«Կնոջ տեղը միայն խոհանոցում է» արտահայտությունն ինձ շատ խորթ է. ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Լիլիթ Գրիգորյան

07/04/2024 schedule18:00

Ավետման տոնի՝ ապրիլի 7-ի առթիվ, որը հանրության շրջանում ընդունված է որպես Մայրության և գեղեցկության տոն, «Հայկական ժամանակ»-ը ներկայացնում է հարցազրույց ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Լիլիթ Գրիգորյանի հետ:

Տիկին Գրիգորյան, Դուք երկար տարիներ է՝ տարբեր պաշտոններ եք զբաղեցնում իրավապահ համակարգում, այժմ էլ ՀՀ գլխավոր դատախազի տեղակալն եք: Հայ հասարակության գերակշիռ մասը, համարելով, որ կանայք առավել էմոցիոնալ են, հիմնականում սովոր է նման բարձր պաշտոններում տեսնել տղամարդ գործիչների: Ըստ Ձեզ՝ ինչո՞ւ է ձևավորված նման կարծրատիպ, արդարացվա՞ծ է այդ մոտեցումը, թե՞ ոչ: Երբևէ բախվե՞լ եք այնպիսի հարցերի, որ ինքներդ էլ մտածեք՝ հակառակ սեռի ներկայացուցիչն առավել արագ լուծում կտա այդ հարցին:

- Ճիշտ եք, հայ հասարակության գերակշիռ մասը պետական բարձր պաշտոններում գերադասում է տեսնել տղամարդկանց: Կարծում եմ՝ ոչ այն պատճառով, որ կանայք էմոցիոնալ են. այդ հատկանիշից զերծ չեն նաև տղամարդիկ: Պարզապես կա կարծրատիպ, որ կինը, հատկապես՝ երեխաներ ունեցող մայրը, չի կարող ամբողջապես նվիրվել աշխատանքին, ընտանեկան բազմաթիվ հոգսերին զուգահեռ կատարել բարդ և պատասխանատու աշխատանք:

Մեր հասարակությունում նման կարծրատիպի ձևավորումը տարբեր պատճառներ ունի. արմատները գալիս են մարդկության ամենավաղ ժամանակաշրջաններից: Իհարկե, այն արդարացված չէ, քանի որ կինը, որը որոշել է սովորել, աշխատել, խորանալ իր մասնագիտության մեջ, զբաղեցնել պետական պաշտոններ, հաստատակամ է և իր որոշման տերը:

Անկեղծորեն, երբեք չեմ մտածել, որ հակառակ սեռի ներկայացուցիչը հարցին ավելի արագ լուծում կտար: Ճիշտն ասած, կարծում եմ, կանայք բարդ իրավիճակներում ավելի արագ են կողմնորոշվում, նրանց մոտ առավել ընդգծված է հարցերին տարբեր տեսանկյունից մոտենալու, մի քանի հարցի ուղղությամբ միաժամանակ մտածելու և ելքեր գտնելու ունակությունը:

Գլխավոր դատախազությունը մի համակարգ է, որում ներգրավված անձնակազմի գերակշիռ մասը տղամարդիկ են: Բա՞րդ է կնոջ համար նման պարագայում աշխատելը, թե՞ հակառակը:

- Բոլորովին բարդ չէ աշխատել տղամարդկանց հետ: Այն կոլեկտիվներում, որտեղ ես աշխատել եմ, այո՛, գերակշիռ մասը եղել են տղամարդիկ, և ես երբեք առիթ չեմ ունեցել կենտրոնանալու այդ հանգամանքի վրա: Սակայն չեմ թաքցնի, որ ինձ առավել հաճելի է աշխատել խելացի կանանց հետ:

Հետաքրքիր է՝ ինչպե՞ս է կինը հասցնում միաժամանակ և՛ պետական գործիչ լինել՝ ծանր աշխատանքային գրաֆիկով, և՛ հոգատար կին՝ ընտանիքի համար: Լինո՞ւմ է այնպես, որ ընտանիքը շատ հարցերում տուժի աշխատանքի պատճառով:

- Իհարկե, դժվար է այդ երկու դերերում լինել միաժամանակ և երկու դեպքում էլ դրսևորվել լիարժեք: Սակայն ես իմ փորձից կարող եմ ասել՝ ինչքան ավելանում է մարդու ծանրաբեռնվածությունը, այնքան ավելի պլանավորված և արդյունավետ է կազմակերպվում օրը:

IMG_0064.jpg (817 KB)

ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Սրբուհի Գալյանը, ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը և ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Լիլիթ Գրիգորյանը

Պետական կառավարման համակարգում կանանց ներգրավվածությունը գնալով մեծանում է, դա նկատելի է բոլոր ոլորտներում, ընդ որում՝ այնպիսի, որ հայ հասարակության մեծ մասի ընկալմամբ դա միայն ու միայն տղամարդու աշխատանք է: Ձեզ համարո՞ւմ եք այս առումով կարծրատիպեր կոտրող անձնավորություն:

- Ես շատ ուրախ եմ, որ պետական կառավարման համակարգում կանանց թիվը մեծանում է: Կանայք հատուկ սրտացավությամբ, նվիրվածությամբ ու պատասխանատվությամբ են վերաբերվում իրենց աշխատանքին, ինչը բարձր արդյունավետություն է ապահովում:

Ինձ չեմ համարում կարծրատիպեր կոտրող անձնավորություն, սակայն փորձում եմ ցույց տալ խելացի աղջիկներին, որ պատասխանատու աշխատանք և միաժամանակ լավ ընտանիք ունենալն իրար չեն խանգարում, ընդհակառակը՝ իրար փոխլրացնում են, և այդ պայմաններում միայն կարելի է ասել, որ կինն ապրում է լիարժեք կյանքով:

- Ձեր համակարգում կին աշխատակիցները հիմնականում ի՞նչ խնդիրների են բախվում, որոնց մասին Դուք անձնապես տեղյակ եք: Այդ խնդիրների շարքում սեռով պայմանավորված հարցեր կա՞ն:

- Դատախազության համակարգում աշխատում են մեծ թվով խելացի, բանիմաց կանայք՝ և՛ երկար տարիների աշխատանքային փորձ ունեցողներ, և՛ նորանշանակներ: Վստահ եմ, որ բոլորիս համար էլ ստեղծվել են բոլոր պայմանները՝ աշխատանքի հաճույքով գալու համար, և բոլորն ունեն կատարած աշխատանքի համար գնահատված լինելու զգացողություն: Խնդիրներ, հատկապես սեռով պայմանավորված, ինձ հայտնի չեն:

Ի՞նչ խորհուրդ կտաք այն կանանց, որոնք դեռ վախենում են քայլ կատարել որևէ ոլորտում և ի՞նչ կհորդորեք այն տղամարդկանց, որոնք շարունակում են կարծել, թե «կնոջ տեղը միայն ու միայն խոհանոցն է»:

- Կանայք պետք է ինքնավստահ լինեն, չխուսափեն դժվարություններից, դրանք միշտ հաղթահարելի են, փորձեն պրոֆեսիոնալ տիրույթում արժևորել կնոջ դերը և իրենց օրինակով աշխարհն ավելի լավը դարձնեն: «Կնոջ տեղը միայն խոհանոցում է» արտահայտությունն ինձ շատ խորթ է: Վստահաբար՝ իմ շրջապատում գտնվող ոչ մի տղամարդ այդպես չի կարծում:

Տպել
1657 դիտում

Մոսկվայի և Երևանի հարաբերություններում իսկապես կան որոշակի դժվարություններ, բայց դրանք չպետք է ուռճացվեն․ Պեսկով

Վերջին անգամ հանդիպել ենք դեկտեմբերին, դրանից հետո կուտակվել են հարցեր․ ինչ է առաջարկել Փաշինյանը Պուտինին (տեսանյութ)

Կրեմլում կայացել է Նիկոլ Փաշինյանի և Վլադիմիր Պուտինի հանդիպումը (տեսանյութ)

Հայաստանում նոր ընտրություններ անցկացնելու հանրային հասարակական պահանջ չկա, ինչի՞ վրա է ձեր հույսը․ Արման Բաբաջանյան

Ինչպես քվեարկել «Լադանիվա» խմբի օգտին․ ներկայացվել է կարգը

Արարատ Միրզոյանը Մելանի Ժոլիին է ներկայացրել Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթացի վերջին զարգացումները

ՀԱՊԿ-ը ԵԱՏՄ-ի թեման չէ, Հայաստանի անդամակցության հետ կապված հարցեր չեն քննարկվել․ Օվերչուկ

Ադրբեջանն ու Հայաստանը մինչև տարեվերջ կարող են ապացուցել, որ միջազգային միջնորդության ձևը հնացել է․ Le Figaro

Օդի ջերմաստիճանի նորմայից շեղման արժեքով Հայաստանն աշխարհում երկրորդ ամենատաք երկիրն է

Ինչ նպատակ ունի «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը․ վարչապետի ելույթը Եվրասիական բարձրագույն խորհրդի նիստում (տեսանյութ)

Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի շուտափույթ ստորագրումը կարևոր է․ Էրդողանը՝ Ասադովին

Միայն փոխադարձ հարգանքով և կառուցողական լուծումներով կպահպանվի ԵԱՏՄ-ի արդյունավետությունը․ Փաշինյան (տեսանյութ)

Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի առաջնորդությամբ Գյումրիից եկած խումբը միացել է Գալստանյանի երթին

Տավուշում մեքենաներ են բախվել․ տուժած 3 քաղաքացի է տեղափոխվել հիվանդանոց

Որպես ՀՀ իշխանության ներկայացուցիչներ մեծ պարտավորություն ունենք մեր պետականությունը պահպանել և ամրապնդել․ ՀՀ նախագահ

ՀԱՊԿ-ն արձագանքել է ՀՀ-ի՝ կազմակերպության գործունեության ֆինանսավորմանը չմասնակցելու որոշմանը

Մաշտոցի պողոտայից դեպի Հաղթանակի կամուրջ և հակառակ ուղղությամբ ճանապարհահատվածը առանձին ժամերի փակ կլինի

ԱՄՆ դեսպանը ընդդիմադիր պատգամավորների հետ հանդիպմանը ողջունել է ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ձեռք բերված համաձայնությունը

Հայաստանի Հանրապետությունը չի մասնակցի ՀԱՊԿ գործունեության ֆինանսավորմանը. ԱԳՆ խոսնակ

Ինչ իրավիճակ է Լարսի ճանապարհին

Հանրապետական կուսակցության երիտթևը միացել է Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի գլխավորած շարժմանը

Նիկոլ Փաշինյանի նախագահությամբ Մոսկվայում մեկնարկել է ԵԱՏՄ 10-րդ գագաթնաժողովը (տեսանյութ)

Ռեստորանային համալիրի մոտ՝ կիսախարխուլ փայտե տնակում, տղամարդու դի է հայտնաբերվել

236 մլն եվրոյի վարկային համաձայնագիր կստորագրվի. ներկայացվել է Հյուսիս-հարավի Սիսիան-Քաջարան հատվածի ծրագիրը (տեսանյութ)

Մայիսի 9-ին ՄԻՊ-ն արտակարգ ռեժիմով կաշխատի

Հուսամ՝ շարժումը հրապարակ հասնելուց հետո Քոչարյանի խմբակցությունը կպատասխանի տվածս պարզ հարցին. Ալեքսանյան

ԲԿ-ներից մեկում բուժում ստացող կալանավորի սենյակից կասկածելի իրեր են հայտնաբերվել, վերելակի աթոռի տակից՝ թմրանյութ

Նախագահը Սան Ֆրանցիսկոյի և հարակից շրջանների հայ համայնքին է ներկայացրել ՀՀ-ում տեղի ունեցող իրադարձությունները

Նոր նշանակում ՀՀ քննչական կոմիտեում

Մեծ Բրիտանիան կարտաքսի ՌԴ ռազմական կցորդին․ ռուսների համար դիվանագիտական ​​վիզաների նոր սահմանափակում կգործի

Նորագյուղում Իվան Պասկևիչի հուշարձանի մոտից հեռացրել են հայկական դրոշը՝ թողնելով միայն ռուսականը. տելեգրամ ալիքներ

Կիրանցում այսօր սահմանազատում չի կատարվում

Կալանավայրում գտնվող քաղաքացին իր ծանոթի հետ կատարել է 152 դրվագ համակարգչային հափշտակություն․ վնասի չափը 102 մլն դրամ է

Եկեղեցին ՀՀ սահմանադրական կարգը տապալելու հայտարարություններ է անում, պետք է իրավական գնահատական տրվի. Առաքելյան

Աղետալի կարկտահարության հետևանքները․ Սուրենյանը տեսանյութ է հրապարակել Կարբիից

Դոլարը թանկացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մայիսի 8-ին

Երևանում առանց պետհամարանիշի ռուսական դրոշներով մեքենաներ են շրջում

«Ամիօ ժամանակաշրջան». կրթությունը հնարավորություն է, որը փոխում է կյանքը

Յունիբանկը բիզնեսին առաջարկում է «Պարզեցված» վարկ` առանց վերլուծության

Կոնվերս Բանկը ՎԶԵԲ տարեկան ժողովի գլխավոր հովանավորն է