Հազար խոշոր հարկատուների վճարած հարկերը 2018-ի համեմատ կրկնապատկվել են

27/04/2023 schedule21:18

Օրերս Պետական եկամուտների կոմիտեի (ՊԵԿ) կողմից հրապարակվել է 1000 խոշոր հարկատուների վերաբերյալ տեղեկատվություն, ըստ որի՝ ընթացիկ տարվա առաջին եռամսյակում 1000 խոշոր հարկատուների կողմից ՀՀ պետական բյուջե վճարված հարկային եկամուտների ծավալը կազմել է ավելի քան 381 մլրդ 104 մլն դրամ, որը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է ավելի քան 54 մլրդ դրամով կամ 16.5%-ով։

Հատկանշական է, որ վերջին 6 տարիների ընթացքում 1000 խոշոր հարկատուների կողմից վճարված հարկային եկամուտները դինամիկ աճ են արձանագրել, այդ թվում՝ 2023թ.-ի առաջին եռամսյակում 2018թ.-ի նույն ժամանակահատվածի համեմատ աճել են 2.1 անգամ, գրում է «Արմենպրես»-ը։

2023թ.-ի հունվար-մարտ ժամանակահատվածում 100 խոշոր հարկատուների կողմից նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ՀՀ պետական բյուջե հավաքագրվել է 12.7 մլրդ դրամով կամ 6.4%-ով ավելի, իսկ 2018թ.-ի նույն ժամանակահատվածի համեմատ՝  101.4 մլրդ դրամով կամ 2.1 անգամ: Ընթացիկ տարվա առաջին եռամսյակում 100 խոշոր հարկատուների կողմից հավաքագրվել է 212.1 մլրդ դրամ հարկային եկամուտներ, որի մասնաբաժինն ամբողջ 1000 խոշոր հարկատուների կողմից վճարված հարկային եկամուտների ծավալում կազմել է 55.7%, այսինքն 1000 խոշոր հարկատուների վճարած հարկերի կեսից ավելին գոյանում է առաջին 100-յակի միջոցով:

Դիտարկվող ժամանակահատվածում խոշոր հարկատուների տասնյակի կողմից պետական բյուջե վճարվել է 90.1 մլրդ ՀՀ դրամ, որը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նվազել է 5.7 մլրդ դրամով կամ 6.3%-ով: 1000 խոշոր հարկատուների վճարված հարկերի ծավալում տասնյակի մասնաբաժինը կազմել է 23.6%: 2023թ.-ի հունվար-մարտին 2018թ.-ի նույն ժամանակահատվածի համեմատ խոշոր հարկատուների տասնյակի կողմից վճարված հարկերի ծավալը նվազել է շուրջ 2 անգամ:

59.jpg (26 KB)

2023թ.-ին ցանկը գլխավորում է «Գազպրոմ Արմենիա»-ն՝ 20.9 մլրդ դրամ ՀՀ դրամ պետական բյուջե վճարված հարկերով: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ընկերության կողմից վճարվող հարկերն աճել են 4.2%-ով: Երկրորդ խոշոր հարկատուն «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ»-ն (ԶՊՄԿ) է, որին հաջորդում է «Գրանդ Տոբակոն»՝ համապատասխանաբար 15.5 և 11.7 մլրդ ՀՀ դրամ պետական բյուջե վճարված հարկերով: Հատկանշական է, որ խոշոր հարկատուների տասնյակում ընդգրկված բոլոր կազմակերպությունների կողմից վճարված հարկային եկամուտների ծավալն ավելացել է, բացառությամբ՝ ԶՊՄԿ-ի:

Հայաստանի պետական բյուջե վճարված ընդհանուր հարկերի ծավալը 2023թ.-ի առաջին եռամսյակում կազմել է 461.4 մլրդ ՀՀ դրամ՝ 2018թ.-ի նույն ժամանակահատվածի ցուցանիշը գերազանցելով 190.3 մլրդ դրամով կամ 70.2%-ով: Հատկանշական է, որ ընթացիկ տարվա հունվար-մարտին 1000 խոշոր հարկատուների կողմից վճարված հարկերի տեսակարար կշիռը ընդհանուրի մեջ կազմել է 82.6%՝ 2018թ.-ի 65.5%-ի համեմատ: 

Տպել
513 դիտում

Չինաստանի նախագահը կմեկնի Ֆրանսիա, Սերբիա և Հունգարիա

Տավուշում Բագրատ սրբազանի բիզնեսի հետքերով. մանրամասներ

Մյասնիկյան պողոտայում 3 մեքենաների բախումից հետո դրանցից մեկը կողաշրջվել է. կա տուժած

Նովգորոդի իրավապահների կողմից հետախուզվողին հայտնաբերել են Բագրատաշենի անցակետում

Նախորդ շաբաթվա ընթացքում վայրի կենդանիների հարձակման 12 դեպք է գրանցվել

100 նոր ծառ՝ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում (տեսանյութ)

«Թուրքական ավիաուղիներ»-ը երեք տարի անց կվերսկսի թռիչքները դեպի Աֆղանստան

Երկրաշարժ Թուրքիայի հարավ-արևմուտքում

Մահացել է Սուրեն Բաղդասարյանի թոռը՝ «Փյունիկ» ՖԱ-ի գլխավոր քարտուղարը

Ժերար Դեպարդյեին Փարիզում ձերբակալել են

Անձրև, ամպրոպ, կարկուտ, կցրտի 7-10 աստիճանով. ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին

ԱԳ նախարարը Կատարի խորհրդատվական խորհրդի նախագահին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ» ծրագիրը

Կարմրուկի քանի դեպք է գրանցվել Հայաստանում 2024 թվականին

Ի՞նչ եղավ Վանեցյանի գաղտնալսման գործը․ Անդրանիկ Քոչարյանը՝ դատախազին (տեսանյութ)

Ադրբեջանի պետական ​​հանձնաժողովը Հայաստանին կոչ է արել համագործակցել անհետ կորածների հարցում

Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպման վայրը հայտնի է

Կադիրովն իր 16-ամյա որդուն նշանակել է Պուտինի անվան ռուսական հատուկ նշանակության ուժերի համալսարանի համակարգող

11:30-ի դրությամբ՝ Երևանում փակ փողոցներ չկան

Մայիսի 1-ից դեպի Կենդանաբանական այգի կգործարկվի անվճար երթուղի

«Ծիծեռնակաբերդ»-ում Աննա Հակոբյանի և դստեր դեպքով մեկ անձի մեղադրանք է առաջադրվել

«Արդարացում չի լինելու չաշխատելու համար, այդ մարդիկ ուղղակի կփոխարինվեն». Տիգրան Ավինյան

79 անշարժ գույք, 42 տրանսպորտային միջոց, 39 բաժնետոմս. ինչ է պահանջվում բռնագանձել Գագիկ Ծառուկյանից

«Դո՞ւ ես փրկությունը հայ ազգի, դուք ամենամեծ վնաս տվողներն եք»․ քաղաքացին՝ ճանապարհը փակած Գեղամ Մանուկյանին

«Շատ նախաձեռնություններ ունենք, որ պտտվում, պտտվում են ու տեղ չեն հասնում». Ավինյան

Դատախազությունը պահանջում է Գագիկ Խաչատրյանից բռնագանձել շուրջ 200 միավոր անշարժ գույք, մոտ 23 միլիարդ դրամ

25 միավոր անշարժ գույք, 4 միլիոն դոլարի ավանդ արժեթուղթ. դատախազը ներկայացրել է՝ ինչ են պահանջում բռնագանձել Քոչարյանից

Արմավիր-Գյումրի ավտոճանապարհը բացվել է

Նոյեմբերյանում խուլիգանական արարքների կատարման համար մեղադրվող 4 անձից 3-ը կալանավորվել է (տեսանյութ)

Մայրաքաղաքում փակ ճանապարհներ չկան․ ոստիկանություն

Հայտնի է՝ որտեղ կկառուցվի Ալբերտ Ազարյանի անվան մանկապատանեկան մարզադպրոցը և ինչ ժամկետում

Սուրենյանը հայտնել է առաջիկայում սպասվող եղանակային կտրուկ փոփոխության մասին

«Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ն տնօրենի նոր պաշտոնակատար ունի

2 արծաթե, 5 բրոնզե մեդալ. բռնցքամարտի Հայաստանի հավաքականը վերադառնում է Եվրոպայի առաջնությունից

Ադրբեջանում քաղաքացին գլուխը մտցրել է ջրի բաքի մեջ ու չի կարողացել հանել. փրկարարները կտրել են բաքը (տեսանյութ)

Կոլորադոյի հայ համայնքի հետ հանդիպմանը դեսպան Մակունցն անդրադարձել է ՀՀ ներկա մարտահրավերներին

Բլինքենն Ալիևին կոչ է արել ազատել անարդարացիորեն ձերբակալված բոլոր անձանց

Բերքաբերի մոտակայքում տեղի է ունենալու պայթեցման աշխատանք. ՊՆ-ն խնդրում է խուճապի չմատնվել

Երևան-Սևան ավտոճանապարհին «Մերսեդես»-ը հարվածել է երկաթե արգելապատնեշին ու կոտրել այն

Հայաստանում միայն ռուսերեն ուսուցմամբ քանի դպրոց կա, որքան աշակերտներ ունեն և որտեղ են դրանք

Ոսկեպարի շրջանում ադրբեջանական ստորաբաժանումների առաջխաղացման մասին լուրը կեղծ է