Լեհաստանը պատրաստ է բուժման համար ընդունել Սաակաշվիլիին. երկրի ԱԳ նախարարը հարցը քննարկել է Վրաստանում

Վրաստանում գտնվող Լեհաստանի արտաքին գործերի նախարար Զբիգնև Ռաուի խոսքով՝ իր վրացի գործընկեր Իլիա Դարչիաշվիլիի հետ հանդիպման ժամանակ քննարկվել է Վրաստանի երրորդ նախագահ, այժմ անազատության մեջ գտնվող Միխեիլ Սաակաշվիլիի առողջական վիճակը։

Ըստ նրա՝ Լեհաստանը փորձում է կառուցողական լուծում գտնել, հայտնում է «Ալիք»-ը։

«Ընթացիկ շաբաթվա ընթացքում Եվրոպական խորհրդի պատվավոր հյուրն էր նախարար Դարչիաշվիլին։ Բնական և ակնհայտ է, որ մեր այսօրվա զրույցը Բրյուսելում կայացած խորհրդակցությունների շարունակությունն են և վերաբերում են ինչպես Վրաստանի եվրաինտեգրման, այնպես էլ Եվրոպայի անվտանգության խնդիրներին՝ ՆԱՏՕ-ի վիլնյուսյան գագաթնաժողովի համատեքստում։

Մենք քննարկել ենք նաև նախկին նախագահ Սաակաշվիլիի առողջական վիճակին առնչվող խնդիրները։ Այս բոլոր հարցերում Լեհաստանը փորձում է կառուցողական լուծում գտնել և ամենայն աջակցություն ցուցաբերել Վրաստանին։ Որովհետև մենք խորապես հավատում ենք, որ լեհ-վրացական համագործակցությունը ծառայում է մեր երկրների, Եվրոպայի և ազատ համաշխարհային հանրության ազգային և անվտանգության շահերին։ Եվս մեկ անգամ, հարգելի Իլյա, շնորհակալություն այս շատ կառուցողական հանդիպման համար»,- ասել է Ռաուն։

Ինչպես հայտնի է, Լեհաստանը պատրաստ է բուժման նպատակով ընդունել Սաակաշվիլիին։ Այդ պատրաստակամության մասին փետրվարին հայտարարել է Լեհաստանի վարչապետ Մատեուշ Մորավիցկին։

Սաակաշվիլին գաղտնի Վրաստան էր ժամանել 2021 թվականի սեպտեմբերի 29-ին։ Հոկտեմբերի 1-ին նա կալանավորվել է Թբիլիսիում, որից հետո նրան տեղափոխել են Ռուսթավի քաղաքի բանտ, որտեղ հացադուլ է հայտարարել։

Նոյեմբերի 8-ին առանց հարազատների և փաստաբանների համաձայնության նա Ռուսթավի քաղաքի բանտից տեղափոխվել է Թբիլիսիի բանտային հիվանդանոց (Գլդանի շրջան)։ Նոյեմբերի 20-ին Սաակաշվիլին տեղափոխվել է Գորի քաղաքի զինվորական հոսպիտալ, որտեղ նա դադարեցրել է հացադուլը։

Անցյալ տարվա մայիսի 12-ին Սահակաշվիլին ընդունվել էր Թբիլիսիի «Վիվամեդ» քաղաքացիական մասնավոր կլինիկա, որտեղ մինչ օրս գտնվում է։

Վրաստանում Սաակաշվիլին ներգրավված է մի քանի քրեական գործերում, գործիչն իր կալանքը համարում է անօրինական, իսկ իրեն առաջադրված մեղադրանքները՝ կեղծ ու անհիմն: Իշխանությունների տարբեր ներկայացուցիչներ էլ շարունակում են պնդել, որ Սաակաշվիլին հանցագործ է, իսկ առողջական վիճակի մասին պնդումները՝ կեղծիք և շինծու իրավիճակ:

Վերջերս Սաակաշվիլին պարբերաբար հայտարարում է, թե բանտում իրեն թունավորում են, տալիս մկնդեղ, ինքը դանդաղ մեռնում է և օգնության կարիք ունի:

Վրաստանի քրեակատարողական ծառայությունը նախորդ տարվա դեկտեմբերին տեսանյութ էր հրապարակել «Վիվամեդ» կլինիկայից, որտեղ այժմ գտնվում է Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին։ Երկրի իշխանությունները հայտնում էին, որ բանտարկյալն իրականում ձևացնում է առողջական ծանր վիճակը: Իշխող «Վրացական երազանք» կուսակցության ներկայացուցիչների խոսքով՝ նախկին նախագահը ինքնախեղումով է զբաղվում՝ ազատազրկումից խուսափելու համար։ 

Տպել
564 դիտում

Կիրանցի բնակիչների հետ վարչապետի հանդիպումը երկու ժամ է տևել

Ձորակապում ընկերությունը արոտավայրում և վարելահողում առանց թույլտվության արդյունահանում է իրականացրել

Ոտքով, ձեռքով, հոգևորականներով, թաշախուստով կախվել են պետության ոտքից, որ ազատություն թույլ չտան. Հայկ Սուքիասյան

ԵՄ մի շարք երկրներ կարող են ճանաչել Պաղեստինը որպես պետություն․ Բորել

Թեհրանում քննարկվել են հայ-իրանական երկկողմ առևտրաշրջանառության ավելացման և լոգիստիկ երթուղիներին առնչվող հարցեր

Շոտլանդիայի առաջին նախարար Համզա Յուսաֆը հրաժարական է տվել

Ուշադրություն է դարձվում «Խաղաղության խաչմերուկ»-ի կյանքի կոչմանն առնչվող ոլորտներում միջոցառումների կատարմանը․ Սանոսյան

«Լադանիվա»-ի առաջին փորձը եվրատեսիլյան բեմում (լուսանկարներ)

Սահմանի նոր նկարագրություն է արվում՝ իրավաբանորեն ուժ ունեցող քարտեզի հիման վրա. Արսեն Թորոսյան․ «Ազատություն»

Թուրքիայում ահաբեկչության նախապատրաստման կասկածանքով 7 անձ է ձերբակալվել

Պետությանը վերադարձված գույք, դատարան ուղարկված գործերի աճ․ Վարդապետյանը ներկայացրել է 2023-ի գործունեության հաղորդումը

19-ամյա տղան իր «Տելեգրամ» ալիքներով թմրանյութի առցանց վաճառքով զբաղվող հարթակ է գովազդել, ձեռք է բերել «Մեթամֆետամին»

Գառնիկ Դանիելյանի հայտնած տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը. սահմանային ոչ մի սյուն չի հանվել

«Զանգեզուր» կենսոլորտային համալիրի տարածքում կրկին ընձառյուծ է արձանագրվել (տեսանյութ)

Համաշխարհային բանկը ոչ միայն դոնոր կազմակերպություն է Հայաստանի համար, այլև կարևորագույն գործընկեր․ փոխվարչապետ

Հովհաննիսյանը շնորհակալություն է հայտնել Ռուգենաաթին՝ ՀԲ կառավարիչների խորհրդում ՀՀ-ին առնչվող ծրագրերին աջակցելու համար

Ապրիլի 17-29-ը ՀՀ մի շարք շրջաններում գրանցված առավելագույն ջերմաստիճանը գերազանցել է գրանցված պատմական արժեքները

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 35 սահմանային սյուն է տեղադրվել

Դաշտերից մեկում տղամարդը հրազենով սպանել է իր շանը, ապա՝ ինքնասպան եղել

Անժելա Բիձյանը որոնվում է որպես անհետ կորած

Վաղը Եվրոպական հանձնաժողովի գլխավոր տնօրենը կայցելի Հայաստան․ ինչ հանդիպումներ են նախատեսված

Հաստատվել են ԱԺ առաջիկա նիստի նախագծերը․ օրակարգում 18 հարց է ընդգրկված

71-ամյա տղամարդը շենքի մուտքում բռնել է 13-ամյա աղջկա ձեռքը, քաշել դեպի իրեն և փորձել անառակաբարո արարք կատարել

ՀՀ-ին պատկանող որևէ տարածքի՝ այլ երկրի տիրապետությանը «հանձնելու» հարց չի քննարկվել և չի կարող քննարկվել․ կեղծ թեզեր են

Նարեկ Սամսոնյանը կմնա կալանավորված

Չի կատարվել «Գրքի աշխարհ» կառուցելու պայմանը․ Կողբացի 36/3 համալիրի 235,8 քմ-ի սեփականության իրավունքը փոխանցվել է ՀՀ-ին

Ջեյհուն Բայրամովն աշխատանքային այցով մեկնել է Կատար․ այնտեղ է նաև Արարատ Միրզոյանը

Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 29-ին

Հայաստան է ժամանել Մարսելի արքեպիսկոպոս կարդինալը

Մենք չենք միջամտելու Ադրբեջանի և Հայաստանի բանակցություններին. Ղազախստանի ԱԳՆ

Թբիլիսիում ևս մեկ փոթորկոտ գիշեր է անցել. «Օտարերկրյա գործակալների» մասին օրենքի դեմ ցույցերն ու բախումները չեն դադարում

Չինաստանի նախագահը կմեկնի Ֆրանսիա, Սերբիա և Հունգարիա

Տավուշում Բագրատ սրբազանի բիզնեսի հետքերով. մանրամասներ

Մյասնիկյան պողոտայում 3 մեքենաների բախումից հետո դրանցից մեկը կողաշրջվել է. կա տուժած

Նովգորոդի իրավապահների կողմից հետախուզվողին հայտնաբերել են Բագրատաշենի անցակետում

Նախորդ շաբաթվա ընթացքում վայրի կենդանիների հարձակման 12 դեպք է գրանցվել

100 նոր ծառ՝ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում (տեսանյութ)

«Թուրքական ավիաուղիներ»-ը երեք տարի անց կվերսկսի թռիչքները դեպի Աֆղանստան

Երկրաշարժ Թուրքիայի հարավ-արևմուտքում

Մահացել է Սուրեն Բաղդասարյանի թոռը՝ «Փյունիկ» ՖԱ-ի գլխավոր քարտուղարը