Օնլայն առևտուրը մեր տունը քանդեց. առևտրականները դժգոհ են, դպրոցական ապրանքը չի ծախվում. ինչ է կատարվում տոնավաճառներում

25/08/2023 schedule21:10

Նոր սկսվող ուսումնական տարվա մեկնարկին հաշված օրեր են մնացել. դեռ օգոստոս ամսվա սկզբից տոնավաճառները, խանութները լցվում են դպրոցական հագուստի նոր տեսականիով, գրենական պիտույքներով և աշակերտների համար նախատեսված այլ զանազան պարագաներով:

«Հայկական ժամանակ»-ը այսօր շրջայց է կատարել Երևանի «Մալաթիա» տոնավաճառում և շրջակայքում գտնվող այլ խանութներում՝ հասկանալու՝ մատչելի՞ են գները դպրոցական հագուստի և պարագանների դեպքում, ինչպե՞ս են ծնողները պատրաստվում նոր ուսումնական տարվան։

Մեր այցի ժամանակ չնայած կեսօր էր, միևնույն է, տոնավաճառն այդքան էլ մարդաշատ չէր։ Լայն ու բազմազան տեսականի առաջարկող վաճառողները միայնակ էին իրենց ապրանքների հետ։ Ըստ վաճառողների՝ այս պատկերը կրկնվում է ամեն օր և տարբեր ժամերի, ապրանքներ կան, բայց շատ քիչ մարդիկ են տոնավաճառ գալիս՝ դրանք գնելու համար։ Վերջիններիս խոսքով՝ մարդիկ հիմա ավելի մատչելի տարբերակներով են կազմակերպում իրենց գնումները՝ շնորհիվ առցանց պատվերների։

Համեմատած անցած տարվա գնային սանդղակի՝ այս տարի էլ, կարելի է ասել, պատկերը նույնն է․ դպրոցական հագուստները միջինում տատանվում են 5-15 հազար, կոշիկները՝ 5-20 հազար դրամի սահմաններում։ Դպրոցական պայուսակները՝ թե՛ աղջիկների և թե՛ տղաների համար նախատեսված, միջինը 6-10 հազար դրամի սահմաններում են։ Վաճառողները թեև խուսափում և հրաժարվում էին տեսաձայնագրվելուց և ներկայանալուց, սակայն նշում էին՝ սպասելիքներն այս տարվա առևտրից այս պահի դրությամբ չեն արդարացել։

371460997_2575711409246873_6104955553336608141_n.jpg (426 KB)

«Սովորաբար այս օրերին մարդիկ շատ էին լինում, սկսվում էր դպրոցական առևտուրը։ Հիմա գալիս ենք, բացում սրահները 9-ից կամ 10-ից, ու մինչ աշխատանքային օրվա ավարտը ամենաշատը 3 հաճախորդ եմ ունենում։ Գուցե լինի պահ, որ մարդկանց հոսքը մի քիչ ավելի լինի, բայց այդ դեպքում էլ առևտուր չեն անում, միայն գներն են հարցնում, որ հետո հասկանան՝ էստեղից գնելո՞վ շատ կծախսեն, թե՞ որ պատվիրեն։ Նայում ես, թե ինչ հերթեր են օնլայն պատվերների կետերի մոտ, հասկանում ենք՝ մեզ մոտ ինչու մարդ չկա»,- մեզ հետ զրույցում ասաց դպրոցական պայուսակ վաճառող Սարգիսը։

Մեկ այլ տաղավարում դպրոցական հագուստներ վաճառող Աննան էլ այսօր առավոտից ունեցել էր ընդամենը մեկ հաճախորդ, վաճառել՝ 5000 դրամ արժողությամբ աղջիկ երեխայի վերնաշապիկ։ Առևտրական կինը նկատեց՝ մարդիկ հիմնականում գալիս են տոնավաճառ՝ գին «ճշտելու» համար: «Ինձ մոտ, օրինակ, հագուստները սկսում են 5000-ից. թե՛ տղաների հագուստների դեպքում է էդպես, թե՛ աղջիկների։ Բայց իրավիճակը շատ վատ է, մարդ չկա, չեն գալիս։ Գինը ճշտում են, գնում, օնլայն պատվերով՝ «Վայլդբերիսով» պատվիրում, էդ առցանց պատվերները մեր տունը քանդում են»,- գանգատվեց նա:

Ինչ վերաբերում է հագուստների ու այլ պարագանների գնային տարբերությանն առցանց պատվիրելու դեպքում, վաճառողները սրա վերաբերյալ ոչինչ չասացին։ Ըստ նրանց՝ տեղյակ չեն, թե, օրինակ, դպրոցական պայուսակները որքան արժեն, բայց լսել են, որ եռակի էժան են։ Պնդում են՝ իրենց մոտ առկա ապրանքներն ավելի որակով են, քան առցանց պատվիրելու դեպքում։ Իսկ թե ո՞ր երկրից են իրենք ներկրում ապրանքները, վաճառողները չբարձրաձայնեցին:

371494101_1462968061189860_2316806992170082134_n.jpg (323 KB)

Չնայած տոնավաճառի՝ ոչ մարդաշատ լինելուն, ամեն դեպքում, մեզ հաջողվեց զրուցել մի քանի ծնողների հետ, որոնք թեև տոնավաճառ էին եկել, բայց նրանցից շատերը մեկ ժամվա ընթացքում այդպես էլ չէին կարողացել հարմար տարբերակներ գտնել։

Երկու երեխաների մայր Սոնան մեզ հետ զրույցում նշեց, որ նախորդ տարի, օրինակ, դպրոցական առևտրի համար նախատեսել էր մինչև 100 հազար դրամ։ Այս տարի առցանց պատվերների շնորհիվ գնումների համար 60 հազար դրամ է սահմանել:

«Երեք ամսվա ընթացքում պատվիրելով գրեթե ամեն ինչ գնել եմ աղջկաս համար։ Մտածեցի տղայինս էստեղից գնել, բայց ոնց հասկանում եմ՝ գները շատ թանկ են։ Օրինակ՝ սպիտակ շապիկ առցանց կարող եմ գտնել 3000 դրամից 4000 սահմաններում, էստեղ 5000 և ավելի են գները։ Մարդիկ մտածում են, որ եթե էժան է, մատչելի է շատ, ուրեմն որակն այն չէ, բայց ես գոհ եմ»,- ասաց նա:

Մեկ այլ ծնող էլ, որը իր երեխայի հետ էր եկել գնումների, չցանկանալով ներկայանալ, նշեց՝ կարողանում է երեխայի համար գնումներն անել 50-70 հազար դրամի սահմաններում. «Մնացած իրերը պատվերով եմ գնել, իսկ պայուսակները՝ էստեղից։ Անցած տարի 5 հազար դրամ էին, այս տարի գնել եմ 7 հազար դրամով։ Գները բավականին բարձրացել են։ Գրենական պիտույքների գներից դեռևս տեղյակ չեմ: Մնում է միայն դրանք գնեմ։ Դեռ մտածում եմ՝ պատվիրե՞մ, թե՞ գնեմ խանութներից»։

371464804_318178000651388_7736986603117533134_n.jpg (268 KB)

Երեք երեխաների մայր Ռուզաննան էլ նշեց, որ թեև տեղյակ է պատվերով գնումների ավելի մատչելի լինելու մասին, բայց միևնույն է, ցանկանում է գնել տոնավաճառից: «Ես որակին եմ ուշադրություն դարձնում, գուցե այդպես 500 հազար է կազմում ընդհանուր գնումները, բայց տեսնում եմ, թե ինչ եմ գնում ու ինչ որակ ունեն: Պատվերներով ապրանքը տեսնում ես, երբ տեղ է հասնում։ Եթե դուրդ չի գալիս, կարող ես վերադարձնել, բայց դա էլ հավելյալ ժամանակ է»,- նկատեց նա:

Ծնողները նշում էին՝ եթե նախորդ տարի ստիպված էին լինում վարկ վերցնել ու դպրոցական գնումներ կատարել, այս տարի դրա անհրաժեշտությունը չի լինում, քանի որ փորձել են գնումները կատարել աստիճանաբար և պատվերներով։

Ի տարբերություն տոնավաճառի՝ խանութներում կոշիկների ու պայուսակների գները բարձր էին, բայց դրանք ևս մարդաշատ չէին։ Վաճառողները թեև մեզ հետ խոսել չհամաձայնեցին, սակայն նկատեցին՝ առևտուրը այս շրջանում ակտիվ չէ՝ համեմատած նախորդ տարվա։ Խանութներում, օրինակ, վերնաշապիկները սկսում էին 4000 դրամից, բայց դրանց որակն այդքան էլ այն չէր, կոշիկները՝ 9000-15 հազար դրամ արժեին, պայուսակները՝ 15 հազարից զեղչվել էին 9500 դրամ։

Տպել
15964 դիտում

Մոսկվայի և Երևանի հարաբերություններում իսկապես կան որոշակի դժվարություններ, բայց դրանք չպետք է ուռճացվեն․ Պեսկով

Վերջին անգամ հանդիպել ենք դեկտեմբերին, դրանից հետո կուտակվել են հարցեր․ ինչ է առաջարկել Փաշինյանը Պուտինին (տեսանյութ)

Կրեմլում կայացել է Նիկոլ Փաշինյանի և Վլադիմիր Պուտինի հանդիպումը (տեսանյութ)

Հայաստանում նոր ընտրություններ անցկացնելու հանրային հասարակական պահանջ չկա, ինչի՞ վրա է ձեր հույսը․ Արման Բաբաջանյան

Ինչպես քվեարկել «Լադանիվա» խմբի օգտին․ ներկայացվել է կարգը

Արարատ Միրզոյանը Մելանի Ժոլիին է ներկայացրել Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթացի վերջին զարգացումները

ՀԱՊԿ-ը ԵԱՏՄ-ի թեման չէ, Հայաստանի անդամակցության հետ կապված հարցեր չեն քննարկվել․ Օվերչուկ

Ադրբեջանն ու Հայաստանը մինչև տարեվերջ կարող են ապացուցել, որ միջազգային միջնորդության ձևը հնացել է․ Le Figaro

Օդի ջերմաստիճանի նորմայից շեղման արժեքով Հայաստանն աշխարհում երկրորդ ամենատաք երկիրն է

Ինչ նպատակ ունի «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը․ վարչապետի ելույթը Եվրասիական բարձրագույն խորհրդի նիստում (տեսանյութ)

Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի շուտափույթ ստորագրումը կարևոր է․ Էրդողանը՝ Ասադովին

Միայն փոխադարձ հարգանքով և կառուցողական լուծումներով կպահպանվի ԵԱՏՄ-ի արդյունավետությունը․ Փաշինյան (տեսանյութ)

Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի առաջնորդությամբ Գյումրիից եկած խումբը միացել է Գալստանյանի երթին

Տավուշում մեքենաներ են բախվել․ տուժած 3 քաղաքացի է տեղափոխվել հիվանդանոց

Որպես ՀՀ իշխանության ներկայացուցիչներ մեծ պարտավորություն ունենք մեր պետականությունը պահպանել և ամրապնդել․ ՀՀ նախագահ

ՀԱՊԿ-ն արձագանքել է ՀՀ-ի՝ կազմակերպության գործունեության ֆինանսավորմանը չմասնակցելու որոշմանը

Մաշտոցի պողոտայից դեպի Հաղթանակի կամուրջ և հակառակ ուղղությամբ ճանապարհահատվածը առանձին ժամերի փակ կլինի

ԱՄՆ դեսպանը ընդդիմադիր պատգամավորների հետ հանդիպմանը ողջունել է ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ձեռք բերված համաձայնությունը

Հայաստանի Հանրապետությունը չի մասնակցի ՀԱՊԿ գործունեության ֆինանսավորմանը. ԱԳՆ խոսնակ

Ինչ իրավիճակ է Լարսի ճանապարհին

Հանրապետական կուսակցության երիտթևը միացել է Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի գլխավորած շարժմանը

Նիկոլ Փաշինյանի նախագահությամբ Մոսկվայում մեկնարկել է ԵԱՏՄ 10-րդ գագաթնաժողովը (տեսանյութ)

Ռեստորանային համալիրի մոտ՝ կիսախարխուլ փայտե տնակում, տղամարդու դի է հայտնաբերվել

236 մլն եվրոյի վարկային համաձայնագիր կստորագրվի. ներկայացվել է Հյուսիս-հարավի Սիսիան-Քաջարան հատվածի ծրագիրը (տեսանյութ)

Մայիսի 9-ին ՄԻՊ-ն արտակարգ ռեժիմով կաշխատի

Հուսամ՝ շարժումը հրապարակ հասնելուց հետո Քոչարյանի խմբակցությունը կպատասխանի տվածս պարզ հարցին. Ալեքսանյան

ԲԿ-ներից մեկում բուժում ստացող կալանավորի սենյակից կասկածելի իրեր են հայտնաբերվել, վերելակի աթոռի տակից՝ թմրանյութ

Նախագահը Սան Ֆրանցիսկոյի և հարակից շրջանների հայ համայնքին է ներկայացրել ՀՀ-ում տեղի ունեցող իրադարձությունները

Նոր նշանակում ՀՀ քննչական կոմիտեում

Մեծ Բրիտանիան կարտաքսի ՌԴ ռազմական կցորդին․ ռուսների համար դիվանագիտական ​​վիզաների նոր սահմանափակում կգործի

Նորագյուղում Իվան Պասկևիչի հուշարձանի մոտից հեռացրել են հայկական դրոշը՝ թողնելով միայն ռուսականը. տելեգրամ ալիքներ

Կիրանցում այսօր սահմանազատում չի կատարվում

Կալանավայրում գտնվող քաղաքացին իր ծանոթի հետ կատարել է 152 դրվագ համակարգչային հափշտակություն․ վնասի չափը 102 մլն դրամ է

Եկեղեցին ՀՀ սահմանադրական կարգը տապալելու հայտարարություններ է անում, պետք է իրավական գնահատական տրվի. Առաքելյան

Աղետալի կարկտահարության հետևանքները․ Սուրենյանը տեսանյութ է հրապարակել Կարբիից

Դոլարը թանկացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մայիսի 8-ին

Երևանում առանց պետհամարանիշի ռուսական դրոշներով մեքենաներ են շրջում

«Ամիօ ժամանակաշրջան». կրթությունը հնարավորություն է, որը փոխում է կյանքը

Յունիբանկը բիզնեսին առաջարկում է «Պարզեցված» վարկ` առանց վերլուծության

Կոնվերս Բանկը ՎԶԵԲ տարեկան ժողովի գլխավոր հովանավորն է