Աշխատել ու գերեզման գնալ չի կարելի, նոր ննջեցյալ ունեցողները պետք է ձուն ներկեն. ինչ է կարելի անել Զատկին, ինչ՝ ոչ

29/03/2024 schedule22:00

Հիսուս Քրիստոսի հրաշափառ Հարության տոնը՝ Սուրբ Զատիկը, նշանակում է զատում, բաժանում, հեռացում մեղքերից և վերադարձ առ Աստված:

Արարատյան Հայրապետական թեմի Նուբարաշենի Սրբոց Նահատակաց եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Բարդուղիմեոս քահանա Հակոբյանը «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում մանրամասնել է տոնի խորհուրդն ու այն անհրաժեշտ քայլերը, որոնք պետք է արվեն մինչ Սուրբ Զատիկն ու դրանից հետո։

Ըստ նրա՝ զատկական պատրաստվածությունից նախևառաջ կարևոր է հոգևորը․ սա նրա համար է, որ մարդը տոնին մոտենա վերափոխված, ինչպես Հիսուս Քրիստոսը մահացավ և հարություն առավ։ Դրա միջոցով մարդը կարողանում է ամրապնդել իր հավատքը։

Հաջորդը քրիստոնեական պատրաստվածությունն է․ անձը դեռևս 48 օր առաջ է սա սկսում, այսինքն, երբ մեկնարկում է Մեծ Պահքը, և մաքրվում են միտքն ու մարմինը:

«Պահքի ընթացքումը մարդը կերել է միայն պահքային ուտեստներ, իսկ արդեն Հարության տոնին թույլատրելի է դառնում ամեն ինչ ուտելը։ Մարտի 30-ին՝ Ճրագալույցի երեկոյան, երբ մատուցվում է Սուրբ պատարագը, ու փոխանցվում Ավետիսը, որ Քրիստոսը հարություն առավ, դա համարվում է ոչ լիարժեք Պահք և Պահքից դուրս եկած իրավիճակ, որի ժամանակ թույլատրվում է օգտագործել հավկիթ, ձուկ, այսինքն՝ նախամսային ուտեստներ, որ հաջորդ օրը մարդը մասնակցի բուն պատարագին ու լիարժեք դուրս գա Պահքից»,- ասում է նա:

Իսկ եթե անձը չի հետևել Մեծ Պահքին, կարո՞ղ է տոնել Սուրբ Զատիկը, քահանա Հակոբյանը պատասխանում է․ «Ցանկալի է, որ քրիստոնյան Պահք պահի ու ապրի այդ կյանքով, որովհետև քրիստոնեությունը միայն խոսքի կրոն չէ, գործը կարևոր է։ Հակոբոս առաքյալն ասում է՝ հավատքն առանց գործի մեռած է։ Այդ տեսանկյունից կարևոր է, որ յուրաքանչյուր քրիստոնյա ապրի Քրիստոսի խոսքով: Մեր հասարակության մի շերտ Պահք չի պահում, սակայն այնպես չէ, որ մեղադրում ենք»։

Ըստ քահանայի՝ զատկական տոնական ուտեստներից են բոլորիս հայտի չամչով փլավը, ներկված հավկիթը, ձուկն ու կանաչեղենը, որն ընդունված է ավանդույթի համաձայն: Միևնույն ժամանակ նա նկատում է՝ այնպես չէ, որ սեղանին միս դրվեց, մեծ մեղք կամ սխալ է:

«Տարիներ շարունակ Հարության տոնին դրվել է ձուկ, հավկիթ ու գինի, մնացած ուտեստները ժողովրդական ավանդույթներ են։ Միս կլինի, թե ուրիշ այլ բան, դրա մեջ կրոնական երանգ պետք չէ փնտրել։ Իհարկե, կարևոր է, որ քրիստոնյան պահի այդ խորհրդանիշերը, բայց պետք չէ սիմվոլիկաների վրա կենտրոնանալ»,- խորհուրդ է տալիս նա:

Մանրամասնելով թվարկված ուտեստների խորհուրդը՝ Տեր Բարդուղիմեոս քահանա Հակոբյանն ասում է.

«Ավանդությունը պատմում է, որ Մարիամ Մագդաղենացին, առաջին դարում այցելելով Տիբերիոս կայսերը, քարոզում է քրիստոնեությունը՝ նվիրելով մի ձու: Իսկ այդ ժամանակվա սովորության համաձայն՝ կայսրին չէին կարող այցելել առանց նվերի: Տիբերիոսը մերժում էր հավատալ Քրիստոսի Հարությանը և բացականչում է. «Ինչպե՜ս կարող է ինչ-որ մեկը մեռելներից հարություն առնել: Դա անհնար է, ինչպես, եթե այս ձուն հանկարծ կարմրի»: Հենց այդ պահին ձուն դառնում է կարմիր՝ վկայակոչելով քրիստոնեական հավատի ճշմարտացիությունը: Սա կայսերը հավատքի է բերում:

Ձուկ բառի ամեն տառը հունարենից թարգմանելուց ստացվում է Հիսուս Քրիստոսը՝ «Աստծու որդին փրկիչ է», դրա համար այն շատ տարիներ եղել է քրիստոնյաների սիմվոլը։

Քրիստոսը վերցրեց հացն ու գինին ու տվեց աշակերտներին՝ ասելով՝ «Սա իմ մարմինն է ու իմ արյունը, խմե՛ք, ձեր մեղքերի թողության համար այդպես կվարվեք» և ցորենն օրինակ բերելով՝ ասաց. «Ցորենի հատիկը մինչև չի մեռնում, նոր կյանք չի տալիս»։ Այդպես ցորենը նույնպես ընդգրկվեց Սուրբ Զատկի սիմվոլիկաների մեջ: Ցորենից պատրաստվում է հաց, այլուրից պատրաստում են նշխարը, որը օգտագործվում է պատարագի ժամանակ»։

Սուրբ Զատկին մարդիկ տոնում են Քրիստոսի հարությունը, և այս համատեքստում եկեղեցին սխալ է համարում ժողովրդի մեջ տարածված այն սովորությունը, որ այդ օրը գերեզման են այցելում: Սխալ է նաև այն մտածողությունը, որ եթե տանը նոր ննջեցյալ կա, ապա ձուն չպետք է ներկել, կամ փլավն առանց չամչի պիտի լինի։

«Քրիստոսի թափած արյունը և՛ ննջեցյալների համար է, և՛ ապրողների: Դա սուգն արգելելու նշան չէ։ Անկախ նրանից՝ տանը հին կամ նոր ննջեցյալ կա, թե ոչ, ձուն ներկվում է։ Առհասարակ այն կարմիր են ներկում, սա սիմվոլիկա է, բայց եթե այլ գույնի էլ է լինում, կրկին պետք չէ դրա մեջ կրոնական երանգ տեսնել։ Գերեզման գնալը թույլատրելի չէ, որովհետև եկեղեցին միշտ տաղավար տոների հաջորդ օրն է քրիստոնյաներին հորդորում, որ գնան գերեզման ու աղոթք անեն ննջեցյալների համար: Տոնի հաջորդ օրն է խորհուրդը փոխանցվում ննջեցյալներին, աղոթում ենք նրանց հոգու հանգստության համար»,- ասում է նա։

Զատկի տոնին աշխատել չի թույլատրվում, նկատում է Արարատյան Հայրապետական թեմի Նուբարաշենի Սրբոց Նահատակաց եկեղեցու հոգևոր հովիվը։ Նաև պսակադրություն անել չի կարելի, իսկ մկրտություն ամեն օր էլ արվում է՝ բացի Քրիստոսի խաչելության օրվանից. «Աստված տվել է պատվիրան՝ ասելով՝ շաբաթ օրը սուրբ պահեք, մենք՝ քրիստոնյաներս, ավելի մեծ կարևորություն ենք տալիս Քրիստոսի հարությանը, որը տեղի ունեցավ կիրակի օր։ Սկսեցինք այդ օրը նշել։ Կիրակին կյուրակե բառն է և նշանակում է Տիրոջը նվիրված տոն, դրա համար այդ օրը աշխատել չի կարելի, մարդը պետք է զբաղվի իր հոգու կարիքները հոգալով»։  

Սուրբ Հարության տոնին հավատացյալները միմյանց ողջունում են «Քրիստոս Յարեաւ ի մեռելոց» ավետիսով, պատասխանում՝«Օրհնեալ է Յարութիւնն Քրիստոսի»:

Մերի Խաչատրյան

Տպել
18006 դիտում

Հայաստանում միայն ռուսերեն ուսուցմամբ քանի դպրոց կա, որքան աշակերտներ ունեն և որտեղ են դրանք

Ոսկեպարի շրջանում ադրբեջանական ստորաբաժանումների առաջխաղացման մասին լուրը կեղծ է

Փաշինյանն ու Բլինքենը քննարկել են Հայաստան-Ադրբեջան սահմանազատման գործընթացն ու «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը

Էկոնոմիկայի նախարարը մասնագետների հետ քննարկել է խաղողագործության և գինեգործության ոլորտում առկա մարտահրավերները

Կա՞ր հոգևորական, որ ծպտուն հանեց Հոկտեմբերի 27-ին կամ Մարտի 1-ին, ուժեղ տղերք են դարձել, դասեր են տալիս. Մկրտչյան

«Վարչապետի գավաթն» ավելի ու ավելի շատ պետք է կապված լինի կրթության, դպրոցի հետ. Նիկոլ Փաշինյան (լուսանկարներ)

Ֆրանսիան Աթենքում հանդիսավոր արարողությամբ ստացել է օլիմպիական կրակը (լուսանկարներ)

Սյունիքի փոխմարզպետը ավտոբուսի վթարից տուժած իրանցիներին նվերներ ու ծաղիկներ է տարել

Պահեստազորի գնդապետ Միհրան Մախսուդյանի որդին 2 ամսով կալանավորվել է

Կատարում Վահան Կոստանյանը ներկայացրել է Հայաստանի տնտեսական գրավչությանը նպաստող գործոնները

Արգելակները «չեն պահել», ավտոբուսը կոտրել է պատնեշն ու գլորվել ձորը, բոլոր զոհերն իրանցիներ են. ձերբակալվել է վարորդը

Արևշատ գյուղի կամրջից ավտոմեքենան ընկել է Ազատ գետը. կա տուժած

Ավինյանի որոշմամբ՝ Արման Տեր-Թովմասյանն ազատվել է «Ջրային Կառույցներ» ընկերության տնօրենի պաշտոնից

Վանաձորում վրաերթի է ենթարկվել 13-ամյա երեխա

Միրզոյանը Կատարի գործընկերոջը ներկայացրել է Հայաստան-Ադրբեջան կարգավորման գործընթացի զարգացումները

Աղդամում ականի պայթյունից ադրբեջանցի է վիրավորում ստացել

Ավտովթար Ջերմուկ-Գնդեվազ ճանապարհին. ծանր վիճակում հոսպիտալացվել է 2 տուժած

Երևանում փակ ճանապարհներ չկան, դեպի Գյումրի ուղղությամբ երթևեկությունը վերականգնվել է

Քիմ Քարդաշյանն այցելել է Սպիտակ տուն և հանդիպել ԱՄՆ փոխնախագահին (լուսանկարներ)

Մեկնարկել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի պաշտոնական այցը Կատար

Ալեն Սիմոնյանը մեկնում է արձակուրդ

Շվեդիայում կրկին հրապարակայնորեն այրել են Ղուրանը (լուսանկարներ)

Կիևը գերմանական ընկերությունից պահանջել է ավելի քան 800 Vector անօդաչու թռչող սարք

Սպասվում է անձրև, ամպրոպ, առանձին հատվածներում՝ կարկուտ և քամու ուժգնացում. կցրտի 7-9 աստիճանով

Սյունիքի մարզպետը և Կապանում Իրանի գլխավոր հյուպատոսը տեսակցել են ավտոբուսի վթարի հետևանքով տուժած քաղաքացիներին

Հայաստանը շուտով Թուրքիային կփոխանցի Անիի կամրջի վերականգնման շուրջ իր մոտեցումները. ԱԳՆ

Մեկնարկել է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակիչ փուլը

Սպորտային մարմնամարզության ԵԱ. Արթուր Դավթյանն արծաթե մեդալ է նվաճել

Բլինքենն ուղևորվելու է Մերձավոր Արևելք

Քաղաքացին Գութանասար բարձրանալիս կոտրել է ոտքը. փրկարարները մոտ 6 կմ-ից իջեցրել են, օգնել հոսպիտալացվել

Վրաստանից էլեկտրաէներգիայի արտահանումն աճել է 14 անգամ. որքան է վաճառվել Հայաստանին

Գետափնյա գյուղի մոտակա կամրջով երթևեկությունը դեռևս փակ է

Մահացել է ազատամարտի մասին երգեր կատարող Սահակ Սահակյանը

Պահեստազորի գնդապետ Միհրան Մախսուդյանի որդուն մեղադրանք է առաջադրվել

Սուրենյանը հայտնել է Երևանում սպասվող գրեթե ռեկորդային տաքության մասին

Մահացել է Պարույր Սևակի որդին` ոստիկանության գնդապետ Արմեն Ղազարյանը

Նիկոլ Փաշինյանը տիկնոջ հետ հանդիպել է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի մրցաշարի եզրափակիչ փուլի մասնակիցներին

Սյունիքում ձորն ընկած ավտոբուսի վթարի հետևանքով զոհերի թիվը հասել է 5-ի

Հենց գալիս են՝ ապրանքը հավաքում, շենքերի բակ ենք փախչում». քաղաքապետարանի և փողոցային առևտրականների «հակամարտությունը»

Գյումրու պատմական «Վառեմ-մարեմի շենքի» փրկության հերթական ծրագիրը․ ով է այս անգամ պատրաստվում վառել Սիրանուշի տան լույսը