«Կանալ-Արաքս» տարածաշրջանային հակաթմրանյութային գործողության միջազգային համակարգող շտաբը կտեղակայվի ՀՀ-ում

Ապրիլի 26-ին Երևանում կայացել է ՀԱՊԿ անդամ պետությունների՝ թմրամիջոցների անօրինական շրջանառության հակազդման իրավասու մարմինների ղեկավարների համակարգող խորհրդի հերթական նիստը:

Այս մասին տեղեկացնում է ՀՀ ոստիկանությունը:

Նիստին մասնակցել են ՆԳՆ ոստիկանության պետի տեղակալ Վարդան Վարդանյանը, ՆԳ նախարարի խորհրդական Վարդան Մովսիսյանը, ՀԱՊԿ անդամ պետությունների՝ թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի Հայաստանի, Ռուսաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի, Տաջիկստանի իրավասու մարմինների ղեկավարներ, ինչպես նաև ՀԱՊԿ քարտուղարությունը:

ՆԳՆ ոստիկանության պետի տեղակալ Վարդան Վարդանյանը, ողջունելով ներկաներին, ընդգծել է թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի ուղղությամբ համակարգող խորհրդի կողմից կատարվող աշխատանքների կարևորությունը։

Քննարկվել է թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի «Կանալ-Արաքս» տարածաշրջանային հակաթմրանյութային գործողության նախապատրաստման հարցը, որի միջազգային համակարգող շտաբը տեղակայվելու է Հայաստանի Հանրապետությունում։ Քննարկվեցին նաև 2022 թ. ՀԱՊԿ անդամ երկրների տարածքում թմրամիջոցների հետ կապված իրավիճակի փոփոխության հիմնական միտումները և 2023 թ. առաջին կիսամյակում փոփոխությունների կանխատեսումները։

Մասնակիցները ներկայացրել են նաև հավաքական անվտանգության տարածաշրջանում թմրամիջոցների ապօրինի շրջանառության իրավիճակային գնահատականը՝ նկատի ունենալով Աֆղանստանում տիրող լարված իրավիճակը։ Կարևորվեցին տեղեկատվական-հաղորդակցական տեխնոլոգիաների օգտագործմամբ կատարվող թմրահանցագործությունների հակազդման ուղղությամբ ՀԱՊԿ անդամ պետությունների իրավասու մարմինների հնարավորությունները և նշված բնագավառում համագործակցության զարգացման հեռանկարները։

Նիստում մասնակիցները կարևորել են թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի ոլորտում ՀԱՊԿ անդամ պետությունների իրավասու մարմինների ջանքերի սերտ համակարգման անհրաժեշտությունը:

Նիստի ավարտին ստորագրվել է արձանագրություն։

Տպել
589 դիտում

Հայաստանում միայն ռուսերեն ուսուցմամբ քանի դպրոց կա, որքան աշակերտներ ունեն և որտեղ են դրանք

Ոսկեպարի շրջանում ադրբեջանական ստորաբաժանումների առաջխաղացման մասին լուրը կեղծ է

Փաշինյանն ու Բլինքենը քննարկել են Հայաստան-Ադրբեջան սահմանազատման գործընթացն ու «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը

Էկոնոմիկայի նախարարը մասնագետների հետ քննարկել է խաղողագործության և գինեգործության ոլորտում առկա մարտահրավերները

Կա՞ր հոգևորական, որ ծպտուն հանեց Հոկտեմբերի 27-ին կամ Մարտի 1-ին, ուժեղ տղերք են դարձել, դասեր են տալիս. Մկրտչյան

«Վարչապետի գավաթն» ավելի ու ավելի շատ պետք է կապված լինի կրթության, դպրոցի հետ. Նիկոլ Փաշինյան (լուսանկարներ)

Ֆրանսիան Աթենքում հանդիսավոր արարողությամբ ստացել է օլիմպիական կրակը (լուսանկարներ)

Սյունիքի փոխմարզպետը ավտոբուսի վթարից տուժած իրանցիներին նվերներ ու ծաղիկներ է տարել

Պահեստազորի գնդապետ Միհրան Մախսուդյանի որդին 2 ամսով կալանավորվել է

Կատարում Վահան Կոստանյանը ներկայացրել է Հայաստանի տնտեսական գրավչությանը նպաստող գործոնները

Արգելակները «չեն պահել», ավտոբուսը կոտրել է պատնեշն ու գլորվել ձորը, բոլոր զոհերն իրանցիներ են. ձերբակալվել է վարորդը

Արևշատ գյուղի կամրջից ավտոմեքենան ընկել է Ազատ գետը. կա տուժած

Ավինյանի որոշմամբ՝ Արման Տեր-Թովմասյանն ազատվել է «Ջրային Կառույցներ» ընկերության տնօրենի պաշտոնից

Վանաձորում վրաերթի է ենթարկվել 13-ամյա երեխա

Միրզոյանը Կատարի գործընկերոջը ներկայացրել է Հայաստան-Ադրբեջան կարգավորման գործընթացի զարգացումները

Աղդամում ականի պայթյունից ադրբեջանցի է վիրավորում ստացել

Ավտովթար Ջերմուկ-Գնդեվազ ճանապարհին. ծանր վիճակում հոսպիտալացվել է 2 տուժած

Երևանում փակ ճանապարհներ չկան, դեպի Գյումրի ուղղությամբ երթևեկությունը վերականգնվել է

Քիմ Քարդաշյանն այցելել է Սպիտակ տուն և հանդիպել ԱՄՆ փոխնախագահին (լուսանկարներ)

Մեկնարկել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի պաշտոնական այցը Կատար

Ալեն Սիմոնյանը մեկնում է արձակուրդ

Շվեդիայում կրկին հրապարակայնորեն այրել են Ղուրանը (լուսանկարներ)

Կիևը գերմանական ընկերությունից պահանջել է ավելի քան 800 Vector անօդաչու թռչող սարք

Սպասվում է անձրև, ամպրոպ, առանձին հատվածներում՝ կարկուտ և քամու ուժգնացում. կցրտի 7-9 աստիճանով

Սյունիքի մարզպետը և Կապանում Իրանի գլխավոր հյուպատոսը տեսակցել են ավտոբուսի վթարի հետևանքով տուժած քաղաքացիներին

Հայաստանը շուտով Թուրքիային կփոխանցի Անիի կամրջի վերականգնման շուրջ իր մոտեցումները. ԱԳՆ

Մեկնարկել է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակիչ փուլը

Սպորտային մարմնամարզության ԵԱ. Արթուր Դավթյանն արծաթե մեդալ է նվաճել

Բլինքենն ուղևորվելու է Մերձավոր Արևելք

Քաղաքացին Գութանասար բարձրանալիս կոտրել է ոտքը. փրկարարները մոտ 6 կմ-ից իջեցրել են, օգնել հոսպիտալացվել

Վրաստանից էլեկտրաէներգիայի արտահանումն աճել է 14 անգամ. որքան է վաճառվել Հայաստանին

Գետափնյա գյուղի մոտակա կամրջով երթևեկությունը դեռևս փակ է

Մահացել է ազատամարտի մասին երգեր կատարող Սահակ Սահակյանը

Պահեստազորի գնդապետ Միհրան Մախսուդյանի որդուն մեղադրանք է առաջադրվել

Սուրենյանը հայտնել է Երևանում սպասվող գրեթե ռեկորդային տաքության մասին

Մահացել է Պարույր Սևակի որդին` ոստիկանության գնդապետ Արմեն Ղազարյանը

Նիկոլ Փաշինյանը տիկնոջ հետ հանդիպել է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի մրցաշարի եզրափակիչ փուլի մասնակիցներին

Սյունիքում ձորն ընկած ավտոբուսի վթարի հետևանքով զոհերի թիվը հասել է 5-ի

Հենց գալիս են՝ ապրանքը հավաքում, շենքերի բակ ենք փախչում». քաղաքապետարանի և փողոցային առևտրականների «հակամարտությունը»

Գյումրու պատմական «Վառեմ-մարեմի շենքի» փրկության հերթական ծրագիրը․ ով է այս անգամ պատրաստվում վառել Սիրանուշի տան լույսը