Ինչ փոխկապակցվածություն ունեն «Բալասանյան դաշինք»-ն ու շներին ստերջացնող «Կումնի»-ն. կայացել է Գյումրու ավագանու նիստը

15/03/2024 schedule19:35

Գյումրու ավագանու այսօրվա նիստը, ի տարբերություն նախորդների, սկսվեց և ընթացավ համեմատաբար հանդարտ մթնոլորտում: Ավագանու կին անդամների սեղաններին ծաղիկներ կային, նաև ընթացքում նրանց վարդեր բաժանվեցին, իսկ մինչ նիստի մեկնարկը քաղաքապետ Վարդգես Սամսոնյանը  միամսյակի առիթով շնորհավորեց դահլիճում ներկա կանանց և աղջիկներին:

Օրակարգային չէր, սակայն բարձրաձայնվեց շաբաթներ առաջ բացահայտված Գյումրու փողոցներից ստերջացման և ստերիլիզացիայի նպատակով «Կումնի» ՍՊԸ-ի կողմից քաղաքի փողոցներից հավաքված և Ջաջուռի անասնագոմերից մեկում հակասանիտարական պայմաններում պահված շների դեպքը:

Վարման կարգով ելույթ ունեցած ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Քնարիկ Հարությունյանն ասաց, հիշյալ ընկերությունը փոխկապակցվածություն ունի «Բալասանյան դաշինք»-ի հետ:

«Թվում է, թե մի կողմից փորձում եք շների ստերջացման հարցը լուծել, մրցույթ եք հայտարարում, բայց շահում են մարդիկ, որոնք ուղղակիորեն փոխկապակցված են ձեզ հետ, ձեր կուսակցության հետ և իրենք ընդամենը փող են լվանում: Լավ է, որ քրեական գործ կա, ես իհարկե հարգում եմ այդ գործով անցնողների անմեղության կանխավարկածը և զերծ կմնամ մեկնաբանություններից, բայց այն ինչ փաստ է, դրա մասին ուզում եմ խոսել՝ թե որքանով է «Կումնի» ՍՊԸ-ը փոխկապակցված «Բալասանյան դաշինք»-ի հետ:

Ընկերության հիմնադիր Հարություն Վիրաբյանի ավագ որդին՝ Սեդրակ Վիրաբյանը, կապ ունի ձեզ հետ այն պարզ պատճառով, որ 2016-ին «Գյումրեցու ոգի» կուսակցության ցուցակով եղել է ավագանու անդամ, հետո արդեն «Գյումրեցու ոգի»-ն վերանվանվել, կամ վերաձևակերպվել է «Բալասանյան դաշինք» սոցիալական կուսակցության»,- հայտարարեց նա:

e91079f9-a929-4fe9-aa8a-53953f34a5aa.jpg (160 KB)

Ըստ Հարությունյանի, սա «Բալասանյան դաշինք»-ի և այլ անձանց փոխկապակցվածության միակ օրինակը չէ: Շների պատմության ուսումնասիրության ընթացքում ասպարեզ է եկել ևս մեկ նման հայտնի պատմություն:

«Ես ակամա հիշեցի մի քանի 100 հազար դոլարի արևային պանելներ գնելու գործը, երբ «Բալասանյան դաշինք»-ի շրջապատին շատ մոտ գտնվող անձանց կողմից ֆեյք ընկերություններ էին ստեղծվել և բավական մեծ գումարով քաղաքապետարանի հետ պայմանագրեր էին կնքել:

Նախորդ տարի արևային ֆոտովոլտային կայանի կառուցման ծրագրի հետ կապված, որի արժեքը 1 մլրդ 450 մլն դրամ էր, մեր խմբակցության ջանքերով նախագիծը հանվել էր, որովհետև կոռուպցիոն մեծ ռիսկ ենք տեսել, էլի կասկածներ ունեինք հնարավոր տենդերների և փոխկապակցված անձանց կողմից հիմնված ընկերությունների շահելու մասով:

Ըստ էության ձեզ մոտ ոչինչ չի փոխվել, դուք շարունակում եք նույն ձեռագրով առաջ շարժվել, և սա համայնքի միջոցները վատնելու լավագույն օրինակն է»,- ասաց խմբակցության ղեկավարը:

Քաղաքապետ Վարդգես Սամսոնյանը փոխկապակցված անձանց մասով որևէ հակադարձում չարեց, իսկ քրեական գործի մասով նշեց՝ բոլորն օրենքի առաջ հավասար են, եթե կլինեն մեղավորներ՝ պատասխան կտան:

«Քննադատելով չէ, ապացուցելով է, վերլուծություն անելով է: Կան համապատասխան կառույցներ: Հիմա բերեք մեկս մյուսիս հասցեին բաներ ասենք, բայց պետք է կարողանանք չէ՞ ապացուցել: Եթե կա խախտում, թող պատժվի դա թույլ տված անձը»,- ասաց Սամսոնյանը:

Հիշեցնենք՝  ավելի վաղ անդրադարձել էինք այս խնդրին և հայտնել, որ Գյումրու փողոցներից ստերջացման և ստերլիզացիայի նպատակով հավաքված շներին «Կումնի» ՍՊԸ-ն պահում է Ջաջուռի անասնագոմերից մեկում՝ հակասանիտարական պայմաններում: Շները քնում են հենց անասնագոմի գետնին՝ կեղտի մեջ, կամ անասունների համար ժամանակին որպես կերակրաման ծառայած քարե տաշտակներում:

ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչության Ախուրյանի քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 307-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով նախաձեռնված է քրեական վարույթ (Կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունքը):

«Նաև ինձ մտահոգում է հանգամանքը, որ համայնքապետարանը շատ ակնհայտ կերպով այդ ընկերությանը պաշտպանող տեսանյութ էր հրապարակել, որում ձեր շահագրգռվածությունը շատ ավելի ակնառու է դառնում: Դուք որպես պատասխանատու կողմ պետք է ամենաշատը հետամուտ լինեիք, որ վատ ծառայություն մատուցած ընկերությանը ստիպեիք ավելի որակյալ աշխատել, իսկ դուք հակառակը պաշտպանում եք իրենց»,- ասաց Քնարիկ Հարությունյանը:

Օրակարգային մեկ այլ հարցով էլ ավագանու ավելի վաղ ընդունված որոշման մեջ փոփոխություն կատարվեց: Տնտեսվարի մեկ հաստիքը կիսվեց 3-րդ և 7-րդ երաժշտական դպրոցների միջև, քանի որ ըստ զեկուցող Լենա Ջիլավյանի, քաղաքապետարանի ենթակայությամբ գործող բոլոր ՀՈԱԿ-ներն ունեն տնտեսվարներ, բացի այս երկուսից:

Ավագանու «Ապրելու երկիր» խմբակցության ղեկավար Կարեն Մալխասյանը նկատեց՝ մշտապես խոսվում է գումարի տնտեսումից և դրա համար ՀՈԱԿ-ների հաշվապահներն ազատվեցին աշխատանքից, դարձան գործազուրկ, իսկ նրանց փոխարեն մեթոդիստներն ավելացան, հիմա էլ տնտեսվարները:

«Սկզբունքը ո՞րն է»,- հարցրեց Մալխասյանը:

Նկատենք, որ հաշվապահներից բացի, Գյումրու ՀՈԱԿ-ների մեծ մասում նաև պահակներն են ազատվել աշխատանքից, ներդրվել են անվտանգության համակարգեր:

Ջիլավյանը բացատրեց, որ ՀՈԱԿ-ներում պահակները նաև տնտեսվարի աշխատանք են կատարել, հիմա որ պահակն ազատվել է աշխատանքից, կես հաստիքով տնտեսվար ունենալը նորմալ է: Որ կազմակերպությունը պահակ է ունեցել, կես հաստիքը դուրս է եկել, մնացել է տնտեսվարի կես հաստիքը:

«Բնականաբար, մեր տեղադրած սիգնալիզացիան երբեք չի կարողանա լամպչկա փոխել: Ընդամենը էս երկու կառույցը չունեն տնտեսվար, մենք էլ գտել ենք, որ կես հաստիքը բավարար է»:

Ավագանու անդամ Վարդևան Հակոբյանն ասաց՝ ինչքանո՞վ է նպատակահարմար կես հաստիքով մարդուն աշխատեցնելը:

«Կես դրույքը ոնց որ բամբակով ջուր կաթեցնել լինի: Ճիշտ չէ՞ր լինի, եթե տալիս ենք մեկական դրույք տայինք: Կես դրույքով մարդուն գտնել, բերել, աշխատեցնելը դժվար է»,- նկատեց Հակոբյանը:

Քաղաքապետն ասաց մեկ դրույքի աշխատանք չկա, կես դրույքը բավարար է:

«Մեր տնտեսվարները իրենց կես դրույքով գոհ են, շնորհակալ են, մենք՝ առավելևս: Էնպես որ դա ոչ մեկին չի խանգարի»,- վստահեցրեց Լենա Ջիլավյանը:

Ընդհանուր առմամբ, օրակարգային 34 հարցի հիմնական մասը քննարկվեց կառուցողական ու փոխըմբռնման շեշտադրումներով:

Տպել
1376 դիտում

Լեգիտիմ վարչապետը չի կարող հեռացվել Քոչարյանի տարատեսակ խոսնակների պահանջով, նրա կլանը ՀՀ ժողովուրդը չէ․ Ալեքսանյան

Շիրակ Թորոսյանն ու Ռուստամ Բաքոյանը արձագանքել են Գալստանյանի՝ վարչապետի հրաժարականի պահանջին

Տղամարդը «Կամազ»-ը վարել է դեպի հանրահավաքի մասնակիցները․ նախաձեռնվել է քրեական վարույթ, վարորդը ձերբակալվել է

Շնորհակալ եմ պարոն Գալստանյանին մեր հակածխախոտային պայքարին միանալու համար․ Թորոսյան

Կեցցե՛ Հայաստանի Հանրապետության ընտրված վարչապետը․ Պապիկյանի արձագանքը Գալստանյանի պահանջին

Ջարդել են տեսախցիկը․ լրագրողի մասնագիտական գործունեությունն առերևույթ խոչընդոտելու դեպքով նախաձեռնվել է քրեական վարույթ

Խաչերը իջնում են, բարձրանում են մանդատները` հեսա 2 խմբակցությունների հետ խորհրդակցեմ, գամ․ Խաչատրյանը՝ Գալստանյանին

Բագրատ Գալստանյանի հանրահավաքին եկած մարդիկ գնում են հրապարակից. նրանցից շատերը հիասթափված են

Հոկտեմբերի 27 արածներ` ծոծրակներդ կտեսնեք՝ իշխանազավթում չեք տեսնի․ Մկրտչյան

Ռուսական զինվորական համազգեստով անձ՝ Գալստանյանի հրավիրած հանրահավաքին

Ըստ արքեպիսկոպոս Գալստանյանի՝ այսօր նաև Եռաբլուրն է ցնծության մեջ (տեսանյութ)

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղարը ևս պատասխանել է Գալստանյանի՝ վարչապետի հրաժարականի պահանջին

Հայկ Կոնջորյանն ու Նազելի Բաղդասարյանն արձագանքել են Բագրատ Գալստանյանի պահանջին

Դեռ գլխի չեն ընկել, որ Գարեգինով, Միքայելով ու մյուսներով ինքնափիլոնազրկման սրընթաց փուլ են մտել․ Սաֆարյան

Բախվել են շտապօգնության ավտոմեքենան ու «BMW»-ն. բուժքույրը տեղափոխվել է հիվանդանոց

Իրավապահ համակարգը պատրաստ է կոշտ միջոցներ ձեռնարկել հնարավոր սադրանքների և անկարգությունների դեմ

Ավագ Սուրեն Պապիկյանն այսօր դարձավ 99 տարեկան․ պաշտպանության նախարարը ընտանեկան լուսանկար է հրապարակել

Եթե չեն ներկայացնում թե ինչն են այլ կերպ անելու՝ փողոցային պայքարը դառնում է զուտ իշխանության գալու գործիք․ Մարգարյան

Ռուսաստանի և Հայաստանի միջև առկա է տնտեսական համագործակցության բարձր մակարդակ․ Օվերչուկ

Որտեղի՞ց այն գումարները, որոնք տրամադրվում են այս հանրահավաքի համար, կարծում եք Մայր Աթո՞ռն է ֆինանսավորում․ Սարուխանյան

Քաղաքական գործիչ Բագրատ Գալստանյանը պահանջեց վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը

Իրականացվում են մասնագիտական, հումանիտար բոլոր քայլերը․ «Սուրբ Աստվածամայր»-ը մանրամասներ է հայտնել գտնված նորածնի մասին

Պրոդյուսրը քաղտեխնոլոգիայի կանոններով պետք է եռագույն շորեր հագցներ․ Սաֆարյանը՝ Բագրատ արքեպիսկոպոսի հանդերձանքի մասին

Հանրապետության հրապարակը 18։20-ի դրությամբ

Տևական ժամանակ կդադարեցվի Քասախ բնակավայրի գազամատակարարումը

Լևոն Քոչարյանը միացել է Բագրատ արքեպիսկոպոսի գլխավորած շարժմանը

Հանրապետության հրապարակը 17։30-ի դրությամբ

Կոռուպցիայի դեմ պայքարը ՀՀ կառավարության գերակա ուղղություններից է․ Կարեն Կարապետյան

Թուրքիան ուշադիր հետևում է Ուկրաինայում տիրող իրավիճակին. Էրդողան

Հանրապետության հրապարակը 16։45-ի դրությամբ

Թունավորումից Աստրախանում 5 մարդ է մահացել, ևս 14-ը հիվանդանոցում է

Փոխվարչապետն ու Թանոս Արվանիտիսը քննարկել են ՀՀ կառավարության կողմից իրականացվող հարկաբյուջետային քաղաքականությունը

Ովքեր են միացել Բագրատ արքեպիսկոպոսի գլխավորած շարժմանը. անուններ

Խժդժությունը ընդդեմ ՀՀ-ի, իհարկե, մուրազին չի հասնի, և չի մոռացվի, թե ով էր պատրաստ հետ շրջել պատմության անիվը․ Ոսկանյան

Որ դեպքում ոստիկանությունը ուժ կկիրառի. փոխոստիկանապետը պարզաբանել է

Ոստիկաններն Աբովյանում ճանապարհներ չեն փակել․ ՆԳՆ-ն կոչ է անում չհրապարակել չճշտված տեղեկություններ

Հայտարարեք, թե որն է ՀՀ քաղաքացիներին և հայ ժողովրդին առաջարկած հայրենիքի ձեր տարբերակը․ Արուսյակ Ջուլհակյան

Եռաբլրի հարակից հողատարածքները հանցավոր սխեմայով օտարվել են․ փողերի լվացման՝ ՊՊԾ նախկին պաշտոնյայի գործը դատարանում է

Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մայիսի 9-ին

Բագրատ արքեպիսկոպոսի քայլերթի ընթացքում մեքենան հարվածեց երթը ուղեկցող ոստիկանին