Ոչ իշխանության ժամանակ խելք հավաքեցին, ոչ ընդդիմության մեջ են պիտանի, շարունակեք քֆուր հավաքել. Սաֆարյան

16/04/2024 schedule09:44

Քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում անդրադարձել է ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հակոբ Ասլանյանի հետ տեղի ունեցած միջադեպին:

«Կարելի է և նորմալ է մարդկանց հետ գաղափարապես համաձայն չլինելը։ Մինչդեռ ՀՀԿ-ն ո՛չ երկրի, ո՛չ Արցախի հետ պատահած աղետից, ո՛չ իրենց կառավարման շրջանից ու իրենց հասունացրած, ջրած հեղափոխությունից դաս չքաղեց, որ տգետը խելոքին ղեկավար չի լինում, որ իր կյանքում երկրի համար ոչինչ չարած երիտասարդը, որի միակ հանրային գործը Սերժ Սարգսյանի հետ նկարվելն ու այն հպարտորեն հանրայնացնելն է եղել, չի կարող երկրի պաշտպանության համար զենք վերցրած ու ավտոբուսով երթևեկող ԱԺ պատգամավոր, համեստագույն մարդ Հակոբ Ասլանյանի ճանապարհը կտրել ու կլոունադա անել։

Չեն հասկացել, որ նման էժան ցիրկին միայն իրենք կարող են նեղ խմբակով ծափահարել, բայց ոչ սովորական ժողովուրդը կամ Հակոբ Ասլանյանի վաստակը գնահատող մարդիկ... Գիտեն, թե ժողովրդին ստրկացրած իրենց պատգամավորներն են, որոնց ժողովուրդը մերժում էր տոտալ... Չեն հասկանում, թե որ «տեխնոլոգիան» որտեղ ու ում դեմ կարող են կապկել:

Ու չեն հասկանալու, որ անգամ ՔՊ-ի հետ տարաձայնություն ունեցող մարդիկ այսպիսի էժան դրսևորումներից հետո էլ զորակցելու են Հակոբ Ասլանյանին ու հայհոյեն իրենց, ինչը նկատում եմ տարբեր լրահոսներից:

Ո՛չ իշխանության ժամանակ խելք հավաքեցին, ո՛չ ընդդիմության մեջ են պիտանի:

Ինչ ասեմ... Շարունակեք նույն տեմպերիվ քֆուր հավաքել»,- գրել է Սաֆարյանը:

Հիշեցնենք՝ Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հակոբ Ասլանյանի նկատմամբ խուլիգանական վարք դրսևորած անձը՝ Սամվել Վարդանյանը, ձերբակալվել է, նրան մեղադրանք է առաջադրվել:

«Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում անդրադառնալով այս միջադեպին՝ Հակոբ Ասլանյանն ասել էր, որ մի ինչ-որ վարձու խառնակիչ էր, անհայրենիք, որը իրեն նվիրյալ է կարծում:

Միջադեպին անդրադարձել և դատապարտել էր ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը: Նա շեշտել էր, որ արարքը շատ արագ արժանանալու է օրենքի ամենախիստ արձագանքին՝ հավելելով, որ դրանում թող որևէ մեկը չկասկածի:

Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը և նույն խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը ևս դատապարտել էին տեղի ունեցած միջադեպը:

Տպել
972 դիտում

Թբիլիսիից Բաթումի՝ 3․5 ժամում կամ «դարի նախագիծը»․ բացվել է Զեստաֆոնի շրջանցիկ ճանապարհը

Խնդիրը ընկալման մեջ է՝ մենք պահում ենք դիրքե՞ր և շփման գի՞ծ, թե՞ վերարտադրում, գետնի վրա գծում ենք մեր սահմանը․ Եղոյան

Խնդիրներին Կառավարությունում քաջածանոթ են․ վարչապետը Կիրանցի բնակիչներին հանգամանալից ներկայացրել է առկա գործընթացը

Նորատուսում «ԻԺ» մակնիշի ավտոմեքենա է հրդեհվել

Գեղամ Նազարյանի ասածները չեն համապատասխանում իրականությանը. ինչ է քննարկվել վարչապետի հետ հանդիպմանը

ԱՄՆ-ն ասում է՝ տես, Ալիև, կարմիր գծերը չխախտվեն. ինչու է ադրբեջանական կողմը ուշ հրապարակել Բլինքենի հետ հեռախոսազանգը

Հայաստանի և Սաուդյան Արաբիայի միջև տնտեսական ու աշխատաշուկայի հարաբերությունների զարգացմանն առնչվող հարցեր են քննարկվել

4259 խախտում, պահպանվող հատուկ տարածք տեղափոխված 122 մեքենա․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները

Կիրանցի բնակիչների հետ վարչապետի հանդիպումը երկու ժամ է տևել

Ձորակապում ընկերությունը արոտավայրում և վարելահողում առանց թույլտվության արդյունահանում է իրականացրել

Ոտքով, ձեռքով, հոգևորականներով, թաշախուստով կախվել են պետության ոտքից, որ ազատություն թույլ չտան. Հայկ Սուքիասյան

ԵՄ մի շարք երկրներ կարող են ճանաչել Պաղեստինը որպես պետություն․ Բորել

Թեհրանում քննարկվել են հայ-իրանական երկկողմ առևտրաշրջանառության ավելացման և լոգիստիկ երթուղիներին առնչվող հարցեր

Շոտլանդիայի առաջին նախարար Համզա Յուսաֆը հրաժարական է տվել

Ուշադրություն է դարձվում «Խաղաղության խաչմերուկ»-ի կյանքի կոչմանն առնչվող ոլորտներում միջոցառումների կատարմանը․ Սանոսյան

«Լադանիվա»-ի առաջին փորձը եվրատեսիլյան բեմում (լուսանկարներ)

Սահմանի նոր նկարագրություն է արվում՝ իրավաբանորեն ուժ ունեցող քարտեզի հիման վրա. Արսեն Թորոսյան․ «Ազատություն»

Թուրքիայում ահաբեկչության նախապատրաստման կասկածանքով 7 անձ է ձերբակալվել

Պետությանը վերադարձված գույք, դատարան ուղարկված գործերի աճ․ Վարդապետյանը ներկայացրել է 2023-ի գործունեության հաղորդումը

19-ամյա տղան իր «Տելեգրամ» ալիքներով թմրանյութի առցանց վաճառքով զբաղվող հարթակ է գովազդել, ձեռք է բերել «Մեթամֆետամին»

Գառնիկ Դանիելյանի հայտնած տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը. սահմանային ոչ մի սյուն չի հանվել

«Զանգեզուր» կենսոլորտային համալիրի տարածքում կրկին ընձառյուծ է արձանագրվել (տեսանյութ)

Համաշխարհային բանկը ոչ միայն դոնոր կազմակերպություն է Հայաստանի համար, այլև կարևորագույն գործընկեր․ փոխվարչապետ

Հովհաննիսյանը շնորհակալություն է հայտնել Ռուգենաաթին՝ ՀԲ կառավարիչների խորհրդում ՀՀ-ին առնչվող ծրագրերին աջակցելու համար

Ապրիլի 17-29-ը ՀՀ մի շարք շրջաններում գրանցված առավելագույն ջերմաստիճանը գերազանցել է գրանցված պատմական արժեքները

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 35 սահմանային սյուն է տեղադրվել

Դաշտերից մեկում տղամարդը հրազենով սպանել է իր շանը, ապա՝ ինքնասպան եղել

Անժելա Բիձյանը որոնվում է որպես անհետ կորած

Վաղը Եվրոպական հանձնաժողովի գլխավոր տնօրենը կայցելի Հայաստան․ ինչ հանդիպումներ են նախատեսված

Հաստատվել են ԱԺ առաջիկա նիստի նախագծերը․ օրակարգում 18 հարց է ընդգրկված

71-ամյա տղամարդը շենքի մուտքում բռնել է 13-ամյա աղջկա ձեռքը, քաշել դեպի իրեն և փորձել անառակաբարո արարք կատարել

ՀՀ-ին պատկանող որևէ տարածքի՝ այլ երկրի տիրապետությանը «հանձնելու» հարց չի քննարկվել և չի կարող քննարկվել․ կեղծ թեզեր են

Նարեկ Սամսոնյանը կմնա կալանավորված

Չի կատարվել «Գրքի աշխարհ» կառուցելու պայմանը․ Կողբացի 36/3 համալիրի 235,8 քմ-ի սեփականության իրավունքը փոխանցվել է ՀՀ-ին

Ջեյհուն Բայրամովն աշխատանքային այցով մեկնել է Կատար․ այնտեղ է նաև Արարատ Միրզոյանը

Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 29-ին

Հայաստան է ժամանել Մարսելի արքեպիսկոպոս կարդինալը

Մենք չենք միջամտելու Ադրբեջանի և Հայաստանի բանակցություններին. Ղազախստանի ԱԳՆ

Թբիլիսիում ևս մեկ փոթորկոտ գիշեր է անցել. «Օտարերկրյա գործակալների» մասին օրենքի դեմ ցույցերն ու բախումները չեն դադարում

Չինաստանի նախագահը կմեկնի Ֆրանսիա, Սերբիա և Հունգարիա