«Պետք է շատ հարցերի պատասխաններ ստանանք իրենից». Անդրանիկ Քոչարյանը՝ Դավիթ Տոնոյանի մասին

«Չկասկածեք, որ առաջարկը կքննարկվի, և եթե հնարավոր լինի, կտանք լուծումներ»:

Այս մասին այսօր ԱԺ-ում լրագրողներ հետ զրույցում ասաց Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը՝ անդրադառնալով պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանի առաջարկին՝ իր և Նիկոլ Փաշինյանի մասնակցությամբ անցկացնել Քննիչ հանձնաժողովի բաց, հանրային նիստ, որի ընթացքում կպատասխանեն հանրությանը հետաքրքրող հարցերին:

Դիտարկմանը՝ Տոնոյանը հանձնաժողովի անկողմնակալությունը կասկածի տակ է դրել, Քոչարյանն արձագանքեց. «Կարող եմ չհամաձայնել Տոնոյանի հետ, եթե ինքը ցանկանում է գալ հանձնաժողով, այստեղ կողմնակալության խնդիրը չէ: Կողմնակալության խնդիրը կլուծվի, երբ որ մասնակիցները կհնչեցնեն հարցեր, և անհրաժեշտության դեպքում դրանք հասանելի կդարձնեն նաև բոլորին: Ինքը նախարար է եղել, և շատ հանգամանքների հետ կապված հարցեր ունենք հնչեցնելու, պետք է նաև շատ հարցերի պատասխաններ ստանանք իրենից: Վերջին հաշվով, ովքեր որ հրավիրվել են, եկել են մեր հարցերին պատասխանելու, չեն եկել մեզ հարցեր տալու»: 

Անդրանիկ Քոչարյանը նաև ասաց, որ հանձնաժողովի անդամ Վիլեն Գաբրիելյանը երկու անգամ այցելել է պարոն Տոնոյանին՝ հաշվի առնելով իրենց ընկերական և բարեկամական կապերը:

«Մենք քննարկման փուլ ենք անցնում, և դրա արդյունքում է, որ պարոն Տոնոյանը արձագանքել է և պայմաններ առաջարկել, դրա մասով մենք ևս զրույց կունենանք: Խոսել ենք բաց նիստ ունենալու հնարավորության մասին, բայց փակ մասեր անպայման կլինեն: Հանձնաժողովը կքննարկի հնարավորությունների սահմաններում դա իրականություն դարձնելու հարցը: Պարոն Փաշինյանը նաև առաջարկեց, որ մեր ընդդիմության ներկայացուցիչները իրենց քաղաքական որոշումները վերանայեն և մասնակցեն հանձնաժողովի նիստերին, որովհետև լինելու են ցանկալի հարցադրումների պատասխաններ, որոնք մինչ այս ո՛չ հնչեցվել են, ո՛չ էլ պատասխաններ են եղել»,- ասաց հանձնաժողովի նախագահը:

ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանը, որ գտնվում է կալանքում, հայտարարություն է տրածել՝ արձագանքելով իր հնարավոր մասնակցությանը 44-օրյա պատերազմի հանգամանքները քննող հանձնաժողովի նիստին: Նա իր իրավունքների և ազատության սահմանափակված լինելու պայմաններում բացառել է մասնակցությունը ԱԺ ՔՀ աշխատանքներին: Տոնոյանն առաջարկել է իր և Նիկոլ Փաշինյանի մասնակցությամբ անցկացնել Քննիչ հանձնաժողովի բաց, հանրային նիստ, որի ընթացքում կպատասխանեն հանրությանը հետաքրքրող հարցերին:

Տպել
2218 դիտում

Հայաստանում միայն ռուսերեն ուսուցմամբ քանի դպրոց կա, որքան աշակերտներ ունեն և որտեղ են դրանք

Ոսկեպարի շրջանում ադրբեջանական ստորաբաժանումների առաջխաղացման մասին լուրը կեղծ է

Փաշինյանն ու Բլինքենը քննարկել են Հայաստան-Ադրբեջան սահմանազատման գործընթացն ու «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը

Էկոնոմիկայի նախարարը մասնագետների հետ քննարկել է խաղողագործության և գինեգործության ոլորտում առկա մարտահրավերները

Կա՞ր հոգևորական, որ ծպտուն հանեց Հոկտեմբերի 27-ին կամ Մարտի 1-ին, ուժեղ տղերք են դարձել, դասեր են տալիս. Մկրտչյան

«Վարչապետի գավաթն» ավելի ու ավելի շատ պետք է կապված լինի կրթության, դպրոցի հետ. Նիկոլ Փաշինյան (լուսանկարներ)

Ֆրանսիան Աթենքում հանդիսավոր արարողությամբ ստացել է օլիմպիական կրակը (լուսանկարներ)

Սյունիքի փոխմարզպետը ավտոբուսի վթարից տուժած իրանցիներին նվերներ ու ծաղիկներ է տարել

Պահեստազորի գնդապետ Միհրան Մախսուդյանի որդին 2 ամսով կալանավորվել է

Կատարում Վահան Կոստանյանը ներկայացրել է Հայաստանի տնտեսական գրավչությանը նպաստող գործոնները

Արգելակները «չեն պահել», ավտոբուսը կոտրել է պատնեշն ու գլորվել ձորը, բոլոր զոհերն իրանցիներ են. ձերբակալվել է վարորդը

Արևշատ գյուղի կամրջից ավտոմեքենան ընկել է Ազատ գետը. կա տուժած

Ավինյանի որոշմամբ՝ Արման Տեր-Թովմասյանն ազատվել է «Ջրային Կառույցներ» ընկերության տնօրենի պաշտոնից

Վանաձորում վրաերթի է ենթարկվել 13-ամյա երեխա

Միրզոյանը Կատարի գործընկերոջը ներկայացրել է Հայաստան-Ադրբեջան կարգավորման գործընթացի զարգացումները

Աղդամում ականի պայթյունից ադրբեջանցի է վիրավորում ստացել

Ավտովթար Ջերմուկ-Գնդեվազ ճանապարհին. ծանր վիճակում հոսպիտալացվել է 2 տուժած

Երևանում փակ ճանապարհներ չկան, դեպի Գյումրի ուղղությամբ երթևեկությունը վերականգնվել է

Քիմ Քարդաշյանն այցելել է Սպիտակ տուն և հանդիպել ԱՄՆ փոխնախագահին (լուսանկարներ)

Մեկնարկել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի պաշտոնական այցը Կատար

Ալեն Սիմոնյանը մեկնում է արձակուրդ

Շվեդիայում կրկին հրապարակայնորեն այրել են Ղուրանը (լուսանկարներ)

Կիևը գերմանական ընկերությունից պահանջել է ավելի քան 800 Vector անօդաչու թռչող սարք

Սպասվում է անձրև, ամպրոպ, առանձին հատվածներում՝ կարկուտ և քամու ուժգնացում. կցրտի 7-9 աստիճանով

Սյունիքի մարզպետը և Կապանում Իրանի գլխավոր հյուպատոսը տեսակցել են ավտոբուսի վթարի հետևանքով տուժած քաղաքացիներին

Հայաստանը շուտով Թուրքիային կփոխանցի Անիի կամրջի վերականգնման շուրջ իր մոտեցումները. ԱԳՆ

Մեկնարկել է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակիչ փուլը

Սպորտային մարմնամարզության ԵԱ. Արթուր Դավթյանն արծաթե մեդալ է նվաճել

Բլինքենն ուղևորվելու է Մերձավոր Արևելք

Քաղաքացին Գութանասար բարձրանալիս կոտրել է ոտքը. փրկարարները մոտ 6 կմ-ից իջեցրել են, օգնել հոսպիտալացվել

Վրաստանից էլեկտրաէներգիայի արտահանումն աճել է 14 անգամ. որքան է վաճառվել Հայաստանին

Գետափնյա գյուղի մոտակա կամրջով երթևեկությունը դեռևս փակ է

Մահացել է ազատամարտի մասին երգեր կատարող Սահակ Սահակյանը

Պահեստազորի գնդապետ Միհրան Մախսուդյանի որդուն մեղադրանք է առաջադրվել

Սուրենյանը հայտնել է Երևանում սպասվող գրեթե ռեկորդային տաքության մասին

Մահացել է Պարույր Սևակի որդին` ոստիկանության գնդապետ Արմեն Ղազարյանը

Նիկոլ Փաշինյանը տիկնոջ հետ հանդիպել է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի մրցաշարի եզրափակիչ փուլի մասնակիցներին

Սյունիքում ձորն ընկած ավտոբուսի վթարի հետևանքով զոհերի թիվը հասել է 5-ի

Հենց գալիս են՝ ապրանքը հավաքում, շենքերի բակ ենք փախչում». քաղաքապետարանի և փողոցային առևտրականների «հակամարտությունը»

Գյումրու պատմական «Վառեմ-մարեմի շենքի» փրկության հերթական ծրագիրը․ ով է այս անգամ պատրաստվում վառել Սիրանուշի տան լույսը