«Սա ընդդիմության առաջին հաջողված քաղաքական ակցիան էր, որը ուներ հստակ նպատակ և ունեցավ հաղթանակ». Վահագն Ալեքսանյան

«Քիչ առաջ այս ամբիոնի մոտ տիկին Թագուհի Թովմասյանը հայտարարեց, որ քաղաքական ակցիա է անում, որի նպատակն է, որ այս ամբիոնից այլևս սուտ չհնչի»:

Այս մասին այսօր ԱԺ-ում ասաց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը և արձանագրեց, որ ընդդիմության առաջին հաջողված քաղաքական ակցիան էր. «Այդ «ակցիայի» մեկնարկից և ավարտից հետո ընդդիմադիր ոչ մի պատգամավոր այստեղից ելույթ չի ունեցել, ոչ մի չարչարկված մեղադրանք չի հնչեցրել, ոչ մի կեղծ թեզ ու նարատիվ չի գցել օրակարգ, և հետևաբար թույլ տվեք արձանագրել, որ՝ այո, սա ընդդիմության առաջին հաջողված քաղաքական ակցիան էր, որը ուներ հստակ նպատակ և ունեցավ հստակ հաղթանակ»:

Պատգամավորը նկատեց, որ սա հարցի միայն մի կողմն է:

«Մյուս կողմից մենք արդեն երեք օր այստեղ խոսում ենք աննախադեպ ծավալների ճանապարհաշինարարությունից, դպրոցների շինարարությունից, երկնիշ տնտեսական աճից, շինարարության ծավալների աճից, մի շարք դրական բաներից, որը մեզ շրջապատում է ու որը կա: Սա է այն, ինչով զբաղված է Կառավարությունը: Սրան զուգահեռ արտաքին քաղաքական իմաստով վարչապետն այստեղ ելույթ ունեցավ և խնդրեց ընդդիմությանը խոսել, ըստ էության, մի կողմ թողնել աղմուկը: Ի՞նչ է այդ աղմուկը՝ այն կլիշեները, որ պարբերաբար մեզ են կպցնում, մենք ենք կպցնում՝ թուրք, դավաճան թալանչի և այլն»,- նշեց Ալեքսանյանը:

Վերջինիս խոսքով՝ ՀՀԿ-ն գերագույն մարմինը հայտարարություն է տարածում՝ ասելով՝ Ադրբեջանի ԽՍՀ տարածքում ձևավորվել է երկու անկախ պետություն:  

«10 տարի միանձնյա իշխանություն եք եղել, խի՞ անկախությունը չեք ճանաչել, խի՞ դեսպանություն չեք բացել ԼՂ-ում, դիվանագիտական հարաբերություններ չեք հաստատել: Սա էն է, ինչի մասին մենք խնդրում ենք խոսել, ու սա էն է, ինչը փորձում են թաքցնել, ճզմել, սեղմել այդ աղմուկի մեջ, որ չխոսենք, թե իրականում ինչ էր «Մադրիդյան սկզբունքները», Քիվեսթը, ընդհանուր պետությունը, այդ ամեն ինչից չխոսենք, իրենք մեզ՝ թուրք, մենք իրենց թալանչի ասենք ու թողնենք գնանք»,- նկատեց Ալեքսանյանն ու հավելեց. «Շատ ուրախ եմ, որ հատկապես այս նստաշրջանում «չթելեցինք նրանց թելը», ունեցանք շատ լավ քննարկում Կառավարության մեր գործընկերների հետ»:

Պատգամավորի խոսքով՝ փաստը մնում է փաստ, որ ճշմարտությունը երբեք կեղծիքին ու աղմուկին պարտվել չի կարող. «Եվ ես հուսով եմ, որ այսօր ձևավորված այս բարի ավանդույթը կշարունակվի, և այս ամբիոնից այսուհետ սուտ չի հնչի»:

Ժամեր առաջ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանը ԱԺ ամբիոնից հայտարարել էր քաղաքական ակցիա սկսելու մասին։ Իր ելթույթի ժամանակի ավարտից հետո Թովմասյանը հայտարարել էր, որ չի լքելու ամբիոնը։ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանն էլ ներս էր հրավիրել անվտանգության աշխատակիցներին, որոնք նրան և մի քանի այլ ընդդիմադիր պատգամավորի դուրս էին հանել դահլիճից:

Տպել
1792 դիտում

Ոսկեպարի շրջանում ադրբեջանական ստորաբաժանումների առաջխաղացման մասին լուրը կեղծ է

Փաշինյանն ու Բլինքենը քննարկել են Հայաստան-Ադրբեջան սահմանազատման գործընթացն ու «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը

Էկոնոմիկայի նախարարը մասնագետների հետ քննարկել է խաղողագործության և գինեգործության ոլորտում առկա մարտահրավերները

Կա՞ր հոգևորական, որ ծպտուն հանեց Հոկտեմբերի 27-ին կամ Մարտի 1-ին, ուժեղ տղերք են դարձել, դասեր են տալիս. Մկրտչյան

«Վարչապետի գավաթն» ավելի ու ավելի շատ պետք է կապված լինի կրթության, դպրոցի հետ. Նիկոլ Փաշինյան (լուսանկարներ)

Ֆրանսիան Աթենքում հանդիսավոր արարողությամբ ստացել է օլիմպիական կրակը (լուսանկարներ)

Սյունիքի փոխմարզպետը ավտոբուսի վթարից տուժած իրանցիներին նվերներ ու ծաղիկներ է տարել

Պահեստազորի գնդապետ Միհրան Մախսուդյանի որդին 2 ամսով կալանավորվել է

Կատարում Վահան Կոստանյանը ներկայացրել է Հայաստանի տնտեսական գրավչությանը նպաստող գործոնները

Արգելակները «չեն պահել», ավտոբուսը կոտրել է պատնեշն ու գլորվել ձորը, բոլոր զոհերն իրանցիներ են. ձերբակալվել է վարորդը

Արևշատ գյուղի կամրջից ավտոմեքենան ընկել է Ազատ գետը. կա տուժած

Ավինյանի որոշմամբ՝ Արման Տեր-Թովմասյանն ազատվել է «Ջրային Կառույցներ» ընկերության տնօրենի պաշտոնից

Վանաձորում վրաերթի է ենթարկվել 13-ամյա երեխա

Միրզոյանը Կատարի գործընկերոջը ներկայացրել է Հայաստան-Ադրբեջան կարգավորման գործընթացի զարգացումները

Աղդամում ականի պայթյունից ադրբեջանցի է վիրավորում ստացել

Ավտովթար Ջերմուկ-Գնդեվազ ճանապարհին. ծանր վիճակում հոսպիտալացվել է 2 տուժած

Երևանում փակ ճանապարհներ չկան, դեպի Գյումրի ուղղությամբ երթևեկությունը վերականգնվել է

Քիմ Քարդաշյանն այցելել է Սպիտակ տուն և հանդիպել ԱՄՆ փոխնախագահին (լուսանկարներ)

Մեկնարկել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի պաշտոնական այցը Կատար

Ալեն Սիմոնյանը մեկնում է արձակուրդ

Շվեդիայում կրկին հրապարակայնորեն այրել են Ղուրանը (լուսանկարներ)

Կիևը գերմանական ընկերությունից պահանջել է ավելի քան 800 Vector անօդաչու թռչող սարք

Սպասվում է անձրև, ամպրոպ, առանձին հատվածներում՝ կարկուտ և քամու ուժգնացում. կցրտի 7-9 աստիճանով

Սյունիքի մարզպետը և Կապանում Իրանի գլխավոր հյուպատոսը տեսակցել են ավտոբուսի վթարի հետևանքով տուժած քաղաքացիներին

Հայաստանը շուտով Թուրքիային կփոխանցի Անիի կամրջի վերականգնման շուրջ իր մոտեցումները. ԱԳՆ

Մեկնարկել է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակիչ փուլը

Սպորտային մարմնամարզության ԵԱ. Արթուր Դավթյանն արծաթե մեդալ է նվաճել

Բլինքենն ուղևորվելու է Մերձավոր Արևելք

Քաղաքացին Գութանասար բարձրանալիս կոտրել է ոտքը. փրկարարները մոտ 6 կմ-ից իջեցրել են, օգնել հոսպիտալացվել

Վրաստանից էլեկտրաէներգիայի արտահանումն աճել է 14 անգամ. որքան է վաճառվել Հայաստանին

Գետափնյա գյուղի մոտակա կամրջով երթևեկությունը դեռևս փակ է

Մահացել է ազատամարտի մասին երգեր կատարող Սահակ Սահակյանը

Պահեստազորի գնդապետ Միհրան Մախսուդյանի որդուն մեղադրանք է առաջադրվել

Սուրենյանը հայտնել է Երևանում սպասվող գրեթե ռեկորդային տաքության մասին

Մահացել է Պարույր Սևակի որդին` ոստիկանության գնդապետ Արմեն Ղազարյանը

Նիկոլ Փաշինյանը տիկնոջ հետ հանդիպել է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի մրցաշարի եզրափակիչ փուլի մասնակիցներին

Սյունիքում ձորն ընկած ավտոբուսի վթարի հետևանքով զոհերի թիվը հասել է 5-ի

Հենց գալիս են՝ ապրանքը հավաքում, շենքերի բակ ենք փախչում». քաղաքապետարանի և փողոցային առևտրականների «հակամարտությունը»

Գյումրու պատմական «Վառեմ-մարեմի շենքի» փրկության հերթական ծրագիրը․ ով է այս անգամ պատրաստվում վառել Սիրանուշի տան լույսը

4 զոհ և 9 տուժած․ Սյունիքում ձորն ընկած ավտոբուսի վթարի հետևանքով զոհերի թիվն աճել է