Հասարակությունը սովոր է բարձր պաշտոններում տեսնել տղամարդկանց, քանի որ կինն ուղղակի կին է, կամ որ տղամարդ չէ. Գալյան

07/04/2024 schedule15:30

Ավետման տոնի՝ ապրիլի 7-ի առթիվ, որը հանրության շրջանում ընդունված է որպես Մայրության և գեղեցկության տոն, «Հայկական ժամանակ»-ը ներկայացնում է հարցազրույց ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Սրբուհի Գալյանի հետ:

Տիկին Գալյան, Դուք տարբեր պաշտոններ եք զբաղեցրել պետական համակարգում, այժմ էլ ՀՀ գլխավոր դատախազի տեղակալն եք: Հայ հասարակության գերակշիռ մասը, համարելով, որ կանայք առավել էմոցիոնալ են, հիմնականում սովոր է նման բարձր պաշտոններում տեսնել տղամարդ գործիչների: Ըստ Ձեզ՝ ինչո՞ւ է ձևավորված նման կարծրատիպ, արդարացվա՞ծ է այդ մոտեցումը, թե՞ ոչ: Երբևէ բախվե՞լ եք այնպիսի հարցերի, որ ինքներդ էլ մտածեք՝ հակառակ սեռի ներկայացուցիչն առավել արագ լուծում կտա այդ հարցին:

- Այո, հասարակությունը սովոր է բարձր պաշտոններում տեսնել տղամարդկանց, բայց կարծում եմ՝ դրա հիմքում ոչ այնքան այն միտքն է, որ կինն ավելի էմոցիոնալ է, այլ միտքը, որ կինն ուղղակի կին է, կամ որ նույնն է՝ կինը տղամարդ չէ։ Ինձ համար այս մտքերը որևէ տրամաբանական բացատրություն չունեն։ Նման կարծրատիպային մտածելակերպի պատճառը գուցե կնոջ դերի վերաբերյալ դարեր շարունակ սովորութային մակարդակում ձևավորված պատկերացումներն են. «կինը պետք է լինի լավ տնտեսուհի, լավ մայր և ամուսնու համար լավ զուգընկեր»։ Իհարկե, մեր հասարակությունը դժվար է հրաժարվում որոշակի գաղափարներից, բայց ժամանակը ստիպում է վերամոդելավորել որոշները։ Հիմա, օրինակ, ինձ հանդիպած մտքերն ավելի շատ այն մասին են, որ կինը պետք է լինի լավ տնտեսուհի, լավ մայր, լավ զուգընկեր ամուսնու համար, իսկ եթե ունի ունակություններ և կարող է համատեղել աշխատանքն ընտանիքի հետ, ընդունելի է, որ լինի նաև լավ մասնագետ։ Մեր հասարակությունում կին լինելը բավականին բարդ է՝ պայմանավորված կնոջն ուղղված պահանջների մեծաքանակությամբ։

Կարծում եմ՝ վաղուց ժամանակն է, որ յուրաքանչյուրն ինքն ընտրի հասարակությունում իր դերը՝ սեփական կարողություններին համահունչ։

Ուրախությամբ պետք է նշեմ, որ ինձ հանդիպած կանայք, լինեն ուսանողներ, թե պետական գործիչներ, աշխատասեր են, իրենց համոզմունքներում՝ հաստատակամ, ցանկալի արդյունքին հասնելու ճանապարհին՝ անշեղելի համառ։

Թող ինձ ներեն տղամարդիկ, բայց կանայք և՛ կենցաղում, և՛ աշխատանքում ավելի կազմակերպված են, խոհեմ, ճկուն և արագ։ Մի շատ կարևոր հանգամանք ևս. մեր հասարակությունում կանայք տղամարդկանց համեմատ շատ ավելի քիչ են կաշկանդված սոցիալական կապերով, ինչը լրացուցիչ երաշխիք է արագ և ճիշտ որոշումների կայացման և խնդիրների լուծման։ Ինքս երբևէ չեմ զգացել, որ որևէ հարցի լուծման ընթացքը դանդաղում է՝ պայմանավորված իմ կին լինելու հանգամանքով։  

- Գլխավոր դատախազությունը մի համակարգ է, որում ներգրավված անձնակազմի գերակշիռ մասը տղամարդիկ են: Բա՞րդ է կնոջ համար նման պարագայում աշխատելը, թե՞ հակառակը:

- Բարդ չէ, եթե ինքդ չես կենտրոնանում քո կին լինելու հանգամանքի վրա։ Աշխատանքում բոլորն են հավասար։ Մասնագետը կա՛մ ընդունվում է, կա՛մ ոչ, կարծում եմ՝ այս պարագայում խնդիրը սեռը չէ։  Գուցե երիտասարդ կնոջ համար փոքր-ինչ բարդ է մասնագիտական ճանաչման և ընդունման ճանապարհն անցնելը, բայց անհնարին ոչինչ չկա։

- Հետաքրքիր է՝ ինչպե՞ս է կինը հասցնում միաժամանակ և՛ պետական գործիչ լինել՝ ծանր աշխատանքային գրաֆիկով, և՛ հոգատար կին՝ ընտանիքի համար: Լինո՞ւմ է այնպես, որ ընտանիքը շատ հարցերում տուժի աշխատանքի պատճառով:

- Եթե բնույթով առավելապաշտ ես, փորձում ես հաջողել ամենուր։ Անկեղծ ասած՝ բավականին բարդ գործ է։ Ժամանակը սահմանափակ ռեսուրս է, մշտապես չի հերիքում, ընդ որում՝ չի հերիքում և՛ աշխատանքի կազմակերպման, և՛ ընտանիքի հետ ժամանցի պլանավորման տեսանկյունից։ Միշտ էլ անելու շատ բան կա։

Գուցե չեմ հասցնում ընտանիքիս այնքան ժամանակ տրամադրել, որքան իրապես կցանկանայի, բայց փորձում եմ տրամադրածս ժամանակն անցկացնել հնարավորինս որակյալ։ Երբեմն ինձ սփոփում եմ, որ մենք՝ կին պաշտոնյաներս, մեր աշխատանքով ծառայում ենք մեր սեփական և բոլոր ընտանիքներին։

IMG_0064.jpg (817 KB)

ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Սրբուհի Գալյանը, ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը և ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Լիլիթ Գրիգորյանը

Պետական համակարգում կանանց ներգրավվածությունը գնալով մեծանում է, դա նկատելի է բոլոր ոլորտներում, ընդ որում՝ այնպիսի, որ հայ հասարակության մեծ մասի ընկալմամբ դա միայն ու միայն տղամարդու աշխատանք է: Ձեզ համարո՞ւմ եք այս առումով կարծրատիպեր կոտրող անձնավորություն:

- Նախկինում երբեք չեմ մտածել այս մասին, քանի որ մշտապես առաջ եմ շարժվել այն գիտակցմամբ, որ ուղղակի անում եմ այն, ինչ պետք է անել և այն, ինչ կարող եմ անել։ Հիմա, երբ տեսնում եմ իմ գործընկեր կանանց, փորձում եմ չափել մեր կատարած աշխատանքը, հասկանում եմ, որ՝ այո, մենք մեր ժամանակների կարծրատիպեր կոտրողներն ենք, ինչպես նաև, օրինակ, այն բանի, որ եթե կա հանրային շահին գիտելիքներդ ծառայեցնելու ցանկություն և կամք, ապա դա հնարավոր է՝ անկախ նրանից, թե հասարակության լայն շերտերն ինչ ակնկալիքներ ունեն քեզանից՝ որպես իրենց պատկերացրած կին։

Ձեր համակարգում կին աշխատակիցները հիմնականում ի՞նչ խնդիրների են բախվում, որոնց մասին Դուք անձնապես տեղյակ եք: Այդ խնդիրների շարքում սեռով պայմանավորված հարցեր կա՞ն:

- Ուրախությամբ պետք է նշեմ, որ սեռով պայմանավորված խնդիրների երբևէ չենք բախվել։ Հավասարության սկզբունքը շատ լավ պահպանվում է, եթե խոսքը հավասար հնարավորությունների համատեքստում է։ Կենցաղային մակարդակում այս սկզբունքից ընդունելի շեղումներ երբեմն լինում են՝ հօգուտ կանանց, իհարկե։ Օրինակ՝ տղամարդիկ իրենց վրա են վերցնում մեր գործերի ծանր հատորները տեղափոխելու բեռը։

Ի՞նչ խորհուրդ կտաք այն կանանց, որոնք դեռ վախենում են քայլ կատարել որևէ ոլորտում և ինչ կհորդորեք այն տղամարդկանց, որոնք շարունակում են կարծել, թե «կնոջ տեղը միայն ու միայն խոհանոցն է»:

- Բոլոր մարդկանց, անկախ սեռից, խորհուրդ կտամ մշտապես սովորել, ունենալ սեփական կարծիք, շատ աշխատել, լինել համբերատար, հանդուրժել այլակարծությունը, չհանդուրժել վատ վերաբերմունքը, երբևէ ոչնչից չվախենալ, մտածել ոչ թե այն մասին, թե ինչ են ուզում դառնալ, այլ այն մասին, թե ինչ բարիք են ուզում ստեղծել և ամեն բան լավ կլինի։

Տպել
1214 դիտում

Մոսկվայի և Երևանի հարաբերություններում իսկապես կան որոշակի դժվարություններ, բայց դրանք չպետք է ուռճացվեն․ Պեսկով

Վերջին անգամ հանդիպել ենք դեկտեմբերին, դրանից հետո կուտակվել են հարցեր․ ինչ է առաջարկել Փաշինյանը Պուտինին (տեսանյութ)

Կրեմլում կայացել է Նիկոլ Փաշինյանի և Վլադիմիր Պուտինի հանդիպումը (տեսանյութ)

Հայաստանում նոր ընտրություններ անցկացնելու հանրային հասարակական պահանջ չկա, ինչի՞ վրա է ձեր հույսը․ Արման Բաբաջանյան

Ինչպես քվեարկել «Լադանիվա» խմբի օգտին․ ներկայացվել է կարգը

Արարատ Միրզոյանը Մելանի Ժոլիին է ներկայացրել Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթացի վերջին զարգացումները

ՀԱՊԿ-ը ԵԱՏՄ-ի թեման չէ, Հայաստանի անդամակցության հետ կապված հարցեր չեն քննարկվել․ Օվերչուկ

Ադրբեջանն ու Հայաստանը մինչև տարեվերջ կարող են ապացուցել, որ միջազգային միջնորդության ձևը հնացել է․ Le Figaro

Օդի ջերմաստիճանի նորմայից շեղման արժեքով Հայաստանն աշխարհում երկրորդ ամենատաք երկիրն է

Ինչ նպատակ ունի «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը․ վարչապետի ելույթը Եվրասիական բարձրագույն խորհրդի նիստում (տեսանյութ)

Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի շուտափույթ ստորագրումը կարևոր է․ Էրդողանը՝ Ասադովին

Միայն փոխադարձ հարգանքով և կառուցողական լուծումներով կպահպանվի ԵԱՏՄ-ի արդյունավետությունը․ Փաշինյան (տեսանյութ)

Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի առաջնորդությամբ Գյումրիից եկած խումբը միացել է Գալստանյանի երթին

Տավուշում մեքենաներ են բախվել․ տուժած 3 քաղաքացի է տեղափոխվել հիվանդանոց

Որպես ՀՀ իշխանության ներկայացուցիչներ մեծ պարտավորություն ունենք մեր պետականությունը պահպանել և ամրապնդել․ ՀՀ նախագահ

ՀԱՊԿ-ն արձագանքել է ՀՀ-ի՝ կազմակերպության գործունեության ֆինանսավորմանը չմասնակցելու որոշմանը

Մաշտոցի պողոտայից դեպի Հաղթանակի կամուրջ և հակառակ ուղղությամբ ճանապարհահատվածը առանձին ժամերի փակ կլինի

ԱՄՆ դեսպանը ընդդիմադիր պատգամավորների հետ հանդիպմանը ողջունել է ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ձեռք բերված համաձայնությունը

Հայաստանի Հանրապետությունը չի մասնակցի ՀԱՊԿ գործունեության ֆինանսավորմանը. ԱԳՆ խոսնակ

Ինչ իրավիճակ է Լարսի ճանապարհին

Հանրապետական կուսակցության երիտթևը միացել է Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի գլխավորած շարժմանը

Նիկոլ Փաշինյանի նախագահությամբ Մոսկվայում մեկնարկել է ԵԱՏՄ 10-րդ գագաթնաժողովը (տեսանյութ)

Ռեստորանային համալիրի մոտ՝ կիսախարխուլ փայտե տնակում, տղամարդու դի է հայտնաբերվել

236 մլն եվրոյի վարկային համաձայնագիր կստորագրվի. ներկայացվել է Հյուսիս-հարավի Սիսիան-Քաջարան հատվածի ծրագիրը (տեսանյութ)

Մայիսի 9-ին ՄԻՊ-ն արտակարգ ռեժիմով կաշխատի

Հուսամ՝ շարժումը հրապարակ հասնելուց հետո Քոչարյանի խմբակցությունը կպատասխանի տվածս պարզ հարցին. Ալեքսանյան

ԲԿ-ներից մեկում բուժում ստացող կալանավորի սենյակից կասկածելի իրեր են հայտնաբերվել, վերելակի աթոռի տակից՝ թմրանյութ

Նախագահը Սան Ֆրանցիսկոյի և հարակից շրջանների հայ համայնքին է ներկայացրել ՀՀ-ում տեղի ունեցող իրադարձությունները

Նոր նշանակում ՀՀ քննչական կոմիտեում

Մեծ Բրիտանիան կարտաքսի ՌԴ ռազմական կցորդին․ ռուսների համար դիվանագիտական ​​վիզաների նոր սահմանափակում կգործի

Նորագյուղում Իվան Պասկևիչի հուշարձանի մոտից հեռացրել են հայկական դրոշը՝ թողնելով միայն ռուսականը. տելեգրամ ալիքներ

Կիրանցում այսօր սահմանազատում չի կատարվում

Կալանավայրում գտնվող քաղաքացին իր ծանոթի հետ կատարել է 152 դրվագ համակարգչային հափշտակություն․ վնասի չափը 102 մլն դրամ է

Եկեղեցին ՀՀ սահմանադրական կարգը տապալելու հայտարարություններ է անում, պետք է իրավական գնահատական տրվի. Առաքելյան

Աղետալի կարկտահարության հետևանքները․ Սուրենյանը տեսանյութ է հրապարակել Կարբիից

Դոլարը թանկացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մայիսի 8-ին

Երևանում առանց պետհամարանիշի ռուսական դրոշներով մեքենաներ են շրջում

«Ամիօ ժամանակաշրջան». կրթությունը հնարավորություն է, որը փոխում է կյանքը

Յունիբանկը բիզնեսին առաջարկում է «Պարզեցված» վարկ` առանց վերլուծության

Կոնվերս Բանկը ՎԶԵԲ տարեկան ժողովի գլխավոր հովանավորն է