Ժորային ըսի՝ կներես, բայց ավտոն պիտի դուրս հանես ավտոտնակից․ վարպետաց քաղաքի առաջին կին խաչքարագործ լիբանանահայ հարսը

22/04/2024 schedule16:22

Պատահմամբ եղավ. քայլում էի ադ օրը փողոցով, տեսա՝ տղերքը կաշխատեին ծանր քարերի հետ։ Կհիշեմ՝ ծանր քար կբառնային, ու միանգամից սրտիս մեջ տեղ ունեցավ խաչքարագործությունը։

Երևանյան հենց այդ փողոցում էլ տոթ ու շոգ մի օր սկսվեց լիբանանահայ Նարինեի խաչքարագործի ուղին։

9b4b2588-33b0-4294-bbce-51cfbc84c72b.jfif (157 KB)

«Նախքան ադ՝ չէի պատկերացնե, թե խաչքարը ինչպես կսարքեն, ոչ ալ երևի մտածած եմ, որ գուզեմ գիտնալ, ինչպես կաշխատին։ Բայց երևի այդ աշխատանքի պրոցեսը, ծանրությունն ու փոշին ինձի ավելի հետաքրքրեց: Ես շատ ամաչկոտ եմ, բայց այդ օրը չգիտեմ՝ ինչպես մեջս ուժ եղավ, գնացի, հարցուցի, թե վարպետն ով է, երիտասարդ տղա մըն էր, եկավ, հարցուցի՝ կսորվեցնե՞, ըսավ՝ այո, ու ադ օրվանից օրս փոխվեց»,- «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում պատմում է Նարինե Փոլադյանը։

Առաջին անգամ 2018-ին է սկաուտական ճամբարի հետ եկել Հայաստան, շրջել, վայելել ու մեկնել ծննդավայր։ Նրա խոսքով, սակայն, մի բան պակաս է մնացել։

82d987ba-be6f-4754-bb9b-18da1cd4b051.jfif (160 KB)

«Ես միշտ կուզեի Հայաստանի իսկական քաղաքացու կենցաղին, ապրուստին ծանոթ ըլլայի, ադոր համար «Դեպի Հայք»-ով եկա՝ արդեն ոչ որպես տուրիստ, այլ որպես հիմնական ապրող։ Ես Լիբանանում եմ սովորել, ավարտել, մասնագիտությամբ ճարտարապետ-դիզայներ եմ։ Երբ որ սկսա իմ մասնագիտությամբս աշխատիլ, չէի ուզե՝ համակարգչին առջևն աշխատեի, ինչ-որ կյանքս շատ նույնանման էր ամեն օր, դրա համար նաև եկա Հայաստան»,- ասում է նա:

3 ամիս Գյումրիում, 3 ամիս էլ Երևանում կամավորություն է արել, բազմաթիվ դժվարություններ ու փորձություններ հաղթահարել, սակայն երբեք չի մտածել Լիբանան վերադառնալու մասին։

«Հայաստան գալուս սկիզբը դեմ էին ծնողներս, պապաս՝ չէ, բայց մամաս դեմ էր։ Մտահոգությունն էր, որ մենակս էի, ոչ մի բարեկամ չունեի, ոչ մեկը չկար։ Հետո, որ ըսի՝ խաչքարագործությամբ պիտի զբաղվիմ, մամաս լրիվ խառնվեց, ըսեց՝ Նարինե, ի՞նչ կենես որ, խե՞նթ ես, տղու գործ է, ամեն օր ոտքի, ծռված, չեմ գիտեր՝ ինչպես պիտի աշխատիս, պապաս ըսավ՝ ինչո՞ւ չէ, փորձե։ Դժվար օրեր ունեցել եմ Երևանում, աշխատում էի, վարձ կուտայի, նույնիսկ օրեր կային՝ չէի սնվի, կըսեի՝ չէ, 100 կոպեկ պիտի տամ, որ վաղն էրտամ գործի։ Մամաս կսեր՝ Նարինե, արի, եկուր, տոմսդ վերցնեմ, էլ մի երթա։ Բայց դա էլ հաղթահարեցի, ասի՝ չէ, ինձ մի քանի ամիս էլ տվեք, հաստատ լավ կըլլա ամեն ինչ»,- նկատում է նա:

8487ba25-c1d7-4bca-b7fd-0cfdf8d77b91.jfif (253 KB)04ce548c-d0a3-46d6-b63c-d4bbac27fe47.jfif (131 KB)

Հենց այս շրջանում էլ խաչքարագործ աղջիկը ծանոթանում է գյումրեցի Ժորայի՝ Ապրիլյան քառօրյայում նահատակված Տիգրան Աբգարյանի եղբոր հետ։ Սիրահարվում են, որոշում ամուսնանալ։ Սա Նարինեի՝ ծնողներին արած հերթական անակնկալն է լինում:

«Երբ որ մամայիս ըսի՝ պիտի տեղափոխվիմ Գյումրի, ես իրեն մի անգամ բերել էի Գյումրի, ու չէր հավանել, ըսեց՝ աս ինչ գյուղ է։ Դե, Լիբանան ապրողի համար այդպես էր թվացել, Լիբանանին գյուղերը մտնես՝ կասես՝ քաղաք է։ Մի խոսքով, ասաց՝ Նարինե, աս գյուղի մեջ ինչպե՞ս պիտի ապրիս։ Ասի՝ մամ, Հայաստանի 2-րդ մեծ քաղաքն է։ Չէ՜, ըսավ, աս գյուղ է։ Բայց արդեն հիմա ուրախ է, որ ես իմ ընտանիքն ունիմ, իմ աշխատանքը»,- բարձր ծիծաղով աղջիկը հիշում է անցած օրերը:

cb00aaa0-aaa5-49eb-91c4-f1abcd8afef3.jfif (149 KB)1d68a990-cf73-46d5-bd46-7f9e9a4c587c.jfif (154 KB)

Անակնկալներ միայն Նարինեի ծնողներին չէ, որ սպասել են. ամուսնությունից հետո մի փոքրիկ խաչքար է սկսել քանդակել Ժորայի ավտոտնակի մի անկյունում, հետո որոշել է մեծ խաչքար կերտել և սեփական ուժը փորձել, հմտանալ ավելի։ Մեծ խաչքարը մեծ տարածք է պահանջել:

«Ժորային ըսի՝ կներես, բայց ավտոդ պետք է դուրս հանես ավտոտնակից, հոս արդեն պիտի դառնա արվեստանոց։ Հա, ասաց, խնդիր չկա, դե որովհետև ինքն արդեն գիտեր, որ վերջիվերջո էդ ավտոն պիտի հաներ դուրս, ու սկսանք էս կողքը վերանորոգել։ Առաջ հավեր էին պահում, դուռը ցածր։ Վերանորոգեցինք, հետո մի հատ սենյակ էլ եմ ավելացրել։  Տնեցիք վախենում են, որ քիչ-քիչ կհասնիմ արդեն տուներին, բայց ասում եմ՝ միք վախենա, ես էլ լայնությամբ չեմ մեծացնի տարածքը, արդեն պարզապես վերևները գելնեմ։ Հոս, որ ասում են՝ 10 հարկանի, էդ 10 հարկը ես մի օր կստեղծեմ (թաղամասը, որտեղ ապրում է Նարինեն, մինչ 88-ի աղետը հայտնի է եղել որպես 10 հարկանի -խմբ)»,- կատակում է նա:

35cdde91-c64f-4416-83bc-a3bc60c96a0f.jfif (137 KB)

Նախկինում երբ հարցրել են՝ ծա՞նր գործ է, վստահ ասել է՝ ոչ։ Այժմ արդեն գիտակցում է՝ խաչքարագործությունն իսկապես ծանր աշխատանք է, բայց այնպես չէ, որ կնոջ համար չէ. «12 ժամ աշխատում էի ու չէի զգում, բայց հիմա զգում եմ արդեն, որ շատ ծանր գործ է, հատկապես, եթե պատվեր ունիս ու ստիպված ես աշխատել, որ հասցնես։ Դրա համար ես միշտ այնպիսի պատվերներ եմ վերցնում, որ ժամկետ չունի։ Պիտի մարմինս պատրաստ ըլլա նաև աշխատանքի, հատկապես, երբ երեխա ունիս արդեն, ուրիշ է։ Երբ, որ ես զգամ՝ էդ օրը մեջս այդ լավ, դրական էներգիան կա, դրական էմոցիան կա, կաշխատիմ։ Բայց շատ նուրբ պիտի աշխատիս։ Շատ մարդիկ կան, գուքան, կտեսնեն խաչքարերը, կըսեն՝ հա, երևում է, որ աղջիկ է աշխատել։ Կըսեմ՝ տարբերությունը ո՞րն է, որ ես մինչև հիմա դա չեմ հասկցած։ Չեմ գիտեր ինչու, ծաղիկին հետ հանգիստ կզգամ, միշտ բույսը կա իմ աշխատանքում։ Երևի էդ ծիլը, որ կուտա, վերակենդանանալու իմաստը։  Նույնն է, ինչ կինը երեխա է ունենում, ծնունդ է տալիս զավակին, երևի հենց դա է այն նրբությունը, որ կա»։

Նարինեի պատվիրատուները հիմնականում արտերկրից են, փոքր աշխատանքներ են ուզում, որ կարողանան հետները տանել։ Ըստ նրա՝ բավականին բան է փոխել նաև գյումրեցիների ու շատերի պատկերացումներում։

75677819-4627-4dde-823a-fe9bbdfa9a28.jfif (207 KB)36d6baea-a64f-45ad-a5e7-b7492993820c.jfif (196 KB)

«Տան համար արդեն ուզում են կա՛մ խաչքար, կա՛մ հայկական զարդանախշերով մի բան անել։ Հիմա ոլորտս մի քիչ էլ փոխել եմ, գուզեմ՝ տուֆ քարերով խաղեր պատրաստեմ, դրանց միջոցով հայկական մշակույթին մարդկանց դրական ձևով մոտեցնեմ։ Օրինակ՝ գիտեն՝ խաչքարը գերեզմանաքար է, տխուր բան է, ադոր համար գուզեմ՝ ավելի լավ լույսի տակ տեսնեն։ Շատերը կան՝ կըսեն՝ Նարինե, երբ որ եկանք տեսանք՝ դու ինչ կընես ու կաշխատիս, էդ օրվանից դրական էմոցիա ունինք խաչքարի նկատմամբ։ Հուսով եմ, որ նոր մտքերս կանեմ, խաղից բացի՝ ուրիշ մի բան էլ կստեղծեմ շուտով, բայց ամենը հայկական տուֆ քարով»,- ասում է նա։

Գյումրիում ապրելու որոշման համար չի փոշմանել, վստահ է՝ սա այն քաղաքն է, որն իրեն պետք է. «Միշտ նախընտրել եմ Գյումրին։ Այստեղ տուրիստների հետ հեշտ է աշխատելը, երբ որ գուկան, միշտ մշակութային աչքով կնայեն, կուզեն մի բան իրենք էլ փորձեն։ Օրինակ՝ էստեղ շատ գուքան վարպետաց դասերի, բայց Երևանն էնքան ընդլայնված է, ու հետո էնտեղ շատերը ռեստորաններ են գնում, բայց էստեղ գալիս են՝ զուտ էդ մշակույթը տեսնելու, զգալու համար»,- ասում է Նարինեն:

2c8f79ec-f7df-4af0-8c8c-eb9ffc2458e3.jfif (235 KB)db6be7dc-092e-47e4-94d4-ea0a5eabc7f4.jfif (154 KB)

Այս հարցում մեծ է նաև ամուսնու՝ Ժորայի դերը, օգնում է կնոջը աշխատանքում։

«Կհիշեմ՝ կլոր նախշ էի ըրած ու քառակուսիի վրա էր, պիտի կտրեի, որ լրիվ կլոր հանեի, Ժորան որոշեց, որ ինքը կտրի, բալգարկով եկավ-եկավ, ու մեկ էլ տեսա՝ նախշի մեջը մտել է, ասի՝ հոպ, էլ չընես։ Սկզբում, որ կաշխատեի, ինքը խաչքարերի նախշերը հավեսով կփորեր, կեղնիր, որ ծայրերը կթռցներ, ես կջղայնանայի, բայց հիմի էլ չեմ էլ ջղայնանա, որովհետև էլ չի էլ ընե։ Բայց կազմակերպչական գործերը յուրահատուկ անում է, ես դա ամբողջությամբ իրեն կվստահեմ, բայց էն, ինչ ձեռի հետ է կապված՝ չէ»,- նկատում է նա:

01ec2900-e9e7-4559-8f30-5af1e11c3c81.jfif (196 KB)4a32bcf0-231e-4076-87ca-4ae857ae42ec.jfif (238 KB)

Ի տարբերություն հայրիկի՝ դուստրն է հետաքրքրվում այս մասնագիտությամբ։ Դեռ փոքր է, հասնում է արվեստանոցի դռանն ու հետաքրքրասիրությամբ ծիկրակում, հետո արդեն՝ հայտնվում ներսում, ուսումնասիրում, մայրիկին գովում, հեռանում։

«Ատամհատիկին նստել էինք, ամեն ապրանքները դրել էինք, ու մուրճը հատուկ հեռու էին դրել։ Ասի՝ արդար չէ, ինչո՞ւ է մուրճը ծայրը։ Մի փոքր տեղը փոխեցի, բայց հեռու էլի դրվեց։ Աղջիկս ձգվեց ու մուրճը բռնեց»,- իր կյանքի ևս մեկ կարևոր իրադարձությամբ է կիսվում լիբանանահայ գյումրեցին՝ հավելելով. «Հետաքրքիր բնավորություն ալ ունի, դուրսը ինչ քար տեսնե, ինքը պիտի վերցնե ու տա ինձի, անգամ՝ ամենամանրները»։

436465011_10220811467996230_8331481896587029881_n.jpg (288 KB)

Լուսանկարները՝ «Հայկական ժամանակ»-ի

Տպել
1799 դիտում

Մոսկվայի և Երևանի հարաբերություններում իսկապես կան որոշակի դժվարություններ, բայց դրանք չպետք է ուռճացվեն․ Պեսկով

Վերջին անգամ հանդիպել ենք դեկտեմբերին, դրանից հետո կուտակվել են հարցեր․ ինչ է առաջարկել Փաշինյանը Պուտինին (տեսանյութ)

Կրեմլում կայացել է Նիկոլ Փաշինյանի և Վլադիմիր Պուտինի հանդիպումը (տեսանյութ)

Հայաստանում նոր ընտրություններ անցկացնելու հանրային հասարակական պահանջ չկա, ինչի՞ վրա է ձեր հույսը․ Արման Բաբաջանյան

Ինչպես քվեարկել «Լադանիվա» խմբի օգտին․ ներկայացվել է կարգը

Արարատ Միրզոյանը Մելանի Ժոլիին է ներկայացրել Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթացի վերջին զարգացումները

ՀԱՊԿ-ը ԵԱՏՄ-ի թեման չէ, Հայաստանի անդամակցության հետ կապված հարցեր չեն քննարկվել․ Օվերչուկ

Ադրբեջանն ու Հայաստանը մինչև տարեվերջ կարող են ապացուցել, որ միջազգային միջնորդության ձևը հնացել է․ Le Figaro

Օդի ջերմաստիճանի նորմայից շեղման արժեքով Հայաստանն աշխարհում երկրորդ ամենատաք երկիրն է

Ինչ նպատակ ունի «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը․ վարչապետի ելույթը Եվրասիական բարձրագույն խորհրդի նիստում (տեսանյութ)

Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի շուտափույթ ստորագրումը կարևոր է․ Էրդողանը՝ Ասադովին

Միայն փոխադարձ հարգանքով և կառուցողական լուծումներով կպահպանվի ԵԱՏՄ-ի արդյունավետությունը․ Փաշինյան (տեսանյութ)

Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի առաջնորդությամբ Գյումրիից եկած խումբը միացել է Գալստանյանի երթին

Տավուշում մեքենաներ են բախվել․ տուժած 3 քաղաքացի է տեղափոխվել հիվանդանոց

Որպես ՀՀ իշխանության ներկայացուցիչներ մեծ պարտավորություն ունենք մեր պետականությունը պահպանել և ամրապնդել․ ՀՀ նախագահ

ՀԱՊԿ-ն արձագանքել է ՀՀ-ի՝ կազմակերպության գործունեության ֆինանսավորմանը չմասնակցելու որոշմանը

Մաշտոցի պողոտայից դեպի Հաղթանակի կամուրջ և հակառակ ուղղությամբ ճանապարհահատվածը առանձին ժամերի փակ կլինի

ԱՄՆ դեսպանը ընդդիմադիր պատգամավորների հետ հանդիպմանը ողջունել է ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ձեռք բերված համաձայնությունը

Հայաստանի Հանրապետությունը չի մասնակցի ՀԱՊԿ գործունեության ֆինանսավորմանը. ԱԳՆ խոսնակ

Ինչ իրավիճակ է Լարսի ճանապարհին

Հանրապետական կուսակցության երիտթևը միացել է Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի գլխավորած շարժմանը

Նիկոլ Փաշինյանի նախագահությամբ Մոսկվայում մեկնարկել է ԵԱՏՄ 10-րդ գագաթնաժողովը (տեսանյութ)

Ռեստորանային համալիրի մոտ՝ կիսախարխուլ փայտե տնակում, տղամարդու դի է հայտնաբերվել

236 մլն եվրոյի վարկային համաձայնագիր կստորագրվի. ներկայացվել է Հյուսիս-հարավի Սիսիան-Քաջարան հատվածի ծրագիրը (տեսանյութ)

Մայիսի 9-ին ՄԻՊ-ն արտակարգ ռեժիմով կաշխատի

Հուսամ՝ շարժումը հրապարակ հասնելուց հետո Քոչարյանի խմբակցությունը կպատասխանի տվածս պարզ հարցին. Ալեքսանյան

ԲԿ-ներից մեկում բուժում ստացող կալանավորի սենյակից կասկածելի իրեր են հայտնաբերվել, վերելակի աթոռի տակից՝ թմրանյութ

Նախագահը Սան Ֆրանցիսկոյի և հարակից շրջանների հայ համայնքին է ներկայացրել ՀՀ-ում տեղի ունեցող իրադարձությունները

Նոր նշանակում ՀՀ քննչական կոմիտեում

Մեծ Բրիտանիան կարտաքսի ՌԴ ռազմական կցորդին․ ռուսների համար դիվանագիտական ​​վիզաների նոր սահմանափակում կգործի

Նորագյուղում Իվան Պասկևիչի հուշարձանի մոտից հեռացրել են հայկական դրոշը՝ թողնելով միայն ռուսականը. տելեգրամ ալիքներ

Կիրանցում այսօր սահմանազատում չի կատարվում

Կալանավայրում գտնվող քաղաքացին իր ծանոթի հետ կատարել է 152 դրվագ համակարգչային հափշտակություն․ վնասի չափը 102 մլն դրամ է

Եկեղեցին ՀՀ սահմանադրական կարգը տապալելու հայտարարություններ է անում, պետք է իրավական գնահատական տրվի. Առաքելյան

Աղետալի կարկտահարության հետևանքները․ Սուրենյանը տեսանյութ է հրապարակել Կարբիից

Դոլարը թանկացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մայիսի 8-ին

Երևանում առանց պետհամարանիշի ռուսական դրոշներով մեքենաներ են շրջում

«Ամիօ ժամանակաշրջան». կրթությունը հնարավորություն է, որը փոխում է կյանքը

Յունիբանկը բիզնեսին առաջարկում է «Պարզեցված» վարկ` առանց վերլուծության

Կոնվերս Բանկը ՎԶԵԲ տարեկան ժողովի գլխավոր հովանավորն է