամ հարկման օբյեկտը և խեղաթյուրված տվյալներ մտցրել նույն ժամանակաշրջանների համար եկամտային հարկի և սոցիալական վճարի ամսական հաշվարկներում, ինչի արդյունքում պետական բյուջե չի վճարվել 826 միլիոն 721 հազար 142 ՀՀ դրամ գումար, որից 696 միլիոն 220 հազար 888 ՀՀ դրամը՝ եկամտային հարկ, 130 միլիոն 500 հազար 254 ՀՀ դրամը՝ սոցիալական վճար։

«Բացի այդ, վերջիններս 2022-2023 թվականների ընթացքում Հայաստանի Հանրապետության մի շարք տնտեսվարող սուբյեկտների փաստացի մատակարարել է ընդհանուր 751 միլիոն 416 հազար 036 ՀՀ դրամ արժողությամբ ապրանքներ, սակայն նույն տնտեսվարող սուբյեկտների անվամբ տվյալ ժամանակահատվածում դուրս են գրվել ընդհանուր 645 միլիոն 540 հազար 110 ՀՀ դրամի հարկային հաշիվներ` այդ կերպ թաքցնելով ընկերության կողմից իրականացված 105 միլիոն 875 հազար 926 ՀՀ դրամ արժեքով հարկվող գործարքները և խեղաթյուրված տվյալներ մտցրել նույն ժամանակաշրջանների համար ներկայացված ավելացված արժեքի հարկի և ակցիզային հարկի միասնական հաշվարկներում, ինչի արդյունքում պետական բյուջե չի վճարվել 21 միլիոն 175 հազար 185 ՀՀ դրամ ավելացված արժեքի հարկ։

Նշվածի հետևանքով պետությանը պատճառվել է ընդհանուր 847 միլիոն 896 հազար 327 ՀՀ դրամի վնաս։

Ընկերության տնօրենի և գլխավոր հաշվապահի կողմից հանցանքի կատարումը վկայող փաստերի հիման վրա 14.03.2024 թվականին միջնորդություններ են ներկայացվել հսկող դատախազին` վերջիններիս նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցելու մասին, որոնք բավարարվել են։

14.03.2024թ․ թվականին ազատության մեջ գտնվող մեղադրյալներին դատարան ներկայացնելու համար որոշումներ են կայացվել նրանց ձերբակալելու մասին և նույն օրը վերջիններիս ներկայացվել է հանրային քրեական մեղադրանքներ։

14․03․2024թ․ միջնորդություններ են ներկայացվել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության քրեական դատարան՝ ընկերության տնօրենի և գլխավոր հաշվապահի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու մասին, որոնք դատարանի որոշումներով բավարարվել են։

Կատարված մի շարք անհետաձգելի վարութային և ապացուցողական գործողությունների արդյունքում ձեռք բերված փաստական տվյալների ճնշման ներքո ընկերության տնօրենը և գլխավոր հաշվապահը ներկայացված մեղադրանքում իրենց ամբողջությամբ մեղավոր են ճանաչել, որի արդյունքում ընկերության կողմից հարկային մարմին է ներկայացվել ճշգրտված հաշվարկեր և ամբողջությամբ վերականգնվել է պետությանը պատճառված 847 միլիոն 896 հազար 327 ՀՀ դրամի վնասը։

Նախաքննությունը շարունակվում է»։

Տպել
1107 դիտում

Գեղամ Նազարյանի ասածները չեն համապատասխանում իրականությանը. ինչ է քննարկվել վարչապետի հետ հանդիպմանը

ԱՄՆ-ն ասում է՝ տես, Ալիև, կարմիր գծերը չխախտվեն. ինչու է ադրբեջանական կողմը ուշ հրապարակել Բլինքենի հետ հեռախոսազանգը

Հայաստանի և Սաուդյան Արաբիայի միջև տնտեսական ու աշխատաշուկայի հարաբերությունների զարգացմանն առնչվող հարցեր են քննարկվել

4259 խախտում, պահպանվող հատուկ տարածք տեղափոխված 122 մեքենա․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները

Կիրանցի բնակիչների հետ վարչապետի հանդիպումը երկու ժամ է տևել

Ձորակապում ընկերությունը արոտավայրում և վարելահողում առանց թույլտվության արդյունահանում է իրականացրել

Ոտքով, ձեռքով, հոգևորականներով, թաշախուստով կախվել են պետության ոտքից, որ ազատություն թույլ չտան. Հայկ Սուքիասյան

ԵՄ մի շարք երկրներ կարող են ճանաչել Պաղեստինը որպես պետություն․ Բորել

Թեհրանում քննարկվել են հայ-իրանական երկկողմ առևտրաշրջանառության ավելացման և լոգիստիկ երթուղիներին առնչվող հարցեր

Շոտլանդիայի առաջին նախարար Համզա Յուսաֆը հրաժարական է տվել

Ուշադրություն է դարձվում «Խաղաղության խաչմերուկ»-ի կյանքի կոչմանն առնչվող ոլորտներում միջոցառումների կատարմանը․ Սանոսյան

«Լադանիվա»-ի առաջին փորձը եվրատեսիլյան բեմում (լուսանկարներ)

Սահմանի նոր նկարագրություն է արվում՝ իրավաբանորեն ուժ ունեցող քարտեզի հիման վրա. Արսեն Թորոսյան․ «Ազատություն»

Թուրքիայում ահաբեկչության նախապատրաստման կասկածանքով 7 անձ է ձերբակալվել

Պետությանը վերադարձված գույք, դատարան ուղարկված գործերի աճ․ Վարդապետյանը ներկայացրել է 2023-ի գործունեության հաղորդումը

19-ամյա տղան իր «Տելեգրամ» ալիքներով թմրանյութի առցանց վաճառքով զբաղվող հարթակ է գովազդել, ձեռք է բերել «Մեթամֆետամին»

Գառնիկ Դանիելյանի հայտնած տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը. սահմանային ոչ մի սյուն չի հանվել

«Զանգեզուր» կենսոլորտային համալիրի տարածքում կրկին ընձառյուծ է արձանագրվել (տեսանյութ)

Համաշխարհային բանկը ոչ միայն դոնոր կազմակերպություն է Հայաստանի համար, այլև կարևորագույն գործընկեր․ փոխվարչապետ

Հովհաննիսյանը շնորհակալություն է հայտնել Ռուգենաաթին՝ ՀԲ կառավարիչների խորհրդում ՀՀ-ին առնչվող ծրագրերին աջակցելու համար

Ապրիլի 17-29-ը ՀՀ մի շարք շրջաններում գրանցված առավելագույն ջերմաստիճանը գերազանցել է գրանցված պատմական արժեքները

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 35 սահմանային սյուն է տեղադրվել

Դաշտերից մեկում տղամարդը հրազենով սպանել է իր շանը, ապա՝ ինքնասպան եղել

Անժելա Բիձյանը որոնվում է որպես անհետ կորած

Վաղը Եվրոպական հանձնաժողովի գլխավոր տնօրենը կայցելի Հայաստան․ ինչ հանդիպումներ են նախատեսված

Հաստատվել են ԱԺ առաջիկա նիստի նախագծերը․ օրակարգում 18 հարց է ընդգրկված

71-ամյա տղամարդը շենքի մուտքում բռնել է 13-ամյա աղջկա ձեռքը, քաշել դեպի իրեն և փորձել անառակաբարո արարք կատարել

ՀՀ-ին պատկանող որևէ տարածքի՝ այլ երկրի տիրապետությանը «հանձնելու» հարց չի քննարկվել և չի կարող քննարկվել․ կեղծ թեզեր են

Նարեկ Սամսոնյանը կմնա կալանավորված

Չի կատարվել «Գրքի աշխարհ» կառուցելու պայմանը․ Կողբացի 36/3 համալիրի 235,8 քմ-ի սեփականության իրավունքը փոխանցվել է ՀՀ-ին

Ջեյհուն Բայրամովն աշխատանքային այցով մեկնել է Կատար․ այնտեղ է նաև Արարատ Միրզոյանը

Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 29-ին

Հայաստան է ժամանել Մարսելի արքեպիսկոպոս կարդինալը

Մենք չենք միջամտելու Ադրբեջանի և Հայաստանի բանակցություններին. Ղազախստանի ԱԳՆ

Թբիլիսիում ևս մեկ փոթորկոտ գիշեր է անցել. «Օտարերկրյա գործակալների» մասին օրենքի դեմ ցույցերն ու բախումները չեն դադարում

Չինաստանի նախագահը կմեկնի Ֆրանսիա, Սերբիա և Հունգարիա

Տավուշում Բագրատ սրբազանի բիզնեսի հետքերով. մանրամասներ

Մյասնիկյան պողոտայում 3 մեքենաների բախումից հետո դրանցից մեկը կողաշրջվել է. կա տուժած

Նովգորոդի իրավապահների կողմից հետախուզվողին հայտնաբերել են Բագրատաշենի անցակետում

Նախորդ շաբաթվա ընթացքում վայրի կենդանիների հարձակման 12 դեպք է գրանցվել