Ուժային կառույցներում մարտահրավերային է կնոջ համար աշխատելը, բայց հնարավոր է կոտրել «ապակե առաստաղ»-ը. Արփինե Սարգսյան

08/03/2024 schedule11:55

Կանանց Միջազգային օրվա՝ Մարտի 8-ի առթիվ «Հայկական ժամանակ»-ը ներկայացնում է հարցազրույց Ներքին գործերի փոխնախարար Արփինե Սարգսյանի հետ:

-  Տիկին Սարգսյան, Դուք երկար տարիներ է՝ տարբեր պաշտոններ եք զբաղեցրել պետական կառավարման համակարգում, մեկ տարուց ավելի էլ՝ ՆԳ նախարարի տեղակալն եք: Հայ հասարակության ծանրակշիռ մասը, համարելով, որ կանայք առավել էմոցիոնալ են, հիմնականում սովոր է նման բարձր պաշտոններում տեսնել տղամարդ գործիչների, առավել ևս՝ ուժային ոլորտում: Ըստ Ձեզ՝ ինչո՞ւ է ձևավորված նման կարծրատիպ, արդարացվա՞ծ է այդ մոտեցումը, թե՞ ոչ: Երբևէ բախվե՞լ եք այնպիսի հարցերի, որ ինքներդ էլ մտածեք՝ հակառակ սեռի ներկայացուցիչն առավել արագ լուծում կտա այդ հարցին:

- Էմոցիոնալ լինելը ինքս չէի կապի որևէ սեռի հետ, շրջապատումս շատ կան էմոցիոնալ թե’ կանայք, թե’ տղամարդիկ։ Իրականում չեմ էլ կարծում, որ էմոցիոնալ լինելը վատ է, հակառակը՝ դա անտարբեր չլինելու, ինչ-որ հարցի շուրջ անհանգստանալու, մտածելու իմաստ ունի։ Էմոցիոնալ որոշումներ կայացնելու և էմոցիաները հասկանալու, կառավարելու ճանապարհով հարցերին ավելի խորքային մոտեցում ցուցաբերելու միջև կա նուրբ սահման, որը կարծում եմ՝ աշխատանքային փորձի և մասնագիտական պատասխանատվության արդյունքում է դառնում հասանելի։ Այս նուրբ սահմանը չգիտակցելու կամ ընդունել չցանկանալու արդյունքում է, որ այսօր խոսում ենք նման կարծրատիպի մասին։

Այս թեմայի մասին խոսելիս ինձ մոտ հանրության շրջանում ձևավորված մոտեցումը երկու ձևով է արտահայտվում։ Առաջինը կնոջը բարձր պաշտոններում չընկալելն ու չտեսնելն է, երկրորդը՝ կնոջը հատկապես այնպիսի ոլորտներում չտեսնելը, ինչպիսին, դիցուք, իրավապահ համակարգն է։ Հանրային ընկալումն ավելի մշուշոտ է դառնում, երբ այս երկու ձևերը միահյուսվում են, ու խոսում ենք կնոջ կողմից իրավապահ համակարգում բարձր պաշտոն զբաղեցնելու հնարավորության մասին։ Բնականաբար, սա միայն ընկալում չի եղել, սա պրակտիկ փորձառությամբ ձևավորված սովորույթ է դարձել, որ թե՛ տղամարդիկ և, ինչու ոչ, նաև մենք՝ կանայքս, ինչ-որ ոլորտային բաշխումներ ենք մտածել ու ադապտացվել այդ մտքին։

Հուրախությամբ պետք է նշեմ, որ հատկապես վերջին տարիներին էական փոփոխություններ ենք տեսնում տարբեր ոլորտներում կանանց ներգրավվածության մասով, որոնք ավանդաբար «տղամարդկային» ոլորտներ են համարվել։ Այսպիսի դեպքերում, իհարկե, առաջնայնորեն խոսվում է տղամարդկանց և կանանց հավասար ներկայացվածության մասին, բայց հարցին ավելի խորքային եթե նայենք, պետք է մի հարցի անդրադառնանք՝ ի՞նչ է տալիս հավասար ներկայացվածությունը, դա արհեստական բաշխո՞ւմ է, թե՞ որակական ներդաշնակության ապահովում։ Չեմ ուզում այս կամ այն հետազոտությանն անդրադառնալ, որովհետև դրանք բազմաթիվ են, բայց փաստ է, որ տարբեր սեռերի ներկայացվածությունը թիմերում և ղեկավար պաշտոններում բերում է ավելի ստեղծագործ մտքի, խնդիրների բազմակողմանի ուսումնասիրությանն ու լուծումների ամբողջականությանը, ավելի բարձր կարգապահության, խնդիրների վրա կենտրոնացումից դեպի խնդիրների լուծման մոտեցումների ձևավորման և այլն։ Իսկ սա որակի մասին է խոսում, ավելի առողջ մշակույթի, հետևապես չպետք է կորցնենք սեռերից յուրաքանչյուրի առավելություններն ու դրանց ներդաշնակ համադրությամբ ապահովենք նոր մթնոլորտ։

Ինչ վերաբերում է հարցի վերջին մասին, անկեղծ կլինեմ, նման միտք չեմ ունեցել։

- Ներքին գործերի նախարարությունը մի համակարգ է, որում ներգրավված անձնակազմի գերակշիռ մասը տղամարդիկ են: Բա՞րդ է կնոջ համար նման պարագայում աշխատելը, թե՞ հակառակը:

- Այսօր արդեն չէի ասի՝ բարդ է, քանի որ շուրջ 10 տարվա աշխատանքային գործունեության գործնական շփումներիս շրջանակում հիմնականը տղամարդ գործընկերներս են եղել՝ քրեակատարողական, պրոբացիայի, հարկադիր կատարումն ապահովող ծառայություններից, քրեակատարողական հիմնարկներից, ոստիկանությունից, քննչական մարմիններից, դատախազությունից և այլն։ Ներկա պահին Ներքին գործերի նախարարություն եմ, այդ առումով էական փոփոխություն չկա իմ կյանքում։

Հարցի համատեքստում մասնագիտական գրականության մեջ առկա մի կոնցեպտ հիշեցի, որը հայտնի է «ապակե առաստաղ» եզրութաբանությամբ։ Այս եզրույթը բնութագրում է այն իրավիճակը, երբ առերևույթ թվում է, թե խնդիր չկա, բայց պրակտիկայում չգրված կանոնների տրամաբանության մեջ կանայք բախվում են դժվարությունների, երբ հարցը վերաբերում է ավելի բարձր պաշտոն կամ դերակատարում ստանձնելուն կամ տղամարդկանց դոմինանտ անձնակազմի պայմաններում տեղ գտնելուն։

Առհասարակ հատկապես ուժային կառույցների դեպքում, իհարկե, բարդ, ու ինչ-որ տեղ մարտահրավերային է կնոջ համար նման պայմաններում աշխատելը, բայց եթե կա կանանց համախմբվածությունը, տղամարդ գործընկերների աջակցող մոտեցումը, կառույցի ներառական քաղաքականությունը, ապա քայլ առ քայլ հնարավոր է դառնում ինստիտուցիոնալացնել մոտեցումը, կոտրել «ապակե առաստաղն» ու ավելի լավ աշխատանքային պայմաններ երաշխավորել։ Կարծում եմ՝ մենք այդ ճանապարհին ենք։

- Հետաքրքիր է՝ ինչպե՞ս է կինը հասցնում միաժամանակ և՛ պետական գործիչ լինել՝ ծանր աշխատանքային գրաֆիկով, և՛ հոգատար կին՝ ընտանիքի համար: Լինո՞ւմ է այնպես, որ ընտանիքը շատ հարցերում տուժի աշխատանքի պատճառով:

- Գիտեք, առհասարակ, հեշտ տրվող բաներ չեմ սիրում, բարդ առաջադրանքները, մարտահրավերներն ինձ համար նախընտրելի են, ավելի հետաքրքիր են թվում, ավելի մոտիվացնող են, որովհետև այդ ընթացքում թրծվում ես, նոր բաներ սովորում, նոր որակներ ձեռք բերում, նոր նպատակներ սահմանում։ Նույնն էլ ընտանիք-աշխատանք շղթայի մեջ է։ Իհարկե, բարդ է ընտանիք-աշխատանք ներդաշնակ հավասարակշռություն ապահովելը՝ հատկապես հաշվի առնելով Արդարադատության նախարարությունում վերջին տարիների գործունեությունս և Ներքին գործերի նախարարություն գալը, բայց ամուսնուս, ով աշխատում է պետական համակարգում և քաջ ծանոթ է ծանրաբեռնված աշխատանքային գրաֆիկին, ընտանիքիս մյուս անդամների միայն ու միայն աջակցող մոտեցումը և բնավորությանս որոշ գծեր ինձ շատ են օգնում։

Լինի մեծ հարց, թե փոքր, դրա պլանավորումն ու, ըստ այդմ, կանխատեսելի ընթացքն ինձ համար շատ կարևոր է, նախապես թեկուզ ոչ դետալային, բայց ընդհանուր առմամբ պետք է ինքս ինձ համար մտքումս գծագրեմ քայլերի հաջորդականությունը, դրանցից առաջացող հնարավոր էֆֆեկտները թե՛ աշխատանքի վրա, թե՛ ընտանիքի վրա, որ ամեն ինչ կանոնակարգված լինի ու ընտանիք-աշխատանք անհրաժեշտ հավասարակշռության մեջ մեծ բացեր չունենամ։

- Պետական կառավարման համակարգում կանանց ներգրավվածությունը գնալով մեծանում է, դա նկատելի է բոլոր ոլորտներում, ընդ որում՝ այնպիսի, որ հայ հասարակության մեծ մասի ընկալմամբ դա միայն ու միայն տղամարդու աշխատանք է: Ձեզ համարո՞ւմ եք այս առումով կարծրատիպեր կոտրող անձնավորություն:

- Կարծում եմ՝ պետական կառավարման համակարգում, հանրային կյանքում դերակատարում ունեցող ցանկացած անձ օրինակ ստեղծող է, և հետևապես դրական օրինակի դեպքում՝ նաև կարծրատիպ կոտրող։ Խոսքս ցանկացած ոլորտի մասին է։ Ու եթե իմ օրինակով համակարգի կանայք և ոչ միայն մոտիվացվում են, ու դա իրենց նոր ծրագրեր իրականացնելու, նոր փորձեր անելու լիցքեր է տալիս, դրա համար միայն ուրախ եմ։

- Պարեկային համակարգում կին ծառայողները ի՞նչ խնդիրների են բախվում, որոնց մասին Դուք անձնապես տեղյակ եք: Այդ խնդիրների շարքում սեռով պայմանավորված հարցեր կա՞ն:

- Քանի որ ոստիկանության համակարգում կանանց ներգրավումը խթանելու մեր գործողությունների ծրագիրը պիլոտավորել ենք Պարեկային ծառայությունում, իրականացրել ենք նաև ֆոկուս խմբային քննարկումներ, որոնք թույլ են տալիս առանձնացնել աշխատանքային ռեժիմին, մանկահասակ երեխա ունենալու դեպքում աշխատանքին զուգահեռ խնամքի կազմակերպման բարդություններին, քաղաքացիների կողմից կին ծառայող տեսնելիս ոչ միանշանակ ընկալմանը առնչվող և այլ հարցեր։ Սեռով պայմանավորված սուր արտահայտված խնդիրներ չեն արձանագրվել, բայց անելիքներ դեռ շատ կան։

- Ի՞նչ խորհուրդ կտաք այն կանանց, որոնք դեռ վախենում են քայլ կատարել որևէ ոլորտում, և ի՞նչ կհորդորեք այն տղամարդկանց, որոնք շարունակում են կարծել, թե «կնոջ տեղը միայն ու միայն խոհանոցն է»:

- Խորհուրդ կտամ համարձակ լինել ու չվախենալ սխալվելուց։ Իսկ տղամարդկանց կհորդորեմ լինել աջակցող, նպաստեն իրենց կանանց, աղջիկների կամ գործընկերների մասնագիտական կայացմանն ու նպատակների իրականացմանը, որոնք գոյության և կենսագործվելու իրավունք ունեն։

Տպել
1314 դիտում

Մոսկվայի և Երևանի հարաբերություններում իսկապես կան որոշակի դժվարություններ, բայց դրանք չպետք է ուռճացվեն․ Պեսկով

Վերջին անգամ հանդիպել ենք դեկտեմբերին, դրանից հետո կուտակվել են հարցեր․ ինչ է առաջարկել Փաշինյանը Պուտինին (տեսանյութ)

Կրեմլում կայացել է Նիկոլ Փաշինյանի և Վլադիմիր Պուտինի հանդիպումը (տեսանյութ)

Հայաստանում նոր ընտրություններ անցկացնելու հանրային հասարակական պահանջ չկա, ինչի՞ վրա է ձեր հույսը․ Արման Բաբաջանյան

Ինչպես քվեարկել «Լադանիվա» խմբի օգտին․ ներկայացվել է կարգը

Արարատ Միրզոյանը Մելանի Ժոլիին է ներկայացրել Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթացի վերջին զարգացումները

ՀԱՊԿ-ը ԵԱՏՄ-ի թեման չէ, Հայաստանի անդամակցության հետ կապված հարցեր չեն քննարկվել․ Օվերչուկ

Ադրբեջանն ու Հայաստանը մինչև տարեվերջ կարող են ապացուցել, որ միջազգային միջնորդության ձևը հնացել է․ Le Figaro

Օդի ջերմաստիճանի նորմայից շեղման արժեքով Հայաստանն աշխարհում երկրորդ ամենատաք երկիրն է

Ինչ նպատակ ունի «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը․ վարչապետի ելույթը Եվրասիական բարձրագույն խորհրդի նիստում (տեսանյութ)

Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի շուտափույթ ստորագրումը կարևոր է․ Էրդողանը՝ Ասադովին

Միայն փոխադարձ հարգանքով և կառուցողական լուծումներով կպահպանվի ԵԱՏՄ-ի արդյունավետությունը․ Փաշինյան (տեսանյութ)

Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի առաջնորդությամբ Գյումրիից եկած խումբը միացել է Գալստանյանի երթին

Տավուշում մեքենաներ են բախվել․ տուժած 3 քաղաքացի է տեղափոխվել հիվանդանոց

Որպես ՀՀ իշխանության ներկայացուցիչներ մեծ պարտավորություն ունենք մեր պետականությունը պահպանել և ամրապնդել․ ՀՀ նախագահ

ՀԱՊԿ-ն արձագանքել է ՀՀ-ի՝ կազմակերպության գործունեության ֆինանսավորմանը չմասնակցելու որոշմանը

Մաշտոցի պողոտայից դեպի Հաղթանակի կամուրջ և հակառակ ուղղությամբ ճանապարհահատվածը առանձին ժամերի փակ կլինի

ԱՄՆ դեսպանը ընդդիմադիր պատգամավորների հետ հանդիպմանը ողջունել է ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ձեռք բերված համաձայնությունը

Հայաստանի Հանրապետությունը չի մասնակցի ՀԱՊԿ գործունեության ֆինանսավորմանը. ԱԳՆ խոսնակ

Ինչ իրավիճակ է Լարսի ճանապարհին

Հանրապետական կուսակցության երիտթևը միացել է Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի գլխավորած շարժմանը

Նիկոլ Փաշինյանի նախագահությամբ Մոսկվայում մեկնարկել է ԵԱՏՄ 10-րդ գագաթնաժողովը (տեսանյութ)

Ռեստորանային համալիրի մոտ՝ կիսախարխուլ փայտե տնակում, տղամարդու դի է հայտնաբերվել

236 մլն եվրոյի վարկային համաձայնագիր կստորագրվի. ներկայացվել է Հյուսիս-հարավի Սիսիան-Քաջարան հատվածի ծրագիրը (տեսանյութ)

Մայիսի 9-ին ՄԻՊ-ն արտակարգ ռեժիմով կաշխատի

Հուսամ՝ շարժումը հրապարակ հասնելուց հետո Քոչարյանի խմբակցությունը կպատասխանի տվածս պարզ հարցին. Ալեքսանյան

ԲԿ-ներից մեկում բուժում ստացող կալանավորի սենյակից կասկածելի իրեր են հայտնաբերվել, վերելակի աթոռի տակից՝ թմրանյութ

Նախագահը Սան Ֆրանցիսկոյի և հարակից շրջանների հայ համայնքին է ներկայացրել ՀՀ-ում տեղի ունեցող իրադարձությունները

Նոր նշանակում ՀՀ քննչական կոմիտեում

Մեծ Բրիտանիան կարտաքսի ՌԴ ռազմական կցորդին․ ռուսների համար դիվանագիտական ​​վիզաների նոր սահմանափակում կգործի

Նորագյուղում Իվան Պասկևիչի հուշարձանի մոտից հեռացրել են հայկական դրոշը՝ թողնելով միայն ռուսականը. տելեգրամ ալիքներ

Կիրանցում այսօր սահմանազատում չի կատարվում

Կալանավայրում գտնվող քաղաքացին իր ծանոթի հետ կատարել է 152 դրվագ համակարգչային հափշտակություն․ վնասի չափը 102 մլն դրամ է

Եկեղեցին ՀՀ սահմանադրական կարգը տապալելու հայտարարություններ է անում, պետք է իրավական գնահատական տրվի. Առաքելյան

Աղետալի կարկտահարության հետևանքները․ Սուրենյանը տեսանյութ է հրապարակել Կարբիից

Դոլարը թանկացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մայիսի 8-ին

Երևանում առանց պետհամարանիշի ռուսական դրոշներով մեքենաներ են շրջում

«Ամիօ ժամանակաշրջան». կրթությունը հնարավորություն է, որը փոխում է կյանքը

Յունիբանկը բիզնեսին առաջարկում է «Պարզեցված» վարկ` առանց վերլուծության

Կոնվերս Բանկը ՎԶԵԲ տարեկան ժողովի գլխավոր հովանավորն է