ՄԱԿ-ի ԱԽ-ի արձագանքներից Հայաստանը հիասթափված է, սակայն չի ձախողել, պետք է գնալ թշնամանքը կառավարող ճանապարհով. Նորիկյան

17/08/2023 schedule21:20

«Արդար Հայաստան» կուսակցության առաջնորդ Նորայր Նորիկյանի գնահատմամբ՝ երեկ տեղի ունեցած ՄԱԿ ԱԽ նիստի ժամանակ խորհրդի անդամ երկիրների կոչերը կամ հայտարարությունները հասցեական չէին և չէին առաջարկում ԼՂ-ում հումանիտար խնդրի լուծման տարբերակներ։

Ըստ նրա՝ Հայաստանը կարողացավ բովանդակային առումով հարցը ճիշտ բարձրաձայնել և ներկայացնել, սակայն այլ հարց է միջազգային հանրության ընկալումները ստեղծված իրավիճակի շուրջ։

«Անատամ նիստ էր, որի ընթացքում երկրների ներկայացուցիչները բավարարվում էին միայն հորդորներով կամ երկկողմանի կոչերով։ Սա խոսում է այն մասին, որ դժվար թե նիստից հետո հրապարակվի որևէ հայտարարություն կամ ընդունվի բանաձև, որն իրոք կկարողանա Ադրբեջանին պարտավորեցնել կատարել իր պարտականություններն ու հետ քաշվել որդեգրած գործելաոճից։ Այս առումով մեր իրավիճակը դժվարանում է»,- «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ասում է նա։

Վերջինիս խոսքով՝ հասկանալի է, որ խնդիրը Մալթայի կամ Ալբանիայի ու Բրազիլիայի հայտարարություններով չէ, որ պետք է լուծում ստանա, կարևոր են ՄԱԿ-ի մշտական անդամ երկրների և տարածաշրջանում հստակ ազդեցություն ունեցող պետությունների դիրքորոշումները, ինչպես, օրինակ, Ֆրանսիայի, ԱՄՆ-ի, Չինաստանի կամ Մեծ Բրիտանիայի:

Անդրադառնալով Թուրքիայի ներկայացուցչի ներկայությանն ու հայտարարություններին՝ Նորիկյանը նկատում է՝ դրանք վկայում էին այն մասին, որ Ադրբեջանը շատ բարեկամներ և դաշնակիցներ ունի, որոնք այդ երկրի հետ փոխադարձ շահերով են կապված։ Ըստ նրա՝ այդ պատճառով շատ հնարավոր է, որ ադրբեջանական կողմը կարող է շատ արագ չեզոքացնել թեկուզ այն որոշ հայտարարությունները, որոնցով իր համար անբարենպաստ միջավայր է ստեղծվում։

«Զարմանալի չէր ՌԴ-ի հայտարարությունը, երբ նորից խոսվեց Աղդամի ճանապարհի մասին, հետաքրքիր էր ԱՄՆ-ը, որտեղ խոսվում էր, որ հնարավոր է փոխզիջումների գնալ լրացուցիչ ուղիների հարցում մարդասիրական մատակարարումների համար։ ՀՀ ԱԳ նախարարը նույնպես ակնարկեց այդ ճանապարհի մասին, երբ նշեց, որ այլ հաղորդակցությունների մասին կարող է քննարկվել Բաքու-Ստեփանակերտ բանակցության միջոցով։ Դժվար է ասել՝ ի վերջո այդ ճանապարհը կաշխատի՞, բայց կարևոր է ընդգծել, որ դա չպետք է համադրության մեջ դնել Լաչինի միջանցքի հետ. Լաչինն իր ռազմաքաղաքական նշանակությամբ առանձնանում է։ Ինչ վերաբերում է ՌԴ հայտարարությանը, ապա ընդունել է պետք, որ Ռուսաստանը երբեք հայանպաստ ուղերձներ չի հնչեցնելու և ոչ էլ հակառակը։ Նա փորձելու է կոնֆլիկտը չլուծված պահել՝ այդպիսով ապահովելով իր տեղն ու դերը տարածաշրջանում»,- կարծում է քաղաքական գործիչը:

Նորիկյանի կարծիքով՝ ՄԱԿ-ի ԱԽ-ի արձագանքներից պաշտոնական Երևանը նույնպես հիասթափված է, սակայն դա չի խոսում ՀՀ-ի ձախողման մասին։ Նման մեկնաբանություններն ավելի շատ կապված են երկրների ռազմավարական շահերի հետ, դրա հետևանքով է, որ հարցը կարող է այդպես էլ լուծում չստանալ և առաջ չգնալ։

«Ադրբեջանի հետ հնարավոր չէ հասնել խաղաղության։ Նա առաջնորդվում է «ամեն ինչ ինձ, Հայաստանին ոչինչ» կարգախոսով, իսկ այդ ոչինչը նշանակում է մեր պետականության ոչնչացում։ Նման պարագայում մենք էլ պետք է համարենք, որ պատերազմը չի ավարտվել, այլ պարզապես գրանցվել է 1։1. ԼՂ առաջին պատերազմում մենք ենք հաղթել, երկրորդում՝ իրենք։ Հիմա մեզ մնում է գնալ թշնամանքը կառավարող ճանապարհով, մեծացնել միջազգային հանրության ճնշումը Ադրբեջանի վրա, հակառակ դեպքում որպես այլ ճանապարհ մնում է ռազմական զարգացումը, որին մենք պատրաստ չենք»,- նկատում է զրուցակիցը։

Տպել
2033 դիտում

Լյուքսեմբուրգի Մեծ Դքսության Պատգամավորների պալատի նախագահը կժամանի Հայաստան

Ալեն Սիմոնյանը Ռուբեն Ռուբինյանին գործուղում է Ալմաթի

Սա ձյուն չէ, այլ կարկուտ. Սուրենյան

Ջերմուկում ձյուն է տեղում. Սուրենյանը տեսանյութ է հրապարակել

Վարչապետը թվարկել է՝ որոնք են ՀՀ ժողովրդի ազգային արժեքները

Հայտնի են «Եվրատեսիլի» եզրափակիչ անցած առաջին 10 երկրները. Ադրբեջանը չի անցել եզրափակիչ

Գևորգ Պապոյանը կգործուղվի ԱՄՆ

Առաջին անգամ Լոռու մարզում հայտնաբերվել է հազվագյուտ սև արագիլի բույն (լուսանկար)

Հայկական բժշկական ասոցիացիան չի միացել Բագրատ սրբազանի շարժմանը. հայտարարություն

Շինհրապարակներում հայտնաբերվել են սահմանված չափորոշիչների խախտումներ (տեսանյութ)

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը դիմել է Իսրայելին

Եթե գյուղապետերը չեն գտնում, որ փրկության խնդիր կա, ի՞նչ են կասեցնում և ո՞ւմ են փրկում. Սաֆարյան

Հայտնաբերվել է հրազենային վնասվածքով պայմանագրային զինծառայողի դի

Բախվել են մեքենաներ, կան տուժածներ (լուսանկար)

Չի բացառվում, որ մայիսի 9-ին Ռոբերտ Քոչարյանը՝ կաթողիկոսի ուղեկցությամբ, գա հրապարակ. Անի Խաչատրյան

Երկրաշարժ Հայաստանի տարածքում

Բելառուսն ակնթարթորեն կպատասխանի իր դեմ ցանկացած ռազմական ագրեսիայի. Լուկաշենկո

22-ամյա երիտասարդը մարմնական վնասվածքներ է հասցրել շտապօգնության բժշկին և վարորդին

Ինչպես է Բագրատ արքեպիսկոպոսի աջակից Վանեցյանը մեկնում Հայաստանից

Ֆինանսների նախարարի գլխավորած պատվիրակությունը շարունակել է հանդիպումները ԱԶԲ 57-րդ տարեկան հանդիպման շրջանակներում

Վերընտրվելուց հետո Պուտինը ստորագրել է ավանդական դարձած առաջին հրամանագրերը

Երևանում ավտոբուս է հրդեհվել

Որդին բութ գործիքով հարվածներ է հասցրել 83-ամյա մորը, որը հիվանդանոցում մահացել է

Ոստիկանները հեռացել են Կիրանցից

Կիրանցի և Ոսկեպարի վարչական ղեկավարները մանրամասներ են հայտնել սահմանազատման գործընթացի մասին

Ալիևն ու Ռայիսին կմասնակցեն Իրանի և Ադրբեջանի սահմանին կառուցված ամբարտակի բացմանը

Լարսը բեռնատարների համար փակ է

Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը հյուրախաղերով հանդես կգա ԱՄՆ-ում

Միրզոյանը Հունգարիայի ԱԺ փոխխոսնակի հետ մտքեր է փոխանակել տարածաշրջանային անվտանգային հարցերի շուրջ

ԱԱՏՄ-ն ստացել է տեղեկություններ, որ որոշ գործատուներ աշխատողներին պարտադրում են մասնակցել երթերի. ինչ պետք է իմանալ

Ոսկեպարի եկեղեցին գտնվում է ՀՀ ինքնիշխան տարածքում. Փաշինյանը՝ սահմանազատման արդյունքների մասին

Վարչապետը IWF նախագահին վստահեցրել է՝ կարվի ամեն ինչ՝ ծանրամարտի առաջնությունը բարձր մակարդակով կազմակերպելու համար

Խոշոր ավտովթար Շիրակի մարզում. հոսպիտալացվել է 6 քաղաքացի

Թուրքիայում ավելի քան 6 տարի ժամկետով 13 քուրդ քաղաքական գործիչ է դատապարտվել

Սրբազանի գլխավորած քարավանը 2 տարի առաջ «ցրցամ են տվել», հիմա կոորդինացնում են «նախկինները». Հարություն Մկրտչյան

Վեհափառն ասաց՝ գործող վարչապետը պետք է հեռանա, Ռոբերտ Քոչարյանը՝ ստանձնի պաշտոնը. Բաբաջանյանը զրույց է բացահայտել

Հայտնի են 4-րդ, 9-րդ և 12-րդ դասարանների աշակերտների ավարտական քննությունների օրերը

Վենետիկի հանձնաժողովի ներկայացուցիչների հետ քննարկվել է «Ազգային փոքրամասնությունների մասին» օրենքի նախագիծը

Ծանրամարտի աշխարհի 2027-ի առաջնությունն առաջինն է օլիմպիական մարզաձևից, որն անցկացվելու է Հայաստանում. Հարությունյան

Այո՛, ասել եմ՝ ձեռքերս կկտրեմ, այդ վերսիայով փաստաթուղթը չեմ ստորագրի, հիմա շատ կարևոր՝ էական բան է փոխվել. Փաշինյան